Օրվա լրահոսը

ՌԴ-Վրաստան չվերթների չեղարկումը Հայաստանի համար խնդիր չէ. Գեւորգ Պապոյան

Ի՞նչ ճակատագիր կունենան աբխազական երկաթուղու վերագործարկման շուրջ բանակցությունները

Եթե ՀՀ կառավարությունը հրատապ չավելացնի հանրային պաշտպանների քանակը, ապա անվճար իրավաբանական օգնության հետ կապված խնդիրներն անխուսափելի են. Արա Զոհրաբյան

ՀՀ Ազգային ժողովը, կողմ` 24, դեմ` 66, ձեռնպահ` 3 ձայներով, այսօր չի ընդունել ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): Դեմ քվեարկածների հիմնական մասը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն էին: Փաստաբանների պալատն իր մտահոգությունն է հայտնում այս անհեռատես և անկանխատեսելի վարքագծի կապակցությամբ, հաշվի առնելով, որ՝ Նախագիծը ներկայացվել է

«ԲԵՑ-ում տրվել են պայմանագրով չնախատեսված միլիոնավոր դրամների կանխավճարներ». Յոլյան

Այդ մրցույթները հիմնականում շահել են այնպիսի կազմակերպություններ, որոնք իրականում չեն բավարարել սահմանված մրցութային պահանջներին

«2015-ի Սահմանադրությամբ ՍԴ դատավորի նույնիսկ երդման տեքստն է փոխվել. նախկինում չէին երդվում լինել անկախ»

Փաստաբանների կարծիքները՝ այն անձը, որը նախկինում կարող էր աշխատել ՍԴ անդամ, այլեւս չի համապատասխանում 2015-ի Սահմանադրության պահանջներին

Հակոբ Արշակյան. Հայաստանը պետք է հանդես գա որպես տարածաշրջանային էկոհամակարգի կենտրոն

Հունիսի 24-ին տեղի է ունեցել «Հայաստան – Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որտեղ ելույթ է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Նախարարը, ՀՀ կառավարության անունից ողջունելով միջոցառման մասնակիցներին, Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելու ճանապարհին կարևորել է նման միջոցառումների անցկացումը մեր երկրում։ Հակոբ Արշակյանը անդրադարձել է տեխնոլոգիական ոլորտում ՀՀ կառավարության

«Հայաստանն իրավունք չունի Վրաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու». Լիլիթ Մակունց

Ռուս-վրացական հարաբերությունների լարումն ու Հայաստանը

Դիմորդները չեն ուզում ֆիզիկոս, երկրաբան ու աստվածաբան դառնալ

«2017թ համեմատությամբ՝ այս տարի ԵՊՀ-ում աճ կա ընդհանուր 53 կրթական ծրագրերի գծով, դիմորդների թիվը կազմել է 3281, ամենապահանջվածը ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկան է, իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, սերվիս, կառավարումը, լրագրություն մասնագիտությունները»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արմեն Սարգսյանը: Նրա խոսքերով, որոշ մասնագիտությունների գծով անգամ անվճար տեղերի չափով դիմորդների թիվը չի լրացել, օրինակ`

Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամները հանդիպեցին խորհրդի անդամներին

Այսօր՝ հունիսի 24-ին, Բարձրագույն դատական խորհրդում կայացավ հանդիպում, որին մասնակցում էին նաև Խորհրդի նորընտիր գիտնական անդամներ  Գրիգոր Բեքմեզյանը և Վիգեն Քոչարյանը։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը, Խորհրդի անունից շնորհավորելով գործընկերներին Խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքն արդյունավետ և կառուցողական կլինի դատական իշխանության առկա խնդիրների լուծման տեսանկյունից։ Խորհրդի նորընտիր անդամներն իրենց

Տիգրանակերտում վառվեց Համահայկական 7-րդ խաղերի երրորդ ջահը

Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք եռամիասնության խորհրդով Համահայկական ամառային 7-րդ խաղերի երրորդ ջահը վառվեց Արցախի Տիգրանակերտում: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, այլ բարձրաստիճան հյուրեր: Պարգև սրբազանն արարողության կարևորությունն ընդգծեց հայի ինքնությունը շատ բարձր պահելու առումով։ «Նման միջոցառում Արցախում անցկացնելը շատ մեծ

Վթարային ջրանջատում Երևան քաղաքի  Նոր-Նորք վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունիսի 25-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Նոր-Նորք վարչական շրջանի 6 զանգվածի  ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ 24.06.2019թ. 

