Օրվա լրահոսը

«Տպավորություն է, որ պարոն Մարուքյանը «բեսեդկայում» պպզած՝ ռեպլիկ էր թողնում գեղեցկադեմ աղջկա հետեւից». Արեն Մկրտչյան

Ուզում եմ հիշեցնել, որ պարոն Մարուքյանը պատգամավոր է եւ խոսում է քաղավիացիայի պետի մասին: Կոչ եմ անում հարգել պատգամավորի մանդատը եւ իրեն դրսեւորել կլասիկ պատգամավորի, այլ ոչ թե «ռաբիս» պատգամավորի պես:

Ոստիկանները ձկնաբուծարանում զենք ու թմրանյութ են հայտնաբերել

Օրերս ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիրի մարզի Սիս համայնքի մի բնակիչ ձեռք է բերել գողացված ձկներ ու ձկան կերեր: Հունիսի 10-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Արմավիրի մարզային վարչությունների և Մասիսի բաժնի ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկություն կատարեցին Սիս համայնքի մի ձկնաբուծարանում: Արդյունքում՝ պահեստարաններից երկուսում հայտնաբերվեցին 44 պարկ տարբեր տեսակի ու քաշի ձկան

«Հետո խնդիր կառաջանա». «Իմ քայլը» «դեմ» քվեարկեց կառավարության օրինագծին

Քննարկման շտապողականության հետեւանքով օրինագծում տեղ են գտել փոփոխություններ, որոնք, ինչպես մենք նախորդ օրը բացահայտեցինք, պատշաճ կերպով չէին քննարկվել կամ առհասարակ չէին քննարկվել հանձնաժողովում, ինչը թյուրըմբռնման հետեւանք է

Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել ընդդիմության թեկնածուն՝ երկրորդ փորձից. jam-news

Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթում է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ Սա 94,5% քվեաթերթիկների հաշվարկի արդյունքն է։ Իմամօղլուն հավաքում է ձայների 53,6%-ն իսկ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմը՝ 45,4%։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:  

Կարո Փայլան. «Մեկ մարդու իշխանությունն այլևս տապալված է»

Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ստամ» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքներին: Իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում կատարած գրառման մեջ Փայլանը մասնավորապես նշել է. «Մեկ մարդու իշխանությունն այլևս տապալված է: Այս գիշեր բոլորս միասին շուրջպար կբռնենք: Վաղը բոլորս ի գործ՝ միասնաբար կառուցելու ժողովրդավարություն»։ Ըստ նրա` այս անգամ ընտրողները, մանավանդ HDP-ական ընտրողները, ավելի վճռաբար

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում նախագահը մասնավորապես նշել է, որ Հայաստանը կարևորում է Լյուքսեմբուրգի հետ բարեկամական հարաբերությունները և շահագրգիռ է խորացնել և ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը: Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ

«Սասնա Ծռեր». Ջավախքում բնակվող հայությանը կոչ ենք անում լինել շրջահայաց ու ողջախոհ, ամեն կերպով խուսափել Մոսկվայի լարած ծուղակից

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը Վրաստանում զարգանում է ռուսական գաղութատիրությունից ազատագրվելու գործընթացի հերթական փուլը: Զուգահեռաբար՝ Վրաստանը ստիպված է մոբիլիզացվել ընդդեմ թուրք-ադրբեջանական ծավալման: Վրաստանի ապագաղութացումը զգալի չափով նպաստում է նաև Հայաստանի ապագաղութացմանը: Իսկ թուրք-ադրբեջանական ծավալման դեմ նրա հետ սերտ գործակցելու հեռանկարը նոր հորիզոն է բացելու մեր արտաքին անվտանգության ապահովման առումով: Որպես հակաքայլ՝ Մոսկվան հերթական անգամ

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը դատապարտում է Վահե Գրիգորյանի ինքնահռչակումը Սահմանադրական դատարանի գործող նախագահ, և դրանից բխող ցանկացած ապօրինի գործունեություն

Սահմանադրության 213 հոդվածը կարգավորում է Սահմանադրական դատարանի անցումային շրջանում գործունեության հարցը, իսկ «անդամ» ու «դատավոր» եզրերի միջև գոյություն ունեցող զուտ պայմանական տարբերությունը որևէ կերպ չի ենթադրում փաստացի լիազորությունների տարբերություն, և մինչ այժմ չի խոչընդոտել Սահմանադրական դատարանի գործառնությունների արդյունավետ իրականացմանը։

