Օրվա լրահոսը

«Ներքին Խնձորեսկ համայնքի բնակիչ Նարեկ Սարդարյանը, որը հուլիսին անզգուշորեն հատել էր Ադրբեջանի սահմանը, վերադարձվել է Հայաստան». Մանե Գեւորգյան

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի բնակիչ Նարեկ Սարդարյանը, որը այս տարվա հուլիսին անզգուշորեն հատել էր Ադրբեջանի սահմանը, այսօր վերադարձվել է Հայաստանի Հանրապետություն»:

Կանգնել են գնացքների դռների մոտ՝ թույլ չտալով, որ դրանք փակվեն և գնացքներն աշխատեն. մետրոպոլիտենի աշխատանքը խաթարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է տարվում

Պարզվել է մետրոպոլիտենի «Գործարանային կայարանում» ցույց իրականացրած անձանցից երեքի ինքնությունը. Երևանի բնակիչներ են՝ ծնված 1972, 1998 և 1979թթ.:

Սասունցի Դավիթ հրապարակից մեկնարկեց «Արժանապատվության երթը»

Մայրաքաղաքի Սասունցի Դավթի հրապարակից մեկնարկել է «Արժանապատվության երթը»: Բողոքի ցույցի կազմակերպիչն է «Հայրենիքի փրկության շարժում» միավորումը: Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Սասունցի Դավիթ հրապարակից կշարժվեն դեպի Ֆրանսիայի հրապարակ: Երթն ուղեկցում են բավական շատ թվով ոստիկաններ: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Սյունիքի շուրջ սեղմվում է թյուրքական օղակը. Արմեն Աշոտյան

Եթե սրան գումարենք նաեւ Կարս-Նախիջեւան նախագծվող երկաթգիծը, ապա ակնհայտ է, որ Հայաստանն օր առաջ պետք է նոր բանակցողով հանդես գա, որպեսզի հնարավորինս չեզոքացնի նոյեմբերի 9-ին ստորագրված խայտառակ փաստաթղթի նաեւ 9-րդ կետը

«Ֆորս մաժորի դեպքում պատրաստ ենք մինչեւ վերջ գնալ». Լոռի TV-ի տնօրենը` գալիք մրցույթի մասին

2010թ մրցույթին մասնակցելը պայմանավորված էր նրանով, որ արդեն իսկ քաղաքական որոշում կար, նույնիսկ մեզ պարզապես ասացին, որ անիմաստ է մասնակցելը, որովհետեւ որոշված է, թե թվային հեռարձակման լիցենզիաներն ում պետք է տալ:

Առանձնացվել են պատերազմի ընթացքում ստեղծված իրավիճակում հումանիտար աջակցության, ինչպես նաև ԱԻՆ փրկարար ծառայության տեխնիկական վերազինման և բնակչության պաշտպանության կարողությունների զարգացման ուղղություններով համագործակցության հնարավորությունները

Փիլոյանը կարևորել է ընթացիկ աշխատանքները, մասնավորապես՝ Գյումրի 1-ում և Աշոցքում հրշեջ-փրկարարական շենքերի և «Սևան» ազգային պարկի տարածքում գործող Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի կենտրոնական բազայի կառուցումը:

Լեւոն Շիրինյանը ուշադրություն է հրավիրել դատական համակարգում առկա խնդիրներին եւ դրանց վերացման ուղղությամբ բարեփոխումների անհրաժեշտությանը

Անդրադարձ է կատարվել գերիների վերադարձին, Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին եւ Հայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումներին

«1992 թվականին ամուսինս է անհայտ կորել, հիմա էլ որդիս». սևազգեստ մայր

Ըստ տիկին Կարինեի՝ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի գնալ Եռաբլուր:

Կատարվել են հարցաքննություններ, նշանակվել փորձաքննություններ. Քննչական կոմիտեի ծառայողները ներկա են գտնվել ՀՀ տեղափոխված 44 ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց դիմավորմանը

ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողներից բաղկացած քննչական խմբի կողմից իրականացվում են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ:

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝ Արեն

«Խանութ մտավ մի կին ու ասում է՝ «իյա՜, այս դավաճանն ի՞նչ գործ ունի մեր խանութում». Շուշան Պետրոսյանը մանրամասնում է

Անվանեց թալանչի, կեղեքիչ, պիցցայակեր, Սերժի ստրուկ, Քոչարյանի ստրուկ ու նման բառեր՝ այն, ինչ կկարդաք համացանցում «ֆեյքերի» կատարմամբ

Արարատ Միրզոյանը և Գուրգեն Արսենյանը քննարկել են ստեղծված մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ քայլերը

Արարատ Միրզոյանը շարունակում է քաղաքական քննարկումները հայաստանյան կուսակցությունների հետ:

Հայաստանը կլաստերային զինամթերք է օգտագործել Ադրբեջանի դեմ, պնդում է Human Rights Watch-ը

Նոյեմբերի 27-ին Երևանում Human Rights Watch-ի հետ հանդիպմանը Հայաստանի ԱԳՆ-ից հերքել են, որ Հայաստանն իր զինանոցում կլաստերային զինատեսակներ ունի:

