Օրվա լրահոսը
«Մարդու գեղեցկությունը գալիս է իր ներսից»
Վստահ է գեղեցկուհի Մարիա Շուքուրյանը 19-րդ դարում դիզայներները իրենց հագուստների հավաքածուները ցուցադրելու համար օգտագործում էին փոքրիկ տիկնիկներ, քանի որ այդ ժամանակ մոդելներ գոյություն չունեին: Այսօր տիկնիկներին փոխարինելու են եկել գեղեցիկ արտաքին տվյալներով եւ իհարկե համարձակ աղջիկները: Իմ զրուցակիցն է Մարիա Շուքուրյանը: Նա մասնակցել է տարբեր գեղեցկության մրցույթների եւ դարձել «Թոփ մոդել Հայաստան-2019» մրցանակակիր: – Ինչպե՞ս
«Էրեխուս հետ բերեք». գերի ընկածների հարազատները փակել են Գյումրի-Բավրա մայրուղին
Փակել են նաև Գյումրի-Երևան մայրոււղու Լանջիկի հատվածը։
Հայկական Արյունաբանական Ասոցիացիայի նախագահ վերընտրվեց Երվանդ Հակոբյանը
ՀԱԱ-ի անդամների կողմից ընտրվեցին ասոցիացիայի ղեկավար մարմիններ:
«Գոչում էինք՝ Նիկո՜լ, Նիկո՜լ, եւ 2,5 տարի անց այսօր ստիպված ենք գոռալ՝ Նիկոլ, դավաճան». Գլենդելի հայեր
Ոստիկանները զինված պաշտպանում են մեկին, որը տվեց Արցախի մեծ մասը: Նա անձամբ է պատասխանատու մեր զոհերի համար
Արա Այվազյանը և Ռեյնսալուն քննարկեցին նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր
Զրուցակիցները կարևորեցին խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Հայաստանից ովքե՞ր այսօր կմտնեն մրցագորգ եւ ո՞ւմ հետ կգոտեմարտեն
Բելգրադում այսօր մեկնարկող ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի գավաթի անհատական խաղարկության առաջին օրը Հայաստանի հավաքականից պայքարի մեջ ներգրավվում է չորս ըմբիշ: Արցախյան պատերազմի մասնակից, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը, որ հանդես է գալու 57 կգ քաշային կարգում, պայքարը կսկսի 1/8 եզրափակչից՝ ռումինացի Ռավզան Մարիան Կովաչի հետ գոտեմարտով: 70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանի մրցակիցը որակավորման փուլում մոլդովացի
Սոցիալական ցանցերի դիտարկումը ցույց է տալիս՝ վտանգավոր աստիճանի են ատելություն ու վիրավորանք, բռնության կոչեր ու սպառնալիքներ տարածող, նույնիսկ ներքին թշնամանք հրահրող մեկնաբանություններն ու գրառումները. ՄԻՊ
Յուրաքանչյուր խոսք ասելիս կամ արտահայտություն անելիս պետք է պարտադիր նկատի ունենալ այդ խոսքի կամ արտահայտության բոլոր հնարավոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները
Թրանսփարնսի Ինթերնեշնլն ահազանգում է կենտրոնական և արևելյան Եվրոպայի պաշտպանության ոլորտներում կոռուպցիայի մեծ ռիսկի մասին
Մանրակրկիտ ուսումնասիրել գնումների համակարգերը՝ ավելի շատ մրցակցություն և թափանցիկություն ապահովելու համար
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1098 նոր դեպք, արձանագրվել է մահվան 27 դեպք
Ունենք 1242 առողջացած
Անպայման սուր եւ անհավանական սցենարների ականատես պետք է լինենք, որ իշխանությունների հրաժարակա՞նը պահանջենք. «Հրապարակ»
Սխալ մարտավարություն
Կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ. հայ զինվորականների գերեվարման հավանականությունը պարզելու քայլեր են իրականացվում. ՊԲ
Ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։
Ջոն Գալագերը՝ Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան
Նորին Մեծություն Թագուհու դեսպանի փոփոխություն Հայաստանում
«Ընդդեմ Հայաստանի՝ Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն պահանջ ներկայացնելուց բացի այլընտրանք չմնաց». «Սանիթեք»
Ամիսներ շարունակ «Սանիթեք»-ը հույս ուներ, որ կատաղի պատերազմի և կործանարար համավարակի համատեքստում Հայաստանի իշխանությունը կդրսևորի բարի կամք և իրավիճակը հարթելու կամահայտնություն կհայտնի:
Ստեփան Սաֆարյան. Իմ պատկերացրածն այն է, որ իշխանությունը գնար երկրի կայունացումից հետո արտահերթ ընտրությունների կամ ապացուցեր, որ շարունակում է կրել իշխանության իրացման մանդատը. «Ժամանակ»
