Օրվա լրահոսը

2009-ին Սամվել Ալեքսանյանի ընտանիքին տրված համայնքային գույքը հետ կվերցնեն

Այսօր Երեւանի ավագանու նիստում փոխքաղաքապետ  Տիգրան Վիրաբյանը հայտնեց, որ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին տրամադրված մանկապարտեզի շենքը հետ են վերցնելու: Վիրաբյանն ասաց, որ հունիսի 30-ին ծանուցման ժամկետը լրանում է, Երեւանի քաղաքապետարանը միակողմանի լուծելու է պայմանագիրը՝ մանկապարտեզը վերադարձնելով համայնքին: Դեռ 2009-ին «Առավոտ» օրաթերթը   գրել էր՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու նիստում, 2008 -ի հոկտեմբերի 29-ի որոշմամբ,

Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ՝ լիարժեք իրավունքներով

Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ձայների 116 «կողմ» և 62 դեմ  հարաբերակցությամբ ընդունեց  ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության անդամների հավատարմագրերի հետ կապված փաստաթուղթը: Սա նշանակում է, որ ռուսական պատվիրակությունը վերադառնում է ԵԽԽՎ՝ իր լիարժեք իրավունքներով: Վերականգնվեցին ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության լիազորությունները: Բոլոր այն առաջարկությունները, թե փաստաթղթում պետք է կետեր ավելացնել, որ ռուսները ոչ լիարժեք ձայնի իրավունքով

ՀՀԿ հայտարարությունը՝ Ռ. Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանի երեկ հրապարակված որոշման կապակցությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է. • Վերաքննիչ քրեական դատարանը կոպտորեն ոտնահարել է մրցակցային դատավարության սկզբունքը և կայացրել է բացառապես քաղաքական որոշում: • Նշված գործընթացը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության և դատական իշխանության անկախության հետ։ • Ռոբերտ Քոչարյանի` թվով երրորդ կալանավորումը շարունակվող

Մեկ ամսում 4000 աշխատատեղ է կրճատվել. «Փաստինֆո»

Մինչ ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր իշխանափոխությունից հետո Հայաստանում աշխատատեղերի ավելացմամբ, դրանք սկսել են նվազել։ Պաշտոնական տվյալներով, մարտին (սա հրապարակված վերջին տվյալն է) հայտարարագրված աշխատատեղերը ոչ միայն չեն ավելացել, այլև մի բան էլ կրճատվել են։ Նախորդ ամսվա համեմատ աշխատողների քանակը պակասել է 4 հազար 750-ով։ Պաշտոնական տվյալներով, փետրվարին Հայաստանում հայտարարագրված է եղել 569

Ոստիկանությունը 2018 թվականին․ խախտումներից մինչև անգործություն. UIC

Հայաստանում անցած տարվա ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած հեղափոխությունից հետո ոստիկանությունը, թեև փոխել է իր գործելաոճը, այնուամենայնիվ, գրանցվել են որոշակի խնդիրներ։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հրապարակած՝ 2018 թվականի ընթացքում ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին հաշվետվությունում, մասնավորապես, ասվում է, որ նոր կառավարության ձևավորումից հետո ոստիկանության կողմից հանրային միջոցառումների խոչընդոտման և դրանց ընթացքում ֆիզիկական բռնության

Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական խորացման ու սերտացման կարևորությունը և այս համատեքստում անդրադարձել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ Հայաստանի կառավարությունը հետևողական է ժողովրդավարության զարգացման, դատաիրավական համակարգի արմատական բարեփոխման, մարդու

Ո՞վ է պատգամավորի քաղբանտարկյալ հայրը. «Ա1+»

Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը հայտարարել է, որ իր հայրը Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ է եղել։ Այս առնչությամբ «Ա1+»-ը զրուցեց ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի հետ։ Վերջինս նույնպես հաստատեց, որ Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է եղել։ Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ 2008 թվականի փետրվարի 19-ին Սամվել Կարապետյանը Գավառի տեղամասերից մեկում եղել է հանձնաժողովի

