Օրվա լրահոսը
Ադրբեջանը պետք է աշխատի ստատուս-քվոյի դեմ, իսկ միակ տարբերակը պատերազմով սպառնալն է. Վադիմ Դուբնով. «Ժողովուրդ»
Նման կոնֆլիկտների պարագայում մահերը, ցավոք սրտի, անխուսափելի են։ Հակամարտությունը կարող է դեռ երկար այսպես մնալ, քանի որ լուծման համար նախադրյալներ չկան։
«Ալեքս տեքստիլը» միայն այս տարվա առաջին եռամսյակում բյուջեից թաքցրել է 13-ից մինչեւ 18 միլիոն դրամ. «Հայկական ժամանակ»
Հիմա ո՞րն է ճիշտ՝ 7500 նոր աշխատող, թե 2000։
Կյանքի հետ անհամատեղելի քանակության ծանր և վտանգավոր մետաղներ Կավարտ գետում (Տեսանյութ)․ ՀԲՃ
Հանքերի թթվային ապարների դրենաժը լրջագույն և անկառավարելի էկոլոգիական խնդիր է, որն անխուսափելիորեն առաջանում է բոլոր սուլֆիդային մետաղական հանքավայրերի շահագործման ընթացքում և կարող է շարունակվել հարյուրավոր տարիներ։ Այս խնդրի վերաբերյալ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունն արդեն իսկ ներկայացրել էր մի ընդհանրական վերլուծություն։ Որպես այդ թեմայի շարունակություն ձեր ուշադրության ենք ուզում ներկայացնել Կավարտի լքված հանքավայրի թթվային
Հրապարակավ եւ պաշտոնապես նախագահ Սարգսյանը նպատակահարմար չի համարում անգամ արտահայտվել «Քեզ համար, Հայաստան» երգի մասին. «Հրապարակ»
ՀՀ նախագահի դիրքորոշումը հետեւյալն է. Հայաստանի օրհներգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքով, որն ընդունվում է Ազգային ժողովի կողմից:
Երգիչ Արմեն Մովսիսյանն աջակցել է Բերձորում կառուցվող ռմբաապաստարանի շինարարությանը
Հունիսի 18-ին ճանաչված երգիչ Արմեն Մովսիսյանը համերգով հանդես եկավ Ստեփանակերտում, իսկ մեկ օր անց՝ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում: Շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը ներկայացրեց երգչին և նշեց, որ նա այստեղ է շրջվարչակազմի ղեկավարի օգնական, «Հայրենասեր» բարեգործական հասարակական կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանի հրավերով: Ստ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց՝ հրավերն ընդունելու համար և հավելեց,
Ոչի՞նչ, որ Հայաստանն Արցախից շուտ է ընդունել Ղրիմի միավորումը Ռուսաստանի հետ. «Հրապարակ»
Ի դեպ, ե՞րբ էր, որ չճանաչված երկրներն իրար մեջ ֆուտբոլի աշխարհի առաջնություն անցկացրին։ Ստեփանակերտը, փաստորեն, սարսափելի սխալ գործեց՝ այդ առաջնությանը մասնակցելով, այո՞, պարոն Մարուքյան։
Առանց համագործակցելու չի ստացվի
«Քաղաքականության մեջ որոշակի նպատակի համար կարելի է միավորվել նույնիսկ սատանայի հետ: Միայն թե պետք է վստահ լինես, որ դո՛ւ ես խաբելու սատանային, ոչ թե սատանան` քեզ»: Այս միտքը պատկանում է 19-րդ դարի գերմանացի նշանավոր փիլիսոփա եւ տնտեսագետ Կարլ Մարքսին, որին որոշ ժամանակով բոլշեւիկները «սեփականաշնորհել» էին: Բայց Մարքսի ձեւակերպած ճշմարտությունն ունիվերսալ է եւ կիրառվել է ոչ
Սարգիս Սարգսյան. «Բագրատաշենի անցակետում հայերս կարծես նվաստացած լինենք»
Նորից է դիմել վարչապետ Կարապետյանին
Ի՞նչ է սպասվում Արթուր Ալեքսանյանին, Միհրան Հարությունյանին, Արսեն Ջուլֆալակյանին եւ Դավիթ Սաֆարյանին
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նորանշանակ ղեկավարները մեկնաբանեցին Թբիլիսիում՝ Արթուր Ալեքսանյանի, Ռուսաստանում՝ Միհրան Հարությունների անունների շուրջ հնչեղություն ստացած պատմությունները, ինչպես նաեւ խոսեցին Արսեն Ջուլֆալակյանի եւ Դավիթ Սաֆարյանի մարզական հետագա ճակատագրի մասին: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն ասաց, որ Թբիլիսիում երկրպագուների միջեւ սկսված անախորժությունը վատ մրցավարության հետեւանք էր: «Մարզական առումով,
Լուսինե Սահակյանի պայուսակը ցանկանում էին խուզարկել. «Ա1+» (Տեսանյութ)
