Օրվա լրահոսը
Վանաձորի պետական համալսարանի 50-ից ավելի աշխատակիցներ պահանջում են Փաշինյանի և կառավարության հրաժարականը
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի 5 տասնյակից ավելի աշխատակիցներ պահանջում են վարչապետ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: Նրանք տարածել են հայտարարություն. «2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը սաստիկ էր, կորուստները՝ ծանր, իսկ Հայաստանի քաղաքական իշխանությունների ձեռնարկած գործողություները համարժեք չէին առաջացած մարտահրավերներին, համազգային կարողականությանը և Հայոց բանակի հերոսական գործողություններին: Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի,
«Տոնոյանն ասաց՝ պետք չի, մենք ունենք ամեն ինչ, ամեն ինչի մասնագետներն էլ ունենք»․ Միքայել Հարությունյան. 168.am
168.am-ը կապ է հաստատել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի հետ և փորձել պարզել՝ ի՞նչ է նա մտածում պատերազմի ելքի մասին, դրա հետևանքների, և թե ինչ միջոցներ է նա ձեռնարկել Արցախ մեկնելու և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար: Գեներալը մեր հարցադրումներին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ պատերազմի օրերին՝ հոկտեմբեր ամսվա սկզբին, այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար
«Ժամը 18։55-ի դրությամբ Երևանի Ֆրանսիայի հրապարակում ցույցին մասնակցել է 2700-2800 մարդ».«Իրազեկ քաղաքացիների միավորում»
ԻՔՄ հաղորդագրությունը դեկտեմբերի 15-ին Ֆրանսիայի հրապարակում ակցիայի մասնակիցների քանակի վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով հաշվել է այսօր՝ դեկտեմբերի 15-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության ցույցի մասնակիցների քանակը։ Մասնավորապես, ժամը 18։55-ի դրությամբ Երևանի Ֆրանսիայի հրապարակում ցույցին մասնակցել է 2700-2800 մարդ։ Հաշվարկն իրականացվել է աերոնկարահանմամբ՝ մարդկանց անհատական հաշվարկի միջոցով։ Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։
Փոքր մարդու մեծ սուտը
Այս լույսի ներքո դարձյալ հարց տանք մեզ. «Պատերազմն ավարտվե՞ց: Կապիտուլյացիայով ավարտված մարտական գործողությունները մեզ խաղաղություն բերեցի՞ն»: Փաշինյանը մեզ ավելի մոտեցրեց ավելի մեծ ու սարսափելի պատերազմին, որին ընդառաջ մենք շատ ավելի անբարենպաստ վիճակում ենք, քան 2020թ. սեպտեմբերի 27-ին: Հաստատվածը խաղաղություն չէ, այլ ժամանակավոր անդորր մեծ փոթորիկից առաջ:
Երեխայի ո՞ր տարիքից սկսած անհանգստանալ, որ նրա մոտ խոսքը չի զարգանում. լոգոպեդի խորհուրդներ
Ըստ լոգոպեդ Մերի Շաբոյանի՝ ծնողը ոչ միայն պետք է անհանգստանա այն դեպքում, երբ երեխան 2-3 տարեկան է ու չի խոսում, այլ հենց այն ժամանակ, որ երեխան, օրինակ, երկու-երեք ամսական է, բայց չի գղզղգում, չի թոթովում:
Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի արտահանձնման որոշումն ընդունվել է Սմբատ Ցականյանի ծնողների համաձայնությունը ստանալուց հետո. Արայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյանը՝ ադրբեջանցի երկու դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի, արտահանձնման որոշման մասին
Բողոքի ցույց քաղաքապետարանի մոտ․ «Հայ հասարակության առաջին պառակտիչը եղել է Հայկ Մարությանը»
Ցուցարարները քաղաքապետին առաջարկեցին միանալ վարչապետի հրաժարականի պահանջին
Ի՞նչ է կատարվում ՀՀ դատախազական համակարգում. ազատման նոր դիմումնե՞ր են սպասվում
Մինչդեռ ՀՀ գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյանը հայտարարում է՝ սա հերթական տեղեկատվական սադրանքի փորձն է ՀՀ դատախազական համակարգի վրա:
Արտահերթ ընտրություններ՝ ընդդեմ պետական հեղաշրջման
Պատերազմական գործողությունների ավարտն ապահովող եռակողմ հայտարարությունը նոյեմբերի 9-ին ազդարարեց նաեւ Հայաստանում խորը հասարակական-քաղաքական ճգնաժամի մեկնարկը, եւ այլեւս ոչ ոք դա չի ժխտում եւ չի կարող ժխտել։ Այստեղ է, որ Հայաստանում միակարծությունը սկսվում եւ վերջանում է միաժամանակ, քանզի այն, թե ինչ անել այս ճգնաժամի հետ՝ ներկայացվում են խիստ տարբեր, ընդ որում փոխբացառող լուծումներ եւ «լուծումներ»։ Ակնհայտ
Մարտին Գալստյանն՝ Արցախում գործող բանկերի վնասների մասին