Նախագահ Սարգսյանը Շվեյցարիայում կմասնակցի գիտության և արվեստի միջազգային STARMUS փառատոնին և «Crans Montana» միջազգային ֆորումի ամենամյա նիստին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն: Նախագահ Սարգսյանը Ցյուրիխում կմասնակցի գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի բացմանը և հանդես կգա ելույթով: STARMUS-ը գիտության, արվեստի և այլ ոլորտների նշանավոր գործիչներին համախմբող յուրահատուկ փառատոն է, որը հանդես է գալիս նաև որպես բացառիկ հարթակ՝ գիտության նվաճումներն արվեստի միջոցով ներկայացնելու, գիտությունն ավելի լայն

Ձևավորվել է «Համահայկական ազգային համաձայնության» խորհուրդը՝ մի շարք կուսակ­ցությունների ներկայացու­ցիչ­­ներից

Ձևավորվում է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ (ՀԱՀ) քաղաքական խորհուրդ՝ «Արդարություն», «Հայք-հայկազունիներ», «Նժդեհյան ցեղակրոն», «Քրիստոնեա ժողովրդական վե­րա­­ծ­նունդ» կուսակ­ցությունների ներկայացու­ցիչ­­ներից։ Կուսակցությունների ղեկավարները համար­վում են ՀԱՀ քաղաքական խորհրդի համանախագահներ։ «Արդարություն», «Հայք-հայկազունիներ», «Նժդեհյան ցեղակրոն», «Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ» կուսակցությունները որոշում են համատեղել իրենց ջանքերը՝ արդար, բարեկեցիկ, հզոր և ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն կա­ռուցելու գործում և նախաձեռնում են «Համահայկական Ազգային Համաձայնություն» քաղաքական դաշինքի

Արցախի Քաշաթաղի շրջանում վերաօծվել է սբ․ Ստեփանոս եկեղեցին

Հունիսի 23-ին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հյուսիսային գյուղերից Հոչանցում վերաօծվել է 17-րդ դարի երկրորդ կեսով թվագրվող սբ․ Ստեփանոս եկեղեցին։ Վերաօծման կարգը կատարել է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Վերաօծմանը հաջորդել է կիրակնօրյա պատարագ։ Եկեղեցու վերականգնման և վերանորոգման աշխատանքներն իրականացվել են «Թուֆենկյան» հիմնադրամի միջոցով։ Պատարագին հաջորդած ելույթի ժամանակ Քաշաթաղի վարչակազմի ղեկավար

Վարունգով ջուր խմելու 7 առավելությունները

Ամառվա այս տապին զովանալու և թարմանալու տարբերակներ փնտրելիս ուշադրություն դարձրեք վարունգով ջրին, որը թեեւ պատրաստվում է շատ պարզ եղանակով, բայց բավականին լուրջ նպաստ կարող է բերել առողջությանը՝ զովացնելուց ու թարմացնելուց զատ։ Ի՞նչ ասել է վարունգով ջուր Ամեն ինչ պարզից էլ պարզ է՝ անունն արդեն հուշում է՝ ջուր, որին ավելացված են վարունգի կտորներ, ու թեեւ դա

Հայաստանն առաջին ոսկե մեդալն ունեցավ Եվրոպական խաղերում

Բելառուսի մայրաքաղաքում ընթացող 2-րդ Եվրոպական խաղերում Հայաստանի հավաքականի անդամ, 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը վճռորոշ գոտեմարտում 4:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի Աղասիֆ Սամադովին ու բարձրացավ պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճանին: Հայաստանի մարզիկները Եվրոպական խաղերում երրորդ օրվանից հետո նվաճել են 1 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Եվրոպայի չեմպիոն, երկու արծաթե եւ մեկ բրոնզե մեդալակիր՝ ըմբշամարտի պատանեկան ԵԱ-ում

Ազատ ոճի Հայաստանի պատանեկան առաջնությունը Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում նվաճեց մեկ ոսկե, երկու արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ: Քիչ առաջ 92 կգ քաշային կարգում Լյովա Գեւորգյանը հաղթեց ռուսաստանցի Իսլամ Կարտեւին ու նվաճեց չեմպիոնի կոչումը: Գենիկ Ասատրյանը 60 կգ քաշային կարգում արժանացավ արծաթե մեդալի, իսկ Մենուա Յարիբեկյանը (71 կգ) բավարարվեց բրոնզով: Նախորդ օրը արծաթե