Ճանաչենք մեր հերոսներին. Ընդհատված թռիչք

Մշուշոտ օրվա նմանվող դառնացած սիրտս դատարկվել է ուզում, մտքերս ու հոգսերս կրկին քեզ հետ կիսելու անհագ ցանկությունից հոգիս փոթորկվել է վերստին, հավատացած ու վստահ եմ, որ երկնի լազուրում ճախրող քո կենսախինդ հոգին դարձյալ պատրաստ է մեր անսկիզբ, անվերջ ու անավարտ զրույցներին: Մի պահ ինձ թվաց, թե մեր հայացքները հանդիպեցին, ու խորունկ աչքերումդ դարձյալ լույս առկայծեց

Խոսքը հիմնականում չի համապատասխանում գործին ու քաղաքական գործընթացներին

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները «Թավշյա հեղափոխությունից» հետո փայլուն են հիմնականում հայտարարությունների մակարդակում, իսկ իրականում՝ չափազանց խճճված ու բարդ են, լի խոսքի տրամաբանությանը չհամապատասխանող գործողություններով։ 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունը հեղափոխական ազդեցություն չունեցավ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ու առճակատման կամ էլ խորացման և զարգացման վրա։ Համենայն դեպս, պաշտոնական Երևանը և Մոսկվան հայտարարությունների մակարդակում չեն խոսում ներկայում

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարությունների միջև

Հունիսի 24-25-ը Բեռլինում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, գերմանականը՝ Գերմանիայի ԱԳՆ քաղաքական տնօրենի տեղակալ, Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հանձնակատար Միխայել Զիբերթը (Michael Siebert): Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին հայ-գերմանական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ,

Ավագանու անդամը՝ վարչության պետին. «Դիահերձարանում, ծննդատանը փայ ունեք` ըստ լուրերի»

Ավագանու «Լույս» խմբակցության անդամը քաղաքապետարանի առողջապահության վարչության պետին ասաց՝ համակարգում ատկատները շարունակվում են

Լարված իրավիճակ՝ ԵԽԽՎ-ում. Ռուսաստանի վերադարձը ԵԽԽՎ կորոշվի այս երեկո

Քիչ անց պարզ կդառնա՝ արդյոք ռուսական պատվիրակությունը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ, թե՞ ոչ:

Արարատ Դանիելյանը պարզաբանումներ է ներկայացրել «Հանրաքվեի մասին» օրենքում առաջարկները չընդունելու առնչությամբ

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 26-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է հերթական նիստում քննարկվելիք պարտադիր հարցերի ցանկը. ԱՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություն, Հաշվեքննիչ պալատի 2018թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում և ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան: Այնուհետև օրինագծերի պատրաստության և դրանց շուրջ հանձնաժողովային

ԵՊԲՀ-ում դրական արդյունքներ են արձանագրվել, խնդիրները եղել են դրվագային. ՊՎԾ ներկայացուցիչ

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդն այսօր արտահերթ նիստ էր գումարել՝ օրակարգային 3 հարցով: Օրակարգի առաջին հարցը զեկուցեց բժշկական համալսարանում իրականացված ուսումնասիրության խմբի ղեկավար Դավիթ Ադյանը: Նա շեշտեց, որ ՊՎԾ-ի արձանագրված խնդիրները դրվագային բնույթ են կրում և ԵՊԲՀ-ում բավականին դրական արդյունքներ են արձանագրվել: Դավիթ Ադյանը նշեց, որ արձանագրված ցանկացած խնդիր արագ արձագանք է ստացել բուհի ղեկավարության կողմից: «Նույնիսկ

Յուրաքանչյուր տարի նախատեսված է տրամադրել 100 մլն դրամ հակածխախոտային պայքարի համար. ՀԱԱԽ

