Օրվա լրահոսը

Գենետիկ բնավորությո՞ւն

Երկիրը կործանվում է , դուք նախկիններ և ներկաներ եք փնտրում։ Նախկիններն աչքիս լույսը չեն եղել և չեն։ Բայց նորից եմ կրկնում, երկիրը կործանող անձը պետք է հեռանա, թե ո՞վ նրան կփոխարինի, իհարկե կարևոր է, բայց վարչապետն ու նրա հպատակները պետք է հեռանան։

Շավարշ Քոչարյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից

Շավարշ Քոչարյանը գրել է. «Ընդունվեց իմ նոյեմբերի 10-ի հրաժարականը՝ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից» ու հրապարակել ներկայացրած դիմումը:

«Ժողովրդի ցասում հրահրողը պետք է հեռանա». ԼՀ-ն եւ ԲՀԿ-ն չեն մասնակցում ԱԺ նիստին

Համազասպ Դանիելյանը հակադարձեց. «Հանրությանը տեղեկացնեմ, որ կոնկրետ այդ համաձայնագրի չհաստատելը կնշանակի, որ ՀՀ-ն 15 միլիոն եվրո տուգանք է վճարելու»

Երիտասարդ բռնցքամարտիկները Հայաստանի համար առնվազն երկու բրոնզե մեդալ են ապահովել

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական (17-18 տարեկաններ) առաջնությունում Հայաստանի տղաների եւ աղջիկների հավաքականներն արդեն առնվազն մեկական բրոնզե մեդալ ունեն: Աղջիկներ առաջնությունում 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից ու մեկնարկային մարտի առաջին իսկ ռաունդում նոկաուտի է ենթարկել ուկրաինուհի Յուլիա Պելեշչուկին: Իսկ տղաների +91 կգ քաշային կարգում Հարություն Փափազյանը կրկին ¼

«Զինվորների կոչերը եւ տեսանյութերը, որոնք ես տարածել եմ, եղել են այդ հարձակումներից հետո». Լենա Նազարյան

Տիկին Զոհրաբյան, տիկին Իսայան, ուրախ եմ լսել, որ դուք խոսում եք բռնության դեմ

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայուն է. Պուտին

Այդպիսով ստեղծվել են պայմաններ՝ հակամարտության երկարաժամկետ և բազմաձևաչափ կարգավորման համար, ընդ որում արդարացի հիմքով, հաշվի առնելով ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ ժողովուրդների շահերը»,- ասել է Պուտինը:

«Արարատն ընկած էր, մենք իրենց ասում էինք՝ ինքը մահացած ա, էլ մի խփեք, իրենք շարունակում էին խփել». Անդրանիկ Քոչարյանը մեջբերում է անվտանգության աշխատողներին

«Ապօրինի զենքը կրակելու է, իսկ ապօրինի զենքի հեռվից հրաման տվողներ, չկասկածեք, կան»-ասում է Անդրանիկ Քոչարյանը

Ղարաբաղի որեւէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող. Ալիեւ

Նրա խոսքով՝ այժմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնված է, կա միացյալ «բազմազգ, բազմադավան» ադրբեջանական պետություն:

«Հայկ Սարգսյանը իմ հետ որեւէ ընդհանուր բան չունի, որ ընկերական բառն օգտագործի, իր բախտը բերել է, որ իմ ընկերների հետ է ուղղակի եկել». Վարդան Աթաբեկյան

«Լավ կլինի իր արտահայտությունը վերանայի, եթե նման արտահայտություն է արել: Ո՞վ է մտածում, որ ես իմ այդ քայլով ազգադավ…բոլորին տվել եմ իմ բացատրությունը: Կամ ներսը մարդիկ կան, որոնք փորձում են ցեցը գցեն ու խառնեն, իրական մարդուն սարքեն…չեմ իմանում՝ ինչ են սկսել դրանով շահել…Ինչ-որ մեկը մտածել է, որ ես դավաճանական գործողություն եմ արել, փորձել է այդպիսի բան անել, ով չի մտածել, զանգել է, խոսել ենք, բացատրել եմ»:

Արայիկ Հարությունյան. «Անօթևան մնացած քաղաքացիների բնակարանների խնդիրները կառավարությունը պարտավորվում է լուծել մի քանի տարվա ընթացքում»

