Օրվա լրահոսը
Այդ համաձայնագիրը ՀՀ-ի և ԵՄ-ի համագործակցության էությունն արտացոլող փաստաթուղթ է. Էդվարդ Նալբանդյան
Մայիսի 6-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա գտնվեց Եվրոպայի օրվան նվիրված` «Եվրոպան հանուն խաղաղության» խորագրով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին, որը կազմակերպվել էր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից: Ողջույնի խոսքով դիմելով ներկաներին՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Պարոն դեսպան, Հարգելի ներկաներ, Շնորհավորում եմ Եվրոպայի օրվա կապակցությամբ և շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում Եվրոպական միության
«Ճերմակ Արջը» կպայքարի ընդամենը բրոնզե մեդալի համար
Սերբիայում այսօր մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը անցանկալի անակնկալով սկսվեց Հայաստանի հավաքականի համար: Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, որը համարվում էր այս քաշային կարգում հաղթողի բացահայտ հավակնորդը, երեկոյան պայքարելու է միայն բրոնզե մեդալի համար: Սկսելով որակավորման փուլից՝ մեր «Ճերմակ Արջը» երկու անընդմեջ հաղթանակ տարավ, սակայն քառորդ եզրափակչում հավասար միավորներով (2:2) զիջեց
Անհրաժեշտ է իրականացնել օպտիմալացում և տնտեսված միջոցները ուղղել ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը. Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ծանոթացել իրականացվող բարեփոխումների, օպտիմալացման ծրագրերի ընթացքին և պատասխանատուների հետ քննարկել կրթության ոլորտում առկա խնդիրներին առնչվող հարցեր: Զեկուցվել է, որ վերջին ամիսների ընթացքում հանրապետութան դպրոցներում իրականացվել է ծանրաբեռնվածության ուսումնասիրություն և կառավարության աշխատակազմին ներկայացվել օպտիմալացման ծրագիր: Նշվել է, որ Հայաստանում առկա է 1385 դպրոց, նրանց հանձնված շենք-շինությունների
Աշակերտների դասադուլ և ուսուցիչների գործադուլ. ՄԻՊ ներկայացուցիչները` Վ. Պետրոսյանի անվան դպրոցում
Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան դպրոցում անթույլատրելի պայմանների վերաբերյալ հրապարակային տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ նույն օրը սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ: Արագ արձագանքման վարչության պետի տեղակալը և Երեխաների պաշտպանության բաժնի պետը չհայտարարված այց են կատարել դպրոց, առանձնազրույցներ են ունեցել դպրոցի տնօրենի, ուսուցիչների և աշակերտների հետ: Այցի ընթացքում պարզվել է, որ
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման միջազգային արձագանքը
Հարավային Կովկասում ԵԱՀԿ միակ՝ երևանյան գրասենյակը փակվում է: Այս իրադարձությունով միջազգային կարևորագույն կառույցներից մեկը կորցնում է տարածաշրջանում իր գործունեության կարևորագույն հարթակը: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի խոսքով՝ Ադրբեջանը, չարաշահելով կազմակերպության կոնսենսուսի սկզբունքը, որի համաձայն նույնիսկ մեկ երկիր կարող է խափանել որոշումների ընդունումը՝ դեմ է հանդես գալիս ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության շարունակմանը, դրանով իսկ հակադրվելով ամբողջ
ԵԱՏՄ տարածքում` այսօրվանից դեղերի գրանցման ընդհանուր պահանջներ
2017 թվականի մայիսի 6-ից ուժի մեջ են մտնում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հանձնաժողովի խորհրդի կողմից 2016թ. նոյեմբերին հաստատված դեղերի շրջանառությանն առնչվող մի շարք փաստաթղթեր, որոնց թվում` դեղերի գրանցման և փորձաքննության պահանջները: Սահմանված կարգի համաձայն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում կարող են շրջանառվել միայն այն դեղերը, որոնք գրանցված են տվյալ անդամ երկրում, իսկ սահմանված ընդհանուր կանոնների
2017-ի առաջին 4 ամսում ստացվել է 11439 դիմում և գրություն
2017 թ. հունվար-ապրիլ ժամանակահատվածում զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքի միջոցով առցանց ստացվել է տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ գրավոր կամ էլեկտրոնային 9 հարցում, որոնց, ըստ էության, պատշաճ պատասխանվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: Անհապաղ կամ հնարավորին սեղմ ժամկետում