Երկու անձի ազատությունից ապօրինի զրկելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության և փաստաթղթեր հափշտակելու գործով բացահայտվել են հանցագործության այլ դրվագներ ևս. մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ երկու անձի ազատությունից ապօրինի զրկելու և խաբեությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են հանցագործության այլ դրվագներ ևս, կատարման մեխանիզմը: Մեկ անձ ձերբակալվել է: 2019թ. հունիսի 19-ին՝ ժամը 11:50-ին, ՀՀ

«Դատարկ էջեր, դատարկ էջեր, դատարկ էջեր. սա բյուջեի արդյունավետ ծախսո՞ւմ է». պատգամավորը՝ Լեւոն Յոլյանին

«Չեք կարծո՞ւմ, որ սա վկայում է այն մասին, որ դուք բյուջեի անարդյունավետ ծախս եք կատարում, եւ «վեթինգը» պետք է սկսել հենց ձեր հանձնաժողովից»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը

Վազգեն Մանուկյան. «Հրայր Թովմասյանն ունի մաքուր կենսագրություն, այսինքն՝ ոչ մի բանից կպչել հնարավոր չէ»

Մենք դաստիարակություն ենք ստացել մեր ընտանիքներում, բակում, դպրոցում, հասարակության մեջ, անցել ենք տասնյակ տարիների կյանք, և ես առաջին անգամ եմ լսում, որ մարդն ինքն իրեն հռչակի նման կարգավիճակ։ Ինչ-որ նոր տեսակի մարդիկ են աճել, որոնց ես երբեք չեմ հանդիպել իմ կյանքում։ Մտահոգիչ է, որ արդեն այդպիսի մարդիկ կան հասարակության մեջ։

«Այնքան հեգնենք սաղին, որ որեւէ մեկին պակաս չթվա. արձագանքն ուժեղ է լինելու». Ալեն Սիմոնյանը՝ ԲՀԿ-ին եւ ԼՀԿ-ին

Հոկտեմբերի 2 կազմակերպելու մասի՞ն է խոսքը՝ այս դահլիճում, թե տղեն տղուն սիրուն ասելու մասին է խոսքը: Բոլորը թող մնան պատգամավորին վայել չափանիշների մեջ: Դահլիճում գոռում եք, ելույթ ունեցողներին հավասար՝ խոսում:

Նախարար Մնացականյանը նոր ձեւակերպում է դնում ու մի քանի անգամ շեշտում այն՝ «Արցախը պետք է ունենա սեփականության համապատասխան զգացում»

Ծագում են կոնկրետ հարցեր՝ արդյո՞ք Երեւանից պարտադրվող պաշտոնանկությունները Արցախում նպաստում են այդ զգացումի ուժեղացմանը, թե Երեւանում հակաարցախյան տրամադրությունների խրախուսումն է ուժեղացնում դա։ Արցախում հեղափոխություն եւ հակահեղափոխություն, դավադիրներ խաղացնե՞լն է սեփականության զգացումը մեծացնում։

Լոռիում մայրը երեխային խեղդամահ է արել՝ մահացած տատիկի մոտ ուղարկելու համար

30-ամյա կինը ամուսնուն խաբել էր, թե թաղապետարան է գնում

Ucom-ի աջակցությամբ կայացել է 11-րդ «ԲարՔեմփ Երևան 2019» (չ)կոնֆերանսը

Դասական պատկերացումները հեռահաղորդակցության ոլորտի մասին հնացել են, նեղ մասնագիտացման դարն անցել է։ Մասնագիտական շատ լուծումներ մոտ ապագայում տալու են մեքենաները կամ ալգորիթմները։ Big Data և IoT-ի դարաշրջանը, որն այսօր առաջ է բերում անհամեմատ ավելի բարդ խնդիրներ, քան երբևէ, պարտադրում է բիզնեսին ինքնուրույն դարբնել սեփական կադրերին, հույսն այլևս չդնել դասական կրթության վրա և անընդհատ կիսվել առկա փորձով։

«Ինչո՞ւ մտահոգվեցիք «սիրուն աղջիկ» արտահայտությունից». Անի Սամսոնյանը՝ «Իմ քայլին»

Եկեք օբյեկտիվ լինենք եւ հասկանանք, որ այս «սիրուն աղջիկը» որեւէ արդյունք եւ գործ չի տվել: Սա կոչ էր պատգամավորներին, որպեսզի ակտիվացնեք կառավարությանը եւ սիրուն աղջկան:

«Դուք որտե՞ղ եք տեսել ժողովրդավարության բաստիոն, որտեղ հարձակվեն դատարանների վրա». Էդուարդ Շարմազանով

Չեմ զարմանա, որ Նիկոլ Փաշինյանն առավոտյան արթնանա ու որոշի, որ ինքը արքայից արքա Տիգրան Մեծն է. Էդուարդ Շարմազանով

«Ուզում ենք կուլտուրական ձեւով բռնենք՝ շպրտենք դուրս». ՍԴ առջեւ բողոքի ցույցի մասնակից

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անում Սահմանադրական դատարանի առջեւ: Նրանք պահանջում են ՍԴ անդամների հրաժարականը: Բողոքի ցույցի ակտիվ մասնակից, 30 տարվա ձեռնարկատեր Արմենուհի Հարությունյանի խոսքով. «Սա մի մաֆիոզ օղակ է եղել նախկին իշխանությունների համար, որը մինչեւ հիմա գործում է: Մեր երկրում արդարություն չի եղել: Հիմա պարոն Փաշինյանը կամաց-կամաց ինչ-որ բաներ անում է: Բայց սա

