Օրվա լրահոսը

«Արդէն կը խօսուի Թուրքիոյ եւ Ազրպէյճանի հետ Հայաստանի յարաբերութիւնները կարգաւորելու միտող պայմանագրի մը մասին». «Ասպարեզ»

Հարց է, թէ պարտուած կողմի իր դիրքերէն՝ Հայաստան այնուամենայնիւ ի՞նչ լծակներու պիտի կրնայ ապաւինիլ

Անհայտ կորած մեր բոլոր հայրենակիցների ճակատագրերի պարզումը, զոհվածների մարմինները գտնելն ու հարազատներին փոխանցելը շարունակում է մնալ մեր օրակարգի ամենահրատապ հարցը. Արայիկ Հարությունյան

Նրանց վերադարձի երկարատև սպասումներն այսուհետ պետք է վերածվեն շուտափույթ ապաքինման ու հանրային կյանքին ինտեգրման գործընթացի, ինչի համար Արցախի իշխանությունների անունից հայտնել եմ բոլոր ջանքերը ներդնելու պատրաստակամություն:

Ակնհայտ է, որ այսուհետ Ռուսաստանն է որոշելու. խաղացնի Մինսկի խմբին, թե՞ չխաղացնի. Արմեն Աշոտյան

«Արեւմուտք, թե՞ Թուրքիա» տարբերակների մեջ մեզ ակնհայտորեն ձեռնտու է առաջինը, շատ հասկանալի պատճառներով։

Ադրբեջանում դեռ պահվում են որոշակի քանակի հայ գերիներ, որոնց մի մասի վերաբերյալ անհերքելի ապացույցները փոխանցել ու փոխանցում ենք. Արտակ Բեգլարյան

Դեռ առկա են անհետ կորած բազմաթիվ ռազմագերիներ ու տասնյակ քաղաքացիական անձինք, որոնց մի մասը, հուսանք, ողջ են և նրանց ևս պետք է տուն վերադարձնել, իսկ եթե՝ ողջ չեն, ապա առնվազն պարզել նրանց ճակատագիրը:

Կապանի քաղաքապետ․ Նիկոլ Փաշինյանը պետք է ամեն ինչ աներ, որ պատերազմ չլիներ

«ԽՍՀՄ տարիների սահմաններով սահմանազատում իրականացնելը հատկապես մեր՝ կապանցիներիս համար անվտանգության տեսակետից շատ լուրջ խնդիր է»

Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը գտնվում են այլեւս Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ. Ա1+

Դեռ երեկ այս գյուղերը գտնվում էին ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում

Գյումրիում, ուր նաև մառախուղ է, Մարալիկի, Արթիկի, Արագածի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

Ազգությամբ արաբ դատապարտյալը դիմել է Հայաստանի գլխավոր դատախազին

17 տարեկանից Հայաստանում բնակվող ազգությամբ արաբ դատապարտյալ Ջեան Հադադի կարծիքով, դատախազությունն իր նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսեւորում:

Դավիթ Օվասափյանը հաղթանակը ձեռքից բաց թողեց վերջին վայրկյանին

Դավիթ Օվասափյանը միավորների 2:1 տարբերությամբ հաղթում էր ամբողջ գոտեմարտի ընթացքում:

Ճիշտ երթի ժամանակն է

Ես սգում եմ նաեւ, որ վարչապետը, նախարարները, «իմքայլականները» դեռ սիրտ ունեն ելույթներ ունենալու, ինքնարդարանալու, երբեմն նույնիսկ՝ հոխորտալու, սպառնալու, ինչ-որ մարդկանց, ինչ-որ «մութ ուժերի» մեղադրելու: Ստացվում է, որ իշխանության մասին ցանկացած ոչ փառաբանող դատողություն թշնամական քարոզչություն է եւ ահաբեկչություն:

Ստեփան Գրիգորյան. «Ի՞նչ իմաստ ուներ Արայիկ Հարությունյանի հանդիպելը համանախագահների հետ, եթե իրենք այդպես ակտիվ գործողությունների ներգրավված չեն». «Հայկական ժամանակ»

Միգուցե ճիշտ էր չհանդիպելը, քանի որ «գետնի վրա», կոնկրետ Արցախում ամբողջությամբ պրոցեսը կառավարում է Ռուսաստանը՝ ավելի ճիշտ ռուս խաղաղապահները: Իրենք են լուծում կոնկրետ հարցեր՝ այդ թվում կապված շփման գծի հետ:

Հադրութի շրջանի ամեն մի գյուղ ունեցել է իր պաշտպանական ջոկատները, ամենքը շուրջօրյա կազմակերպված հսկողություն են իրականացրել. «Հայաստանի Հանրապետություն»

Բաղյանն ընդգծեց, որ Արցախյան շարժման հենց առաջին օրվանից հադրութցիները ոտքի են կանգնել եւ ձայն բարձրացրել Մայր Հայաստանին միանալու համար. «Այդ ընթացքում շատ մեծ աշխատանք կատարվեց եւ ցավալի է, որ մենք ունեն այսօրվա պատկերը։ Առաջին պատերազմի ժամանակ մեր զինվորագրված տղաները զենքը ձեռքներին ամուր պահում էին ճակատային գիծը։

«Մի քանի երկրի դեմ մեր պուճուր ազգով կռվելը… սա պարտություն չէր». պատերազմում 2 ձեռքից զրկված 18-ամյա Կարեն Խլոպուզյան. «Հայկական ժամանակ»

Թե ինչպես կդասավորի իր հետագա կյանքը, դեռ դժվարանում է ասել, բայց անգամ այդ անորոշության պայմաններում 18 տարեկան հասակում արդեն իսկ պատերազմ տեսած ու նույն այդ պատերազմում 2 ձեռքը կորցրած Կարենի դեմքից ժպիտը չի պակասում։ «Հաստատ լավ է լինելու, որ փրկվել եմ, արդեն լավ է»,- լավատեսությամբ փաստեց երիտասարդը։

Թեւան Պողոսյան. «Մենք տես­նում ենք, թե ինչ­պես են Ադր­բե­ջանն ու Թուր­քիան ի­րենց շա­հե­րին հե­տա­մուտ, իսկ Հա­յաս­տա­նի շա­հե­րը պաշտ­պա­նող չկա». «Իրատես»

Չէ՞ որ վար­չա­պե­տի հե­ռա­ցու­մը նաև հնա­րա­վո­րու­թյուն է, նոր պա­տու­հան՝ նո­րո­վի, միաս­նա­կան խն­դիր­նե­րը լու­ծե­լու հա­մար։ Երբ ձեր թի­մի, ղե­կա­վա­րի քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյան ար­դյուն­քը ե­ղավ նո­յեմ­բե­րի 9-ի փաս­տա­թուղ­թը, գու­ցե գի­տակ­ցե՞ք, որ նույն կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյամբ, ան­ձան­ցով հնա­րա­վոր չէ ա­ռաջ գնալ, քա­նի որ նույն սխալ­ներն եք ա­նե­լու։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պարտավորվել են կոնկրետ առաջարկներ ներկայացնել կողմերին

Համանախագահները եւ կողմերը շեշտել են բորբոքիչ հռետորաբանությունը նվազեցնելու կարեւորությունը՝ ավելի դրական միջավայր ստեղծելու համար։

Բաքվին է փոխանցվել Հայաստանում գտնվող 12 ադրբեջանցի ռազմագերի. հայտնում է Ռուստամ Մուրադովը. Sputnik

Sputnik. Ադրբեջանի իրավասու մարմիններին է հանձնվել 12 մարդ։ Այս մասին «Էրեբունի» օդանավակայնում հայտարարել է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ «Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2020թ.նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, իրականացվել է գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Դրան նախորդել են մեծ նախապատրաստական աշխատանքներ ադրբեջանական և հայկական կողմերի հետ, որոնք իրականացրել

ՅՈՒՆԵՍԿՕ-ում կարևորել են տարածաշրջանի հարուստ մշակութային ժառանգության պաշտպանությունը

ԼՂ-ում մշակութային արժեքների պաշտպանության և անկախ տեխնիկական առաքելության ստեղծման մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարությունը Դեկտեմբերի 11-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի կողմից ընդունվել է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ մշակութային արժեքների պաշտպանության ապահովման և անկախ տեխնիկական առաքելություն ուղարկման վերաբերյալ հայտարարություն (“Ensuring cultural property protection in and around Nagorno-Karabakh and setting-up an independent technical mission”)։

Քննարկել եմ ավագանու հաջորդ նիստի օրակարգում ընդգրկել Ռուստամ Գասպարյանին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու հարցը. Արմավիրի քաղաքապետ

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Այսօր Արմավիրի ավագանու անդամների հետ քննարկել եմ ավագանու հաջորդ նիստի օրակարգում ընդգրկել Արցախյան պատերազմի հրամանատար Ռուստամ Գասպարյանին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու հարցը: Նիստը կկայանա դեկտեմբեր ամսվա ընթացքում»:

Մեր հորդորն է, որ «Իմ քայլ» խմբակցությունը վարչապետի գլխավորությամբ իմաստություն և կամք գտնի իր մեջ՝ անցնցում վայր դնելու լիազորությունները. Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյան

Արցախի և նրա խաղաղ բնակչության դեմ սեպտեմբեր 27-ին թուրք-ադրբեջանա-ահաբեկչական սանձազերծված պատերազմի ընթացքում երկրում ի հայտ եկած ճգնաժամային իրավիճակն ակնհայտ է դարձնում, որ օրվա իշխանությունը ձախողել է ՀՀ և նրա բնակչության հանդեպ սահմանադրությամբ ստանձնած հանձնառությունները։ Արդյունքում ունեցել ենք մարդկային կյանքի անդառնալի կորուստներ, հազարավոր վիրավորներ, այլև թշնամուն են հանձնվել Արցախի և Հայաստանի անվտանգության համար էական նշանակություն ունեցող

Հայրենադարձվող անձանց կեսից ավելին հանդիսանում են այն գերիները, ում իրավունքների պաշտպանության նպատակով մենք Ադրբեջանի դեմ գանգատներ էինք ներկայացրել Եվրոպական դատարանին

Փաստաբան Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուրախությամբ տեղեկացնում ենք Ադրբեջանում պահվող հայ գերիների մի մասի վերադարձի մասին: Գործընթացի շրջանակներում հայրենիք են վերադարձել ինչպես 27.09.2020թ. լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողներ և քաղաքացիական անձինք, այնպես էլ մինչև պատերազմը գերեվարված անձինք, որոնց իրավունքների պաշտպանությունը մենք ևս հանձնառել էինք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Հայրենադարձվող

Հարգելի դատախազներ, ձեռնպահ մնացեք դավաճանների կողմից տրվելիք ապօրինի հրամաններ կատարելուց. Գեւորգ Կոստանյան

Իսկ պետական դավաճանությունը չպարտակելու համար, ժամանակավորապես դադարեցրեք Ձեր պաշտոնավարումը:

Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ. Տիգրան Ավինյան

Անհետ կորած և հնարավոր  գերեվարված մեր մյուս հայրենակիցների հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացն ինտենսիվ կերպով շարունակվում է

Ադրբեջանական զինված ուժերի գործողությունները կենսական սպառնալիքներ են հատկապես Հին շեն գյուղի բնակչության ֆիզիկական անվտանգության համար. Բեգլարյան

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ վերադարձա Շուշիի շրջանի Մեծ շեն ու Հին շեն գյուղերից, որտեղ այցելել էի տեղում հասկանալու համար իրավիճակն ու մեր քաղաքացիների իրավունքներին սպառնացող վտանգները: Ադրբեջանական զինված ուժերի գործողություններն ակնհայտորեն ոչ միայն խախտել են քաղաքական ամենաբարձր մակարդակի պայմանավորվածությունները, այլ նաև կենսական սպառնալիքներ են հարուցել հատկապես Հին շեն

Րոպեներ հետո Երևանում վայրէջք կկատարի հայրենիք վերադարձող մեր չորս տասնյակից ավելի գերիներին տեղափոխող օդանավը. Արայիկ Հարությունյան

«Սիրելի ՛ հայրենակիցներ, Այս ծանր օրերին, երբ ահեղ պատերազմի հետևանքով ունեցած կորստի ցավից ու դառնությունից մեր ժողովուրդը փորձում է կրկին ուղղել իր մեջքը, երբեմն նաև լուսավոր կետեր են նշմարվում, որոնք մեզ ապրելու, նորից ամեն ինչ կառուցելու հույս ու հավատ են ներշնչում: Րոպեներ հետո Երևանում վայրէջք կկատարի հայրենիք վերադարձող մեր չորս տասնյակից ավելի գերիներին տեղափոխող օդանավը:

Վթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում դեկտեմբերի 15-16-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարսյին աշխատսնքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 15-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 16-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: Քանաքեռի 14-րդ փողոցի բազմաբնակարան շենքեր իրենց կոտորակներով և մասնավոր տնատիրություններ, Քանաքեռի 15-րդ փողոցի մասնավոր տնատիրություններ, Թբիլիսյան խճուղու 1, 2 շենքեր, Թբիլիսյան նրբանցքի 2-10 զույգ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031