Օրվա լրահոսը

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց՝ Երեկոյան ժամը վեցին: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Լավ էր, որ Շանթին ազատեցին:

«Միգուցե». Լեւոն Մնացականյանը չի բացառում, որ իրեն Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից ազատել են Սենոր Հասրաթյանի գրառման պատճառով

Գեներալ–լեյտենանտ Լեւոն Մնացականյանը վստահեցնում է, որ ինքը տեղյակ չէ՝ ինչու է դեկտեմբերի 14-ին ազատվել Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից։ «Ես ի՞նչ գիտեմ՝ ինչու ազատվեցի, ով հանել է, իրեն հարցրեք։ Որ հանել են, երեւի դժգոհ են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լեւոն Մնացականյանը, որն աշխատանքից ազատվելուց հետո նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն: Հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ են արդյոք

Աշոտ Մուրադյան. «Նոր սերնդի ՀԴՄ-ներն փոստտերմինալ ունեն». (Տեսանյութ)

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետը ներկայացնում է նոր սերնդի ՀԴՄ-ի առանձնահատկությունը

«Երևանը դադարեցնում է կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան». Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել «Հայտնի մարդիկ` հանուն անտուն կենդանիների» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությանը: Շուրջ 100 լուսանկարում ներկայացված էր կենդանիների կյանքն ու պայքարը՝ հանուն բարեկեցության: «Փրո Փոուզ» բարեսիրական կազմակերպությունը Հայաստանում գործում է 2011 թվականից ի վեր: Կազմակերպության հիմնադիր Էլսիկ Ղեզլաշորին հույս է հայտնել, որ կենդանիների նկատմամբ մարդկային վերաբերմունքի դրական փոփոխությունը  կդրվի գործնական

«Արցախի իշխանության ներսում էլի տեղաշարժեր կլինեն»

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի Ազգային վերածնունդ խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանը – Ինչո՞վ կբացատրեք ՊԲ հրամանատար Լեւոն  Մնացականյանի պաշտոնանկությունը եւ նշանակումն այլ պաշտոնի, մանավանդ, որ նրա պաշտոնանկության մասին տեղեկությունները ավելի վաղ հերքվել էին: – Լևոն Մնացականյանի պաշտոնանկության մեջ ես որևէ արտառոց բան չեմ տեսնում: Պաշտպանության բանակի հրամանատարը զինվորական պաշտոն է և պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն:

Հայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն

Հայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն: Այս մասին հայտնում է «Ավրորա» մրցանակաբաշխության ֆեյսբուքյան էջը: «Ավրորայի» ղեկավար թիմում ևս մեկ փոփոխություն է տեղի ունեցել․ «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն է նշանակվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը»,-ասված է գրառման մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայկ Դեմոյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն էր։

Հովքի վարչական ղեկավարի եղբայրը հոխորտացել է՝ ինչո՞ւ ես գնացել մարզպետի մոտ

Ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում

Հենց հանրության պահանջն էր, որ մենք ունենանք նոր տոնածառ․ Հայկ Մարության. 1in.am

Սա ոչ թե Երևանի, այլ Հայաստանի գլխավոր տոնածառն է, կարող եմ ասել, որ նաև համայն հայության գլխավոր տոնածառն է։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Անդրադառնալով տոնածառի գնին, նա վստահեցրեց, որ այն, ինչ այսօր ունենք, գինը ընդհանրապես բարձր չէ։ «Շատ կարևորում եմ, որ հենց հանրության պահանջն է, որ մենք ունենանք

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է. «Ուրախ ենք վերստին ողջունելու ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Օգտվելով առիթից՝ ցանկանում ենք մեր շնորհավորանքները բերել Ձեզ, ինչպես ընտրությունների բարեհաջող կազմակերպման, անցկացման, որը բարձր գնահատվեց դիտորդական

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցեր:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Իջեւանցի ոստիկանները բացահայտել են անասնագողերի եւ բնակարանային գողերի

