Օրվա լրահոսը

Ըստ ոստիկան վկայի՝ զոքանչին, աներոջն ու նախկին կնոջը կացնահարած տղամարդը ասել է, որ չհասցրեց երեքին էլ սպանել

Ինչու ոստիկանները տուժողներին մինչեւ տուն չեն ուղեկցել դեպքի օրը

ԵԽԽՎ զեկուցող. Ցավում եմ, որ Ադրբեջանում հաճախակիացել են այլախոհների, մասնավորապես անկախ մամուլի նկատմամբ ճնշումները

Ես կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել ձերբակալված լրագրողին:

Ստուգեք, ստուգեք հետաքննիչների մերժած նյութերը

Մալաթիայի բաժնում նախապատրաստված եւ քրեական գործի հարուցումը մերժված նյութերը թիվ 33/3-6361 գրությամբ ուղարկվել եւ ստուգման նպատակով գտնվում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում

18-ամյա երիտասարդը բռնություն է գործադրել անչափահաս տղայի նկատմամբ՝ ձեռքով սեղմել պարանոցը, քաշքշել

ՀՀ Սահմանադրական դատարանի 2016 թվականի դեկտեմբերի 20-ի ՍԴՈ-1333 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, ըստ որի՝ «…մինչև տասնչորս տարին չլրացած երեխաների,…հաշտվելը կասկածյալի, մեղադրյալի հետ հիմք չէ՝ գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար,

«Բնականաբար, սա քաղաքական հետապնդում է». Շահեն Հարությունյանին քաղաքապետարանը դատի է տվել

«Ընդհանուր մեր պայքարի մաս է կազմում, որ ամեն կերպ պիտի ճնշեն, հիմա էլ փորձում են այս դատական շարքերի միջոցով ճնշել»: Նա ասաց, որ չի ճնշվելու. «Եթե քրեական դատավարությամբ չկարողացան ճնշել, վարչականն ինչ է, որ կարողանան»:

Ադրբեջանի ՊՆ հերքումն իրականում հաստատեց իր զինծառայողի ծանր վիրավորելու մասին լուրը. Razm.info

Հունիսի 19-ին Facebook սոցիալական ցանցում որոշ հայ օգտատերեր տեղեկություն էին տարածել, որ հայկական կողմի պատժիչ գործողության արդյունքում գլխի ծանր վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈւ բրիգադներից մեկի հրամանատարի տեղակալ ոմն Նատիգ Ղուրբանովը: Հունիսի 20-ին ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը փոխանցել է այդ երկրի պաշտպանության նախարարության հերքումը, որն, իրականում ավելի շատ  հաստատում է հայկական կողմի հայտնած լուրը. «Տեղեկացնենք, որ

Սյունիքի մոտ 200 հուշարձանները՝ մեկ քարտեզ-ուղեցույցում (Տեսանյութ)

Սյունիքի գլխավոր զբոսաշրջային կենտրոններն են Տաթեւի վանքը եւ ճոպանուղին, սակայն ուղեցույցն իրազեկում է նաեւ այլ հուշարձանների մասին

Ոստիկանները ղժժոց են լսել, դուրս եկել մեքենայից ու տեսել կնոջն արյան մեջ

«Դուք տաքսու վարո՞րդ եք, թե՞ ոստիկան: Ձեզ հրահանգ էին տվել քաղաքացիներին ուղեկցել տուն, որովհետեւ վտանգ է սպառնացել, ոչ թե մութ է եղել, կամ անձրեւ եկել, ինչու չեք կատարել, ինչու մեքենայից չեք իջել ուղեկցելու նրանց»,- վկա ոստիկանին հարցրեց դատավորը:

Երևանի մետրոն կառուցած ընկերության ղեկավար. «Իսկ մեր նմաններն էլ սոված շան պես ապրում են». (Տեսանյութ). «Ա1+»

Այսօր Մետրոպոլիտենում դրենաժային թունել է կառուցվում՝ Ռոսիայից դեպի Հրապարակ կայարան, որը շատ անհրաժեշտ է, քանի որ այդ մասերում հսկայական ջրի քանակ ունենք, բայց դա անում է իսպանական մի կազմակերպություն:

ՀԱԷԿ-ի համար միջուկային վառելիքը ձեռք կբերենք ավելի էժան

Սեպտեմբեր-հոկտեմբերին կմատակարարվի 2018 եւ 2019 թվականների համար նախատեսված ՀԱԷԿ-ի վառելիքը