Անօթևան մնացած քաղաքացիները մեկ շնչի հաշվով կստանան 300 հազար ՀՀ դրամի չափով պետական միանվագ աջակցություն:

Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայում տանտիրոջ կարգավիճակով կխաղա չեզոք երկրում

Խմբի մրցաշարային աղյուսակում Հայաստանը 8 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, իսկ Հս. Մակեդոնիան մեկ միավոր ավել ունի եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հաղթելու դեպքում մեր ընտրանին կշրջանցի մրցակցին եւ դուրս կգա առաջին տեղ:

«Մեր ՀՕՊ եւ հրետանային միջոցները եւ ձեռքբերվածը՝ բոլորը խոցված էին առաջին մի քանի օրում». Անդրանիկ Քոչարյան

Ուրեմն՝ ինչպիսի լավ հետախուզություն է եղել, ինչպես են տեղերն իմացել՝ սկսած ՊԲ հրամանատարի նստավայրից

Մենք անպայման գտնելու ենք այդ 999,900 հոգուն. չանելու շքեղությունը չունենք. Վարուժան Ավետիքյան

Որպեսզի 1 միլիոն մարդ ամեն ամիս, կանոնավոր նվիրաբերություն անի մեր սուրբ հայրենիքը պաշտպանած հերոսների ընտանիքների բարօրության համար, ընդամենը անհրաժեշտ է 215 մարդ

«Այո, մենք պարտություն ենք կրել…մեր թիմում աթոռից կախված մարդ չկա ու պատասխանատվությունից չենք խուսափում». Հակոբ Սիմիդյան

«Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանից այսօր հետաքրքրվեցինք, թե հայտնի միջադեպից հետո պատգամավոր Վարդան Աթաբեկյանի հետ ինչ հարաբերություններ ունեն: Նա պատասխանեց՝ նորմալ. «Իրականում ճիշտ չի ընկալվել վիճակը եւ մեծ աղմուկ է բարձրացել: Նորմալ են հարաբերությունները, ինքը իմ ընկերն է: Մի քանի պատգամավորներ են եղել այդ օրը, գնացել էինք զրուցելու, քանի որ մթնոլորտը մի քիչ տրամադրող

Ամեն ինչ կանենք՝ ԼՂ-ի շուրջ հայտարարության վերանայում թույլ չտալու համար. Լավրով

«Մենք հիմա չենք տեսնում որևէ փորձ, վերախմբագրելու, վերանայման ենթարկելու այն հայտարարությունը, որն արվել է… Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նման փորձեր չլինեն, հաջողությամբ չպսակվեն»,- ասել է Լավրովը:

«Ինձ ասել է՝ տներդ ծախի, գնա, հեսա գալիս ենք. սա ասել է հրապարակի էկրանի տեսանյութում խոսող անձանցից մեկը». Մանուել Մանուկյանը՝ իր նկատմամբ սպառնալիքների մասին

«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանը որոշ մանրամասներ ներկայացրեց՝ ովքեր, ինչպես են իր հասցեին սպառնալիքներ հնչեցրել:

«Սա անբարոյականություն է. մեծ մարդիկ եք, մի արեք այդպես». Մարուքյանը՝ իշխանական պատգամավորներին

Տեսանյութերից կտրում են մարդկանց դեմքերը, դնում կուսակցական լուսանկարի կողքն ու ասում, որ՝ տեսեք, ջարդարարները

«Մեր կողմից առկա ապացուցողական բազան շատ ավելի ուժեղ է՝ ի տարբերություն Ադրբեջանի». Արա Խզմալյան

Ըստ նրա՝ բոլոր այն դեպքերում, երբ կարելի է պարզել կոնկրետ հանցագործություն իրականացրած անձի ինքնությունը, պետք է հարուցել անհատական քրեական գործեր, և այդ անձանց որևէ երկրում հայտնվելու դեպքում բերել անհատական պատասխանատվության դաշտ:

«Տիկին Նազարյան, տեղադրել եք տեսանյութ՝ ամենալկտի հայհոյանքներով եւ սպառնալիքներով. մեզ սպառնո՞ւմ եք». Արման Աբովյան

