Օրվա լրահոսը

Տարեսկզբի հինգ ամիսներին ակտիվության աճը հասել է 6,4 տոկոսի

Նախորդ ամիս տեւած պասիվացումից հետո մայիսին տնտեսական ակտիվությունը դարձյալ վերականգնվել է։ Վիճակագրական ծառայության՝ անցած օրը հրապարակած տվյալների համաձայն, տարեսկզբի հինգ ամիսներին ակտիվության աճը հասել է 6,4 տոկոսի։ Հիշեցնենք, որ չորս ամիսների ընթացքում այն կազմեց 5,7 տոկոս՝ առաջին եռամսյակի 6,6-ի դիմաց։ Թե ինչով էր պայմանավորված ապրիլի պասիվացումը, դժվար է ասել։ Կարեւոր է, սակայն, որ կարճ տեւեց։

Կառավարության «հավակնոտ ծրագրում» հստակ գրված է, որ նվազագույն աշխատավարձ ստացող մեր համաքաղաքացիների գնողունակությունը չի աճելու. «Հայկական ժամանակ»

Կառավարության նպատակադրումներում կա մի այսպիսի կետ. «զբաղվածության աճի եւ արժանապատիվ աշխատանքի վարձատրության օպտիմալ զուգակցմամբ՝ անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովում…»։ Խոսքը, անշուշտ, ոչ թե ընդհանրապես աշխատավարձի բարձրացման մասին է, այլ նվազագույն աշխատավարձի, որը սահմանվում է օրենքով։ Հիմա դա կազմում է 55 հազար դրամ եւ գործատուն աշխատանքի ընդունելով քաղաքացուն, չի կարող դրանից պակաս աշխատավարձ նշանակել։

Նախագահը մաղթել է, որ այս օրը նոր սկիզբ դառնա Միացյալ Թագավորության համար

Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու պաշտոնական ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին: Հանրապետության Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Թագուհուն, արքայական ընտանիքին և բրիտանացի բարեկամ ժողովրդին՝ ազգային տոնի առթիվ: «Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ բազմոլորտ համագործակցության

«Ցավոք, ոչ բոլորը գիտեն, որ մենք արդար ենք»

Ըստ Արմեն Աշոտյանի` «չի կարելի գնալ դուրս, խոսել բացառապես ԼՂ խնդրից եւ Հայոց ցեղասպանությունից ու վերադառնալ Հայաստան` կատարած պարտքի զգացումով» – Պարոն Աշոտյան, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված «Անալիտիկ խորհրդի» աշխատանքային խմբի փորձագետների առաջին հանդիպումն անցկացվեց ԱԺ-ում: Իհարկե, նպատակների մասին ինչ հայտարարվեց` ողջունելի էր, այնուամենայնիվ, եթե ավելի անկեղծ լինենք` խորհրդարանական դիվանագիտությունում ի՞նչ բացեր

Էդմոն Մարուքյանին զարմացրել է Կարեն Կարապետյանի «անհավես, անէքսպրեսիա, անէմոցիա» ելույթը (Տեսանյութ)

Էդմոն Մարուքյանին չբավարարեց վարչապետի պատասխանը, նա կոնկրետ հարց դրեց՝ դո՞ւք եք լինելու վարչապետը, թե՞ ոչ, այո՞, թե՞ ոչ: Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Դուք այսօր գործ ունեք ՀՀ վարչապետի հետ: Տենց կարող եք՝ 18-ին դուք եք լինելու, 19-ին դուք եք լինելու, դա ի՞նչ կարեւոր է»:

Թեժ իրավիճակ՝ Սասնա ծռերի գործով նիստից առաջ. փաստաբաններից 3-ը լքեցին դատարանը (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Մոտ 40 րոպե է՝ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կարգադրիչները զննում են Սասնա ծռերից 14-ի գործով նիստին ներկա գտնվել ցանկացողներին, նոր ներս թողնում նիստերի դահլիճ: Դատարանի մուտքի մոտ Սասնա ծռերի համակիրների եւ ոստիկանների միջեւ պարբերաբար վիճաբանություններ են ծագում: Մարդիկ դժգոհում են, որ իրենց սպասեցնում են, ներս չեն թողնում: Դատարանում էլ դահլիճ

