Օրվա լրահոսը

Հայաստանում հողի գինը բարձրանալու է. Գեւորգ Պապոյան

Իմքայլական Գեւորգ Պապոյանը իր կանխատեսումները ներկայացրեց, որ առաջիկայում Հայաստանում հողի գինը բարձրանալու է: Դա, ըստ նրա, պայմանավորված է լինելու նրանով, որ ճանապարհների ապաշրջափակման հետ կապված՝ Հայաստանից գյուղմթերքի արտահանման հնարավորությունները էականորեն ավելանալու են:

Կուսումնասիրվեն պարետատան միջոցառումները և կգնահատվի դրանց արդյունավետությունը. հաստատվել է Քննիչ հանձնաժողովի անհատական կազմը

Քննիչ հանձնաժողովի նպատակն է իր լիազորությունների և ունեցած գործիքակազմի շրջանակներում վերհանել ուսումնասիրության բոլոր ուղղություններով հանրությանը հուզող առկա խնդիրները, ուսումնասիրել դրանց լուծմանն ուղղված Կառավարության և պարետատան միջոցառումները և գնահատել դրանց արդյունավետությունը:

Թյուրքական խորհուրդը առաջարկել է 2022-ին Շուշին հռչակել թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք և այնտեղ անցկացնել մշակութային միջոցառումներ

Խորհուրդը միավորում է Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը և ամեն տարի հայտարարում թյուրքական աշխարհի մայրաքաղաքի անունը:

«Սատանայի ընտրությունը»` ամեն ինչ այլ լույսի ներքո

Կամ՝ ըստ Հարություն Քեշիշյանի, ինչու խախտվեց դրախտի հավասարակշռությունը Օրերս «Արմավ» հրատարակչությունում լույս է տեսել Հարություն Քեշիշյանի վեպը, որը հեղինակը վերնագրել է այսպես` «Սատանայի ընտրությունը»։ Հարությունը վեպը սկսել է գրել 2019թ. վերջին եւ այն ավարտել է 2020 թվականին։ Վեպն ունի փիլիսոփայական եւ աստվածաբանական բովանդակություն: Թեեւ վեպում առկա են որոշակի քաղաքական կերպարներ, բայց ժամանակակից հայկական քաղաքականությունը հեղինակը

«Կարմիր գծեր» կլինեն միայն Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների որոշ հատվածներում. Արուսյակ Ջուլհակյան

Քաղաքացիները կտուգանվեն միայն այն դեպքերում, երբ առկա կլինի խախտման փաստը հավաստող 15 րոպե տևողությամբ տեսանյութ:

Արգելանքից ազատ արձակվելուց հետո էլ շարունակել է իր հանցավոր գործունեությունը ընկերոջ հետ, որի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում

Փորձել են իրականացնել ուրիշի գույքի հափշտակություն. բացահայտվել են Երևանում կատարված բնակարանային գողության դեպքեր

«Ստեփանակերտում քաղաքային մուտքից մինչեւ գերեզմանատուն տանող ճանապարհին հայկական դրոշները փոխարինվել են ռուսականով». Արման Բաբաջանյան

Որեւէ մեկը Հայաստանից չի հայտարարել, որ մենք այդ կարեւոր պարտականությունն այլեւս չենք իրականացնում: Ալիեւն ասում է, որ չկա Արցախի հանրապետություն, ռուսները կարծես համակարծիք են այդ պնդման հետ, Մինսկի խումբը դեռեւս կենդանության նշաններ ցույց չի տալիս, որպեսզի պարզ լինի՝ իրենք ի՞նչ են ծրագրել Արցախի կարգավիճակի ուղղությամբ: Իսկ Հայաստանը առհասարակ որեւէ բան պատրաստո՞ւմ է այս ուղղությամբ, թե՞ ոչ:

Վերջնական թիվ հրապարակելը կարող է վտանգել գերության մեջ գտնվող, բայց մեզ դեռևս անհայտ անձանց կյանքը. Մարիա Կարապետյան

Ես կասկած չունեմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարող էր իմանալ (կարող էր փորձից կռահել կամ Կառավարության գործընկերներից իմանալ), թե ինչ իրավաչափ շահ է դրանով հետապնդվում, սակայն, քանի որ ընտրել է հարցը քննարկել հանրային, պարզաբանեմ։