Արտաշատցիները սահմանամերձ Այգեհովտից կով են գողացել

Լոռու մարզպետն առաջարկում է՝ հարկերից խուսափողներին դատի տալ

Հարկերի հավաքման գծով Լոռու մարզի մի շարք համայնքներ թերանում են: Շուրջ 14 համայնքում սեփական եկամուտների հավաքագրումը 80 տոկոսից պակաս է: Մարզի սեփական եկամուտների հավաքագրման պլանը 100 տոկոսով կատարելու համար պակասում է 407 մլն դրամ: Հավաքագրումների նման ցուցանիշի պատճառները պարզելու նպատակով Լոռու մարզպետը նշված համայնքների ղեկավարներին հրավիրել էր խորհրդակցության: Գուգարքի տարածաշրջանում գտնվող Ձորագյուղ համայնքը մարզում միակն

Կանադայի կառավարությունը պատրաստ է բոլոր ջանքերը ներդնել Հայաստանին աջակցելու համար. Ջասթին Թրյուդո

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ

«Արցախում մտավախություն չունեն, որ «Նիկոլը հողերը կհանձնի». Արթուր Թովմասյան

Լեւոն Մնացականյանի հրաժարականն անակնկալ չէր

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Արթիկի, Ապարանի, Թալինի, Մեղրու, Սպիտակի, Կոտայքի, Աշոցքի, Մարալիկի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գորիս-Սիսիան, Թալին-Գյումրի, Արթիկ-Արագած ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է, ցածր տեսանելիության և տեղ-տեղ մերկասառույցի պատճառով ճանապարհահատվածը դժվարանցանելի

Հայ-ադրբեջանական խախտված ռազմական բալանսն ու բելառուսական «Պոլոնեզները»

Ռազմական փորձագետը վերլուծում է իրավիճակը

Երևանը հրաժարվել է գնել «Պոլոնեզ» համալիրները. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Երևանը հրաժարվել է գնել բելառուսական «Պոլոնեզ» համալիրները, որոնք Մինսկը ավելի վաճառում է Բաքվին: «Այո՛, ինձ համար ադրբեջանցիներն օտար չեն, բայց մենք ձեզ հետ (հայերի-խմբ.) միշտ միասին ենք եղել և պետք չէ մեզ մեղադրել, որ Ադրբեջանին զենք ենք վաճառում: Եվ ինչի համար են քննադատում՝ հրթիռային համալիրների: Ուրեմն այսպես, որպեսզի

«Իմ բիզնեսը, Իմ բանկը»․ գործընկերության իրական ձևաչափ. (Տեսանյութ)

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ մեկնարկել է «Իմ բիզնեսը, Իմ բանկը»  արշավը։ Այն էականորեն տարբերվում է ֆինանսական համակարգում եղած նախկին բոլոր լուծումներից։ Բանկն առաջարկում է բիզնեսի կատարելագործման համար նախատեսված լավագույն գործիքների համադրությամբ փաթեթային լուծումներ։ Այստեղ առաջին անգամ համակցվել են ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները։ «Սա գործընկերության նոր ձևաչափ է, որը շարունակությունն է մեր նախկին կատարած քայլերի, և

Լիխտենշտայնի Իշխանապետությունում հավատարմագրվեց Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանը

Դեկտեմբերի 13-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը համատեղությամբ իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Լիխտենշտայնի Իշխանապետության արտաքին գործերի, մշակույթի և արդարադատության նախարար դր. Աուրելիա Ֆրիքին (Aurelia Frick): Նախարարը նշեց, որ ուրախ է Հայաստանի Հանրապետության կողմից ընդունված նման որոշման համար և կարևորեց երկու երկրների միջև հետագա համագործակցության զարգացումը: Նույն օրը դեսպան Սմբատյանն իր հավատարմագրերը հանձնեց

Քոչարյանի պաշտպանական թիմը կդիմի Վճռաբեկ դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 7-ի որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ստացել են: Պաշտպանական թիմը Վերաքննիչ դատարանի այս որոշումը կբողոքարկի Վճռաբեկ դատարան: Այս պահին պաշտպաններն աշխատում են միաժամանակ նաև Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել

Թուրքմենստանում ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերը հանձնել է Թուրքմենստանի նախագահին

Դեկտեմբերի 13-ին Թուրքմենստանում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գառնիկ Բադալյանին, հավատարմագրերը հանձնելու կապակցությամբ, նախագահական «Օղուզխան» պալատում ընդունեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը (Gurbanguly Berdimuhamedow): Շնորհավորելով Գառնիկ Բադալյանին Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կարևորեց երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշությունը՝ նշելով, որ նորանշանակ դեսպանին հետաքրքիր աշխատանք է սպասվում պատմականորեն հարուստ անցյալ ունեցող Թուրքմենստանում: Թուրքմենստանի