Արմեն Աշոտյանը նշել է, որ Արցախը Եվրոպայի մաս է, եվրոպական ժողովրդավարական արժեքները յուրացրած պետություն

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ շփման գծում ադրբեջանական զինված ուժերի կողմից պարբերաբար իրականացվող զինադադարի կոպտագույն խախտումներն ամեն կերպ խաթարում են բանակցային գործընթացը եւ տարածաշրջանում վստահության մթնոլորտը, ինչը հղի է անկանխատեսելի հետեւանքներով:

«Թուրքից բեթար ա էդ կարկուտը». Սեյրան Սարոյանը վարչապետին խնդրում է թնդանոթներ բերել՝ կարկուտը ցրելու համար (Տեսանյութ)

Սեյրան Սարոյանը վկայակոչեց գյուղնախարարի խոսքերը ու զգուշացրեց. «Ասում ա՝ կարող ա սառցնենք, կարող ա տանք, կարող ա՝ չէ: Կմեռնեն սաղ: Ինչքան ինֆարկտ եղավ՝ գյուղնախարարն ա պատասխան տալու էդ ժողովրդի համար, գյուղացու վիճակն էն չի»:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթն Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս. (ամբողջական տեքստը)

Ազգային ժողովի հարգարժա՛ն նախագահ, հարգելի՛ պատգամավորներ, Տիկնայք և պարոնայք, Այսօր մենք ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը 2017-2022 թվականների համար: Մենք քաջատեղյակ ենք այն սպասելիքներից, որ մեր հասարակությունն ունի Կառավարությունից և մեր գործողություններում հաշվի ենք առնում այդ ակնկալիքները: Վերջին ինն ամիսների աշխատանքի հիման վրա հստակ պատկերացնում ենք մեր ներկան՝ գիտենք ինչ խնդիրներ և հնարավորություններ

Կարեն Կարապետյանն ԱԺ-ում ներկայացրեց անվտանգ, արդար, անկախ եւ խելացի Հայաստան ունենալու իր ծրագիրը (Տեսանյութ)

Կարեն Կարապետյանը վստահեցրեց, որ աշխարհում շատ երկրներ կան, որոնք ավելի վատ «ստարտային» վիճակում են եղել, բայց հավատալով իրենց ուժերին ու բռնած գործին՝ դարձել են զարգացած պետություն: Մեր երկրի հաջողության բանալին էլ, ըստ վարչապետի, մեր ձեռքում է:

ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահ Սերգո Խառատյան. «Սաքուլիկների» թեման շատ վաղուց փակվել է. «Հրապարակ»

Իհարկե, կան այնտեղ դեպքեր, որի վերաբերյալ մենք մեր ներողամտությունը հայտնել ենք կառույցի անունից։ Ու, իհարկե, Դուք ճիշտ եք, բաներ կան, որը որ 18-19 տարեկան ուսանողներին պետք չէր էդ ամեն ինչում մեղադրել, որովհետեւ ոչ ոք անսխալական չէ։

«Օգնություն տալ չի նշանակում անընդհատ դիտողություն անել». Վահրամ Բաղդասարյանը` Պյոտր Սվիտալսկուն (Տեսանյութ)

«Օգնություն տալ չի նշանակում անընդհատ դիտողություն անել եւ մեր քաղաքական խնդիրներին միջամտել: Դիտողությունները մենք ընդունում ենք, քննարկում ենք եւ որեւէ անգամ չենք ասել, որ ամեն ինչ կատարյալ է: Մենք աշխատում ենք», – խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` պատասխանելով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու շարունակվող քննադատություններին: Միաժամանակ, Վահրամ Բաղդասարյանը հավաստիացրեց`

ՀՀ վարչապետի խորհրդական. Հայաստանում ընթանում է կոշտ եւ ուղղակի հակադրութիւն, ինչը կարող է բացասական հետեւանքներ ունենալ. «Ասպարեզ»