«Մենք հետաքրքրված ենք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական մեգանախագծով». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը նշել է, որ նմանատիպ խախտումները վտանգում են տարածաշրջանի առանց այն էլ փխրուն վստահության մթնոլորտը, ինչն իր հերթին վտանգում է տարածաշրջանի կայունությունը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մենք ակնկալում ենք ավելին, այն է՝ առավել թիրախային եւ գործուն քայլերի ձեռնարկում»,- նշել է Արմեն Աշոտյանը:

Սերժ Սարգսյան. Ռուսաստանի Դաշնությունը մեր երկրում ամենամեծ ներդրողն է. ռուսական ներդրումները Հայաստանում կազմում են մեր ընդհանուր ներդրումների 47 տոկոսը

Ես կարծում եմ, որ առևտրաշրջանառության այն աճը, որ մենք գրանցել ենք, իսկ 2016 թվականին գրանցել ենք առևտրաշրջանառության ծավալի շուրջ 15 տոկոսի աճ, նաև մեզ համար շատ կարևոր արտահանման ավելի քան 50 տոկոսի աճ, իհարկե, պայմանավորված է նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ:

Այնտեղ, որտեղ թուրքը պատժվում է, այլեւս քիթը չի խոթում. Գագիկ Գինոսյանի կոչը ՀՀ իշխանություններին (Տեսանյութ)

Խոհեմության տակ ստորագրելով՝ հաջորդ զոհերի մահվան դատավճռի տակ ենք ստորագրում: Ե՞րբ պետք է սովորենք, որ ռազմավարությունը միայն պաշտպանությունը չէ

Ջուդիթ Ֆարնուորթ. հրադադարի պայմաններում այդ երիտասարդների մահն իրոք ցավալի եւ անընդունելի է

Ջուդիթ Ֆարնուորթը ցավակցություն է հայտնել վերջին օրերին շփման գծում զոհված չորս զինծառայողների մահվան կապակցությամբ

Հոգևոր ծառայության վայրը ինքնակամ լքելու պատճառով կարգալույծ է հռչակվել Վիրահայոց թեմի Առաջնորդի օգնականը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյանը (Վիրահայոց թեմ): Հայրապետական տնօրինության համար հիմք է ծառայել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գրությունը Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյանի կողմից հոգևոր ծառայության վայրը ինքնակամ լքելու վերաբերյալ և առ այդ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը:

ԱԺ նախագահը հետաքրքրվել է Արցախում վիրավորված զինծառայողի առողջական վիճակով

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 20-ին այցելել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, որտեղ բուժում է ստանում Արցախում վիրավորված զինծառայող Մյասնիկ Հովհաննիսյանը: ՀՀ ԱԺ նախագահը հետաքրքրվել է վիրավոր զինծառայողի առողջական վիճակով, զրուցել նրա հետ՝ մաղթելով շուտափույթ ապաքինում: Բժիշկները ներկայացրել են վիրավորի բուժման ընթացքը եւ արդյունքները: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հերոսական քայլի դիմած ՀՀ քաղաքացու առողջականով որևէ մեկը չի հետաքրքրվում. Սուրեն Սարգսյանի անդրադարձը (Տեսանյութ)

«Մերոնք» հաղորդաշարի այս թողարկումն անդրադառնում է մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած վթարին, մասնավորապես` իշխանությունների քար-լռությանն ու անտարբերությանը. հերոսական քայլի դիմած ՀՀ քաղաքացու առողջականով որևէ մեկը չի հետաքրքրվում, չի խրախուսում օրինակելի այն վարքը, որով սերունդներ պիտի դաստիարակել: Անդրադարձ է կատարվում նաև ՀՀ օրհներգը փոխելու` Շառլ Ազնավուրի առաջարկին, «Սասնա ծռեր»-ի գործի վերաբերյալ հնչող գնահատականներին և Աշտարակում ընտրակեղծիքների

«Վազգեն Սարգսյանն է կանխել Ազգալդյանի «Ազատագրական բանակի» համար նախատեսված զենքի տեղափոխումը». Հացպանյան (Տեսանյութ)

Հացպանյանը համոզված է՝ Ազգալդյանի խոսքը՝ «Սա Հայաստան է եւ վերջ», այսօր պետք է համայն հայության կարգախոսը դառնա: Նա նորօրյա Նժդեհ է՝ Արցախյան ազատամարտի Նժդեհը

«Այսպիսի խաղաղությունը կարող է շատ  փխրուն լինել». ԵՄ դեսպանը՝ Արցախում սահմանային լարվածության մասին

Սվիտալսկու խոսքերով՝ կյանքի կորուստները, իհարկե, սարսափելի են, որովհետեւ նրանց ամբողջ կյանքը դեռ առջեւում էր: Ռեժիմի խախտման այս մշտական դեպքերը, իհարկե, մտահոգիչ են, որովհետեւ այսպիսի խաղաղությունը կարող է շատ  փխրուն լինել, գիտենք անցած տարվա իրադարձությունը: Հետևաբար` թույլ տվեք, որ ես իմ կարեկցությունը հայտնեմ զոհերի ծնողներին եւ ընտանիքներին եւ եկեք փորձենք աշխատել հանուն խաղաղության:

«Դանակը հանեց ու հարձակվեց Լեւոնի վրա`էդ ո՞ւմ կամերան եք տանում» (Տեսանյութ)

«Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի դատը շարունակվում է. ցուցմունք են տալիս վկաները «Խոսակցությունն ի սկզբանե սկսվեց լարված: Սկզբում վիրավորանքներ չկան: Վահանի կողմից լարվածությունը եկավ էն տեղից, որ ասեց`ես ինքնասիրություն պարտք չեմ, ես փող եմ պարտք, կտամ: Խոսակցությունը մի քանի րոպե է տեւել: Վահանի աչքերը կարմիր էին: Վահանը ագրեսիվություն դրսեւորեց, որ Լեւոնն ուզեց կամերան վերցնել,

Գիա Կանչելին իր յոթ սիմֆոնիաներից վեցը գրել է Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Գիա Կանչելիին, ով ժամանել է Հայաստան հունիսի 18-20-ը Երևանում անցկացվող Կանչելիին նվիրված փառատոնին մասնակցելու նպատակով: Ողջունելով անվանի կոմպոզիտորին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանում շատ սիրում ու բարձր են գնահատում Գիա Կանչելիի արվեստը, ինչի վկայությունն է նրան նվիրված երևանյան փառատոնը: Այն, ըստ Նախագահի,

«Հեռուստատեսությունը գնալով դառնալու է զվարճանք, իսկ լուրերը նրանց համար լինելու են երկրորդական արտադրանք». Դավիթ Ալավերդյան

Սամվել Մարտիրոսյանի համոզմամբ՝ մեր հասարակությունը դավադրությունների շատ է հավատում

Հովհաննես Իգիթյան. «Ադրբեջանը խաչ է դրել Մինսկի խմբի աշխատանքի վրա». (տեսանյութ)

ՀՀՇ վարչության անդամը կարծում է, որ ներկայումս հնարավոր չէ բանակցել

«Եթե դիպուկահարն է կրակել, ուրեմն տեսել է թիրախը». Թ. Պողոսյանը կոչ է անում Ադրբեջանի հնարավորությունները զրոյացնել (Տեսանյութ)

Հասկանալի է, որ այդ դեպքում էլ հեռահար կրակոցների մարտավարություն կդրսեւորի, պետք է նաեւ դրան պատրաստ լինենք

«Ռոսատոմի» նախագահ. մինչեւ 2050 թ. համաշխարհային էներգետիկ հաշվեկշռում մաքուր էներգիան պետք է ավելանա 30-80 %-ով

Միջուկային էներգետիկային նախապատվություն տվող երկրներն ավելանում են

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունիսի 21-ին, 23-25-ը` երեկոյան ժամերին, հիմնականում հյուսիսային շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 22-ին կնվազի 5-6 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա: Երևան քաղաքում` Հունիսի 21-ին, 23-25-ը` երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում

«Հայեր, պատրաստվեք, մի կորցրեք ձեր հույսը եւ համբերատար եղեք». ԵՄ դեսպանը՝ վիզայի ազատականացման մասին

ԵՄ դեսպանը շնորհավորեց վրացիներին, ուկրաինացիներին, որոնք, ըստ նրա, խիզախ են, ճիշտ որոշումներ կայացրեցին 2013-ին եւ կարող են հիմա օգտվել վիզայի ազատականացման ռեժիմի հնարավորությունից: Իսկ հայերին նա տնային առաջադրանք տվեց:

«Անցած տարի 2000 մարդ փախել է ԼՂ հակամարտության գոտուց` ծերեր, կանայք». Քրիստոֆ Բիրվիրթ. «Ա1+»

ՀՀ-ում այսօր կա ընդհանուր առմամբ 19 հազար փախստական։

«Ձեզանից ոմանք կարող են ասել, որ դա ՀՀ-ի սուվերեն իրավունքն է, մենք համարում ենք, երկու կողմերի համար շահեկան է». Սվիտալսկի

Սվիտալսկին տեղեկացրեց, որ Բրյուսելից Երեւան ժամանեց պատվիրակություն GSP+-ի հետ կապված մոնիտորինգ անելու: ՀՀ-ն ազատ հասանելիություն ունի եւ կարող է իր ապրանքները արտահանել եվրոպական շուկա, բայց առաջընթաց ունենալու համար անհրաժեշտ է, որ ապահովեն մարդու իրավունքների եւ աշխատանքային կոնվենցիայի դրույթները

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031