Օրվա լրահոսը

Անհայտ կորած զինծառայողի ծնողը շատ գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից. «Ասել են՝ աշխատում ենք»

Հարցին՝ գո՞հ եք հանդիպման արդյունքներից՝ նա պատասխանեց. «Շատ: Այս պահի դրությամբ՝ հա»:

Պատերազմի առաջին օրվանից Արցախի ԱԻ պետական ծառայության 4 փրկարար ծառայողներ զոհվել են, ևս 17-ը՝ վիրավորվել

Այսօր Մատաղիս-Թալիշ ուղղություններում զոհված զինծառայողների մարմինները որոնելիս, ականի վրա պայթել ու մարմնական տարբեր աստիճանի վիրավորում են ստացել Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի 3 փրկարար ծառայողներ: Վերջիններս հոսպիտալացվել են: Քիչ առաջ հանրապետական բժշկական կենտրոնում վիրավորներին այցելել է ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը: Ծառայության ղեկավարը խոսել է բժիշկների հետ, հետաքրքրվել վիրավորների առողջական վիճակով: Վերջիններս հավաստիացրել

Անհայտ կորած զինծառայողների վերաբերյալ տվյալների ճշտման կամ հնարավոր գտնվելու վայրի մասին տեղեկացնելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ՊՆ

Նոյեմբերի 13-ից սկսած մեր ներկայությամբ և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ Ղարաբաղյան հակամարտության կողմերը շարունակաբար իրականացնում են անհայտ կորածների որոնում և հայտնաբերում, աճյունների դուրսբերում և արտահանձնում մարտական գործողությունների տարածքներում։ Ռազմական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ հակամարտության առնչությամբ ենթադրաբար պահվող քաղաքացիական անձանց համար զանգահարեք մեզ՝ 010 297415 հեռախոսահամարով։ Անհայտ կորած զինծառայողների վերաբերյալ տվյալների ճշտման կամ հնարավոր

«Ինչի Ղարաբաղի հարցը կարող է լուծվել մի մարդու քմահաճույքո՞վ, էդ ով ա էդ մարդը՝ ես ուզում եմ իմանամ». Նիկոլ Փաշինյան. խոսքի ու գործի հակասությունը

«Ուզում եմ ՀՀ խորհրդարանը արձանագրի, ուղիղ եմ հարց տալիս՝ մենք համաձա՞յն ենք այդպիսի լուծման, եթե այո, մենք հենց այսօր կարող ենք լուծել այդ հարցը»: Պատգամավորները միաբերան պատասխանեցին՝ «ոչ»: Փաշինյանը արձանագրեց. «Չէի կասկածում, որ այդպիսին է մեր հավաքական դիրքորոշումը:

Ֆրանսիան Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ մնում է լիովին մոբիլիզացված ԼՂ-ի հակամարտության տևական լուծմանը հանգելու համար. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարության խոսնակի հայտարարությունը 22 նոյեմբերի 2020թ. Հայաստան. Ֆրանսիան ներդնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայ բնակչության աջակցության կառուցվածքային համակարգ Հանրապետության Նախագահի և Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարի խնդրանքով Ֆրանսիան համակարգված ջանքեր է գործադրում՝ օժանդակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայ բնակչությանը: Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարության ճգնաժամային իրավիճակների և աջակցության

Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սպա է մահացել

Վիրավորվել է խաղաղապահ ուժերի ռուսական զորամիավորման սպա

Նիկոլ Փաշինյանն այցելել է ռազմարդյունաբերական ընկերություններ և հանձնարարել արագ տեմպերով շարունակել արտադրական հզորությունների զարգացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է ունեցել «Գառնի Լեռ» գիտաարտադրական միավորում և նորաստեղծ «Արսենալ» ռազմաարդյունաբերական գործարանում: Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է գործարանի արտադրական և մասնագիտական ներուժին, արտադրատեսակներին և զարգացման հնարավորություններին: Վարչապետին ներկայացվել են գործարանի կողմից արտադրվող հրետանային զինատեսակները, արկերը և մարտագլխիկները: Նոր փորձանմուշներից ցուցադրվել են գիշերային և ցերեկային

«Դժվար պահերին ակնհայտ է դառնում, թե ով է քո իրական ընկերն ու բարեկամը». Արմեն Սարգսյանը՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կարճատև աշխատանքային այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն: Հայաստանի նախագահը շարունակում է արաբական աշխարհի տարբեր երկրների ղեկավարների հետ հանդիպումները՝ վերահաստատելու այդ երկրների հետ մեր բարեկամությունն ու համագործակցության պատրաստակամությունը, ընդլայնելու և ամրապնդելու կապերը։ Հորդանանի թագավորական ընդունելությունների պալատում այսօր տեղի է ունեցել Հայաստանի նախագահի

