Օրվա լրահոսը

Կորոնավիրուսից մահացել է գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է լեգենդար զինվորական, Հայաստանի և Արցախի հանրապետությունների ազգային հերոս, սպարապետ, լեգենդար Վազգեն Սարգսյանի զինակից-ընկեր, «Արծիվ-մահապարտների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, Արցախյան ազատամարտի հերոս, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը։ «Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ մահվան պատճառը կորոնավիրուսն էր:

Գաբրիել Բալայանն ազատվեց պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 20 Նոյեմբերի 2020, 1256 – Ա ԳԱԲՐԻԵԼ ԲԱԼԱՅԱՆԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գաբրիել Բալայանին ազատել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից։ Նիկոլ Փաշինյան

Կարմիր Խաչը Ղարաբաղ է ուղարկում լրացուցիչ 400-500 մարդու ու քառապատկում իր ներկայությունը տարածաշրջանում. РБК

Մինչ պատերազմը սկսելը, տարածաշրջանում Կարմիր խաչի առաքելության բյուջեն կազմում էր 10 միլիոն շվեյցարական ֆրանկ (մոտ 10,96 միլիոն դոլար), իսկ 2021 թվականին այն կկազմի 45 միլիոն շվեյցարական ֆրանկ (ավելի քան 49,31 միլիոն դոլար):

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը նվիրաբերած գումարն օգտագործվել է ռազմական դրությամբ պայմանավորված նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորման նպատակով

Դրանց օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները օրենսդությամբ սահմանված կարգով կհրապարակվեն բյուջեների կատարման հաշվետվությունների շրջանակում:

Ճարտարի քույր քաղաք Դեսին-Շարպիոն բանաձև է ընդունել, որով Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետությունը

Ցավում ենք, որ Ֆրանսիան, ինչպես նաև Եվրոպան և ՆԱՏՕ-ն չմիջամտեցին՝ կանգնեցնելու նվաճողական Ադրբեջանին, որի նպատակը հայ բնակչության դեմ կրկին հանցագործություններ կատարելն է և Արցախի տարածքները աստիճանաբար զավթելը:

«Եթե ուզում ենք միայնակ մնալ նաև բանակցային սեղանի շուրջ, իհարկե, Փաշինյանը կարող է մնալ». Բենիամին Մաթևոսյան. «Փաստ»

«Մենք կրկին հանգում ենք մի կետի, երբ իշխանությունների ունեցած պատկերացումները չեն համապատասխանում իրապես առկա իրականությանը»

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն աշխատանքից ազատման դիմում է գրել. «Այսօր»

Ցավով արձանագրում եմ նաև բացթողումներ, որոնց համադրության պատճառով նոյեմբերի 20-ին դիմել եմ վարչապետին ինձ զբաղեցրած պաշտոնից ազատելու խնդրանքով

«Հացադուլին միանալ է ցանկանում ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը». Գեղամ Մանուկյան

Հավելյալ պահանջով՝ Սահմանադրական կարգը տապալելու փաստով

«Պարտված, կապիտուլյացիա ստորագրածն ինչպե՞ս է պատկերացնում իր մնալը. Անգամ համաշխարհային պատերազմում հաղթած վարչապետին ժողովուրդը չվերընտրեց». Գագիկ Համբարձումյան. ««Հրապարակ»

Բա պարտված, երկրի մի մասը թշնամուն հանձնած, կապիտուլյացիա ստորագրածն ինչպե՞ս է պատկերացնում իր մնալը, վաղը ինչ-որ մի հանրային միջոցառման ժամանակ նա ի՞նչ երեսով է դուրս գալու ժողովրդի առջեւ, նա այդ զոհերի ընտանիքի անդամներին ու հարազատներին ի՞նչ երեսով է նայելու, ես չեմ հասկանում։

Ռուսական կողմն ականազերծում է տարածքները, կառուցում ստացիոնար դիրքեր՝ ռուս խաղաղապահների համար

Վերականգնվում է երթեւեկությունը, բնակելի տների եւ հանրային կառույցների էներգամատակարարումը, ջրամատակարարումն ու ջերմամատակարարումը

Վադիմ Դուբնով. «ՌԴ-ն այդ հողերը ոչ մեկին չի նվիրել, Փաշինյանը դրանք կորցրեց՝ սկզբում դիվանագիտական, ապա ռազմական սխալներ թույլ տալով». «Հրապարակ»

