Օրվա լրահոսը
Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բուլղարիայի նախագահին
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադեւին՝ Սվոգե քաղաքի մերձակայքում զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսի ողբերգական վթարի կապակցությամբ, որը տասնյակ զոհերի եւ վիրավորների պատճառ է դարձել: Հանրապետության նախագահն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Ռադեւին եւ բարեկամ Բուլղարիայի ժողովրդին՝ մաղթելով վիրավորներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն եւ ոգու արիություն: ՀԱՅԱՍՏԱՆԻ
Աշոտյան. «Մարուքյանի հայտարարությունը, փաստորեն, անվստահություն էր գործող կառավարությանը»
ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Մարուքյանի հայտարարությունը, փաստորեն, անվստահություն էր գործող կառավարությանը, որովհետեւ եթե բարձրացրած խնդրի լուծումը պետք է անի բարեկամական խումբը, ապա հասկանալի չէ, թե ինչով պետք է զբաղվի արտաքին գործերի նախարարությունը` տվյալ պարագայում Վրաստանի հետ հարաբերություններում»:
ԿԳ նախարարը` չինական դպրոցի «էլիտարացման», կրթության ոլորտի մեծ ծավալի խնդիրների մասին
Օգոստոսի 29-ին Երեւանի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցության մեկնարկից առաջ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Ասաց, որ այս խորհրդակցությունն իր 7-րդ հանդիպումն է մարզերի եւ Երեւանի կրթական հաստատությունների ներկայացուցիչների հետ: Aravot.am-ի այն դիտարկմանը, թե ժամանակին նախարարը պայքարում էր, այսպես կոչված էլիտար դպրոցների դեմ, սակայն նորաբաց չինական դպրոց ընդունել են միայն 9 միավոր ստացածներին,
Մարուքյանը, կառավարությանը թողած, դիմում է Շարմազանովի ղեկավարած խմբին
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավարն ինքն է. «Մենք սեպտեմբերին, ամենայն հավանականությամբ` մինչեւ ամսի 15-ը, պաշտոնական այց կունենանք Վրաստան: Խորհրդարանն ամեն ինչ կանի, բայց կարծում եմ, այստեղ նախեւառաջ անելիք ունեն մեր հարգարժան կառավարության ներկայացուցիչները»:
«ժողովրդական լեզվով ասած՝ բերաններս ի՞նչ է, որ ասենք՝ չէ, չենք տալիս». Արամ Սարգսյանը՝ Սեւանից ջրառի մասին
Ի վերջո Սեւանից ջրառի հարցը դրվեց քվեարկության եւ երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեց 80 կողմ, 1 դեմ ձայներով:
ՓՄՁ գործարարները «Ծառուկյան» դաշինքին բողոքել են՝ մաքսազերծումը 1 կգ-ի համար 2 դոլարով թանկացել է
Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությանն են դիմել բազմաթիվ գործարարներ, հատկապես՝ փոքր ու միջին գործարարությամբ զբաղվողներ՝ բողոքով. «Այս պահին մաքսազերծման գործընթացում բազմաթիվ նոր խնդիրներ են առաջացել»:
Մոսկվայում ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի, վրացիների ու ադրբեջացիների միջև
Երկուշաբթի երեկոյան զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Մոսկվայում, որին մասնակցել են հայեր, վրացիներ և ադրբեջանցիներ, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Վեճն սկսվել է այն բանից հետո, երբ ճանապարհին միմյանց են բախվել «Վազ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները: Երկու մեքենաների վարորդները դուրս են եկել և սկսել հաշիվներ մաքրել: Նրանցից մեկը մեքենայից հանել է տրավմատիկ զենքը, մյուսը՝ մուրճ: Քիչ
Վա՜յ թե… (հատվածներ վեպից)
«Մարդու ժառանգականությունից ու դաստիարակությունից, իսկ ընդ֊հան֊֊րա֊պես, ներքին լուսավորությունից է կախված, թե ինչպես է ընկալում՝ կող֊քիններին, միջավայրն ու շրջապատը»: Հեղինակ «Հարկավոր չէ լսել, ինչպես է աճում խոտը, կարելի է խլանալ»: Հաուպտման «Ազգերը, ինչպես նաեւ անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ. կա՛մ գողանալով կամ արտադրելով»: Սեն Սիմոն «Ազգից չի կարելի քանդել նշանակարը,