Շարքային Տիգրան Ասրյան․ «Նարկոզից հետո լեյտենանտի դեմքը, ոչ էլ անունը չեմ հիշում, բայց առիթից օգտվելով շնորհակալություն եմ հայտնում կյանքս փրկելու համար». «Ա1+»

Պատերազմի ընթացքում ամենաթեժ կետերից մեկում՝ Ջաբրայիլում է վիրավորվել 18-ամյա շարքային Տիգրան Ասրյանը, որն այս օրերին բուժում է ստանում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտորնում․ «Բաց դաշտ էր, ընդհանրապես թաքնվելու հնարավորություն չկար, սնայպերը խփեց ոտքիս, ընկա, փորձեցի սողեսող անցնել բլրի հետևը, տեսա՝ չի ստացվում, ուսապարկ կար, ուսիցս հանեցի, դրեցի փորիս վրա, կասկես էլ հանեցի դրեցի դեմքիս, որ հանկարծ

Հայաստանի համայնքներին կհատկացվեն փոքր դրամաշնորհներ՝ ուղղված ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների հաղթահարմանը

Շվեյցարիայի և Գերմանիայի կառավարությունները կցուցաբերեն հավելյալ աջակցություն Հայաստանի համայնքներին ՔՈՎԻԴ-19 համավարակի պատճառով առաջացած տնտեսական զարգացման մարտահրավերները լուծելու հարցում: «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավում» ծրագրի համատեքստում հավելյալ 460.000 ֆրանկ կուղղվի համայնքներին` ի աջակցություն բնակչությանն առավել արդյունավետ և մասնակցային կերպով հանրային ծառայություններ մատուցելուն: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ

«Այդ հանգստությունը պայուսակների միջոցով ցանկանում եմ փոխանցել մարդկանց»

Պայուսակների արտադրանքը Աննան սկսել է սեպտեմբերից։ Մի ամիս չանցած պատերազմը սկսվեց։ 12-րդ դասարանի աշակերտուհու համար պատերազմը չփակեց դեպի ապագա տանող դռները, այլ նա ավելի ամրապնդեց իր դիրքն ու փորձը և սկսեց, այսպես ասած, մի նոր փուլ այս ոլորտում։ «Իմ ձեռքի աշխատանքն է։ Կարում եմ պայուսակը և ինքս էլ նկարում։ Թեմատիկ առումով նախընտրել եմ երկինքը»,-Aravot.am-ի հետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ մեր պետականության համար այս վճռորոշ պահին Արարատ Միրզոյանի ժամանակավոր բացակայությունը շատ նկատելի է: Վարչապետն ԱԺ նախագահին մաղթել է շուտափույթ ապաքինում և վերադարձ տուն ու իր պետական առաքելությանը: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

«Նախկին իշխանությունները մեզ անվանում էին հող հանձնող, ուրեմն, իհարկե գիտեին, որ այդ ամեն ինչը մեր գլխին էր կոտրվելու». Լենա Նազարյան

Հո իրենք իսկապես մարգարե չէի՞ն, որ կանխատեսեին, թե ոնց իրադարձությունները կզարգանային: Իրենք տեսնում էին, որ դա տեղի է ունենալու եւ անամոթաբար ծայրահեղացնում էին իրավիճակը՝ անվանելով մեզ հող հանձնող եւ զրկում նաեւ ճկունությունից, ռադիկալացնում այս ամենը:

«Մեր համերկրացիների անվտանգությունը ապահովված կլինի միշտ և բոլոր դեպքերում». ԱՀ ՊՆ

Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում ՊԲ ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները: Հասկանալի պատճառներով, նշված գործընթացը կարող է տեղիք տալ տարակարծությունների, թյուրըմբռնումների և անհարկի շահարկումների: Գիտակցելով և ըմբռնումով մոտենալով հանդերձ մեր համաքաղաքացիների դժգոհություններին և առկա իրավիճակի տարբեր դրսևորումների նկատմամբ ոչ այնքան դրական արձագանքներին՝ ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար և վստահեցնում, որ մեր համերկրացիների

Անհետ կորած զինծառայողների հարազատները գնացին կառավարություն

Նրանք պետք է հանդիպեն վարչապետի հետ

«Մենք այլընտրանք չունենք, քան տեխնոլոգիական հզոր երկիր դառնալը». Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Տեղի ունեցավ Պոլիտեխնիկի Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը

«Ես հիմա իմ նռան այգում եմ, 200 մետրի վրա թուրք զինվորն է կանգնած՝ իր դրոշը դրած». Արցախի Բերդաշեն գյուղի բնակիչ

