Օրվա լրահոսը

Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Մարտի 8-ին և 9-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային

«Տղե′րք, առաջ, կփակենք նաև այն մուտքը, որ ոչ մի պատգամավոր չկարողանա մտնել այս շենքը». լարված իրավիճակ Դեմիրճյան փողոցում (տեսանյութ)

ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ ոստիկանությունը դիմում է սադրանքների:

Արա Զոհրաբյան. «Ցավոք, նախագահն ընտրել է արկածախնդրության ճանապարհը»

Ներկայումս գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը՝ թե իրավական ընթացակարգերի, թե սահմանադրական պատասխանատվության, և թե քաղաքական հետևանքների առումով գտնվում է վարչապետի իրավասության և հայեցողության շրջանակում:

Ցուցարարները փակել էին Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը

Չնայած նրան, որ Հայկ Չոբանյանը հայտարարություն էր տարածել, որ Տավուշի մարզից ոչ մի կտոր հող չի հանձնվելու Ադրբեջանին, բնակիչները ցանկանում էին անձամբ հանդիպել մարզպետին և ավելի մանրամասն պարզաբանում ստանալ։

«Օնիկ Գասպարյանը ցանկացել է բանակը հանել փողոց, սակայն հրամանին ենթարկվողներ չեն եղել». ԳՇ-ն պնդում է՝ լուրն ապատեղեկատվություն է և դիմել է դատախազություն

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ գնդապետ Սամվել Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մամուլում ակտիվորեն շրջանառվող տեղեկությունը, թե իբրև «ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ցանկացել է բանակը դուրս հանել փողոց, սակայն հրամանին ենթարկվողներ չեն եղել», ոչ միայն չափազանց հեռու է իրականությունից, այլև ակնհայտ կեղծիք է և մանիպուլյացիա։ Խստորեն դատապարտում ենք

«Կյանք փրկող էիր, ժամանակին պատերազմը կանգնեցնեիր, կյանք փրկող էիր, Արցախը տասը մատի պես իմացող գեներալներին չմեկուսացնեիր». Արա Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Արա Սաղաթելյանը բոլոր իր նախկին գործընկերներին և ոստիկանության ներկայացուցիչներին հորդորեց սթափվել ու կանգնել ժողովրդի կողքին: Նա քննչական մարմինների և ԱԱԾ-ի ներկայացուցիչներին հորդորեց ծառայել պետությանը, ոչ թե ինչ-որ մեկին:

Դավութօղլուն քննադատել է Էրդողանի արտաքին քաղաքականությունը. Ermenihaber.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռացնում է երկիրը Եվրոպայից` փոխելով երկրի քաղաքականությունը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար, իսկ այժմ ընդդիմադիր  «Ապագա» կուսակցության առաջնորդ Ահմեթ Դավութօղլուն՝  հունական «Kathimerini» թերթի հետ զրույցում։ «Ներկայիս դիրքորոշումը Թուրքիային հեռացնում է ժողովրդավարության և կառավարման եվրոպական մոդելից», – նշել է Դավութօղլուն: Վերջինս, քննադատելով Թուրքիայում գործող նախագահական համակարգը, նշել

Երբ ներքաղաքական վիճակը շիկացավ, գերիների վերադարձի գործընթացը կասեցվեց․ Նազելի Բաղդասարյան. Ա1+ (տեսանյութ)

«Հույս ենք հայտնում, որ այս շաբաթ որոշակիորեն դրական առաջընթաց կունենանք, և գործընթացները կրկին կվերսկսվեն»

Հյուրանոց ու սուպերմարկետ, բայց ոչ մի արտադրամաս․ ովքե՞ր են Գյումրիում ներդրում կատարողները

Ավելի շատ սպասարկման օբյեկտներ կառուցելու պահանջ կա, մենք զբոսաշրջության ուղղությունն ենք վերցրել, մեր փաստաթղթերը ճկուն էինք մշակել, զարգացման հիմքում չէինք դրել արդյունաբերություն կամ գյուղատնտեսություն։ Երկրի տնտեսական իրավիճակն ու տեխնիկան, տեխնոլոգիան շուտ-շուտ փոխվում է, և զբոսաշրջությունն այն կարևոր ուղղություններից էր, որ հաջողության հասել էինք, վստահ եմ՝ նորից կվերականգնենք:

«Տեղեկատվությունն ակնհայտ կեղծիք է, ՀՀ նախագահը և Օնիկ Գասպարյանն անհրաժեշտության դեպքում հանդիպում են, ուստի որևէ միջնորդի կարիք չկա»

Որոշ լրատվամիջոցներ տարածել են հերթական ապատեղեկատվությունը, թե իբր նախագահ Արմեն Սարգսյանը միջնորդ է ուղարկել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մոտ՝ համոզելու հրաժարական տալ: Հերթական անգամ փաստում ենք, որ սույն տեղեկատվությունն ակնհայտ կեղծիք է և ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը:

ԱԺ նախագահի հայտարարությունը Վահագն Թեւոսյանի հրաժարականի դիմումի մասին

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Թեւոսյանը մարտի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ

Լրտեսները ԱԱԾ-ի՞ գծով են, թե՞ ԱԳՆ-ի. ԱԱԾ-ն չի մեկնաբանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ–Հաթինգի լրտես լինել-չլինելու լուրը

Ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը հրաժարվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցչի ծառայություններից

Արայիկ Հարությունյանի մոտ քննարկվել են բռնի տեղահանված հադրութցիների խնդիրները

Քննարկվել են տեղահանված գյուղերի բնակիչներին ԱՀ այլ բնակավայրերում բնակեցնելու հարցերը:

Պետրոս Էֆենջյան. Հերոսություն չեմ արել, կատարել եմ իմ պարտականությունները, նշանառել եմ հրանոթը, կրակել եմ, գործ եմ արել

«Եթե դու 20 տանկ ես խոցում, բայց պատերազմից հետո կկարող ես մի խեղճ մարդու ձեռ առնել, քո խոցած 20 տանկը 0 ա»

«ԱՄՆ-ն պետք է պահանջի ռազմագերիների վերադարձը և աջակցի Արցախի ինքնորոշման իրավունքին»

«Մինսկի խմբի գործընթացում ավելի ներգրավված լինելու մեր ձախողումը Ադրբեջանին թույլ տվեց հավատալ, որ կարող է անպատժելիորեն նման հարձակում ձեռնարկել»

Հիմնադրամը ֆինանսական աջակցություն կտրամադրի արցախցի 5564 աշխարհազորայինների ընտանիքներին

Հիմնադրամն, ընդհանուր առմամբ, աշխարհազորայինների ընտանիքներին կհատկացնի 1 մլրդ 112 մլն 800 հազար դրամ գումար, որը կփոխանցվի «Արցախփոստ»–ի միջոցով:

Երեք անչափահաս երեխաների հայրն արդեն 19 օր շարունակում է ապօրինի կալանավորված մնալ. պաշտպան

Իմիջայլոց, այս ֆեյսբուքյան գրառումը ես անում եմ՝ նույնպես լինելով համացանցին միացած 178.17.168.170 IP հասցեով։

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել

Հայտնի է, որ նրա մեղադրանքն առնչվում է պատերազմից հետո հարուցված քրեական գործերին:

ԱԻՆ-ն անցած շաբաթ գրանցել է 389 դեպք, արձանագրվել է մահվան 15 դեպք

Արձանագրվել է թունավորման 12 դեպք:

Metal Hammer-ը 21-րդ լավագույն երգ է անվանել SOAD-ի Chop Suey!-ը

Metal Hammer-ը System of a Down-ի երգը համարում է այն քիչ երգերից մեկը, որը կարողացել է միավորել ամբողջ աշխարհում մետալի սիրահարներին:

Բեկորային վնասվածքները ստացել է իր ավտոմեքենայի կցորդիչի տակ գտնվող նռնակի պայթելու հետևանքով. հարուցվել է քրեական գործ

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, 61-ամյա տղամարդուն դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, 2021թ. մարտի 5-8-ն ընկած ժամանակահատվածում քննությամբ դեռևս չպարզված տեսակի նռնակ է տեղադրել ավտոմեքենայի կցորդիչի առջևի լծակին, որը պայթել է «Վազ-2107» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին միացնելու ընթացքում:

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան կարող է կին ղեկավարել

Եթե հաջորդ ամիս 57-ամյա Հյուիթի նշանակման մասին լուրը իրականություն դառնա, նա կլինի առաջին կինը, որը 157-ամյա պատմության մեջ կզբաղեցնի Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահի աթոռը:

Լեզուն ոսկոր չունի, համացանցն էլ՝ բարոյութիւն…

Խորհելու տեղիք է տալիս նաեւ այն, թէ ինչո՞ւ թիրախ է դարձել լոկ Իրանի ՀՅԴ կառոյցը…

Արտակ Դավթյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով ավագ սպա

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել է հատուկ հանձնարարություններով ավագ սպա։  

Ըմբիշները մտադիր են ավելացնել նվաճված օլիմպիական ուղեգրերի թիվը

Հայաստանն ըմբշամարտից Տոկիոյի օլիմպիական խաղերի երկու մասնակից արդեն իսկ ունի՝ հունահռոմեական ոճի ներկայացուցիչներ,  77 կգ քաշային Կարապետ Չալյանը եւ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:

«Հայատյաց քաղաքականությունը գեներացվում է Ադրբեջանի իշխանական մարմինների կողմից». ՀՀ ՄԻՊ օգնական

Այս ամենն իրականացվում է հաճախ թիրախավորելով նաեւ երեխաներին

Արման Թաթոյան. Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ Հայաստանում լարվածություն առաջացնելու նպատակով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 8-ին հատուկ զեկուցումով է հանդես եկել Միացյալ Թագավորության Հայ Դատի հանձնախմբի կազմակերպած քննարկմանը՝ ներկայացնելով Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հարցը: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը, ՄԹ խորհրդարանի բոլորը կուսակցությունները ներկայացնող Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Թիմ Լոութոնը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031