«Պատվիրատուն» իմացել է, որ «Ավետիսը դատված է եղել` Նեմեց Ռուբոյի մեքենան պայթեցնելու համար»
Տաքսու վարորդը օպերատիվ աշխատանքի մե՞ջ Օգոստոսի 8-ին վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվեց նախկինում դատված մի կնոջ դատավճիռը: Մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ս.Պ.-ն դատապարտվել էր տասը տարվա ազատազրկման: Ս.Պ.-ի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հրանտ Անանյանը դիմելով վերաքննիչ դատարան, խնդրել էր բեկանել, փոփոխել մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Ս. Պ.-ի վերաբերյալ դատավճիռը, ճանաչել եւ հռչակել ամբաստանյալ Ս.Պ.-ի անմեղությունը
Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին. «Քաղաքական դաշտում քայլերը միշտ ունենում են որոշակի ռիսկայնություն»
Մեր հարցին՝ ՀՀԿ-ն ունեցե՞լ է նման մտադրություն` «տակից» ինչ-որ բան անելու եւ իր վարչապետին նշանակելու, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ քաղաքական դաշտում քայլերը միշտ ունենում են որոշակի ռիսկայնություն: Իսկ արդյոք ռիսկային չէ՞ր այն քայլը, որ նա կատարեց այդ շարժումը, դա ավելի ռիսկային էր: Եվ ընդհանրապես արդյունքի հասնելու համար պետք է ռիսկայնությունից չխուսափել»:
Մասնագետները օպերայի՝ երիտասարդներին վստահելու եւ Չուխաջյանի օպերետի «առեւանգվելու» մասին
Վերջերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական ծրագրի (ղեկավար՝ Լեւոն Ջավադյան) մասնակիցները հանդես եկան երկու նախագծով՝ ներկայացվեց Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերետը եւ թատրոնի ճեմասրահում համաշխարհային օպերային գանձարանից Մոցարտի որոշ օպերաներից համերգային կատարումներ: «Առավոտը» Երիտասարդական ծրագրի հիմնումից (2015թ.) մշտապես հատուկ ուշադրություն է դարձրել երիտասարդ վոկալիստներին՝ պարզ պատճառով. նրանք են թատրոնի վաղվա բուն
«Դա ֆանտաստիկայի ժանրից է». Վահրամ Բաղդասարյանը՝ Սերժ Սարգսյանի՝ ընտանիքով ՀՀ-ից հեռանալու մասին
Հարցին՝ երբ նոր Սահմանադրություն էր ընդունվում, գնահատականներ էին հնչում, որ դա կարվում է Սերժ Սարգսյանի հագով, ընդ որում, սուպերվարչապետական սահմանադրություն էր կարվում, հիմա, փաստորեն, այն ստացվեց Նիկոլ Փաշինյանի հագով, չե՞ք զղջում, որ նման սահմանադրություն եք կարել՝ Վահրամ Բաղդասարյանը արձագանքեց կարճ. «Բարով մաշի»:
Վահրամ Բաղդասարյանը՝ Քոչարյանի առանցքի շուրջ համախմբվելու մասին
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում ասաց, որ ինքը պատրաստ է լինել կոնսոլիդացման, համախմբման լայն առանցք, արդյո՞ք ՀՀԿ-ն պատրաստ է համախմբվել, կոնսոլիդացվել Քոչարյանի շուրջ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն որեւէ անգամ որեւէ համագործակցությունից չի խուսափել՝ դա կլինի ընդդիմադիր, նոր ստեղծվող: Ռոբերտ Քոչարյանը, որպես քաղաքական ուժ, երբ կներկայանա քաղաքական դաշտում, դա քննարկման առարկա է: Համագործակցությանը տարբեր կոնտեքստով կարելի է նայել»:
«Սեւանի 1լ ջրում կես գրամ աղ կա. այն լավագույնը չէ խմելու եւ ոռոգման համար». փորձագետ (տեսանյութ)
«Համաձայն չեմ բնապահպանների հետ, որոնք «սակարկություն» են անում թվերի եւ ձեւակերպումների շուրջ»,-ասում է Արամ Գաբրիելյանը
Արեւմտահայության փրկության հիմնախնդիրը
Ամենից առաջ պետք է ճշտել. այդպիսի հիմնահարց իրոք գոյություն ունի՞, թե՞ ոչ: Այս հարցադրումն իսկ կարող է տարօրինակ թվալ. ամեն մի հայորդի գիտի, որ այդ հիմնահարցը ծառացած է հայ ժողովրդի առաջ, եւ չնայած արեւմտահայության՝ իր գոյատեւման համար գործադրած տիտանական ջանքերին, ապագան շատ հոռետեսական է. ապացույց կարող են լինել վերջին Հայաստան-Սփյուռք համաժողովում հնչած միայն երկու բառը՝
