Օրվա լրահոսը

Արագած Ախոյան. «Կա զոմբիացած մի իրավիճակ եւ վարչական ռեսուրսի կիրառում». «Հրապարակ»

Պատգամավորության թեկնածուի դիտարկմամբ՝ չնայած անցած ընտրություններին ավելի բիրտ միջոցներ էին գործում՝ ընտրակաշառք, ոստիկանական ճնշումներ, վարչական լծակի կիրառում, սակայն, իր կարծիքով, այս անգամ մարզպետների առաջադրումներն ավելի վատթար իրավիճակ ստեղծեցին:

Հայաստանը հնից ժառանգել է որոշակի արատավոր ընտրական պրակտիկա. խոսքը մասնավորապես վարչական ռեսուրսի դերակատարության մասին է. «Փաստ»

Դժվար թե ինչ–որ մեկն ասի, որ անհայտ անունով մարզպետները վեց ամսում հասցրել են մարզերում այնպիսի ռեֆորմներ իրականացնել, որ հանրապետականացված գյուղապետները հանկարծ որոշել են իրենց տեղական էլեկտորատին կոնսոլիդացնել մարզպետի ընտրության համար: 

Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ

Համահիմնադիրների որոշմամբ՝ 2017թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիրը կգլխավորի «Ավրորա» համաշխարհային շարժումը:

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան և Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարդենյաց լեռնանցքում բուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր

Երկրի մասշտաբով Նիկոլ Փաշինյանը հավաքեց ճիշտ այնքան ձայն, որքան մայրաքաղաքում. «Հայոց աշխարհ»

Այս արդյունքները հուշում են, որ վեց-յոթ ամիս անց Նիկոլ Փաշինյանը գուցե կորցներ եւս 20-25 տոկոս, այդուհանդերձ էյֆորիայի շնորհիվ պահպաներ հարաբերական մեծամասնությունը:

Ինչու ՀՅԴ-ն չմտավ խորհրդարան

Հայ Հեղափոխական Դաշնակցությունն այս ընտրություններում ստացավ 48811 ձայն՝ 3,89 տոկոս, եւ չանցավ խորհրդարան: Դա ցավալի է, որովհետեւ այդ կուսակցությունում կան բազմաթիվ պարկեշտ եւ բանիմաց մարդիկ, էլ չասած, որ պատերազմի ժամանակ դաշնակցական ազատամարտիկները մեծ դերակատարում են ունեցել: Ինչն էր, ուրեմն, ՀՅԴ-ի անհաջողության պատճառը: Դաշնակցության ուժը գաղափարի մեջ է, կուսակցությունը, ի պատիվ իրեն, որքանով տեղյակ եմ, ընտրակաշառք

ԱՍԵԿՈՍԵ

1997 թվականի գարնանից առ այսօր Հայաստան-Արցախ-Ադրբեջան եռակողմ ձեւաչափով բանակցություն տեղի չի ունեցել: ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎ  

Նարինե Մկրտչյան. «ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանն այլեւս չեն կարող երկրի համար պատասխանատվությունը վերահասցեագրել այլ ուժի՝ պատճառաբանելով, թե այդ ուժը խանգարում է իրենց»

Ողջ իշխանության համար այժմ պատասխանատվությունը կրում է վարչապետի պաշտոնակատարը, եւ այսօր, վաղը, մոտ ապագայում նա պետք պատասխան տա նաեւ իր կառավարության օրենսդիր մարմնի կատարած քայլերի համար: 

Հայաստանի ԶԼՄ-ներում 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվություն

Այս զեկույցը պատրաստել է Երևանի մամուլի ակումբը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ: Զեկույցի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ 2018Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ԱՄՆ դեսպանը Հայոց ցեղասպանությունը պետք է անվանի ցեղասպանություն

Հարութ Սասունյան  «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Բոլորը գիտեն, որ դեսպանները պետք է հետևեն իրենց կառավարությունների արտաքին քաղաքականության ուղենիշներին և չեն կարող կայացնել իրենց սեփական որոշումները: Այնուամենայնիվ, տարօրինակ է, որ ԱՄՆ իրար հաջորդող դեսպաններին թույլ չեն տալիս Հայոց  ցեղասպանությունն անվանել ցեղասպանություն։ Պարզապես պատկերացրեք, թե ինչ աղմուկ կբարձրանար, եթե Իսրայելում ԱՄՆ դեսպանը հրաժարվեր օգտագործել