Օպերատիվ կապի շրջանակներում ես պարբերաբար հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի ներկայացուցչի հետ, այդ թվում՝ Դուբայ քաղաքում. Արթուր Վանեցյան. «Հրապարակ»

Այդ շփումների արդյունքում բազմիցս տարաբնույթ տեղեկություններ եմ ստացել և փոխանցել Նիկոլ Փաշինյանին, իսկ այդ շփումների մասին տեղյակ են եղել Ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամները:

«Կանգնած էինք Քիրսավան-Խծաբերդ ճանապարհին. պահել ենք այն հողը, որտեղ այսօր թուրքն է մտել». Ավետիք Քերոբյան

Եղածի պատճառները պետք է բացառել՝ կրկնությունը բացառելու համար: Շատերը գուցե չհամաձայնեն, բայց մեղավորներին պետք է գտնել ու պատժել

Ադրբեջանից վերադարձած քաղաքացիական անձինք որոշ ժամանակ կգտվեն բժիշկների հսկողության տակ. ԱՆ

Առողջապահության նախարարի հանձնարարությամբ կազմակերպվում է Ադրբեջանից Հայաստան վերադարձած քաղաքացիական անձանց բուժօգնությունը

«Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց, որ դուրս գամ». Վազգեն Մանուկյան

Ես ասացի, որ ինքնակամ դուրս չեմ գա, երիտասարդներին ասում եմ` եկեք բանակ, գնանք հաղթենք, ինչպե՞ս հրաժարական տամ:

Խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինվելուց հետո կատարել է ավազակություն և կողոպուտ. Կոտայքի 29-ամյա բնակչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Մուտք է գործել դեղատուն, գնել դեղահաբեր, վճարել գումարը, այնուհետև իրեն հրել-գցելով գետնին, դրամարկղից բացահայտ հափշտակելով 268.000 ՀՀ դրամ՝ դիմել է փախուստի:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով իրենից հետ է թողել Ադրբեջանին

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականը 51 երկրների պայքարում 69 միավորով գրավել է 6-րդ տեղը՝ իրենից հետ թողնելով 60 միավոր վաստակած Ադրբեջանին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Նոյեմբերին շարունակել է ավելանալ 12-ամսյա բնականոն գնաճը, որը ամսվա վերջին կազմել է շուրջ 2.0%. ԿԲ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով՝ սահմանվելով 5.25%

Քոչարյանի օրոք հետապնդված կին. «Նաեւ մենք ենք մեղավոր, որ Սերժ Սարգսյանից հետո եկավ այս բախտախնդիրը»

Մեկ գիշերում հայրենիքի մի հատվածը հանձնվեց: Դրանից հետո մե՞նք ենք մեղավոր, որ նա շարունակում է մնալ:

Ժամկետային զինվորական ծառայությունն անցնում էր Արցախում՝ Մարտունիում. մերօրյա հերոսները. Արեգ Հարոյան

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը Մերօրյա հերոսները. Արեգ Հարոյան «Սիրում էր կյանքը, շատ լեցուն էր, ամեն րոպեն ապրել է լիարժեք: Անհամբեր էր, ամեն ինչ անում էր ինքնուրույն ու շատ արագ: Շտապում էր ապրել…», – Հերոսի մայրը՝ Շուշան Մխիթարյանը, լուսավոր որդու մասին… Արեգ Հարոյան… Լուսավոր, բարի և հումորասեր կրտսեր

«ՏՐԱՍԵԿԱ ծրագրի դուռը բացվեց. հնարավոր է՝ մեզ առաջարկեն Մեղրիի միջանցքը վաճառել». Կարեն Ադոնց

Կա վտանգ, որ մեր սահմանին կարող է սկսել ազգայնական-անջատողական շարժում, որը կկանգնեցնի մեր եւ Իրանի տնտեսական հարաբերությունները

Շատ կարևոր է, որ «Իմ քայլը» հասկանա, որ գործելու են մոտավորապես նույն մեթոդները կամ ավելի կոշտ մեթոդներ, ինչը 2018-ին անում էին իրենք. «Այլընտրանքային նախագծեր»

Փաշինյանի կողմից նախաձեռնած վտանգավոր սցենարները կարող են ժամերի ընթացքում ձևավորել հսկայական և անկառավարելի զանգվածներ փողոցում։

Քնից հանել են՝ առանց սաղավարտի, պաշտպանիչ բաճկոնի տարել Զանգելան. անհետ կորած զինվորների ծնողները ՊՆ-ի մոտ բողոքի ցույց են անում

Ծնողներն անհամբեր սպասում են՝ գերությունից հայրենիք վերադարձածն ինչ կպատմի իրենց որդիների մասին

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

Կարեն Կարապետյան. Հուսով եմ՝ վարչապետը իր մեջ կգտնի համարձակություն՝ կայացնել հեռանալու որոշում

Կարծում եմ, այն կառավարությունը, ում կառավարման օրոք և արդյունքում առաջացել է այս ճգնաժամը, մնալով իշխանության՝ խիստ կսահմանափակի երկրի զարգացման հնարավորությունները, ազգի ներուժն ու կարողություններն օգտագործելու հավանականությունը:

Արմեն Սարգսյանը ՀՅԴ ղեկավարության հետ քննարկել է երկրում ստեղծված իրավիճակը

ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031