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Օգոստոսի 29-ի ցերեկը, 30-ին, սեպտեմբերի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին՝ երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-2-ին կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում` Օգոստոսի 29-ի
«Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը չենք կիսում, մենք ունենք մեր կարծիքը». Էդուարդ Շարմազանով
Շարմազանովն արձագանքեց Քոչարյանի հարցազրույցին՝ «Սահմանադրական բարեփոխումների ե՛ւ նախօրեին, ե՛ւ հետո եղել են քաղաքական գուրծիչներ, պաշտոնաթող նախագահներ, ովքեր դեմ են արտահայտվել, եղել են քաղաքական ուժեր, ովքեր կողմ են արտահայտվել: Եղել է հրապարակային քարոզչություն՝ կողմ եւ դեմ: Մենք մեր գնահատականներն ենք հնչեցրել: Սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվողները, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանը, իր գնահատական է հնչեցրել, մեզ համար դա նորություն չէր»:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել
2018թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի օգոստոսի 28-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: Վերջինիս
Արա Գյուլերի պատմվածքներն ու լուսանկարները մեկտեղվել են
Պոլսի «Արաս» հրատարակչությունը տեղեկացնում է, որ հերթական գիրքը Ստամբուլի աչք որակումը ստացած հանրահայտ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին է: Գրքում մեկտեղված են նրա լուսանկարներն ու պատմվածքները: «Գիրքը, որ ի մի կը բերէ ստեղծագործ լուսանկարչութեան ոլորտին մէջ Թուրքիոյ միջազգային գետնի վրայ հռչակուած յառաջատար արուեստագէտներէն մէկուն՝ Արա Կիւլերի, վաղ շրջանին գրառած պատմուածքներն ու յետագայի լուսանկարները, բովանդակալից կերպով կը
Երբ ֆեդերացիայի նախագահն այլեւս երկրի նախագահը չէ. «Հրապարակ»
Արդեն անդրադարձել ենք ՀՀԿ-ական ֆեդերացիաներում տիրող անհասկանալի իրավիճակին։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ֆեդերացիաներում, որոնք ղեկավարում են հիմնականում նախկին իշխանության ներկայացուցիչները կամ ՀՀԿ-ի հետ ինչ-ինչ կապեր ունեցող անձինք, ֆինանսական վիճակն այնքան էլ լավ չէ։ Իսկ գլխավորը, իհարկե, Շախմատի ֆեդերացիան է, քանի որ այն մինչ այժմ ղեկավարում է պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը։ Մեզ հետ զրույցում ֆեդերացիայի խորհրդի
Հարուցվել է քրեական գործ՝ ավագ լեյտենանտ Կարեն Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ավագ լեյտենանտ Կարեն Սամվելի Հովհաննիսյանի մահվան հանգամանքները: 2018թ.օգոստոսի 29-ին՝ ժամը 08:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հերթապահ մասում հայտնաբերվել է զորամասի հերթապահ, ավագ լեյտենանտ Կարեն Սամվելի Հովհաննիսյանը՝ կզակի և գլխի գագաթնային շրջանում մահացու հրազենային վիրավորումով: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Դեպքի
Փաշինյանի սխալները ծածկո՞ւմ են ՀՀԿ-ի սխալները. «Հրապարակ»
Ազգային ժողովի ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 3 ամսում այնքան սխալ է արել՝ հատկապես արտաքին քաղաքական ոլորտում, որ իրենց սխալները կամաց կարող են փակվել։ «Հրապարակում հայտարարում են, թե հայ-ռուսական հարաբերությունները գեղեցիկ, հրաշք ձեւի զարգանում են, բայց որեւէ ակնկալիք չենք տեսնում։ Եվ 25 տարվա մեջ ո՛չ Տեր-Պետրոսյանի, ո՛չ Քոչարյանի, ո՛չ Սերժ
«Նախարարությունը ճանապարհ է տվել կեղծիքին». «Ժողովուրդ»
Օրերս աշխատանքային 100 օրն ամփոփելիս ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշեց, որ ոլորտում չարաշահումների հետ կապված դատախազությունում գործեր կան։ Նա մասնավորապես անդրադարձավ Մարտիրոս Սարյանի կտավների հետ կապված մի դրվագի. «Ինձ մոտ հայտնվել էր մի գրություն, համաձայն որի՝ մշակույթի նախարարության փորձագիտական կենտրոնը տվել էր եզրակացություն, որ Սարյանի կտավները բնօրինակներն են, եւ այնտեղ դրված էր Ռուզան Սարյանի ստորագրությունը։ Այդ