«Հանրապետություն» կուսակցությունը անթույլատրելի է համարում Հայաստանում ՌԴ դեսպանի քայլերը

Ելնելով ՀՀ ինքնիշխանության պաշպանության անհրաժեշտությունից՝ «Հանրապետություն» կուսակցությունը անթույլատրելի է համարում Հայաստանում ՌԴ դեսպանի քայլերը, մասնավորապես վերջինիս հանդիպումները Ռոբերտ Քոչարյանի ու Հրայր Թովմասյանի հետ: Այդ հանդիպումները բնավ «հասարակական-քաղաքական-բիզնես շրջանակների» հետ հանդիպումների տրամաբանության մեջ չեն: Եթե ՀՀ ԱԳՆ հրավիրվելու ու Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու նախազգուշացումից հետո ՌԴ դեսպանը շարունակի նմանօրինակ գործելաոճը, «Հանրապետություն» կուսակցությունը սկսելու է Հայաստանում նրան

ՀՀ նախագահին շնորհավորել են ԱՊՀ գործադիր քարտուղարը, Ղազախստանի խորհրդարանի Վերին պալատի նախագահը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը: Նա համոզմունք է հայտնել, որ նախագահ Արմեն Սարգսյանի փորձառությունն ու գիտելիքները կշարունակի ծառայեցնել ի նպաստ Հայաստանի և միջազգային հարթակներում երկրի հեղինակության ամրապնդման: «Գիտական, քաղաքական ու դիվանագիտական գործունեության ընթացքում կուտակված հսկայական փորձի, սկզբունքայնության ու նպատակասլացության շնորհիվ Դուք արժանացել եք

Ստամբուլում իշխող կուսակցության համակիրները «հայրենիքի դավաճաններ» վանկարկումներով հարձակվել են ընդդիմադիրների վրա․ Ermenihaber.am

Ermenihaber.am – Թուրքիայի խոշորագույն Ստամբուլ քաղաքում տեղի ունեցող քաղաքապետի ընտրության ժամանակ բախում է տեղի ունեցել իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների միջև: Հաղորդվում է, որ Շիշլի թաղամասի տեղամասերից մեկում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) անդամ մի խումբ երիտասարդներ «հայրենիքի դավաճաններ» վանկարկումներով հարձակվել են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (CHP-ԺՀԿ) ներկայացուցիչների վրա: Բախումը մեծ չափերի չի հասել, քանի որ

Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ղրղզստանի Հանրապետության նախագահը

Ծննդյան օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը։ Ուղերձում մասնավորապես ասվում է. «Համոզված եմ, որ բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-ղրղզական հարաբերությունները կշարունակեն զարգանալ ի շահ մեր ժողովուրդների»: Սոորոնբայ Ժեենբեկովը նախագահ Սարգսյանին մաղթել է առողջություն, երջանկություն և հաջողություններ բարձրագույն պետական պաշտոնում, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:  

Անասնագոմի տանիքը փլուզվել է 17-ամյա տղայի վրա․ վերջինս մահացել է

Հունիսի 23-ին, ժամը 15:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում փլուզվել է անասնագոմերից մեկի տանիքը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Լճաշեն գյուղում ջրագծի փոս փորելիս հողային զանգվածը թափվել է Է.Վ.-ի (ծնված

Միշտ պատրաստ եմ աջակցել մեր երկրների համագործակցության ամրապնդմանը․ Սալոմե Զուրաբիշվիլին՝ Արմեն Սարգսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: «Հուսով եմ, որ Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում ավելի կխորանան: Հավաստիացնում եմ, որ միշտ պատրաստ եմ աջակցել մեր երկրների համագործակցության ամրապնդմանը»,- ասվում է Զուրաբիշվիլիի ուղերձում: Նա նախագահ Արմեն Սարգսյանին մաղթել է երջանկություն, առողջություն և ամենայն բարիք:   ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

Վրացական դեսպանատները հրավիրում են հանգստանալ իրենց երկրում

ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինի հրամանագրով հուլիսի 8-ից արգելվում է ավիափոխադրումներ իրականացնել Ռուսաստանից Վրաստան: Ի հեճուկս այս քայլի,  վրացական դիվանագիտական առաքելությունները օտարերկրացիներին հրավիրում են հանգստանալ Վրաստանում: Այս մասին  տեղեկացնում է www.apsny.ge-ն: Նույն աղբյուրի հաղորդմամբ, օրինակ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանատունը հրավիրում է անպայման այցելել Վրաստան ու հայտնում, որ առաջիկա ամիսներին տեղեկատվություն կհրապարակվի, թե հատկապես որտեղ եւ ինչպես կարելի