Վերջին ժամանակներս տարբեր փորձագէտներ եւ հասարակական գործիչներ սկսել են աւելի յաճախ քննարկել արժէքների հիմնահարցը Հայաստանում: Ես կարծում եմ, որ այդ քննարկումները չափազանց կարեւոր են, քանզի հէնց արժէքներն են ընկած իւրաքանչիւր ազգի եւ պետութեան զարգացման հիմքում: Սկսած այն պահից, երբ ինձ հնարաւորութիւն ընձեռուեց ծառայել իմ ազգի շահերին՝ որպէս վարչապետ Կարէն Կարապետեանի խորհրդական, ես փորձել եմ հասկանալ

Գեւորգ Գորգիսյան. «Վարչապետի առաջին գործը պետք է լիներ առնվազն խորհրդարանական խմբակցությունների հետ կառավարության ծրագիրը քննարկելը». «Հրապարակ»

«Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը հիշեցնում է, որ նախորդ վարչապետերն իրենց գործունեության ծրագրերը քննարկել են անգամ արտախորհրդարանական ուժերի հետ։

Արցախի ՊՆ. հակառակորդի զինուժը հերթական «հաղթանակն» է արձանագրել վիրտուալ տիրույթում

Հունիսի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, թե իբր կանխվել է դիվերսիոն ներթափանցման փորձ և գերեվարվել մեկ հայ զինծառայող, հերթական ապատեղեկատվություն է: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ պաշտպանության բանակը նման բնույթի գործողություն չի իրականացրել: Ավելին, երբ հակառակորդին սանձելու համար իրականացվում են պատժիչ գործողություններ, դրանց հետևանքների ցավոտ լինելը իրենց երկար սպասեցնել չեն

Սկզբում պատասխանենք սկզբունքային հարցին

Երբ մենք Երեւանում քաղաքական եւ տնտեսական բնույթի դատողություններ ենք անում, պետք է հիշենք, որ մայրաքաղաքից ընդամենը 30-40 կիլոմետր հեռավորության վրա մեր գյուղմթերքների շտեմարանը համարվող Արարատյան դաշտավայրում մարդիկ մեկ դույլը 50 դրամով ջուր են գնում: Դա Սուդանում չի, որտեղ մարդիկ մարդասիրական օգնության կարիք ունեն, դա տեղի է ունենում մեր քթի տակ, իսկ մարդկանց խմելու ու ոռոգման

Ես Հայաստանի պատմությամբ վաղուց եմ զբաղվում: Ներկայացվող գիրքը ես կարդացել եմ մատիտը ձեռքիս. հայագետ Ռաֆայիլ Զինուրով

Մոսկվայի «Բիբլիո-Գլոբուս» գրախանութում տեղի ունեցավ քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի «449-451 թթ. հայ-պարսկական պատերազմի ռազմական պատմությունը» մենագրության շնորհանդեսը: Միջոցառումը, որին մասնակցեցին հայտնի ռուսաստանյան քաղաքական և հասարակական գործիչներ, պատմաբաններ և քաղաքագետներ, կազմակերպել էր ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը` «Զգու’յշ, պատմական փաստեր են» ծրագրի շրջանակում: Այն բացեց ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, նշելով, որ ներկայացվող մենագրությունը հանդիսանում է հայ-պարսկական պատերազմի ռազմական

ԱՍԵԿՈՍԵ

Մենք խորհրդարանական հանրապետություն դարձանք, իսկ կառավարությունը շարունակում է մեզ պայմաններ թելադրել: ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ  

Վահրամ Բաղդասարյան. «Կունենանք աճողական Հայաստան»

ՀՀԿ-ն խոստանում է հինգ տարի անց ունենալ կառավարության ծրագրում գրված Հայաստանը

Վաղը մեկնարկում է Կարեն Ասրյանի 10-րդ հուշամրցաշարը

Ջերմուկ առողջարանային քաղաքում վաղը մեկնարկում է գրոսմայստեր Կարեն Ասրյանի 10-րդ հուշամրցաշարը: Մասնակցելու հայտ ներկայացրել է 90 շախմատիստ, որոնցից 23-ը՝ գրոսմայստեր: Հայաստանը ներկայացնում է մեր լավագույն շախմատիստների մեծ մասը, որոնք մասնակցում էին օրերս կայացած Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը: Նրանց է միացել նաեւ Հայաստանի կանանց առաջատար Էլինա Դանիելյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