Այսօր ամենից շատ կարիք ունենք ճշմարտությունն ասող մարդկանց. նրանք են իրական հերոսները. Վալերի Գերգիեւ

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման ամենամյա չորրորդ արարողությունը կանցկացվի Երեւանում հոկտեմբերի 20-ին: Այն բաղկացած կլինի երկու մասից՝ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողություն եւ նշանավոր Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգ՝ Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն այս մրցանակը շնորհում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Մրցանակի շնորհման արարողության ժամանակ մեծարվում են մերօրյա հերոսները, որոնք

«Տղամարդու կողմից սիրուն աղջկան գովելն այնքան վտանգավոր չէ, որքան սիրուն տղամարդուն գովելը». Պետրոսյան

Եթե այս տրամաբանությամբ շարժվենք, դուք վաղը մյուս օրն աշխատանքային օրենսդրության կամ Հողային օրենսգրքի մասին քննարկման ժամանակ կբարձրաձայնեք հարց, որ ձեր հարեւանի աղջիկը տանն է մնացել, եւ ոնց անեք, որ ամուսնացնեք

Նիկոլ Փաշինյան. Հայաստանի և Արցախի անվտանգությունը մեր կառավարության համար լրջագույն առաջնահերթություն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Պետք է արձանագրել, որ մեր նախորդ նիստից հետո ցավոք Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև  հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք մեզ ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում: Այսօրվա

Փաշինյանին չեմ նախանձում, բարդ իրավիճակ է, ոչ թե փախլավա, խորոված, դիետիկ բուլկի. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ Թբիլիսիում տեղի ունեցածի առիթով փորձ է արվում սրել դրսից՝ մասնավորապես Սահակաշվիլիի ջանքերով:

Օպերային պրիմադոննան էլ է երկընտրանքի առաջ՝ հիմնական կազմո՞վ թատրոն, թե՞ հրավիրյալներ

Օպերային սոպրանո Վերոնիկա Ջիոեւային հայաստանցի արվեստագետներն էլ են անհամբեր սպասել: Առաջին անգամ մեր երկիր ոտք դնողների պարագայում միշտ այդպես է: Ջիոեւայի հարուստ, հզոր ձայնին, թավշյա տեմբրին ու բարձրարվեստ կատարումներին անդրադարձել են հայտնի պարբերականներ, այդ թվում՝ The New York Times-ը: Երգչուհու աշխարհահռչակ գործընկերներից շատերն էլ դեռեւս նրա կարիերայի սկզբում սոպրանոյին տեսել են իբրեւ հեղինակավոր թատրոնները նվաճողի:

Նախագահը շնորհավորել է Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի արքայազնին՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի հիշատակի օրվա կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի արքայազն Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե Դել Տեմպիո Դի Սանգուինետոյին՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի հիշատակի օրվա կապակցությամբ: Նախագահը մասնավորապես վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Մալթայի Ուխտի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները կշարունակեն ավելի խորանալ և ամրապնդվել: Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ

Մեկնարկել է «Երևանում հանգստյան օրերին գործող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը»

Տեղեկացնում ենք, որ մեկնարկել է «Երևանում հանգստյան օրերին գործող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը»: Տոնավաճառը գործելու է Կասյանի փողոցում, յուրաքանչյուր շաբաթվա շաբաթ և կիրակի օրերին: Մեր համաքաղաքացիները հնարավորություն կստանան ձեռք բերել գյուղատնտեսական ապրանքներ անմիջապես արտադրողից՝ նպաստելով ինչպես փոքր տնտեսությունների զարգացմանը, այնպես էլ արտադրող-սպառող շղթայի խթանմանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ շուկայում ստեղծվել է խորհուրդ, որի անդամները ընտրվել են

Մեղադրանք է առաջադրվել՝ ՊՆ պայմանագրային զինծառայողի՝ ակնհայտ կեղծ վկայական և աշխատավարձի վերաբերյալ կեղծ տեղեկանք օգտագործելու համար. գործը դատարանում է

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է ՊՆ պայմանագրային զինծառայողի՝ ակնհայտ կեղծ վկայական և աշխատավարձի վերաբերյալ կեղծ տեղեկանք օգտագործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 52-ամյա տղամարդուն: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1966 թվականին ծնված տղամարդը, վարկով գումար վերցնելու համար, դիմել է մի շարք ֆինանսական կազմակերպությունների, սակայն

Ժամանակին համընթաց. ի՞նչ փուլում է «Մեկ երեխա-մեկ համակարգիչ» ծրագիրը

2015թ.-ից Վայոց ձորի մարզում իրականացվող «Առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու՝ «Մեկ երեխա -մեկ համակարգիչ» ծրագրի փորձնական փուլի վերաբերյալ տրամադրվածությունն ընդհանուր առմամբ դրական է: Սակայն թե՛ մեր ուսումնասիրությունները, թե՛ «Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի» տարեկան հաշվետվությունները, եւ թե՛ 2018 թ.-ին մոնիթորինգ իրականացրած մենթոր-ուսուցիչների ներկայացրած հաշվետվությունները փաստում են, որ տեխնիկական խնդիրներն անհնար են դարձնում

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930