Օրվա լրահոսը

«Անկախ այն բանից, թե ով ինչ է հայտարարում, մենք չենք համաձայնելու այն պնդումներին, որ Շուշին կարող է դառնալ թուրքական մշակութային կենտրոն». Արա Այվազյան

Ինչ վերաբերում է առաջնահերթություններին, նախեւառաջ հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցությունները Մինսկի խմբի ձեւաչափով եւ վարել բանակցությունները այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնց վերաբերյալ նախկինում էլ ձեռք է բերվել պայմանավորվածություն: Մեզ համար առաջնային հարց է դեօկուպացիան՝ ապաշրջափակումը եւ դրա հետ կապված հայ ազգաբնակչության անվտանգ վերադարձը իր բնակավայրերը:

Խայտառակություն է վարչապետի համոզումը, որ կառավարությունը պատվով է դիմակայել նոր տիպի կորանավիրուսի համավարակին.  «Հակահամաճարակային ալյանս»

Առողջապահական համակարգի կոլապսի պատճառով քովիդով բազմաթիվ հիվանդներ պատշաճ բուժօգնություն չստացած տներում մահացել են կամ հոսպիտալիզացվել են ուշացումով, երբ կյանքը փրկելն արդեն հնարավոր չէր: Իսկ պլանավորման բացակայության պատճառով բուժաշխատողների ռեսուրսը անխնա մսխվել է, սպառվել ու հյուծվել, իր բացասական ազդեցությունը թողնելով բուժսպասարկման որակի վրա:

Նաիրի Հոխիկյան. «Իրանի դեմ մեծ պատերազմ է նախապատրաստվում, ինչը կտեսնենք 2021 թվականին»

Ընդամենը օրեր առաջ մենք տեսանք Իրանի «Հեղափոխության պահապանների» կորպուսի օդուժի հրամանատար, գեներալ Հաջիզադեի հայտարարությունը, թե «Մենք տարածաշրջանի որոշ երկրներին եղբայրաբար խորհուրդ ենք տալիս, որ եթե պատերազմ սկսվի, մեզ համար Միացյալ Նահանգների բազան ոչնչով չի տարբերվի այդ բազաներին տարածք տրամադրող երկրից»: Խոսքը տվյալ դեպքում հստակ ուղղված էր Թուրքիային: Բայց չմոռանանք, որ Իսրայելի ռազմական բազաներ եւ գաղտնի օդանավակայաններ կան նաեւ Ադրբեջանի հարավային շրջաններում:

Անդրիաս Ղուկասյանի`«Սասնա ծռերին» օժանդակելու գործը նորից կքննվի

Գործով նոր դատավորը Պետական պահպանության ծառայության նախկին պետ գեներալ-լեյտենանտ Հրաչյա Հարությունյանի որդին է

Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ

Հունվարի 19-ին և 20-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է, միջադեպեր չեն արձանագրվել:

Մանե Թանդիլյանը շեշտեց, որ գերատեսչության ուշադրությունն առավելապես սևեռվելու է խոցելի խմբում գտնվող անձանց ուղղությամբ, ինչպես նաև սոցիալական բոլոր աջակցությունները կլինեն նպատակային և հասցեական

«Նախորդ տարվա ծրագրերում փոփոխություններ ենք կատարել՝պահպանելով ճկունություն՝ անհրաժեշտության դեպքում վերաբաշխումներ իրականացնելու՝ ծրագիրը դարձնելով ավելի հասցեական և պատեհաժամ»

Ապագա բժիշկն իր օրինակով փաստում է՝ պատերազմի դաշտում գիտակցականը միշտ պետք է հաղթի վախին

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախի պետհամալսարանի հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի 2020-2021 ուսումնական տարվա ուսման վարձը կփոխհատուցի Արցախի կառավարությունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 20-ին ընդունել է Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին։ Հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են հետպատերազմյան շրջանի մարտահրավերներին, ներքին և արտաքին քաղաքականությանը, գիտակրթական ոլորտի զարգացման առաջնահերթություններին ու հեռանկարներին առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ ներկայիս դժվարին շրջանում չափազանց կարևոր է Արցախի պետական համալսարանի՝ որպես մեր երկրի ուսումնական հանգուցային հաստատության դերակատարությունը

Ռոբերտ Հայրապետյան. Քանի դեռ գերիների ցուցակը չի հրապարակվել, դրանում առկա անճշտությունները ճշտելու հնարավորություններ էլ չեն լինի

Կառավարման հարուստ փորձով պատգամավոր Մարիան անգամ չգիտի երևի, որ ընտրական ցուցակներն էլ անճշտություններ ունեն, անձնագրայինի ցուցակներն էլ անճշտություններ ունեն, ձեր կողմից կազմվող բոլոր փաստաթղթերն էլ անճշտություններ ունեն և ի՞նչ:

Ինչպե՞ս կարելի էր զինվորներին տեղափոխել մարդատար զինվորական մեքենաներով կամ ավտոբուսներով, եթե ապահովված չէ օդային պաշտպանությունը. Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան գրառումը Ինչո՞ւ ունեցանք այսքան զոհեր կամ հնարավո՞ր էր խուսափել զոհերից Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում կրած մարդկային կորուստների թիվը չի կարող անտարբեր թողնել նույնիսկ ամենասառնասիրտ մարդուն.6000-ի հասնող կյանքեր,10.000-ից ավել անդամահատված մարմիններ, հազարավոր անհետ կորածներ: Մի խոսքով, երկրորդ հայկական ցեղասպանություն և ազգային մեծ ողբերգություն: Բայց ինչու՞ այդքան շատ, ահավոր շատ,

Հունվարի 21-ից դադարեցվելու է թվային հաղորդիչ ցանցով «հ2», «ԱՐ» և «CNN» հեռուստաալիքների հեռարձակումը, իսկ «Ա-ԹիՎի» հեռուստաալիքն իրականացնելու է հանրապետական սփռում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ հիմք ընդունելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից անցկացված՝ «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական, մայրաքաղաքային և մարզային սփռման մրցույթների արդյունքները, 2021 թվականի հունվարի 21-ից դադարեցվելու է թվային հաղորդիչ ցանցով «հ2», «ԱՐ» և «CNN» հեռուստաալիքների հեռարձակումը, իսկ «Ա-ԹիՎի» հեռուստաալիքն իրականացնելու է հանրապետական սփռում։ Հայաստանի հեռուստատեսային և

«Այսօր իշխանությունը զբաղվում է անհեթեթ գործերով». Տիգրան Հեքեքյան

Տիգրան Հեքեքյանի խոսքով, եթե մարդ ստանձնում է մի պաշտոն, որից գլուխ չի հանում, դա էլ յուրատեսակ դավաճանություն է

Դեսպանների հետ հանդիպմանը Այվազյանը ընդգծեց կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջական իրականացման անհրաժեշտությունը՝ շեշտելով Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը

Առանձնահատուկ ընդգծեց հումանիտար հարցերի լիարժեք և անխափան հասցեագրման առաջնահերթությունը, մասնավորապես՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի մասով: 

Պետք է վերանայենք այն նախագիծը, որ իրականացնում ենք Հայաստանում և պատասխանենք շատ պարզ հարցի, թե որքանով են կենսունակ և ակտուալ այն ծրագրերը, որ ունեցել ենք պատերազմից առաջ. Փաշինյան

Պետք է համակերպվելու քաղաքականությունը փոխարինենք հաղթահարելու քաղաքականությամբ. վարչապետը ծանոթացել է ԱՍՀՆ ծրագրերի ընթացքին

ՎԶԵԲ-ը 2020թ․-ին Հայաստանում 167 միլիոն եվրոյի չափով ներդրումներ է արել

ՎԶԵԲ-ը աջակցություն է ցուցաբերել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը, որը շարունակում է իրականացնել իր էլեկտրական բաշխիչ ցանցի արդիականացումը:

«Հարցրի՝ Աշոտ, որտե՞ղ ես, ասաց՝ տանն եմ»․ Հրաչյա Հակոբյանը՝ Աննա Հակոբյանի ընտանիքի՝ Մոսկվա մեկնելու մասին

Քաղաքացիության հարց չկա եւ չի կարող լինել։ Տուն ձեռք բերելու․․․ծիծաղելի է պարզապես:

ՀՀ արդարադատության նախարարը բարձր է գնահատել Նիդերլանդների խորհրդարանում հավանության արժանացած միջնորդությունները, որոնցով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների դեմ

Բադասյանը կարևորել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների նպատակով միջոցառումներ իրականացնելու համար Եվրամիության կողմից Հայաստանի կառավարությանը հատկացված 9 մլն եվրո աջակցությունը։

Նարինե Խաչատուրյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 20 Հունվարի 2021, 43 – Ա ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարինե Խաչատուրյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից: Նիկոլ Փաշինյան

Ոչ միայն բում չեղավ, այլեւ պակաս ներդրումներ եղան

2018 թվականի հեղափոխությունից հետո մեր երկրում, ինչպես խոստանում էին նոր իշխանությունները, ներդրումային բում, հատկապես՝ օտարերկրյա, այդպես էլ տեղի չունեցավ: Ոչ միայն ներդրումները չավելացան, այլեւ՝ պակասեցին: Այս մասին փաստում է Հայաստանի վիճակագրական կոմիտեն: Օրերս հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2020 թվականի հունվար-նոյեմբերին» զեկույցը, որտեղ կոմիտեի մասնագետները վերլուծել են 2019-ի եւ 2020 թվականի տվյալները: 2019 թ.