50 տարեկան հայ տղամարդ է հայտնվե՞լ Ադրբեջանի Ղազախի շրջանում

Ղազախի բնակիչը Ֆեյսբուքում գրել է այդ մասին

Թուրքիան 2.6 միլիոն դոլար է ծախսում նոր լոբբիստական և PR ընկերություններ վարձելու համար

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Անցյալ շաբաթ ես գրել էի թուրքական կառավարության կողմից վարձված մեկ տասնյակից ավելի հանրային կապերի և լոբբիստական ընկերությունների մասին: Վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայի Հանրապետությունը դրանց թիվն ավելացրեց ևս երկու նոր ընկերություններով՝ Ballard Partners և Burson-Marsteller: Թուրք պաշտոնյաները, կարծես թե, չեն գիտակցում, որ մեկ տասնյակից ավելի լոբբիստական ​​ընկերություններ

Տոկիոյում մեկնարկն առանց մեդալների ստացվեց

Տոկիոյում մեկնարկած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան Հայաստանի ներկայացուցիչները: Առաջինը մրցահարթակ մտան 85 կգ քաշայիններ Դավիթ Հովհաննիսյանն ու Հակոբ Մկրտչյանը, որոնք մեդալի հավակնորդ էին համարվում: Սակայն մեր երկու ծանրորդներն էլ անհաջող մոտեցումներ թույլ տվեցին: Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 340 (155+185) կգ արդյունքով զբաղեցրեց 6-րդ, Հակոբ Մկրտչյանը 339 (149+190) կիլոգրամով ՝ 7-րդը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Փոթորիկ մայրաքաղաքում. վնասվել են շենքերի տանիքներ, շրջվել են ծառեր

Ս. թ. հունիսի 20-ին ժամը 19:50-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն 911 հեռախոսահամարին բազմաթիվ ահազանգեր են ստացվել Երևան քաղաքում ուժեղ քամու հետևանքով վնասված շինությունների տանիքների, շրջված ծառերի և էլ. սյուների վերաբերյալ: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 2 օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկներ: Պարզվել է, որ շրջվել են ծառեր՝ Վարդանանց փողոց թիվ 15/4 շենքի

«ԱՄՆ առաջարկել է ետ գնել վաճառված ինքնիշխանությունը». Արթուր Ղազինյան

ԱՄՆ-ի կողմից 8 միլիարդի ներդրումի պարագայում Հայաստանը կդառնա տարածաշրջանի էներգետիկ առաջատար`գերազանցելով Ադրբեջանի արդեն սպառվող նավթի եւ խնդրահարույց գազի պաշարների առկայությամբ, կարծում է Արթուր Ղազինյանը:

Կարեն Տոնականյանը Խարկովում աշխարհի առաջնության ուղեգիր ապահովեց

Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն այսօր  առավելության հասավ Բուլղարիան ներկայացնող Էլիան Դիմիտրովի նկատմամբ և մտավ քառորդ եզրափակիչ։ Հայ բռնցքամարտիկն այս հաղթանակով նաեւ աշխարհի առաջնության ուղեգիր ապահովեց: Այսօր ռինգ մտած մեր մյուս բռնցքամարտիկները՝ 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու Նարեկ Մանասյանը (91 կգ) չհաղթահարեցին 1/8 եզրափակչի արգելքը։

Ինչ հետեւանքների են բերելու ԱՄՆ նոր պատժամիջոցներն ընդդեմ Կրեմլի

Երեւանը պետք է վերակողմնորոշվի. hարաբերությունները Մոսկվայի հետ դառնում են ոչ միայն «տոքսիկ», այլեւ անիմաստ Ս.թ. հունիսի 14-ին ԱՄՆ Սենատում հաստատվեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ, որը նաեւ օրենքի ուժ է ստանում: Նշվում է, որ սա պայմանավորված է ամերիկյան ընտրություններին Մոսկվայի միջամտությամբ եւ ցանցահենների գրոհներով: Փաթեթն ընդունված է ձայների ջախջախիչ մեծամասնությամբ, եւ կասկած չկա, որ Ներկայացուցիչների

«Մարմնի կինոյի» վարպետի ֆիլմը երեւանյան պրեմիերա կունենա

Ֆրանսուա Օզոնի «Երկդիմի սիրեկանը» կցուցադրվի «Ոսկե ծիրանի» շրջանակում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031