Նրանում, որ Հայաստանը կորցրեց Ղարաբաղը, բացառապես մեղավոր է Նիկոլ Վովայի Փաշինյանը։ ՌԴ-ն այդ հողերը ոչ մեկին չի նվիրել։ Նա դրանք կորցրեց՝ սկզբում դիվանագիտական, ապա ռազմական սխալներ թույլ տալով։

Համացանցում տարածում են գտել գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեսանյութեր, որոնք շատ դեպքերում կապ չունեն Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ. ԱԱԾ

Օտարերկրյա տարբեր պետություններում նկարահանված, հաճախ նաև միտումնավոր կերպով մոնտաժված այդ կադրերի տարածումը հասկանալի պատճառներով խուճապ է ստեղծում հայ հանրության շրջանում՝ բացասաբար անդրադառնալով հասարակական տրամադրությունների վրա:

Նշված է 121 համայնքի անուն, բայց իրականում 181 գյուղ և քաղաք է անցնում Ադրբեջանին. Վահրամ Միրաքյան

Էս պահին դիրքերի վերադասավորում է ընթանում, ինչի հիման վրա ընթանալու է հաջորդ պատերազմը:

Պարտվողներին չեն սիրում

Եկեք մի պահ վերանանք այսօրվա հետ կապված քաղաքական բանավեճերից եւ պատկերացնենք, թե ինչ է մեզ սպասում հետագա ամիսներին եւ 2021 թվականին: Անվտանգության առումով սպառնալիքները սարսափելի են՝ պատերազմում պարտվելու պատճառով մենք մեր անվտանգության ապահովումն ամբողջությամբ հանձնել ենք Ռուսաստանին: Ի տարբերություն մոլի հակառուսների եւ մոլի ռուսասերների՝ ես չեմ ցանկանում այդ պետության հասցեին ասել ո՛չ լավը, ո՛չ վատը:

Մահացել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը

Մահացել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը։ «Կյանքից հեռացել է իմ ընկեր ու մեծ մարդ Զավեն Սարգսյանը։ Հանգչիր խաղաղությամբ…»,- գրել է կոմպոզիտորը:

Գերիների վերադարձը պետք է լինի պետական մարմինների առաջնահերթություններից մեկը, սակայն լիազոր մարմինն այդ հարցում կառավարությունն է. Արտակ Բեգլարյան

Նաև մեր ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել փրկել մի խումբ գերիների կյանքը և հստակեցնել նրանց մասին տեղեկությունները

Արմեն Քթոյան. Փոխարժեքի աճը կառավարելիության տիրույթում է, մոտ ժամանակներս ամեն ինչ կվերադառնա նախկին հետագծի մեջ . «Ժամանակ»

Ճգնաժամի տեսանկյունից եթե նայենք, դրամի փոխարժեքի արժեզրկումը ունենում է թե՛ դրական, թե՛ բացասական հետևանքներ: Եթե արտահանման տեսանկյունից նայենք, ապա արտահանվող ապրանքները ավելի էժան են դառնում, և արտաքին շուկաներում մեր մրցակցային առավելությունները մի փոքր ավելանում են:

Արցախում իշխանափոխության հեռանկարը միայն կարող է լինել նախագահի հրաժարականի պարագայում. «Ժողովուրդ»

Արցախի Հանրապետության նախագահին անվստահություն կարելի է հայտնել նրա կողմից պաշտոնը ստաձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո

«Ցերեկվա բվի պես կույր էինք, մա՛մ…». մենք պարտավոր ենք ուժ գտնել մեր մեջ. «Հայկական ժամանակ»

Իմաստուն պիտի լինեինք բվի պես, որոշ երեւույթներ ճիշտ չենք գնահատել։

Տա­րած­ված ին­ֆոր­մա­ցիան, թե նո­յեմ­բե­րի 10-ի հայ­տա­րա­րու­թյա­նը քա­ղա­քա­կան ու­ժե­րը հոկ­տեմ­բե­րի 15-ին են տե­ղյակ ե­ղել, բա­ցար­ձակ սուտ է. Միքայել Նահապետյան. «Իրատես»