«Փաշինյանն այն ղեկավարն է, որը կարող է շարունակել բանակցությունները»․ Հրաչյա Հակոբյան

Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Իմ քայլից» կլինե՞ն պատգամավորներ, որոնք կողմ կքվեարկեն վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի օգտին»

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է ձյուն

Ենթադրությունները, թե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն աշխատում է վնասով, իրականությանը չեն համապատասխանում. ՊԵԿ

Հանքարդյունաբերության ոլորտում գործունեության թույլտվություն ունեցող 28 հարկ վճարողներից տվյալ ոլորտում փաստացի ակտիվ գործունեություն են ծավալում 2019 թվականին՝ 8, իսկ 2020 թվականին՝ 9 հարկ վճարողներ:

Մաքսիմալիստ էին, համարձակ, հավատում էին իրենց հաջողությանը. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 15 տարեկան է

2018թ. նոյեմբերից Սիմֆոնիկն ավագ դպրոցներում իրականացնում է «ԴասA» կրթամշակութային նախագիծը, որի նպատակը ժամանակակից ինտերակտիվ և ստեղծարար մեթոդներով երիտասարդ սերնդի ուղղորդումն է դեպի դասական արվեստ:

Պետական-ծառայողական գաղտնիքի եւ ամերիկյան «Ուոթերգեյթյան սկանդալի» զուգահեռները

Կառլ Բեռնշտեյնի եւ Բոբ Վուդվորդի իրականացրած լրագրողական հետաքննությունը ԱՄՆ 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնին ստիպեց հրաժարական տալ: Արդեն մի քանի օր է՝ լրատվամիջոցները, հանրությունը, քաղաքական ուժերն ակտիվ քննարկում են ԱԺ նախագահի՝ երկու երկրների գործակալ լինելու մասին նախկին պաշտոնյայի հայտարարած տեղեկությունները, որին կից ներկայացվել էր նաեւ նրա ձեռագիր-դիմումը, եւ նաեւ ՀՀ ԱԱԾ վայրկյաններ հետո տարածած «տեղեկանքը» այն

ՊԵԿ-ը հզորացնում է կարողությունները. տնտեսվարողները, քիչ մաքս վճարելու համար, նոր հնարքների են դիմում. Արմեն Սաֆարյան

2020 թվականին ՊԵԿ-ի Հետբացթողումային հսկողության վարչությունն իրականացրել է 93 ստուգում, որի արդյունքում արձանագրվել է շուրջ 558 միլիոն դրամի խախտում:

Սենատորը հույս է հայտնել, որ Բայդենը հետամուտ կլինի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր խոստմանը

«Այն, ինչ Թուրքիան արել է որպես ՆԱՏՕ-ի դաշնակից S-400-ները ձեռք բերելու համար, անընդունելի է». Բլինկեն

Մահացել է Ստեփան Թոփչյանը

Ստեփան Թոփչյանը 1967 թվականից ՀՀ Գրողների միության անդամ է։ 1993 թվականից մասամբ բնակվել է ԱՄՆ-ում՝ ակտիվորեն աշխատակցելով ամերիկահայ մամուլին:

«Եթե իսկապես լուրջ է, թող հրապարակվեր Թուրքիայի գործակալ լինելու փաստաթուղթ»․ Հրաչյա Հակոբյան

Այդ թղթում խոսք է գնում ՀՀ ԱԱԾ-ի հետ համագործակցության մասին

ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

1000 խոշոր հարկ վճարողների կողմից, ընդհանուր առմամբ, հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարվել է ավելի քան 987 մլրդ 637 մլն դրամ:

Խաթարված ներկայից ելք գտնելու թելադրանքը

«Առավոտը» ԵՊՀ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հանրային խորհրդի անդամ Հայկ Սարգսյանի հետ զրուցել է մեզ պատուհասած ճգնաժամի եւ այն հաղթահարելու հայեցակարգային լուծումների շուրջ: – Պարոն Սարգսյան, դուք ի սկզբանե խանդավառված էիք եւ գործուն մասնակցություն ունեցաք տնտեսական հեղափոխության գաղափարի ընկալման եւ գործարկման հարցում, սակայն հետագայում արձանագրեցիք, որ հեղափոխության ուղեծիրը բեկվեց՝ հայտնի պատճառներով:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031