Օրվա լրահոսը
Ի՞նչ խնդիրներ կլուծի Շիրակի նորանշանակ մարզպետը․ Aravot.am-ի հետ զրույցը Հովհաննես Հարությունյանի հետ
Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզպետ է նշանակվելու ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։ Ամենայն հավանականությամբ, վաղը կառավարությունը մարզպետի պաշտոնում կհաստատի Հովհաննես Հարությունյանին։ Մեր դիտարկմանը, թե Շիրակի մարզում հեշտ չէ աշխատել, քանի որ կան բազում չլուծված խնդիրներ՝ մարզն ամենաաղքատ է, վերջերս էլ գերության մեջ են հայտնվել 62 հոգի, որոնց հարազատները լուծում են ակնկալում, ամեն վայրկյան թակում
Մադրիդի կենտրոնում ուժեղ պայթյուն է որոտացել
Պայթյունի պատճառների մասին հստակ տեղեկատվություն չկա: Ըստ նախնական վարկածի՝ պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը:
«Բա ինչի՞ չէիք հարցնում նախկինում, 7-8 տարի Հայաստանից գերիներ են եղել Ադրբեջանում». Փաշինյանի ուշագրավ արձագանքը
Նախկինում երբեք այս ծավալով գերիների վերադարձ տեղի չի ունեցել: Երբ դուք ասում եք, որ ես, որպես իշխանություն ի վիճակի չեմ սպասարկել Հայաստանի շահը, ես էլ ասում եմ, որ դուք, որպես ընդդիմություն, ի վիճակի չեք սպասարկել Հայաստանի շահը:
Մենք և քաղաքակրթությունը
Անկախություն ստանալու օրվանից և բոլոր ժամանակների և այսօրվա, ինչպես իշխանություններն, այնպես էլ ընդդիմությունները, նաև հասարակության տարբեր շերտեր հայտարարում էին և են իրենց նվիրվածությունը ժողովրդավարությանն ու ժողովրդավարական արժեքներին։ Մի կողմ թողնենք 1991թ․ մինչև 2018թ․ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը։ Այդ շրջանի, կամ, ըստ քաղաքական ճաշակի, նույն շրջանի մասին, բայց հատվածաբար շատ է խոսվել։ Այժմ իմ խոսքը հիմնականում ուղղված
«Հրաժարական տալո՞ւ եք, թե՞ չէ, ե՞րբ». Տիգրան Ուրիխանյանը՝ Փաշինյանին
Փաշինյանի խոսքով՝ «Եթե քաղաքական ուժերը, որոնք միեւնույն ժամանակ հայտարարում են, թե իրենք այդպիսի կարծիք չունեն, թե իշխանությունները կկեղծեն ընտրությունները, կեղծիքներ անելու քայլին կդիմի ու ասում են՝ ոչ, չենք ուզում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նշանակում է, որ իրենք այս գլխից արձանագրում են իրենց պարտությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններում»:
«Հայաստանի դեմ նոր պատերազմն արդեն անխուսափելի է եւ այս անգամ այն պետք է ընթանա Հայաստանի տարածքում». հայտարարվել է Ադրբեջանի ԱԽ նիստում
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Արցախի նկատմամբ Ադրբեջանի՝ անընդհատ աճող ախորժակի մասին շատ մտահոգիչ բացահայտումներ արեց: Եթե հայկական երկու պետությունների ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգների մասին գործող իշխանությունը տեղյակ չէ, շատ վատ է, իսկ եթե տեղյակ է ու անտեսում է, բազմապատիկ վատ է: «Այն տեղեկությունները, որ հիմա կհրապարակեմ, ստացել եմ իմ
«Ինչպես Մոսկվայում չկարողացավ լուծել այդ հարցը, նաեւ այստեղ՝ ԱԺ դահլիճում պարզապես ունակ եւ կարող չէ իմ հարցին տալ պատասխան». Անի Սամսոնյանի արձագանքից շվարեց փոխվարչապետը