Գոհ Փաշինյանն ու փոքր-ինչ զարմացած Մերկելը. (Ֆոտոշարք)
Ինչպես Հիլարի Քլինթոնը տարիներ առաջ՝ Բաթումում 2012թ. հունիսի սկզբին ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շրջագայեց Կովկասի երկրներով, այցելելով՝ Երեւան, Բաթում, Բաքու, ապա՝ Ստամբուլ: Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Բաթումում՝ ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովի նիստում խոսել էր Վրաստանի տնտեսության մասին՝ դրական գնահատելով իրականացված բարեփոխումները. «Վրաստանում բարեփոխումները, այդ թվում նաեւ տնտեսական, ստացել են միջազգային դրական գնահատականներ։ Դա
Կաշկանդվածություն կամ մտավախություն չեմ ունեցել. «Ժողովուրդ»
ՀՀ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մինչ այս պաշտոնին անցնելը երկար տարիներ աշխատել է իրավապահ համակարգում։ Մասնավորապես, նա եղել է Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետ, 2005–2008թթ.՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական քննչական բաժնի պետի տեղակալ, 2008-2011թթ.՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության
Ինչպես պիտի արդարացվի Շանթը. «Հայկական ժամանակ»
Երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո շատերը սպասում են ազատության մեջ տեսնել «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, 2013 թվականի նոյեմբերի 5-ին Մաշտոց պողոտայում տեղի ունեցած բախումների գործով դատապարտյալ Շանթ Հարությունյանին։ Խնդիրն այն է, որ հայաստանյան եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ ճանաչված Շանթ Հարությունյանը իր նկատմամբ միայն արդարացման վճիռ է ակնկալում եւ այլ ճանապարհով չի պատրաստվում ազատ արձակվել։
Սեպտեմբերի սկզբին սպասվում է Ալիեւի այցը Մոսկվա. դա կարող է ԼՂ հարցում ազդանշանային լինել. Վահրամ Աթանեսյան
ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններ չեն ընթանում 2011 թվականի Կազանի տապալված հանդիպումից ի վեր, երբ Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել կողմերի միջեւ արդեն իսկ համաձայնեցված փաստաթուղթը: Ըստ այդմ, իրավիճակը լիովին ձեռնտու է Ադրբեջանին, քանի որ այդ երկիրը չունի խնդրի խաղաղ-բանակցված եւ փոխզիջումային կարգավորման նպատակադրվածություն: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան, Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը:
Վրաստանի եւ Ֆրանսիայի քաղաքացին երազում է նաեւ հայկական անձնագրի մասին
Հարցազրույց Հայաստան առաջին անգամ այցելած, ծնունդով Վրաստանից, ֆրանսաբնակ ճանաչված օպերային սոպրանո Աննա Կասյանի հետ – Այսօր դուք առաջին անգամ կներկայանաք հայ հանդիսատեսին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հերթական օպերային թատերականացված նախագծում, Նեդդայի դերերգով՝ Լեոնկավալոյի «Պայացներ»-ում: Հետաքրքիր է՝ ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը որտե՞ղ «գտավ» ձեզ, իր բնորոշմամբ՝ հրաշալի սոպրանոյին: – 2015թ. Բեյրութում Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ հանդես
Հացահատիկի թանկացման սպասումներ. «Հայկական ժամանակ»
Բազմաթիվ տնտեսվարողներ վերջին օրերին ահազանգում են այս տարվա սեպտեմբերի 15-ից հետո Հայաստանում ցորենի ալյուրի եւ եգիպտացորենի թանկանալու հեռանկարի մասին։ Խնդիրը Վրաստանում ընդունված մի նորմատիվային ակտ է։ Խոսքը Վրաստանի ֆինանսների նախարարության թիվ 313 հրամանի մասին է, որը արձակվել է մի քանի օր առաջ՝ 2018 թվականի օգոստոսի 21-ին։ Այն վերնագրված է այսպես. «Վրաստանի մաքսային տարածքում ապրանքների փոխադրման


















