Տիկին Նազարյան, հիմա ո՞վ է ատելություն գեներացնում: Բացեք նայեք ձեր դրած տեսանյութերը, գուցե ձեր հեռախոսը գողացել են, չգիտեմ: Մի հատ բացեք նայեք

Պարտությունը հետեւանք էր պատերազմը պաշտպանողների կուրությանը, անհեռատեսությանը. ՀԱԿ ներկայացուցիչ

Պարտության պատասխանատուն իշխանությունն է` դրա բոլոր հետեւանքներով, իսկ պատերազմի պատասխանատու են բոլոր, առանց բացառության բոլոր այն ուժերը, որոնք 97-ից հետո պաշտպանել են պատերազմը, ոչ մի թիզ հողը, հայդատականությունը, Արցախի հարցում ստատուս քվոն պահպանելու անհեռանկար քաղաքականությունը։

Մելքումյանը բղավելով Ջանջուղազյանից պահանջեց մոտենալ ամբիոնին եւ հրաժարական տալ

Ես հավատարիմ եմ մնալու իմ երդմանը եւ բարեխղճորեն կատարելու եմ իմ պարտականությունները

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կարևորել է Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը խաղաղության հաստատման գործում

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ելույթի ընթացքում ներկայացրել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նախաձեռնած պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ընդգծել է Թուրքիայի բացասական ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության վրա:

«40 օր առաջնագծում, մարտերին մասնակցելուց հետո, որ իմացել եմ՝ իմ հողը ծախել են, եկել եմ, ցասումի իմ ձայնն եմ բարձրացրել»». Նարեկ Մանթաշյան

Ես որեւէ գույք չեմ փչացրել: Ես ընդամենը մտել եմ կառավարության շենք՝ փնտրելու թիվ 1 մեղավորին: Այնտեղ չեմ գտել՝ գնացել եմ այլ տեղերում ման գալու: Որեւէ գույք չեմ վնասել անձամբ:

Մահացել է գիտնական, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Հայոց պատմության ամբիոնի դասախոս Էդուարդ Պողոսյանը

Ունենալով պրպտուն միտք և վերլուծական խոր մտածողություն՝ նա դարձել է բազում հոդվածների, մենագրությունների, Հայաստանի պետության և իրավունքի պատմության դասագրքի հեղինակ:

Մարուքյանը՝ Լենա Նազարյանին. «Գալո՞ւ եք ԱԺ խորհրդի նիստին, արտահերթը կայանալո՞ւ է»

Ես անպայման ներկա կլինեմ որպես նիստը վարող, իսկ խմբակցության իմ գործընկերների որոշման մասին տեղյակ կպահենք լրացուցիչ

Գորիս-Շուշի մայրուղուց բռնի անհետացած քաղաքացիական անձանց տվյալներն ուղարկվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե ու պետական համապատասխան մարմիններ. Արցախի ՄԻՊ

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է պետական ու միջազգային պատկան մարմինների հետ աշխատանքները՝ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ ընկած հայ անձանց իրավունքների պաշտպանության ու վերադարձի ապահովման նպատակով:

«Մտածել եմ, որ իմ ընկերոջը սպառնացել են, նա չէր կարող ազգի դավաճանների օրակարգով շարժվեր». Հայկ Սարգսյանը՝ գիշերով Վարդան Աթաբեկյանի տուն գնալու մասին

Ես հիմա պատրաստ եմ այդ 1500 դոլարանոց մայկան 100 դոլարով հանձնել ձեզ, նման ստով հասարակությանը փորձում եք տրամադրել: Բայց մեր հասարակությունը լավ գիտակցում է՝ ինչ է տեղի ունեցել:

Եթե մեզ առաջարկում են շարժվել հետպատերազմական եվրոպական երկրների ուղով, ապա մեզ պետք է սեփական Կոնրադ Ադենաուերը կամ Շառլ Դե Գոլը կամ նմանատիպ լիարժեք նոր ազգային առաջնորդներ. ինչպես կարող ենք շարունակել ապրել. Արմեն Գևորգյան

Ձևավորել ազգային համաձայնության անցումային կառավարություն, որի հիմնական առաքելությունն է՝ խուսափել տնտեսական կոլապսից, կանգնեցնել համավարակի մասշտաբները, կայունացնել ներքաղաքական իրավիճակը, անցկացնել ընտրական բարեփոխումներ և նոր ընտրություններ։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031