ԿԲ նախագահն ասում է՝ չաշխատող վարկերի թիվը կարող է աճել ընդհուպ մինչեւ 10 %-ի
Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը և Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ենթարկվել են վանդալիզմի և մասնակի ոչնչացման հրադադարի հաստատումից ընդամենը մի քանի օր անց. Արա Այվազյան
Արա Այվազյանը մասնակցեց Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 4-րդ նախարարական հանդիպմանը: Դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 4-րդ հանդիպումը՝ առցանց ձևաչափով: Հանդիպմանը, որը նախագահում էր Պերուն, մասնակցում էին Հայաստանի, Պերուի, Բոլիվիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Հունաստանի, Իտալիայի, Իրանի և Իրաքի ներկայացուցիչները: Լիիրավ անդամի կարգավիճակով հանդիպմանն առաջին անգամ մասնակցում էր նաև Մեքսիկայի ներկայացուցիչը: Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարը բարձր
Լոռու մարզպետն իր հրաժարականի պատճառների մասին կխոսի վաղը
Այսօր լրատվամիջոցները հայտնեցին, որ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել: Լոռու մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Գասպարյանը մեզ հետ զրույցում հաստատեց լուրը, նշելով, որ վաղն օրվա երկրորդ կեսին Ղուկասյանը կներկայացնի նաեւ հրաժարականի պատճառները. «Ինչպես այսօր Լոռու մարզպետն առիթ է ունեցել լրատվամիջոցներին հայտնելու՝ վաղը հրաժարականի դիմում է
Դրամի արժեզրկման պատճառները․ մարդիկ դրամային ավանդները փոխարկում են դոլարի, դոլարային ավանդները ՀՀ-ից դուրս են հանել
ԿԲ նախագահը ներկայացնում է դրամի արժեզրկման պատճառները, ըստ նրա, տնտեսության իրական հատվածում դրամի արժեզրկման ֆունդամենտալ խնդիրներ չկան
«Ես հստակ չեմ էլ պատասխանելու». Արթուր Վանեցյանը՝ Նիկոլ Փաշինյանին փոխանցված ադրբեջանական փակ ծրարի մասին
Կոռեկտ չեմ համարում ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ստացված տեղեկությունները հրապարակայնացնել
«Արամ Սարգսյան, այդ թեզն առաջ տանելով, թե Շահումյանը ծախեց Վազգեն Մանուկյանը, ուղիղ հարված է քեզ, մտածե՛ք, ուշքի արեք». Սերոբ Գասպարյան
Մինչ բուն թեմային անդրադառնալը նախ դիմեց սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբորը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին:
Փաշինյանի՝ բանակի լրահամալրումը դադարեցնելու հանձնարարության մասին ձայնագրությունը ներկայացվել է ՀՔԾ. «Փաստինֆո»
«Փաստինֆո».ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը երկու անգամ հրավիրվել ՀՔԾ՝ պատերազմի ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հարցաքննության։ Նշենք, որ քրեական գործը հարուցվել է Մովսես Հակոբյանի նոյեմբերի 19-ի ասուլիսում հնչեցրած սկանդալային հայտարարություններից հետո, որոնց համաձայն պատերազմի երրորդ օրը վարչապետը կանգնեցրել է բանակի լրահամալրումը և հանձնարարել առաջնագիծ
«Ո՞ւմ տան իշխանությունը, տան այն մարդկանց, որոնք երկիրը հետևողականորեն հասցրեցին այն եզրին, որից հետո Ն․Փաշինյանը գար իշխանության և տարածքնե՞ր հանձներ»․ Մելիքյան. «Ա1+» (Տեսանյութ)
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն ասում է, թե ռուսական 1960 խաղաղապահները չեն կարող արցախյան ողջ սահմանով տեղակայվել, որպեսզի զսպեն Ադրբեջանցիների ոտնձգությունները։ Անդրադառնալով վերջին օրերին Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ համայնքների վրա ադրբեջանական հարձակմանը, ասում է, խաղաղապահները դիտակետերում հերթափոխով են դիտարկում, իսկ միջդիտակետային տարածքները պետք է վերահսկվեն հայկական զինված ուժերի
Միջազգային շուկայում ցորենի, շաքարավազի, ձեթի գնաճն ավելին է, քան ՀՀ-ում
ՀՀ-ում նոր թանկացումներ են սպասվում
Ադրբեջանում տարիներ շարունակ հայատյացության խրախուսումը հանգեցրել է Արցախում հայերի նկատմամբ դաժանությունների
Արման Թաթոյանն ապացույցներ է ներկայացրել
«Սերոբը շատ ճիշտ է ներկայացնում, այդ օրը նաեւ ես եմ եղել այդ նույն տեղում, այսպես ասած նախագահական բունկերում». Աշոտ Մինասյան
«Ինչ վերաբերում է Արայիկի դավաճանությանը, ես չեմ կարող դա հաստատել, կամ հերքել: Միայն մի բան կարող եմ ասել՝ ժամանակը դա կապացուցի, համապատասխան մարմինները կարող են պարզել»:
«Նիկոլը երկրորդ անգամ սպանեց «Եռաբլուրում» թաղված մեր հերոսներին». Վազգեն Մանուկյան
«Մի փոքր խոչընդոտ կա, դրանից կազատվենք եւ այն ամենը, ինչի համար մենք պայքարում ենք, պիտի իրականացնենք»
Մրցագորգը տրամադրվում է ազատ ոճային ըմբիշներին
Վաղը Բելգրադում տրվելու է ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի գավաթի անհատական առաջնության մեկնարկը: Հայաստանի ազգային հավաքականը հանդես է գալու 10 քաշային կարգերից 8-ում: Գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ու մարզչական շտաբը մրցավայր տարել են հետեւյալ ըմբիշներին. 57 կգ՝ Արսեն Հարությունյան, 61 կգ՝ Ռազմիկ Պապիկյան, 65 կգ՝ Վազգեն Թեւանյան, 70 կգ՝ Արման Անդրեասյան, 74 կգ՝ Հրայր Ալիխանյան, 79
Կառավարության շենքի մոտ ցուցարարները բղավում էին. «Վազգեն վարչապետ»
«Նիկոլ, այս բռունցքը սպառնալիք չէ միայն, սա մեր ժողովրդի միասնական բռունցքն է, որով քեզ հեռացնելու է». Իշխան Սաղաթելյան
«Իմացեք, որ Մարտունիում բոլորդ տուն ունեք, որ հանկարծ եկաք Մարտունի, ասեք՝ ավագ ենթասպա կոշկակար Դոլուխանյանի տունը, ու ձեզ ցույց կտան»
Կարինեի փոխանցմամբ՝ աղջիկը նորից վերադարձել է Ստեփանակերտ՝ պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված իր սիրելիին հրաժեշտ տալու համար։
Մանե Թանդիլյանն այցելել է ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբ
Այս օրերին ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, որի ընթացքում երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ, այցելել է ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբ՝ տեղում ծանոթանալով շտաբի կողմից իրականացվող աշխատանքներին և հայաստանյան գործընկերոջ հետ քննարկելով այդ ուղղությամբ տարվող համագործակցության նոր
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տարածվում է երկուսուկես շենքի վրա». Անդրանիկ Թեւանյան
Քաղաքագետը իշխող ուժի պատգամավորներին կոչ է անում միանալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
Հինգ վիրավորի կյանք փրկեց, նրանց ուղարկեց հոսպիտալ ու զոհվեց դիրքեր բարձրանալիս․ ՇՊՀ-ի ուսանող Լյովայի մասին
Ադրբեջանաթուրքական ագրեսիայի դեմ պայքարելիս նահատակվել է Շիրակի պետական համալսարանի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Լյովա Մամիկոնի Հարությունյանը։ Նա ժամկետային զինծառայող էր՝ ծնված 2001 թվականին, տան միակ տղան էր, ունի մեկ քույր։ Լյովա Հարությունյանն անմահացել էր հոկտեմբերի 17-ին։ Դեպքից մեկ օր առաջ էր խոսել տնեցիների հետ՝ վստահեցնելով, որ ամեն ինչ լավ է, հորդորել
Վեցյակի հարթակը՝ արգելապատ Արեւմուտքի տարածաշրջան թափանցման դեմ
ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը մինչ սեպտեմբերի 27-ը եզակի այն ձեւաչափն էր, որտեղ աշխարհաքաղաքական բեւեռային ուժերը համատեղ իրականացնում էին միջնորդական առաքելություն Հարավային Կովկասում։ Ռուսաստանի Դաշնությունն ու ԱՄՆ-ը, ԵՄ-ը ներկայացնող Ֆրանսիայի հետ, աշխատում էին տարածաշրջանում շահերի համընկնման կետերի շուրջ համաձայնություններ գոյացնել։ Գլխավոր այս խաղացողների ներգրավվածությունից դժգոհ էին Անկարան եւ Թեհրանը՝ ձեւաչափից եւ քաղաքական առեւտուրներից դուրս մնացած լինելու փաստով։ Պատահական
Արցախի երկու «վիճելի» գյուղերում այս պահին ռուս խաղաղապահներն են, ամբողջովին իրավիճակը վերահսկելի է. Փաշինյանը խոսել է իմքայլականների հետ
Ինչ վերաբերում է ռազմագերիների խնդրին, նա վստահեցրեց, որ մոտ ժամկետում փոխանակման երկրորդ փուլն է նախատեսվում. «Օրերի հարց է անգամ»:
Արա Այվազյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-բելառուսական հարաբերությունների ամրապնդմանը
Դեկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Բելառուսի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Կոնյուկին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Շնորհավորելով Ալեքսանդր Կոնյուկին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ ԱԳ նախարար Այվազյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-բելառուսական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Բելառուսի միջև երկկողմ օրակարգը հարստացնելու և տարբեր մակարդակներում առկա երկխոսությունն առավել


















