Սամսոնյանը պատասխանեց, որ իր հարցի հասցեատերը Փաշինյանն է, ոչ թե ինքը՝ Մհեր Գրիգորյանը. «Եթե դուք իմ հարցին պատասխանում եք վարչապետի ցուցումով, ապա դա նշանակում է, որ ինչպես Մոսկվայում չկարողացավ լուծել այդ հարցը, ապա նաեւ այստեղ՝ ԱԺ դահլիճում պարզապես ունակ եւ կարող չէ իմ հարցին տալ պատասխան: Հետեւաբար, խնդրում եմ զբաղեցնել ձեր տեղը, ես ձեզ արձագանքելու ոչինչ չունեմ»:
Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԳՆ ղեկավար կազմի հետ
Հունվարի 20-ին Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի հետ։ Քննարկվել են հանրապետության արտաքին քաղաքականության գերակա ուղղություններին համապատասխան 2021 թվականին ԱԳՆ գործունեությանը, ինչպես նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր։ Նախագահն ընդգծել է արտաքին քաղաքական ոլորտում աշխատանքների համակարգված իրականացման կարևորությունը և հանձնարարականներ տվել քննարկված հարցերի շուրջ։ Արցախի արտաքին գործերի նախարարություն
«Ես ուզում եմ իմանալ՝ ովքե՞ր դավաճանեցին ու հայրենիքը ծախեցին, որ մենք մեր ընկերներին, հերոս տղերքին կորցրեցինք». Հրանտ Մադաթյանը՝ Փաշինյանին
ԲՀԿ-ական Հրանտ Մադաթյանը վարչապետին հարցրեց. «Դուք ձեր ելույթներում ասել եք, որ եղել են դավաճաններ, դավաճանական քայլեր, հայրենիքը ծախածներ եւ թերացած պատասխանատուներ: Լինելով ՀՀ քաղաքացի՝ պատերազմի մասնակից, ընկերներ կորցրած՝ ի դեմս լեգենդար «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եւ նրա որդու՝ Ռաֆոյի, ես պահանջատեր եմ ինձ զգում, պարոն վարչապետ»:
Շիրակի մարզում` վե՛րջ կորոնավիրուսի բուժմանը․ վերջին 10 հիվանդին ուղարկեցին մայրաքաղաք
Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակված ու ստացիոնար բուժման կարիք ունեցող հիվանդների այլևս չեն բուժելու․ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում հունվարի 15-ից դադարեցրել են կոնորավիրուսով հիվանդների բուժումը, իսկ այսօրվանից դադարեցրեցին նաև Գյումրի բժշկական կենտրոնում։ Պատճառաբանությունն այն է, որ վարակվածների թիվը նվազել է։ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանի փաստմամբ, այսօրվա տվյալներով՝ տնային պայմաններում բուժվում են 122 հիվանդ,
ԵՄ-ն կիսում է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները. Անդրեա Վիկտորին
ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին
«Սյունիքում եւ առհասարակ հայ-ադրբեջանական սահմանագծի հետ կապված` մենք որեւէ խնդիր չունենք, որեւէ միջադեպ չենք ունեցել, հուսով եմ՝ ապագայում չենք էլ ունենալու». Ավինյան
Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Շատ են քննարկվել մեր սահմանապահ զորքերի եւ ադրբեջանական սահմանապահ զորքերի տեղակայման հարցերը եւ անվտանգային հարցերը, որոնք առաջ են եկել այս փոփոխությունների հետ կապված: Այս պահի դրությամբ ուզում եմ ձեզ վստահեցնել, որ ճանապարհային հատվածի մասին, որի մասին խոսեցիք, ունենք հստակ պայմանավորվածություններ ե՛ւ ադրբեջանական, ե՛ւ ռուսական կողմի հետ»:
«Ներկա պահին պետություն չունենք, մեր դիմադրողականությունը զրո է». Հակոբ Ավետիքյան
Ոչ պետականության պայմաններում՝ լիբանանահայ կուսակցությունները շատ ավելի մեծ գործեր էին կատարում, քան այսօր տեսնում ենք:
Ադրբեջանի ԱԹՍ–ների պարկն ու դրանց կիրառումը. «Ռազմինֆո»