 Հանրային քննարկումը տեղի ունեցավ սույն թվականի հունիսի 19-ին ժամը 17:00-19:30 ժամանակահատվածում, սակայն, ըստ ՀՀ վարչապետի հանձնարարականի նախատեսված էր իրականացնել մինչև հունիսի 17-ը: Քննարկմանը մասնակցելու համար «Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդ» ՔՀԿ կոալիցիան (այսուհետ՝ ՀԱԱԽ կոալիցիա) ներկայացրել էր դիմում, ինչին ի պատասխան ՀՀ առողջապահության նախարարությունը՝ շրջանցելով ՀՀ վարչապետի հանձնարարականը քննարկում կազմակերպելու վերաբերյալ, առաջարկել էր ներկայացնել գրավոր առաջարկներ,

Համայնքային հողը գնել է 1 մլն դրամով, վաճառել 247 միլիոնով

Հայկ Մարությանն ուշագրավ հայտարարություն արեց:

Աննա Հակոբյանը Աշոտ Բլեյանի հրավերով այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 26-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հրավերով այցելել է դպրոց և ծանոթացել դպրոցում ներկա դրությամբ գործող ուսումնական ճամբարին: Ուսումնական ճամբարն իրականացվում է Ուսումնական ամառ նախագծի շրջանակում: Աշոտ Բլեյանը տիկին Հակոբյանին ներկայացրել է այն նորամուծություններն ու

8 հազար երեխա սպասում է մանկապարտեզի իր հերթին

Մանկապարտեզներում տեղ չկա:

«Իսկապես հավատացած եմ, որ մարդ ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ բացահայտումներ է անում, սովորում, արարում». նախագահ Արմեն Սարգսյան

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի շրջանակում հարցազրույց է տվել Monocle միջազգային ամսագրին և ռադիոյին։ Խոսելով STARMUS փառատոնի մասին, նախագահ Սարգսյանն ասել է, որ այն շատ հաջող փառատոն է, որը ներկայացնում է 21-րդ դարի արժեքները։ Դրանց նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև իր՝ «Համաշխարհային ռիսկերի քվանտային

Մետաղական թափոնների բիզնեսով զբաղվող խոշոր ընկերությունները բողոքել են, որ փոքր ու միջին բիզնեսն իրենց «գործին խփում է»

Մետաղական աղբը երկրից հավաքող ու վերամշակող ընկերությունների համար այնպիսի տուրք են սահմանում, որ նրանք չեն կարող այդ պայմաններում աշխատել

Պարզվում են զինծառայողի՝ մահացու հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները

2019թ. հունիսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի  ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք: Դեպքի առթիվ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:   ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և

«Ծիրանի» ռեստորանում հայտնաբերվել են խախտումներ

2019թ. hունիսի 11-ի երեկոյան, «Ծիրանի» ռեստորանում արձանագրված թունավորման դեպքից միայն 3 օր անց, ստանալով թունավորման վերաբերյալ ահազանգը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման խմբի աշխատակիցներն անմիջապես այցելել են այդ հանրային սննդի օբեկտ՝ փորձելով ճշտել, թե արդյոք առկա են մնացորդներ միջոցառման ժամանակ մատուցված սննդից: Մնացորդներ չեն հայտնաբերվել և բանավոր հանձնարարական է տրվել վերացնելու առկա թերությունները: Հաջորդ

Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունների լարվածության սրումը և տարածաշրջանային զարգացումները

ԱՄՆ-Իրան առճակատումը վերջին օրերին լարվածության նոր փուլ է թևակոխել։ Թվում է, թե Սպիտակ Տունը չի կարողանում հստակ քաղաքականություն և դիրքորոշում ընդունել Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի սահմանափակման և Իրանի համակարգի վերաբերմունքը փոխելու վերաբերյալ: Իրանի պետական համակարգին համակրող քաղաքական վերլուծաբանների գնահատմամբ՝ ներկայիս դրությամբ, Իրանի նկատմամբ Սպիտակ տանը կան առնվազն երեք խմբակցություններ տարբեր մոտեցումներով, որոնք ունեն տարբեր տեսակետներ Իրանի,