Վերաքննիչ դատարանում փաստաբան Լուսինե Սահակյանը թույլ չի տալիս խուզարկել իր պայուսակը: Արդյունքում նրան թույլ չեն տալիս մասնակցել դատական նիստին: «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Արմեն Միքայելյանի գործով դատական նիստն այնուամենայնիվ սկսվեց առանց պաշտպանների: Արմեն Միքայելյանը տեղեկացրեց, որ առանց նրանց չի ցանկանում նիստին մասնակցել: Նիստը հետաձգվեց մինչեւ հուլիսի 14-ը՝ պաշտպանների ներկայությունն ապահովվելու համար. «Սա առավել անտրամաբանական որոշում է,
Ռուբեն Էսթլունդի «Քառակուսին» Կաննից ուղիղ Երեւան է գալիս
«Ոսկե ծիրանի» շրջանակում կկայանա պարադոքսալ որակված ֆիլմի երեւանյան պրեմիերան
«Ես ուժեղ եմ իմ ճշտով, իմ պարզությամբ, իմ մաքրությամբ». Իսրայել Սարգսյան
Կայարանցի Թեւոսիկի եղբոր սպանության մեջ մեղադրվողը պնդում է՝ ցմահ ազատազրկմամբ էլ իրեն չեն կոտրի
Կայարանցի Թեւոսիկի եղբոր սպանության գործով կհրապարակվի դատավճիռ
Սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Իսոն իրեն մեղավոր չի ճանաչում
Դավիթ Շահնազարյան. «Համանախագահների օգտագործած եզրույթը լուրջ մտահոգություններ է առաջացնելու Բաքում»
«Հուսով եմ, որ սա մեր դիվանագիտության հաջողությունն է եւ ոչ միայն Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականության արդյունքը», ասում է Դավիթ Շահնազարյանը:
«Երեւի մտածում են, թող մտածեն էլի». Հովիկ Արսենյան
«Ոտքի՛, Հայաստան» շարժման անդամի վերաքննիչ բողոքը կրկին հետաձգվեց
«Վաղը 90 տոկոսով համալսարանում չեմ լինի». Ասել է սպանված կուրսանտը՝ դեպքից մի օր առաջ
Վկան պնդեց, որ Հայկազ Բարսեղյանը չի պարզաբանել՝ ինչու չի լինի համալսարանում
Հայաստանի գրոսմայստերների բանակը համալրվում է
Մինսկում անցկացված շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում Հայաստանի չորս շախմատիստներ միջազգային գրոսմեյստերի նորմ են լրացրել: Այս մասին այսօր հայտարարեց ՀՇՖ գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը: Նրա խոսքերով, հայկական շախմատի պատմության մեջ նման բան առաջին անգամ է տեղի ունենում: Մինչեւ 18 տարեկան շախմատիստների մեջ Հայկ Մարտիրոսյանը ցույց տվեց լավագույն, իսկ Արամ Հակոբյանը՝ երկրորդ արդյունքը: 17-ամյա Մարտիրոսյանի համար սա արդեն
Էդվարդ Նալբանդյան. Տարբերակման սկզբունքը բացառիկ հնարավորություն է ընձեռում զարգացնելու բազմաոլորտ և բազմաշերտ համագործակցություն
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթն Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանը Հարգելի՛ Ֆեդերիկա, հարգելի՛ Յոհաննես, Հարգելի՛ գործընկերներ, Անկասկած, գալիք գագաթաժողովին ընդառաջ շոշափելի արդյունքների գրանցումը կնպաստի այս շրջանակներում ապագա արդյունավետ համագործակցությանը: Վերջին երկու տարիների ընթացքում մենք ակտիվորեն աշխատել ենք Ռիգայի հռչակագրի դրույթների իրականացման ուղղությամբ և կարողացել կյանքի կոչել Հայաստանին վերաբերող գրեթե բոլոր փոխադարձ հանձնառությունները, մասնավորապես` միացումը COSME և
Ավերված Թալիշում շուտով կտրվի բնակարանաշինության մեկնարկը
Խորհրդակցություն Քաղաքաշինության նախարարությունում
Գյուղապետ ընտրվեցին նրանք, որոնց անուն ազգանուններում կան տառասխալներ
Ինչպես հայտնի է՝ երեկ Շիրակի մարզի երեք գյուղերում՝ Կարմրաքարում, Հովիտում ու Բայանդուրում գյուղապետի ընտրություններ էին։ Կարմրաքարն ու Հովիտը Շիրակի մարզի ամենափոքր գյուղերից են․Կարմրաքարն ունի ընդամենը 42 ընտրող, Հովիտը՝ 399-ը։ Հետաքրքիրն այն է, որ Կարմրաքարում գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Արթուր Մաթևոսյանը վերընտրվել է ընդամենը 14 ձայնով, մեկ քվեաթերթիկ էլ ճանաչվել է անվավեր։ Վերջինս մրցակից չի ունեցել, Բայանդուրում
Հաստատվել է «Միջխորհրդարանական հանձնաժողովներում ԱԺ պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» օրակարգային հարցը