Արմեն Սարգսյանին շնորհավորել է Թուրքմենստանի նախագահը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը՝ մաղթելով քաջառողջություն և անսպառ եռանդ։ «Պետական բարձր պաշտոնում մաղթում եմ նորանոր հաջողություններ՝ հանուն Հայաստանի բարեկամ ժողովրդի խաղաղության, առաջընթացի և բարգավաճման»,- ասված է ուղերձում։   ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Հունիսի 23-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանությունը, գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Ս. Պատարագի արարողությանը ներկա էին հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի

Վարագավան գյուղի կորած բնակիչն ինքնուրույն վերադարձել է տուն

Հունիսի 23-ին, ժամը 08:00-ին Տավուշի մարզի Վարագավան գյուղում փրկարարները վերսկսել են որոնողական աշխատանքները: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, ազատ հերթափոխից 7 փրկարար և Քաղաքացիական պաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պաշտպանության ջոկատի 9 ծառայակից: Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև ոստիկանության 8 աշխատակից և գյուղի 10  բնակիչ: Ժամը 13:50-ին

Հայաստանը Մինսկում մեդալ նվաճած երկրների մեջ է

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող 2-րդ ամառային եվրոպական խաղերում այսօր մրցապայքարի երրորդ օրն է: Երկու օրվանից հետո մասնակից 50 երկրներից մեդալ նվաճել են 24-ը: Նրանց մեջ է նաեւ Հայաստանը՝ շնորհիվ սամբիստ Դավիթ Գրիգորյանի առայժմ միակ արծաթե մեդալի:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համոզված եմ, որ ղազախա-հայկական համատեղ ջանքերը կշարունակվեն. Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ղազախստանի նախագահը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Բարձր պրոֆեսիոնալիզմը, պետական կառավարման հարուստ փորձը, Հայաստանի շահերին և գործին ծառայելն արդարացիորեն Ձեզ արժանացրել են անկեղծ հարգանքի և մեծ հեղինակության՝ ինչպես Ձեր հայրենակիցների շրջանում, այնպես էլ արտերկրում: Ցանկանում եմ հատկապես ընդգծել Ձեր անձնական ներդրումը Ղազախստանի

Հայաստանի երկու պատանիներ հավակնում են Եվրոպայի չեմպիոնությանը

Ազատ ոճի պատանի ըմբիշներն այսօր ավարտում են պայքարը Եվրոպայի առաջնությունում: Իտալիայի Ֆաենցա քաղաքում Հայաստանի հավաքականից 60 կգ քաշային Գենիկ Ասատրյանը եւ 92 կգ քաշային Լյովա Գեւորգյանն այսօր գոտեմարտելու են չեմպիոնի կոչման համար, իսկ Մենուա Յարիբեկյանը սփոփիչ գոտեմարտում պայքարելու է, որպեսզի բրոնզի համար եւս մեկ անգամ գորգ մտնելու իրավունք ստանա:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արմեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Ուղերձում մասնավորապես ասված է․ «Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Կցանկանայի հատկապես ընդգծել այն ուշադրությունը, որը Դուք հատկացնում եք Ռուսաստանն ու Հայաստանը կապող՝ բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը: Համոզված եմ, որ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունիսի 23-28-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունիսի 23-28-ը` հատկապես գիշերը և կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է

«Խաչատուրյան քույրերի պատմությունը վեր է հանում մի խնդիր, որը կարող է վերաբերվել յուրաքանչյուրիս»

Varlamov.ru-ն անդրադարձել է  Խաչատուրյան քույրերին եւ նրանց հոր  սպանությանը: Ըստ աղբյուրի, թեեւ քույրերն ընդունել են մեղքը եւ ասել, որ իրենք են սպանել հորը, սակայն, պարզվել է, որ հայրը նրանց տեւական ժամանակ սպառնացել է ու հոգեբանական եւ այլ ճնշումների ու բռնությունների ենթարկել: Աղջիկների պաշտպանները պնդել են, որ Խաչատուրյան քույրերը՝ Մարիան, Անգելինան եւ Քրիստինան, բռնության զոհեր են:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930