Փաս­տո­րեն, հան­րու­թյա­նը պե­տա­կան բո­լոր օ­ղակ­նե­րով հրամց­վում էր, թե մեր բա­նակն աշ­խար­հի ա­մե­նա­մար­տու­նակ­նե­րի տաս­նյա­կում, հիս­նյա­կում կամ հա­րյու­րյա­կում է, բայց պա­տե­րազ­մի երկ­րորդ, եր­րորդ օրն ար­դեն զին­վո­րա­կան­նե­րին անհ­րա­ժեշտ ռա­դիո­կա­պը, ջեր­մա­տե­սիլ սար­քերն ու բժշ­կա­կան լան­ցետ­նե­րը քա­ղա­քա­ցի­ներն էին ճա­րում:

Հիմա, երբ, ցավոք, արդեն հայտնի է, որ դեկտեմբերի 1-ից Հայաստան-Ադրբեջան սահմանը երկարելու է 410 կմ-ով՝ ի՞նչ ենք անում մենք. «Հայաստանի Հանրապետություն»

Երբ վաղուց հայտնի է սպրդած՝ Հայաստանի վրա Թուրքիայի հարձակման գաղտնի «Ալթայ» ծրագիրը, ըստ որի մինչեւ 2021 թ․ մարտ պետք է լուծվի Արցախի ու Զանգեզուրի հարցն ամբողջությամբ, ի՞նչ ենք անում մենք…

Որևէ խե­լա­միտ բա­ցատ­րու­թյուն կա՞, թե ին­չու է Հա­յաս­տա­նում շա­րու­նակ­վում ռազ­մա­կան դրու­թյու­նը, երբ պա­տե­րազմն ա­վարտ­վել է: Կա մեկ բա­ցատ­րու­թյուն. «Իրատես»

10 օ­րում Նի­կոլ Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը, բա­ցի իր իշ­խա­նու­թյու­նը պահ­պա­նե­լու հա­մար ու­ժա­յին կա­ռույց­նե­րով հան­րա­հա­վաք­նե­րը ցրե­լուց, մաս­նա­կից­նե­րին կա­լա­նա­վո­րե­լուց ու դա­տա­րան­նե­րով պտ­տեց­նե­լուց, քայ­լեր չձեռ­նար­կեց ոչ ռազ­մի դաշ­տում զո­հե­րի մար­մին­նե­րի տե­ղա­փոխ­ման հա­մար՝ թող­նե­լով ռուս­նե­րի ու ԿԽՄԿ-ի հույ­սին, ոչ վի­րա­վոր­նե­րի ու հաշ­ման­դամ­նե­րի ճա­կա­տագ­րով հե­տաքր­քր­վեց, ոչ կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը կան­խե­լու քայ­լեր ա­րեց, որ դար­ձել է շա­րու­նակ­վող պա­տե­րազմ՝ օ­րա­կան 30-40 մա­հե­րով:

Իսպանիայի Կոնգրեսը կարևորում է հայկական մշակութային և կրոնական կենտրոնների պաշտպանությունը Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում

Կոնգրեսն իր ցավակցություններ է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքացիական և զինվորական զոհերի ընտանիքներին և վերահաստատում է հայ ժողովրդի հետ խորը բարեկամական կապերը

Հայաստանի ջախջախված հույսերը՝ «թավշյա հեղափոխությունից հետո». Le Monde

«Հեռանկարների բացակայության պայմաններում որոշ դիտորդներ սպասում են զանգվածային արտագաղթ, երբ կվերացնեն COVID-19-ի հետ կապված սահմանային սահմանափակումները»

Նիկոլ Փաշինյանը` անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամներին. «Մենք սա ընկալում ենք որպես մեր ընդհանուր ցավ»

Վարչապետը հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Սիրելի հայրենակիցներ, նախ ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել այն բանի համար, որ մինչև հիմա մեր պետական մարմիններն ի

«Այդ մարդը, երբ իրեն ձեռք է տալիս, այդ ժամանակ է արձագանքում». «Հեղափոխության պահապանը»՝ Արման Թաթոյանի մասին

Ի՞նչ կար այդտեղ անօրինական, ինչ-որ մեկի համար նորությո՞ւն է, որ ոստիկանը կարող է լինել դիմակով. Հայկ Ստեփանյան

Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում

Սիրելի՛ հայրենակիցներ, լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, Հայտնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահի տիկնոջ` կյանքից անժամանակ հեռացած տիկին Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում։ Որոշումն ընդունվել է` ելնելով երկրում տիրող ռազմական դրությունից և համաճարակային վիճակից։ ՀՀ երրորդ նախագահի ընտանիքը խնդրում է հարգել որոշումը: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031