Եվ, թերևս, սա կլիներ օդում կախված հարցի պատասխանը, թե արդյոք ներկայիս իշխանությունը շարունակո՞ւմ է կրել հասարակության՝ 2018-ին տված մանդատը։
Պետությունը պետք է իրեն վերագտնի
Վերջերս Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը Ռուսաստանի հետ Ղարաբաղի հարցով երեք արձանագրություն է ստորագրել, որոնք համաձայնեցվել են նաեւ Ադրբեջանի հետ: Մինչ այս պահը, համենայնդեպս, լայն հասարակությանը դա հայտնի չէր, եւ ես որոշակի կասկածներ ունեմ, թե մեր դաշնակից Ռուսաստանը համաձայնեցրել է մեզ համար այդչափ զգայուն խնդրի վերաբերյալ իր այս քայլերը Հայաստանի հետ:
Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
Guardian-ը նշում է՝ Ադրբեջանական զինված ուժերի համազգեստով տղամարդկանց կողմից գլխատված հայերը զինվորականներ չէին, չեն մասնակցել ռազմական գործողություններին
Guardian-ը նույնականացրել է ադրբեջանցիների կողմից գլխատված հայազգի երկու տարեց տղամարդկանց ինքնությունը և պատերազմի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարումների մեղադրանքների վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարից։
Ստանիսլավ Տարասով. «Հայաստանի հանդեպ տարածքային հավակնությունների մասին խոսք լինել չի կարող». «Ժողովուրդ»
Մանր բռնկումներ են, որոնք լուծումներ կստանան ու ոչ մի հետեւանք էլ չեն ունենա
Թուրքիայում հայկական տեղանունների թուրքացումն ու քրդացումը խոր արմատներ ունեն. «Հայաստանի Հանրապետություն»
Բացառություն չեն թուրքերն ու կովկասյան թաթարները՝ այսօրվա ադրբեջանցիները, երբ մարդկանց հիշողությունից եւ պատմական աղբյուրներից փորձել են իսպառ ջնջել հայկական հետքը
Սյունիքի մարզպետ. «Գյուղացիները պաշտպանում են այն հատվածները, որտեղ ասվել է իրենց». «Հայկական ժամանակ»
Եթե ամեն մի հայ ուզում է իր հայրենիքի համար անմնացորդ իր պարտականությունը կատարի՝ պետք է կատարի, քաղաքացին ի՞նչ իրավունք ունի բարձրաձայնի մեր խնդիրները, մեր թշնամուն ամեն ինչ պատմի, անթույլատրելի է:
Մեր տնտեսությունը նոկաուտի մեջ է, մեր պետության պարտքն ավելանում է, արտաքին պարտքը՝ նույնպես. Հայկ Սարգսյան. «Հայաստանի Հանրապետություն»
Հայկ Սարգսյանը նշեց. «Կոլապս, ռեցեսիա, անկում. սրանք հոմանիշներ են՝ անկման տարբեր չափերով: Միանշանակ կարող ենք այդպես բնութագրել՝ այո՛, որովհետեւ մենք տարին փակելու ենք մոտ 8 տոկոս տնտեսական անկումով:
Ակնկալվում է առնվազն 50-ից ավելի գերեվարված անձանց վերադարձ. Սիրանուշ Սահակյան. «Հայկական ժամանակ»
Ըստ Սահակյանի՝ աշխատանքներ են տարվում Հադրութի շրջանի Հին թաղեր եւ Խծաբերդ գյուղերում օրերս տեղի ունեցած մարտերի ժամանակ անձանց գերեվարության հանգամանքները լիարժեք ճշտելու համար։ «Այս պահին մենք ունենք 11 հոգանոց խումբ, որոնց խնդիրներով զբաղվում ենք, արդեն կան ապացույցներ, որի հիման վրա կարող ենք խոսել գերեվարության մասին»,- ասաց փաստաբանը։
Ահազանգ․ Շիրակի մոտ 20 կամավորագրված պաշտոնյաներ Շուշիի Հին Շեն գյուղի մոտ հայտնվել են շրջափակման մեջ
Շիրակի մարզի մոտ 20 պաշտոնյաներ, որոնք կամավորագրվել էին հայրենիքի պաշտպանությանը, Շուշիի շրջանի Հին Շեն բնակավայրի մոտակայքում 3 օր է՝ հայտնվել են շրջափակման մեջ։ Այդ պաշտոնյաների թվում են Ամասիա խոշորացված համայնքի Մեղրաշատ բնակավայրի վարչական պատասխանատու Վահրամ Սաղաթելյանը, Անի խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Նարեկ Նիկոյանը, որը Սամվել Նիկոյանի եղբորորդին է, կան նաև այլ վարչական ղեկավարներ և դպրոցի
Հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ՀՀ ՊՆ-ն պարզաբանումներ է սպասում ԱՀ պաշտպանության բանակից
Հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներով վերջին ժամերին տարածվող տեսանյութերի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանումներ է սպասում ԱՀ պաշտպանության բանակից և առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Նախկինում Ալիևը Թուրքիայի ղեկավարներին անվանել է «ստախոս, խաբեբա և դավաճան»
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Անցյալ շաբաթ Բաքվում անցկացված հաղթական շքերթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր երախտագիտությունը հայտնեց արարողությանը ներկա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ դուրս եկան փողոց փառաբանելով Թուրքիային և ծածանելով թուրքական ու ադրբեջանական դրոշները։ Երկու նախագահները միմյանց գովեստի խոսքեր շռայլեցին՝ կրկնելով իրենց հանրահայտ կարգախոսը՝ «մեկ ժողովուրդ, երկու պետություն»: Չնայած
«Այսօրվա տվյալներով գտնվել է 64 մարմին՝ 41-ը Ջեբրայիլից, 23-ը Ֆիզուլիից». անհետ կորածի հարազատը՝ Արցախից
Նա հայտնեց՝ զոհվածների մարմինների և անհետ կորածների որոնողական աշխատանքներ իրականացնող խումբը փորձում է Մարտունի ու Հադրութ մտնել, բայց դեռ թույլ չեն տալիս, իսկ Ֆիզուլի ու Ջեբրայիլ թույլ են տալիս:
Վանաձորի պետական համալսարանի 50-ից ավելի աշխատակիցներ պահանջում են Փաշինյանի և կառավարության հրաժարականը
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի 5 տասնյակից ավելի աշխատակիցներ պահանջում են վարչապետ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: Նրանք տարածել են հայտարարություն. «2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը սաստիկ էր, կորուստները՝ ծանր, իսկ Հայաստանի քաղաքական իշխանությունների ձեռնարկած գործողություները համարժեք չէին առաջացած մարտահրավերներին, համազգային կարողականությանը և Հայոց բանակի հերոսական գործողություններին: Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի,
«Տոնոյանն ասաց՝ պետք չի, մենք ունենք ամեն ինչ, ամեն ինչի մասնագետներն էլ ունենք»․ Միքայել Հարությունյան. 168.am
168.am-ը կապ է հաստատել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի հետ և փորձել պարզել՝ ի՞նչ է նա մտածում պատերազմի ելքի մասին, դրա հետևանքների, և թե ինչ միջոցներ է նա ձեռնարկել Արցախ մեկնելու և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար: Գեներալը մեր հարցադրումներին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ պատերազմի օրերին՝ հոկտեմբեր ամսվա սկզբին, այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար
«Ժամը 18։55-ի դրությամբ Երևանի Ֆրանսիայի հրապարակում ցույցին մասնակցել է 2700-2800 մարդ».«Իրազեկ քաղաքացիների միավորում»
ԻՔՄ հաղորդագրությունը դեկտեմբերի 15-ին Ֆրանսիայի հրապարակում ակցիայի մասնակիցների քանակի վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով հաշվել է այսօր՝ դեկտեմբերի 15-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության ցույցի մասնակիցների քանակը։ Մասնավորապես, ժամը 18։55-ի դրությամբ Երևանի Ֆրանսիայի հրապարակում ցույցին մասնակցել է 2700-2800 մարդ։ Հաշվարկն իրականացվել է աերոնկարահանմամբ՝ մարդկանց անհատական հաշվարկի միջոցով։ Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։
Փոքր մարդու մեծ սուտը
Այս լույսի ներքո դարձյալ հարց տանք մեզ. «Պատերազմն ավարտվե՞ց: Կապիտուլյացիայով ավարտված մարտական գործողությունները մեզ խաղաղություն բերեցի՞ն»: Փաշինյանը մեզ ավելի մոտեցրեց ավելի մեծ ու սարսափելի պատերազմին, որին ընդառաջ մենք շատ ավելի անբարենպաստ վիճակում ենք, քան 2020թ. սեպտեմբերի 27-ին: Հաստատվածը խաղաղություն չէ, այլ ժամանակավոր անդորր մեծ փոթորիկից առաջ:


















