Գերակա շահ ճանաչված շենքը փորձել են հրկիզել. «Ա1+»

Հրկիզման փորձ՝ Տերյան 23 շենքի բնակարաններից մեկի մուտքի մոտ: «SOS. Գերակա շահի անժամկետ պատանդներ», «Ո՛չ քանդելուն, այո՛ երեսպատելուն»  պաստառներով հայտնի շենքը, որը 2007թ. ճանաչվել է բացառիկ հանրային գերակա շահ,  փրկվել է այրվելուց: Դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ առավոտյան ժամը 6։30-ի մոտ: Տանտերը՝ Արմեն Միքայելյանը, ժպիտով է նշում, որ եթե տան դուռը 80 տարվա  չլիներ, պատկերն

Կայացավ ՀՖՖ 18-րդ տարեկան ժողովը

Հունիսի 26-ին ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ ՀՖՖ 18-րդ տարեկան ժողովը: Ժողովում նախորդ տարվա գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Նախորդ ֆինանսական տարվա հաշվապահական հաշվեկշիռը և ֆինանսական հաշվետվությունը ՀՖՖ ժողովի պատվիրակների հաստատմանը ներկայացրեց ՀՖՖ առաջին փոխնախագահ և գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Այնուհետև հրապարակվեց անկախ աուդիտորական ընկերության զեկույցը, որից հետո Ժողովի պատվիրակները հաստատեցին ֆինանսական հաջորդ

«Եթե նրանք դեմ են այս գաղափարին, ուրեմն՝ կողմ են այլ հասարակարգի». «ԲՀՀ-Հայաստան»-ի ծրագրերի գծով փոխտնօրեն

Եթե մարդիկ դեմ են այս գաղափարին, եւ գտնում են, որ չպետք է լինի օրենքի գերակայություն, իրավունքների հարգում, թափանցիկ եւ հաշվետու կառավարում, ժողովրդավարություն, հավասար հնարավորություններ բոլոր մարդկանց համար, նշանակում է, որ նրանք կողմ են այլ հասարակարգի:

Հայաստանը փորձում է դառնալ տարանցիկ ավիափոխադրումների կենտրոն. Bizzone

«Վեստի 24» հեռուստաալիքի եթերում մեկնաբանը հայտնել է, որ Մոսկվայից Թբիլիսի ավիափոխադրումները Բաքվով կրկնակի էժան կլինեն, քան Երևանի տարածքով: Հայաստանում առայժմ նման հաշվարկներ չկան, սակայն վարչապետի՝ ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանը կարծում է, որ այդ պնդումն այնքան էլ մոտ չէ իրականությանը:

Ստուգումներ են իրականացվել Արարատի մարզում բնակվող շուրջ 30 քրեական հեղինակության բնակության վայրերում

Ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումները, հասարակական անվտանգությամբ մտահոգ, հունիսի 21-ին ու 22-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել ։ Ուժեղացված ծառայությանը ներգրավվել են նաև մարզը սպասարկող ճանապարհային ոստիկաններն ու պետական պահպանության գլխավոր վարչության Արարատի մարզի ստորաբաժանումների ծառայողները։ 110 ոստիկանից կազմված 28 կարգախմբերը Արտաշատի, Արարատի և Մասիսի բաժիններ տարբեր կասկածանքներով բերման են ենթարկել 23 անձի, ստուգումներ

Արտակ Ապիտոնյանը վերահաստատեց Հայաստանի կառավարության հանձնառությունը շարունակելու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և միջազգային կառույցների միջև համագործակցության վերաբերյալ և երկուստեք ընդգծեցին այդ ուղղությամբ արդյունավետության հետագա բարձրացման կարևորությունը:

Չարենցավանի 28-ամյա բնակիչը սպանել է Երևանի 25-ամյա բնակչուհուն և դիակը թաքցրել տան խորդանոցում

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և նշված տան զննությամբ հայտնաբերել 25-ամյա կնոջ դին՝ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած և բութ առարկայի ներգործության հետքերի վնասվածքներով: 

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930