Լեւոն Արոնյանի մասնակցությամբ մեկնարկում է «London Chess Classic»-ը

Այսօր մեկնարկում է «London Chess Classic» մրցաշարը, որտեղ «Grand Chess Tour»-ում լավագույն արդյունք ցույց տված գրոսմայստերներից կազմված Ֆաբիանո Կարուանա-Հիկարու Նակամուրա եւ Լեւոն Արոնյան-Մաքսիմ Վաշյե-Լագրավ զույգերը հանդիպում են կիսաեզրափակչում: Նրանք խաղալու են դասական եւ արագ շախմատի երկուական եւ չորսական կայծակնային պարտիա: Անհրաժեշտության դեպքում անցկացվելու է փլեյ-օֆֆ: Հաղթողները  եզրափակչում կպայքարեն 1-ին եւ 2-րդ , պարտվողները՝ 3-րդ եւ

«Իրականում ձայներս ավել են». Վահե Էնֆիաջյան

ԲՀԿ պատգամավորի թեկնածու Վահե Էնֆիաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մի շարք տեղամասերում պահանջել եմ վերահաշվարկ իրականացնել, և արդեն 9/12 տեղամասում քվեաթերթիկների պարկը բացելուց և վերահաշվարկի արդյունքում ստացածս ձայները 6-ով ավելացել են։ Օրենքով սահմանված կարգով գործընթացը զարգանում է։ Շարունակելի…»:

«102-րդ ռուսական ռազմաբազայում Պերմյակովից հետո մեծ հետեւություններ արված չեն». իրավապաշտպանը՝ ռուս զինծառայողի ձերբակալության մասին

«Ավետիսյանների սպանդից հետո ռուսական զորամասի հրամանատարությունը հատուկ միջոցներ պետք է ձեռնարկեր, որ կանխեր սպիրտայինի չարաշահումն իր զինծառայողների կողմից». Սեյրան Մարտիրոսյան

Զոհրաբ Մնացականյան. «Կարևորը քաղաքական կամքն է, կարողությունները և պատասխանատվությունը, ու երիտասարդների այդ թիմը հենց վերոհիշյալ գաղափարներով են ուղղորդվում»

Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Թբիլիսիում կայացած Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումին

Եվգենյա Դոլուխանովան մասնակցում է շախմատի Ուկրաինայի առաջնությանը

Այսօր Կիեւում մեկնարկել է շախմատի Ուկրաինայի կանանց 78-րդ առաջնությունը, որին մասնակցում են այդ երկրի 10 ուժեղագույն շախմատիստուհիներ: Նրանց մեջ է նաեւ մեր հայրենակից, կանանց գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան: Նա մեկնարկային տուրում սեւերով խաղում է Մարիա Բերդնիկի հետ եւ դիրքային որոշ առավելություն ունի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արտախորհրդարանից դեպի խորհրդարան նրբանցքներ հարթելու պահը

Ժողովրդի կամարտահայտության երկրորդ կարեւոր հանգրվանը արդեն կայացել է: Խորհրդարանական արտահերթ ընտրությունները չեն վիճարկվում մասնակից որեւէ քաղաքական ուժի կողմից. առընթեր` թե՛ ընտրությունները մշտադիտարկողները, թե՛ միջազգային լրատվադաշտի ներկայացուցիչները եւ թե՛ գերտերությունների բարձրաստիճան պաշտոնյաները դրական գնահատականներ են հնչեցնում ընտրությունների անցկացման եղանակի մասին` ժողովրդավարական օրինաչափությունների հարգման ընդհանուր շրջանակներում: Նախընտրական քարոզարշավի ընթացքում միջազգային կանոններով կազմակերպված բանավեճերը, ընտրական համակողմանի գործընթացների լուսաբանման հավասար

«Ջոկողություն է ԶԼՄ-ներ միջև, դա կարող է բերել իրավապահ մարմինների սանձազերծ գործողությունների». Բորիս Նավասարդյան

Ըստ ԵՄԱ նախագահի՝ նոր ձևավորված իշխանությունը պետք է հստակ քաղաքական ուղերձ հղի՝ որքան էլ կարևոր են այդ քննչական գործողությունները, դրանք խոչընդոտ չպիտի դառնան ԶԼՄ կանոնավոր գործունեության համար:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է

Դիմումի հետ պետք է ներկայացվի նաև մասնագիտացված կազմակերպության կողմից սահմանված պահանջները բավարարող էլեկտրոնային կրիչ

Աշխատանքային այցով Լեհաստանում էր ՀՀ ՊՆ պատվիրակությունը

Դեկտեմբերի 8-ից 11-ը ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման /DEEP/» ծրագրի համագործակցության շրջանակներում աշխատանքային այցով Լեհաստանում էր ՀՀ ՊՆ պատվիրակությունը: Այցի շրջանակներում լեհական կողմը ներկայացրել է հեռավար տարաբաշխված ուսուցման ոլորտում Լեհաստանի կարողությունները, կուտակած փորձը, մշակվող ծրագրերը: Գործնական ցուցադրական պարապմունքներ են ներկայացվել հեռավար ուսուցման կուրսերի ստեղծման արդի գործիքակազմի վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ

«Ռումբ, անակնկալ, սյուրպրիզ ես չեմ նկատել». Հովհաննես Իգիթյանը՝ ՀՀԿ-ի անակնկալի մասին

Ըստ Հովհաննես Իգիթյանի, ՀՀԿ-ն ոչ թե անակնկալ է մատուցել, այլ անակնկալի է եկել, որ չեն հաղթահարել 5 տոկոսանոց շեմը. «Դա, օրինակ, ինձ համար անակնկալ չէր, որովհետեւ նրանք սխալ էին պատրաստվել նախընտրական քարոզարշավին, ագրեսիվության մակարդակը բարձր էր, որեւէ պոզիտիվ չկար իրենց առաջարկների մեջ: Սա էր պատճառը, որ նույնիսկ իրենց կուսակցության անդամները, որոնք կարծեմ մոտ 160 հազար էին, իրենք այդպես էին ասում, ՀՀԿ-ին ձայն չեն տվել: Անակնկալը երեւի սա էր»:

Ո՞վ կրակեց Մարտի 1-ին. «Մակրոնն այդ պատասխանը տվել է»

Անցորդներին, քաղաքացիներին ակնհայտորեն դուր չէր գալիս այս բողոքի ցույցը. նրանք վրդովված դիմելով ցույցի մասնակիցներին ասում էին՝ իսկ ո՞ւր էիք դուք, երբ «պրիվետ Ռոբ» ասելու համար Քոչարյանը մարդ էր սպանում:

Նոր խորհրդարանի առաջին քայլը կլինի Հարկային օրենսգրքի փոփոխությունը. Փաշինյան

Հայաստանի նոր խորհրդարանի առաջին օրենքը կլինի Հարկային օրենսգրքի փոփոխությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջազգային լրատվամիջոցներին տված մամուլի ասուլիսում: «Մենք պատրաստվում ենք ազատել փոքր բիզնեսը հարկերից: Եվ մենք դա անում ենք, որպեսզի մարդկանց խրախուսենք աշխատել, ստեղծել աշխատատեղեր իրենց իսկ համար և աշխատանքի միջոցով  ապահովել իրենց բարեկեցությունը»,- ասել է Փաշինյանը: Նա նաև

ՀՔԾ-ն նախընտրական շտաբի պետին կաշառք առաջարկելու գործով մեղադրանք է առաջադրել

Այսօր Aravot.am-ը ՀՔԾ-ից տեղեկացավ, որ նախընտրական այդ շտաբի պետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 4-րդ մասի երկրորդ կետի հատկանիշներով՝ պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար երկու ընտրողի կաշառք առաջարկելու եւ խոստանալու համար:

Դեսպան Մանասարյանը իր հավատարմագրերն է հանձնել Թաիլանդի թագավորին

Դեկտեմբերի 10-ին Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորն Բոդինդրադեբայավարանգկունին (Maha Vajiralongkorn Bodindradebayavarangkun)։ Առաջիկա երկու օրերի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Թաիլանդի արքայադստեր, ինչպես նաև՝ արտաքին գործերի գերատեսչության ներկայացուցիչների հետ։ ՀՀ ԱԳՆ

Խորհրդարան են անցել «թավշյա հեղափոխությանը» մասնակցած ուժերը, կարծում է «Նեզավիսիմայա գազետա»-ն

Հայաստանի ԿԸՀ-ն դեկտեմբերի 10-ին հրապարակեց կիրակի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ընտրություններին մասնակցել է 1 262 164 մարդ: Ինչպես և նախատեսվում էր, համոզիչ հաղթանակ տարավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը, որը հավաքեց ձայների ավելի քան 70%-ը: 7-րդ գումարման ազգային ժողովում կլինեն գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը» (8,27%) և նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանի

Թուրքմենստանում ՀՀ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Թուրքմենստանի փոխվարչապետին

Դեկտեմբերի 10-ին Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Գառնիկ Բադալյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Թուրքմենստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովին (Raşit Meredow )։ Շնորհավորելով Գառնիկ Բադալյանին Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ Ռաշիդ Մերեդովը կարևորեց երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշությունը և վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանը արգասաբեր գործունեությամբ կնպաստի և նոր շունչ կհաղորդի Հայաստանի և Թուրքմենստանի միջև

«Մենք կաշկանդված չենք եւ լինելու ենք ընդդիմություն». ԼՀԿ անդամ Անի Սամսոնյան

«Որպես օրինակ նշեմ, որ Երեւանի ավագանիում մենք քննադատում ենք առանց կաշկանդվածության»,-ասում է Անի Սամսոնյանը

7-րդ գումարման ԱԺ-ի պատկերը. ո՞ր ուժը որքան մանդատ կստանա

Գործող Ընտրական օրենսգիրքը պահանջում է, որպեսզի խորհրդարանական մանդատների 1/3-ը բաժին հասնի ընդդիմությանը

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031