Ադրբեջանը, որպես անօդաչու սարք կիրառել է նաև խորհրդային արտադրության և տեխնիկական արդիականացում անցած Ան-2 ինքնաթիռները։
Ի՞նչ է քննարկվել Մոսկվայում ճանապարհների մասին. Մհեր Գրիգորյանը հերքեց «Կոմերսանտի» հրապարակած քարտեզը
«Նման քննարկում չի եղել ո՛չ բանավոր, ո՛չ էլ առավել եւս գրավոր: Այո, մտքեր փոխանակվել են այդ հարցի շուրջ ռուսական կողմի հետ, բայց որեւէ կոնկրետ ուղղություն, դեռ ավելին ասեմ՝ ավելի շատ քննարկվում է բոլոր ուղղությունների՝ թե՛ ճանապարհ, թե՛ երկաթգիծ, որտեղ կա պոտենցիալ կպնելու»:
«Պատրաստ ենք ներդնել այնքան գումար, որքան անհրաժեշտ է, որպեսզի մեր վիրավոր զինծառայողները հնարավորինս շուտ վերադառնան լիարժեք կյանքի». Հայկակ Արշամյան
Ծրագրի այս փուլում արդեն Հայաստան է բերվել նիդերլանդական արտադրության պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիա: Հայրենիքի պաշտպանի կենտրոն կգործուղվի նաև հատուկ մասնագետ, որը կվերապատրաստի հայ բժիշկներին: Առաջին փուլով Հայաստան կուղարկվի 100 պրոթեզ: Այժմ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը հնարավորություն կունենա ընդունել և սպասարկել ավելի շատ զինծառայողի:
«Եթե Անահիտ Ավանեսյանը բժշկական կրթություն չունի, դժվար է նրան համարել տեխնոկրատ»․ Արկադի Խաչատրյան
Համարում եմ, որ նախարարները պետք է լինեն տեխնոկրատ եւ պրոֆեսիոնալ
«Մինչև լուսադեմ շարունակելու ենք մաքրել քաղաքը». շուրջ 300 աշխատակից և 51 տեխնիկա ներգրավված են ձնամաքրման աշխատանքներում
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկն այս պահին սպասարկում է 10 վարչական շրջան:
Սերգեյ Բագրատյանն ապացույցներ ներկայացրեց, որ Դավիթ Անանյանին հրավիրել է քննարկման
Ապացույց չունեցանք ջահերի ներկրման առնչությամբ, որովհետեւ ՊԵԿ-ը չներկայացավ՝ պարզաբանումներ տալու
Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացը չունի լեգիտիմություն և պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի․ ՄԻՊ
Հայաստանի խաղաղ բնակիչների անմիջական հարևանությամբ կամ հենց բնակավայրերում, օրինակ՝ Սյունիքի մարզի Գորիս և Կապան խոշորացված համայնքներում միջպետական կամ միջհամայնքային ճանապարհներին կամ հենց մայթերի բաժանումով անմիջապես բնակավայրում, տեղակայվել են ադրբեջանական զինվորականներ, այսինքն՝ զինված մարդիկ:
«Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի» գործով որոշումից Յուրի Խաչատուրովի պաշտպանն այդքան էլ գոհ չէ
Անահիտ Սարգսյանի կարծիքով, դատարանը պետք է բավարարեր նաեւ Ստեփան Գրիգորյանին ներկայացված երկու միլիոն դրամի փոխհատուցման հայցը
Առողջապահության ԱԱՀ արտոնությունը չեղարկելով՝ մեծ հարված կհասցվի ցածր եկամուտ ունեցող եւ աղքատ խավերին. ոլորտի փորձագետներ
Վարչապետի փաստաթղթում թվեր չկան՝ ինչ հաշվարկների հիման վրա են չեղարկում առողջապահության ոլորտի ԱԱՀ արտոնությունը
«Անկախ այն բանից, թե ով ինչ է հայտարարում, մենք չենք համաձայնելու այն պնդումներին, որ Շուշին կարող է դառնալ թուրքական մշակութային կենտրոն». Արա Այվազյան