Ալիևը ու Չավուշօղլուն քննարկել են արցախյան հիմնախնդիրը. ermenihaber.am

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով մեկնել է Բաքու։  Չավուշօղլուն Ադրբեջանում մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության արտգործնախարարների նիստին, ինչպես նաև առանձին հանդիպումներ է ունեցել  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Թեև Լավրով-Չավուշօղլու հանդիպումը տեղի է ունեցել  փակ դռների ետևում, այնուամենայնիվ Թուրքիայի արտգործնախարարը լրագրողներին որոշ մանրամասներ է ներկայացրել հանդիպման վերաբերյալ։

«Ինչ-որ մեկի կրքերը, զգացմունքները բավարարելը ոչինչ չի նշանակում». Խոսրով Հարությունյանը՝ լյուստրացիայի, Ֆրանկլին գոնսալեսների մասին

«Իհարկե, եղել են մարդիկ, որ ՀՀԿ-ն նաեւ օգտագործել են՝ սեփական տնտեսական խնդիրները լուծելու համար: Սա աներկբա փաստ է եւ հերքել չի կարելի: Ես այն կարծիքին եմ, որ պետք էր գիծ քաշել եւ ասել՝ ահա խաղի կանոնները, որից հետո ով խախտում է խաղի կանոնները՝ կպատժվի, որովհետեւ երբ որ սկսում եք հետ գնալ՝ պարզ չի մինչեւ ուր եք գնալու: Նույնիսկ հիմա սկսում են խոսել՝ եկեք սկսենք 90-ից: Դա կլինի ամենակործանարարը, ոչ մի ներդրող ոտք չի դնի հանրապետություն»:

Ընդգծվել է ԲՀ ԱԳ նախարարության և Բելառուսում ՀՀ դեսպանության միջև կառուցողական փոխգործակցության ընդլայնման կարևորությունը

Դեկտեմբերի 12-ին կայացան Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի առանձին հանդիպումները Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալներ Եվգենի Շեստակով (Евгений Шестаков) և Անդրեյ Դապկյունասի (Андрей Дапкюнас) հետ։ Հանդիպումների ընթացքում մտքեր փոխանակվեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների իրավասության շրջանակներում գտնվող մի շարք հարցերի, մասնավորապես՝ բազմակողմ տարբեր հարթակներում հայ-բելառուսական փոխգործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցերի շուրջ: Առանձնակի ուշադրություն դարձվեց ՄԱԿ-ի

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը՝ ի բարօրություն տարածաշրջանի խաղաղության և անվտանգության: Կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը»,- գրել է Փաշինյանը:

ԱՆ պատվիարկությունը Գերմանիայում ուսումնասիրել է անչափահաս ազատազրկվածների հետ աշխատելու առանձնահատկությունները

ՀՀ արդարադատության նախարարության պատվիրակությունը դեկտեմբերի 10-14-ը ուսումնական այցով գտնվում է Գերմանիայում: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանն ու ՀՀ ԱՆ Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության աշխատակից Արփինե Սարգսյանը: Այցն իրականացվել է Եվրոպական հանձնաժողովի Տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման ծրագրի

Ասացի՝ Սե՛րժ, տու՛ր այդ 5 շրջանները, բայց նա մերժեց. Լուկաշենկոն պատմել է Բելառուսի միջնորդության մասին

Ի՞նչ պատճառ ունեք դրանք չվերադարձնել. չէ՞ որ դրանք դատարկ են: Նա ասաց՝ եթե ես վերադարձնեմ, նրանք այնտեղ ճանապարհը կկտրեն, կգրավեն Ղարաբաղը և այլն: Եվ ես ու Պուտինը հստակ խոստացանք, որ մենք զորքեր կմտցնենք, և դա թույլ չենք տա (ադրբեջանցիների ներկայությամբ ենք դա ասել): Նա ասաց՝ ո՛չ, մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում»,- ասել է Բելառուսի նախագահը:

«Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահի կողմից տրվել է Ընկերության աշխատողների պայմանագրերի լուծման պահը երկու ամսով հետաձգելու նոր հանձնարարական

Ընկերության աշխատողները կստանան նոր ծանուցումներ՝ համապատասխան աշխատանքային պայմանագրերը 2019 թվականի փետրվարի 28-ից լուծելու մասին:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031