Օրվա լրահոսը
Պետք է պատասխանատվության ենթարկվեն 5000-ից ավելի զոհերի և անհետ կորածների համար պատասխանատուները և գերիների վերադարձի հարցում անգործություն ցուցաբերողները. Էլինար Վարդանյան
Առանց այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանների մենք ամեն օր կարող ենք ստանալ նոր պատերազմ։
Կառավարության ղեկավարը դատապարտելի է համարել Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտումը
Վարչապետը որպես առաջնահերթություն ընդգծել է Արցախի կարգավիճակի հստակեցումը՝ հաշվի առնելով արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի կարևորությունը, Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիան,
Լիլիթ Շաքարյանը իր` որպես «հասարակության բժիշկ» կայանալու մասին
Իմ՝ որպես հաջողակ մարդու կայացման հիմնական նախապայմանը երջանիկ ընտանիքն եմ համարում
«Առաջարկը փոխանցվել է ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանին։ Նա առաջարկը ստացել է փակ ծրարով և այն փոխանցել Նիկոլ Փաշինյանին». Միքայել Մինասյան
Խնդրում եմ Վանեցյանին՝ հաստատել կամ հերքել՝ եղել է արդյոք հանդիպում Դուբայում, ստացե՞լ է արդյոք ծրար և արդյոք այն փոխանցել է Նիկոլ ՓաշինյանինԽ
Որպես հայկական կողմի առաջնահերթություն՝ Արա Այվազյանն ընդգծեց Արցախի կարգավիճակի հաստատումը, Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիան
Այվազյանը համանախագահների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրեց Ադրբեջանի կողմից՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները խախտելու վարքագծի վրա
Մինսկի խմբի համանախագահների և Արցախի նախագահի հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ. «Արմենպրես»
Պատճառը ոչ լիարժեք ձևաչափն է, հատկապես հաշվի առնելով այն, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում
Փոխվարչապետը ներկայացրել է գերիների փոխանակման գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն, նշելով, որ շուտով նոր զարգացումներ են սպասվում այս ուղղությամբ
Փոխվարչապետը խոսել է նաև կառավարության կողմից մշակվող հակաճգնաժամային տնտեսական ծրագրի մասին
Կրեմլը հետևում է ԼՂ-ում տիրող իրավիճակին. Պեսկով
Իսկապես տեղի է ունեցել տագնապեցնող իրավիճակ, բայց այն շատ օպերատիվ կերպով կանխվել է:
Հովհաննես Սահակյան. «Իսկական ինֆորմացիոն տեռորը պատերազմի ընթացքում էր»
Բոլորը մտածում էին, որ մեր հաղթանակի ջրաղացին մի կաթիլ ջուր էլ իրենք էին ավելացնում, քանի որ ինֆորմացիան այդպիսին էր: Այսպես, ասել-խոսելով, ժողովրդին հիպնոսի մեջ պահելով՝ տվեցինք Ջաբրայիլը, Հորադիզը, Կուբաթլուն: Ասել-խոսելով՝ եկան հասան Շուշի:
Կիրակի օրը կորոնավիրուսից հղի կին է մահացել. սա նման երկրորդ դեպքն է
Կնոջը վերակենդանացնելու փորձերն արդյունք չեն տվել. նախ՝ պտուղն է մահացել, հետո՝ մայրը
«Նրանք անմահացան հանուն մեր վաղվա խաղաղ օրերի». մերօրյա հերոսները. Արսեն Ղազարյան
Ավիացիայի հարվածից հետո գումարտակին օգնության շտապող զինվոր-բուժակը բռնում է անմահության ճանապարհը՝ զոհվում է բեկորային վնասվածքներից
«Կոչ էի անում ժողովրդին, որ զինվեն եւ ինքնակազմակերպվեն, որովհետեւ ժողովուրդը պետք է կարողանա իրեն պաշտպանել». Վազգեն Մանուկյան
Ժողովուրդը պետք է կարողանա իրեն պաշտպանել, չենք կարող անընդհատ դիմել պետությանը:
«Կարեւոր էր լսել նրանց տեսակետներն ու պատկերացումները եղածի ու ապագայի վերաբերյալ». Աննա Հակոբյանը և Լենա Նազարյանը այցելել են զոհված զինծառայողի ընտանիքին
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շաբաթ օրը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ այցելեցինք զոհված պայմանագրային զինծառայող Ավետիս Խաչիկի Ավետիսյանի ընտանիքին Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում։ Մեզ համար անչափ կարեւոր էր լսել նրանց տեսակետներն ու պատկերացումները եղածի ու ապագայի վերաբերյալ։ Երախտապարտ ենք Ավետիսյանների ընտանիքին հյուրընկալության եւ անկեղծ զրույցի համար»։
Քննարկվում է դպրոցներում «Քաղաքացիական պաշտպանություն» առանձին առարկա դասավանդելու անհրաժեշտությունը
Շարունակում է առանցքային մնալ, բոլոր մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ, պատսպարանները պատշաճ վիճակի բերելու, դրանք առաջին անհրաժեշտության դեղորայքով, ջրով և չոր սննդով ապահովելու, ազդարարման համակարգերի հարցը:
Ջերմուկի մոտակայքում ադրբեջանական զորքի կուտակումներ չկան․ տեսանյութը նկարվել է Մեծ Ալ լճի շրջակայքում սահմանազատման աշխատանքների ժամանակ. Փաստերի ստուգման հարթակ
«Ալագյոլ լիճն այն ժամանակ էլ իրենց տարածքում է եղել։ Լիճը քաղաքից շատ հեռու է, բայց հայ-ադրբեջանական սահմանը քաղաքից 12 կմ հեռու է»
Սահմանված արագությունների նվազեցում, հետիոտնային կանչի ռեժիմով լուսացույցներ. անվտանգ երթևեկության ապահովումը քաղաքային իշխանության գործունեության թիրախում
Վիճակագրության համաձայն դեպքերը նվազել են 250-ով, զոհերի թիվը՝ 24-ով, վիրավորներինը՝ 267-ով:
«Դավաճան, ապաշնորհ կառավարությունը պիտի հեռանա»․ ՀՅԴ-ականները փակել են Երևան-Վանաձոր ճանապարհը
Գյումրու ՀՅԴ կոմիտեից մեզ տեղեկացրեցին, որ անհնազանդության ցույցին մասնակցում են ինչպես Ապարանի ՀՅԴ կառույցի ներկայացուցիչները, այնպես էլ՝ Արթիկի։
Մի շարք բնակավայրերում ոչ միայն վտանգվել են սահմանային բնակիչների կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքները, այլ նաև դա խնդրահարույց է ՀՀ պետական սահմանների անվտանգության տեսանկյունից. ՄԻՊ
Պետական կառավարման մարմինները պարտավոր են հատուկ ուշադրության ներքո պահել պետական սահմանի վերաբերյալ սահմանային բնակավայրերի բնակիչների բարձրացրած հարցերը
Էրդողանի ռազմաշքերթային ուղերձները Փաշինյանի իշխանությանը
Հայաստանը հրաժարվո՞ւմ է Արցախի անվտանգության երաշխավորի իր կարգավիճակից Այն, ինչ կատարվեց դեկտեմբերի 10-ին Բաքվում, խիստ կարեւոր քաղաքական իրադարձություն է, որն, անկասկած, ազդեցություն է ունենալու մեր տարածաշրջանում իրենց շահերի համար բավական տեսանելի պայքար մղող Ռուսաստանի ու Թուրքիայի հետագա քայլերի վրա: Նախ, վերհիշենք դեկտեմբերի 10-ի օրվա խորհրդի մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Արցախում անցկացվեց անկախության հանրաքվե: Ինքնիշխան պետություն
WarGonzo-ն հայտնում է, որ Արցախի երկնքում նորից թուրքական արտադրության ԱԹՍ-ներ են հայտնվել, Արցախի ՊՆ-ից այլ բան են ասում
«Այն գծից ներս, որտեղ կանգնած է մեր զորքը, որեւէ բան չի եղել»․Սուրեն Սարումյանը Արցախի երկնքում «Բայրաքթարների» հայտնվելու մասին
Արցախյան հակամարտությունը պետք է լուծվի Մինսկի խմբի ձևաչափում. Ադրբեջանը պետք է իր զորքերը և վարձկան ահաբեկիչներին դուրս բերի գրաված տարածքներից. Ազգային-ժողովրդավարական բևեռ