Ինչ վերաբերում է առաջնահերթություններին, նախեւառաջ հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցությունները Մինսկի խմբի ձեւաչափով եւ վարել բանակցությունները այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնց վերաբերյալ նախկինում էլ ձեռք է բերվել պայմանավորվածություն: Մեզ համար առաջնային հարց է դեօկուպացիան՝ ապաշրջափակումը եւ դրա հետ կապված հայ ազգաբնակչության անվտանգ վերադարձը իր բնակավայրերը:
Խայտառակություն է վարչապետի համոզումը, որ կառավարությունը պատվով է դիմակայել նոր տիպի կորանավիրուսի համավարակին. «Հակահամաճարակային ալյանս»
Առողջապահական համակարգի կոլապսի պատճառով քովիդով բազմաթիվ հիվանդներ պատշաճ բուժօգնություն չստացած տներում մահացել են կամ հոսպիտալիզացվել են ուշացումով, երբ կյանքը փրկելն արդեն հնարավոր չէր: Իսկ պլանավորման բացակայության պատճառով բուժաշխատողների ռեսուրսը անխնա մսխվել է, սպառվել ու հյուծվել, իր բացասական ազդեցությունը թողնելով բուժսպասարկման որակի վրա:
Նաիրի Հոխիկյան. «Իրանի դեմ մեծ պատերազմ է նախապատրաստվում, ինչը կտեսնենք 2021 թվականին»
Ընդամենը օրեր առաջ մենք տեսանք Իրանի «Հեղափոխության պահապանների» կորպուսի օդուժի հրամանատար, գեներալ Հաջիզադեի հայտարարությունը, թե «Մենք տարածաշրջանի որոշ երկրներին եղբայրաբար խորհուրդ ենք տալիս, որ եթե պատերազմ սկսվի, մեզ համար Միացյալ Նահանգների բազան ոչնչով չի տարբերվի այդ բազաներին տարածք տրամադրող երկրից»: Խոսքը տվյալ դեպքում հստակ ուղղված էր Թուրքիային: Բայց չմոռանանք, որ Իսրայելի ռազմական բազաներ եւ գաղտնի օդանավակայաններ կան նաեւ Ադրբեջանի հարավային շրջաններում:
Անդրիաս Ղուկասյանի`«Սասնա ծռերին» օժանդակելու գործը նորից կքննվի
Գործով նոր դատավորը Պետական պահպանության ծառայության նախկին պետ գեներալ-լեյտենանտ Հրաչյա Հարությունյանի որդին է
Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ
Հունվարի 19-ին և 20-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է, միջադեպեր չեն արձանագրվել:
Մանե Թանդիլյանը շեշտեց, որ գերատեսչության ուշադրությունն առավելապես սևեռվելու է խոցելի խմբում գտնվող անձանց ուղղությամբ, ինչպես նաև սոցիալական բոլոր աջակցությունները կլինեն նպատակային և հասցեական
«Նախորդ տարվա ծրագրերում փոփոխություններ ենք կատարել՝պահպանելով ճկունություն՝ անհրաժեշտության դեպքում վերաբաշխումներ իրականացնելու՝ ծրագիրը դարձնելով ավելի հասցեական և պատեհաժամ»
Ապագա բժիշկն իր օրինակով փաստում է՝ պատերազմի դաշտում գիտակցականը միշտ պետք է հաղթի վախին
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը
Արցախի պետհամալսարանի հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի 2020-2021 ուսումնական տարվա ուսման վարձը կփոխհատուցի Արցախի կառավարությունը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 20-ին ընդունել է Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին։ Հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են հետպատերազմյան շրջանի մարտահրավերներին, ներքին և արտաքին քաղաքականությանը, գիտակրթական ոլորտի զարգացման առաջնահերթություններին ու հեռանկարներին առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ ներկայիս դժվարին շրջանում չափազանց կարևոր է Արցախի պետական համալսարանի՝ որպես մեր երկրի ուսումնական հանգուցային հաստատության դերակատարությունը


















