«Զորիկը գլուխը բարձր պահած է գնացել բանակ»

Հարազատները պատմում են հերոսի մասին Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ անմահացավ նաեւ նաեւ Զորիկ Շահրամանյանը: Զորակոչվել էր բանակ 2020թ. հուլիսի 20-ին: Մայրը` Մանուշ Սահակյանը պատմում էր, որ համավարակով պայմանավորված` ընտանիքը չէր ցանկանում ծառայության մեկնելու նախօրեին միջոցառում կազմակերպել, բայց քանի որ հունիսի 30-ին Զորիկի ծննդյան օրն էր եղել, հարազատների նեղ շրջապատով նշեցին այն. «Տղայիս ծնունդը նշելուց հետո՝

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք է հաստատվել

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 18 695 թեստավորում:

Արցախը Հայաստանին կապող միջպետական ավտոճանապարհները դժվարանցանելի են

Արցախից դեպի Հայաստան միջպետական մայրուղու Սյունիքի մարզի Զանգեր հատվածում և Սարավան տեղամասում ճանապարհները դժվարանցանելի են։

«Նա մեր երկրի բարեխիղճ զավակն էր». Թուրք պաշտոնյան Հրանտ Դինքի մասին

Նա Անատոլիայի (Արևմ․ Հայաստան) համարձակ սիրահարներից էր

Երկրաշարժերը Սերկեւիլում

Սերկեւիլ գյուղատեղին գտնվում է Օհանավան գյուղի հյուսիս-արեւելյան մասում, Քասախ գետի կիրճի աջ եզրին: Այն Արագածոտնի նշանավոր բնակավայրերից էր, որը միջնադարում կապված էր հարավից՝ Հովհաննավանքի, արեւմուտքից՝ Ուշիի, հյուսիսից՝ Սաղմոսավանքի, իսկ արեւելքից՝ Քասախի կիրճով Եղվարդի հետ: Այստեղով անցել է Արարատյան դաշտից դեպի հյուսիս ուղղված արքունական հին ճանապարհը: Գյուղը առաջին անգամ հիշատակվում է 1021թ., այստեղ տեղի ունեցած ճակատամարտով,

Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին արդեն մեկ շաբաթ է՝ տասնյակ բեռնատարներ են արգելափակված. «Ալիք» մեդիա

Վրացական իշխանությունների կողմից վարորդները ջրով ու սննդով են ապահովվել, որոշ ուղևորներ տեղավորվել են հյուրանոցներում

Մի քանի անգամ ավելացել է հաշմանդամային սպորտին հատկացվող գումարը

ԿԳՄՍ նախարարությունն այս տարի նախատեսում է իրականացնել «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը

Նոր սպառնալիք Հայաստանի համար. Էրդողանի խորամանկ ծրագրերը

Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան եռյակն ընդդեմ տարածաշրջանային անվտանգության Ուշագրավ զարգացումներ են ընթանում մեր տարածաշրջանում: Թուրքիայի ու Ադրբեջանի հետպատերազմյան ռազմաքաղաքական ակտիվությունը բուռն շարունակվում է: Անցյալ շաբաթ Իսլամաբադում հանդիպեցին Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի արտգործնախարարները: Այդ ձեւաչափով ԱԳ նախարարները երկրորդ անգամ էին հանդիպում, առաջին հանդիպումը կայացել էր 2017թ. նոյեմբերին Բաքվում: Մինչ հանդիպումը Պակիստանում Թուրքիայի դեսպան Իհսան Մուսթաֆա Երդակուլը, խոսելով կայանալիք եռակողմ

Հայաստանում ծխախոտի ակցիզային հարկը կբարձրացվի այնքան, որքան ՌԴ-ում է. նոր համաձայնագիր

Հայաստանում 1000 գլանակի հաշվով ակցիզային հարկը 11 հազար 70 դրամ է կազմում, արդեն իսկ ընդունված օրենքներով նախատեսվում է տարեկան 15%-ով մինչեւ 2023 թվականը բարձրացնել: Տարեկան 28 եվրոյից վեր էր լինելու այդ հաշվարկով: Հիմա միգուցե նախատեսվի ավելի բարձրացնել:

Կրճատվել են երկաթուղային արտահանումն ու ներմուծումը. բեռնափոխադրումների նվազումը մասամբ փոխհատուցվել է ներհանրապետական փոխադրումների աճով

Արտահանումը կազմել է 483,5 հազար տոննա (անկումը՝ 14,4%), ներմուծումը ՝ 695,0 հազար տոննա (անկումը՝ 15,0%):

Պատգամավորները խցանման մեջ են. Մակունցն ընդմիջում վերցրեց, որ իմքայլականները հասնեն ԱԺ

Քվորում կար, բայց քանի որ սահմանադրական օրենքները չէին կարող անցկացնել, Մակունցը վարման կարգով ձայն խնդրեց ու հայտարարեց. «Քանի որ մեր որոշ պատգամավորներ ճանապարհային խցանումների պատճառով դեռ չեն հասցրել բոլորը ներկա գտնվել խորհրդարանում, ես առաջարկում եմ 20 րոպե ընդմիջում վերցնել»:

Ի տարբերություն ցածրադիր գոտու, Մեղրու բարձրադիր գոտիներում երեկվանից է ձյուն տեղում

Մեղրի–Երեւան միջպետական ավտոճանապարհը, չնայած Մեղրու ճանշին ընկերության աշխատակիցները մաքրում են, այնուամենայնիվ մերկասառույց եւ դժվարանցանելի հատվածներ կան։

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի խորհդի կազմում փոփոխություն է կատարվել

Դադարեցվել են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը նշանակված անդամների լիազորությունները: Նախկին կազմից մնացել է միայն Ադամ Կաբլանյանը

Նարեկ Գրիգորյան. Մեզ ձեն էին տվել, որ Արցախը պահեինք, բայց սենց ստացվավ. «Հրապարակ»

Այս թիմը հաջողություններ է ունենալու եւ զարգացնելու է ՀՀ-ն, որովհետեւ այս թիմում լիքը հայրենասեր մարդիկ են

Երևան-Մեղրի ճանապարհին արգելափակվել էր մոտ 100 ավտոմեքենա, 12 մեքենա բախվել էր, մեկ «ԿամԱԶ» սահել ձորը․ երթևեկությունը երկկողմանի փակ էր

Հրշեջ-փրկարարները «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ ուժերով արգելափակումից դուրս են բերել 20 մարդատար և 5 բեռնատար ավտոմեքենա․ երթևեկությունը միակողմանի վերականգնվել է։

Անընդհատ աշխատելը եղել է առաջին նախապայմանը. Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում ՀՀ  մասնակիցները վաստակել են այնքան ոսկե մեդալ, որքան նախորդ 10 տարիներին. «Հայկական ժամանակ»

Մեր բողոքարկման արդյունքում երեք հոգու գնահատականը բարձրացավ չորս միավորով, եւ արծաթի փոխարեն ստացանք  ոսկե մեդալներ:

Պատերազմը եւ «դուխի գործոնը»

Մեր պետության կրած պարտությունից եւ ազգային նվաստացումից հետո «հաճելի» եւ «ոգեւորիչ» բաներ խոսելը նշանակում է՝ դասեր չքաղել կատարվածից եւ գնալ հետագա պարտությունների ճանապարհով: Նախեւառաջ, պետք է ընդունել, որ այն, ինչ տեղի է ունեցել, պարտություն էր եւ նվաստացում, ինչը մեր այսօրվա իշխանությունը չի ընդունում, որովհետեւ, եթե ընդունի, հարց կծագի՝ բա այդ դեպքում ինչո՞ւ եք դեռեւս նստած

Մարտական գործողության մասնակից զինծառայողները զրկվում են այս արտոնությունից և կառավարության որոշումը արժեզրկվում է. Պայմանավորվածությո՞ւն, թե՞ պատահականություն. «Ժամանակ»

Ուսումնական հաստատությունները հրաժարվում են այդ տեղեկանքը հիմք ընդունել՝ հայտարարելով, որ կառավարության որոշման մեջ օգտագործված է «մարտական գործողություն» եզրույթը. ո՞վ է արժեզրկում կառավարության որոշումը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031