Կամո Աղաջանյանն ասաց՝ թշնամին թուրք գեներալներով, հետևից էլ քաղաքացիական մեքենաների շարասյունով եկել, Բերդաշենի վարչական տարածքն անցել է, առաջացել ու դիրքավորվել:

Արայիկ Հարությունյան. «Կրթության ոլորտում տասնամյակներով ձևավորված կարծրատիպերը և մոլորությունները միայն խոչընդոտում են զարգացմանը»

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Սիրելի հայրենակիցներ, Այսօր որոշում է կայացվել փոփոխություն կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում և նախարար նշանակել Վահրամ Դումանյանին: Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ մեծ թիմի անդամներին, որոնց ջանքերի շնորհիվ լուրջ բարեփոխումներ են մեկնարկել շատ ոլորտներում, մյուսների համար դրվել են

«Մենք շարունակելու ենք արարել, ստեղծել, և ի հեճուկս ազգադավերի». Արցախյան ծաղկաթեյերի ներկայացուցիչ (Ֆոտոշարք)

Արդեն մի քանի օր է, որ «Դալմա Գարդեն մոլում» իրենց սեփական արտադրանքն են ներկայացնում արցախցի արտադրողները: Գայանե Մարգարյանը «Նշխարք» ձեռագործ աշխատանքների հիմնադիրն ու արցախյան ծաղկաթեյերի ներկայացուցիչն է:  Նա ծնունդով Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղից է, որը հիմա գտնվում է թշնամու ձեռքում: «Մենք եկել ենք այստեղ ներկայացնելու մեր աշխատանքների շարունակությունը: Սկիզբը ծավալվել է Արցախում: Նշխարքը ներկայացնում է

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ

Ռուսական կողմի նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Պետդումայի նախագահը շնորհավորել է Արարատ Միրզոյանին տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաեւ դատապարտել նրա նկատմամբ տեղի ունեցած հարձակումը: Զրուցակիցները կարեւորել են նախագահ Պուտինի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության ընդունումը՝ ընդգծելով, որ այսպիսով

Գորիսեցին չի թալանում Բերձորը․ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյան

Գորիսի բոլոր հյուրանոցներն այս օրերին արցախցիների համար անվճար են աշխատում, հացի փռերն են անվճար հաց ապահովում

Արայիկ Հարությունյանն ազատվեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից

Վահրամ Դումանյանը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նոր նախարար

ԱԱԾ-ից Aravot.am-ին. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ԱԱԾ չի հրավիրվել

ԱԱԾ-ից վստահեցնում են, որ Մայր Աթոռի դիվանապետին չեն հրավիրել ԱԱԾ

Իգոր Կոնաշենկով․ Ռուս խաղաղապահների օգնությամբ ավելի քան 11000 մարդ վերադարձել են իրենց տները

Իգոր Կոնաշենկովը հավելեց, որ շարունակվում է զոհերի մարմինների փոխանակման գործընթացը

«50 օր է՝ խաբար չունենք մեր երեխաներից, նո՞ր եք հանձնաժողով ստեղծում». անհետ կորածների ծնողները՝ վարչապետի օգնականին

Անհետ կորածների ծնողները վրդովվեցին վարչապետի օգնականի հայտարարություններից: Նրանք ասացին՝ քո հայտարարություններով ավելի ես սրում քո դեմ:

Արցախում նախորդ շաբաթվա ընթացքում ստացվել է զինամթերքի և այլ պայթուցիկ նյութերի վերաբերյալ 56 դեպք

Արցախցի գործընկերների հետ մեր հայրենակիցներին հումանիտար օգնություն են ցուցաբերում նաև ՌԴ ԱԻՆ-ի աշխատակիցները:

Կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքին միտված աշխատանք գերիների ու անհետ կորածների հարցերով․ ՄԻՊ

Սոցիալական ցանցերում կեղծ էջերով անթույլատրելի շահարկումներ կազմակերպողներից Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է անմիջապես դադարեցնել այդ բացարձակ անթույլատրելի, դատապարտելի արարքները:

Քաշաթաղում եւ Քարվաճառում թալանել են «Արմաթ» լաբորատորիաները, գողացել են համակարգիչներն ու ռոբոտի հավաքածուն

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանն ասում է՝ Արցախում գործում էր 32 լաբորատորիա, որից 11-ը մնաց ադրբեջանցիներին

«Ամենակարևորը մարդկանց հետ ամենօրյա կոմունիկացիան է». վարչապետը հանդիպումներ կունենա անհետ կորած և գերեվարված անձանց ընտանիքների ներկայացուցիչների հետ

«Պետական կառույցները պետք է իրենք գնան, հանդիպեն և խոսեն ընտանիքների հետ, հասկանան կարիքները՝ բժշկական, հոգեբանական, սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031