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Երեխաները պեղումների արդյունքում կճուճներ եւ կմախքներ են գտնում
Հունիսի 7-ից մեկնարկել են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցի գործնական դասընթացները: Այնտեղ պեղումներ են անցկացնում 7 տարեկանից սկսած, երբեմն ավելի փոքր տարիքի երեխաներ: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ այն վայրում, որտեղ հիմա երեխաները պեղումներ են իրականացնում, նախկինում աղբավայր է եղել: Նրա ձեւակերպմամբ՝ աղբավայրից ազատվելու լավագույն միջոցը դրա
Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Կիպրոսի առջեւ ծառացած խնդիրը կստանա արդարացի իրավական լուծում
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 19-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա եւ հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի գլխավորած պատվիրակությանը: Արա Բաբլոյանը, ողջունելով պատվիրակության այցը Ազգային ժողով, բարձր է գնահատել Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ առկա քաղաքական երկխոսությունը: Նա նշել է. «Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ խորհրդարանական հարաբերությունները վերջին տարիների ընթացքում համատեղ ջանքերի շնորհիվ թեւակոխել են
Կմշակվի Երևան քաղաքի արտաքին գովազդի կանոնակարգման նոր ձևաչափ
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև մայրաքաղաքի հանրային վայրերում գովազդային նյութերը նպատակահարմար վայրում տեղադրելու խնդրին: «Վերջին օրերին սոցցանցերում հաճախակի ենք հանդիպում արտաքին գովազդի հետ կապված մեր համաքաղաքացիների դժգոհությանը: Ակնհայտ է, որ մայրաքաղաքին նոր լուծումներ են անհրաժեշտ, այլապես մի քանի տարի հետո շենքերի վրա անկանոն փակցված գովազդների պատճառով շենքերի իրական, ոճական
Մարտունի քաղաքի 72-ամյա բնակչուհու սպանության կասկածանքով ձերբակալվել է որդին
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Մարտունի քաղաքի 72-ամյա բնակչուհու սպանության հանգամանքները: 2017 թվականի հունիսի 18-ին Մարտունի քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել առ այն, որ նույն քաղաքի 47-ամյա բնակիչն իրենց տանը հարձակվել է մոր վրա: Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և նշված
«Սա այն դեպքն է, երբ պատասխանը պետք է բանակը տա». Հայկ Խանումյան
Հայկ Խանումյանի համոզմամբ` Ադրբեջանը չի նայում սրա կամ նրա հայտարարությանը, ինքն իր գործն է անում
«Գեղեցիկ կարգախոսներով հայրենիք չի կերտվի»
ՌԱԿ-ում վերջին շրջանում ծավալվող ներկուսակցական հարցերի շուրջ «Առավոտը» հեռախոսազրույց ունեցավ ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրեանի հետ: Վերջինս 40 տարուց ավելի կուսակցական կենսագրություն ունի, ՌԱԿ ղեկավար կազմում տարբեր պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել: – Պարոն Նազիրեան, անցած տարի Հայաստանում տեղի ունեցավ աշխարհասփյուռ ՌԱԿ պատգամավորական ժողով, որի ընթացքում ընտրվեց Գերագույն խորհուրդ: Կբացատրե՞ք՝ ինչ մարմին է դա: –
«Իլհամ Ալևին պիտի սանձել իր ժողովրդի միջոցով՝ Իսրայելի տակտիկայով»․ քաղաքագետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Ալի Հասանովն, այսօր մեկնաբանելով ԵԱՀԿ համանախագահների այցը Բաքու, հայտարարել է, որ Ադրբեջանը երբեք չի հրաժարվի տարածքային ամբողջականության սկզբունքից։ Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքերով, Ալիևը բազմիցս ասել է, որ Ադրբեջանը չի զիջի որեւէ մեկին ոչ մի թիզ հող և որ իրենց դիրքորոշման հետ հաշվի չնստելու պարագայում պատերազմը եւ ադրբեջանական բանակի կողմից Լեռնային Ղարաբաղի


















