Նիկոլ Փաշինյանն այլևս չի ներկայացնում հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը, ուստի նրա կամ նրա կառավարության անդամների հետ ձեռք բերված պայմանավորվածություններն ի սկզբանե առոչինչ են
«Իրանը պետք է Հայաստանին աջակցեր ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար». Իրանցի պատգամավոր. Ermenihaber
Էրդողանը տարածաշրջանում Արևմուտքի կեղտոտ քաղաքականությունն իրականացնողներից է և նրա ձեռքերը թաթախված են Իրաքի, Սիրիայի ժողովրդի, քրդերի, հայերի արյունով և իր պապերի նման, որոնց ձեռքներն էլ թաթախված են միլիոնավոր ասորիների, հույների, հայերի արյունով (որոնց ցեղասպանությունը պատմությանը հայտնի է), նախորդ շաբաթ պաշտոնապես հայտարարեց Օսմանյան կայսեր հաջորդ դերի մասին։
«Դուրս կգանք փողոց այնքան, մինչև հրաժարական տաս»․ ըմբոստության ցույց՝ Գյումրու կենտրոնական փողոցներում
Ազգային մտածելակերպ ունեցող նոր կառավարություն պիտի ձևավորվի, որն ի վիճակի է երկիրը դուրս բերել ճահիճից, որի մեջ հայտնվել ենք Փաշինյանի պատճառով։
Իրանի դեսպանը հայկական կողմին առաջարկել է ուսումնասիրել յուրաքանչյուր ծրագրի համար ճանապարհային քարտեզ մշակելու և փուլային հստակ ժամանակացույց սահմանելու հնարավորությունը
Զրուցակիցներն անդրադարձել են նաև «Մեղրի» և իրանական «Արազ» ազատ տնտեսական գոտիների միջև համագործակցության, ինչպես նաև համատեղ ձեռնարկությունների ստեղծման հեռանկարներին
«Բաքվից հնչած ելույթները փաստում են՝ ադրբեջանական, թուրքական կողմի դիրքորոշման մեջ որակապես փոփոխություն չի արձանագրվել»
Ըստ տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի՝ պետք է ձեռք բերել նոր անվտանգային մեխանիզմներ, երաշխիքներ, որպեսզի մեր հայրենակիցները վերադառնան իրենց հայրենիք, բնակավայրեր, այն շրջաններ, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո եւ շարունակեն ապրել այնտեղ միջազգային անվտանգային երաշխիքների ներքո: Հիշեցնենք՝ դեկտեմբերի 10-ին Բաքվում կազմակերպված զորահանդեսին Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Զանգեզուրը, Սեւանը, Երեւանը պատմական ադրբեջանական հողեր
«Երբ դու կառչած ես մնում Ռուսաստանից, դառնում ես քաղաքակիրթ աշխարհի հակառակորդը». Պարույր Հայրիկյան
Եթե ուզում ենք առաջընթաց, ԵԱՀԿ Մինսկի խմբին պետք է աջակցենք՝ որպես համաշխարհային կառույցի
Արցախի տարածքը, որտեղ ռազմագործողություններ են տեղի ունեցել, հնարավոր վտանգից մաքրվում է հատուկ հեռակառավարվող ռոբոտների և սարքավորումների միջոցով
Իգոր Կուտրովսկին խոսել է արտակարգ իրավիճակներում առաջիկայում սպասվող ավելի ընդլայնված համագործակցության մասին
«Այսօրվա իշխանությունը, որ իրավահաջորդն է իր նախորդների, պարտավոր է փոխհատուցել իմ վնասները»
Կիսաբաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ավիկ Օհանյանը «Առավոտի»՝ «Աղքատ կենցաղ եւ խոցելի հոգեւոր կյանք ունեցող ժողովուրդը չի կարող ունենալ հզոր բանակ. Հզորությունը հարաբերական է» (2008թ. փետրվարի 23) հրապարակմամբ բարձրաձայնել էր բանակի, իր կողմից հիմնադրած փամփուշտների արտադրության ոդիսականի մասին: Ստորեւ տպագրում ենք նրա նամակը՝ նույն հարցի վերաբերյալ վերջին երկուսուկես տարվա զարգացումների շուրջ: «2018 թ. ապրիլյան


















