Սամվել Կարապետյանը հրաժարվել է ղեկավարել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան
Ֆեդերացիայի գործկոմը կկողմնորոշվի մոտ օրերս:
«Ո՞ւր էր ձեր արտաքին քաղաքականությունը, երբ թուրքերը սահմանում իրանցիներ էին ծեծում…»
Իրանի նախագահի թեկնածուների մայիսի 5-ի երկրորդ հեռուստաբանավէճում խոշոր տոկոսով խնդրոյ առարկայ դարձան արտաքին քաղաքականութեան ասպարէզում Ռոհանիի կառավարութեան ուղղութիւնները ինչպէսեւ իրենց՝ առաջադրւած թեկնածուների պատկերացումները՝ նոյն ոլորտին վերաբերող հարցերի վերաբերեալ: Մինչ դրանց անդրադառնալը, յայտնենք, որ հեռուստաբանավէճի ձեւաչափը հնարաւորութիւն չի տալիս թեկնածուներին, որպէսզի նրանք տւեալ ոլորտի կապակցութեամբ հանդէս գան ծրագրային-քննական ելոյթով, հետեւաբար բանավէճերը ընթանում են տարբեր հարցադրումներում ընդդիմախօս
Արծվիկ Մինասյանը` արևելաեվրոպական խմբի երկրների նախարարական հանդիպմանը
ՀՀ բնապահպանության նախարարը մասնակցել է «Փարիզի համաձայնագիրը՝ որպես հնարավորություն աշխարհի կայուն զարգացման համար» խորագրով արևելաեվրոպական խմբի երկրների նախարարական հանդիպմանը 2017թ. ապրիլի 27- 29-ը ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է Լեհաստանի Հանրապետության Փիլա քաղաքում կայացած «Փարիզի համաձայնագիրը՝ որպես հնարավորություն աշխարհի կայուն զարգացման համար» խորագրով արևելաեվրոպական խմբի երկրների նախարարական հանդիպմանը: Ա. Մինասյանը ելույթ է ունեցել` ներկայացնելով
Պլանային ջրանջատում Արագածոտնի մարզում
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մայիսի 10-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 11-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Կարբի, Օհանավան, Մուղնի գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Վեոլիա Ջուր ՓԲԸ 06.05.2017թ.
«Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնը մեկնարկեց
Մայիսի 6-ին Հանքավանի «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրի տարածքում ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների նախաձեռնությամբ մեկնարկած «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի շրջանակներում կայացավ «Նաիրի» երաժշտական այգու հիմնադրման հանդիսավոր արարողությունը: Փառատոնիի գլխավոր հովանավորն է ռուսաստանաբնակ գործարար Գրիգոր Ղուկասյանը: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, «Նաիրի»
Վանաձորցիք բաց դիտահորից զգուշանալու ելքը գտել են
Վանաձորի Տերյան փողոցի բանուկ հատվածում գտնվող այս բաց դիտահորը անտեսվում է քաղաքային իշխանությունների ուշադրությունից: Սակայն փողոցի բնակիչները անզգուշաբար դիտահորն ընկնելու վտանգից եւ վթարներից հնարավորինս խուսափելու համար մտածել ու ելքը գտել են՝ դիտահորի մեջ ծառ տեղադրելով: Տարվա յուրաքանչյուր եղանակի հետ դիտահորը զարդարվում է տարբեր տեսակի ծառերով: Լուսանկարները՝ ՏԱԹԵՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ «Առավոտ» 05.05.2017
Մնում է պարոն Ազիմովին կարեկցել, ով չի քողարկում իր հիասթափությունը. Շավարշ Քոչարյան
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին – Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Ազիմովի հայտարարությունները: – Ցանկացած հակամարտության կարգավորում, իսկապես, պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի և առաջին հերթին ՄԱԿ կանոնադրության վրա: ԱԳ փոխնախարարին անհրաժեշտ է հիշեցնել, որ, համաձայն ՄԱԿ կանոնադրության, պետության տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել
Արայիկ Հարությունյանը Մարտունիում մասնակցել է բազմազավակ ընտանիքների համար կազմակերպված բարեգործական միջոցառմանը
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին Մարտունի քաղաքում մասնակցել է շրջանի բազմազավակ շուրջ 80 ընտանիքների համար կազմակերպված բարեգործական միջոցառմանը: Ռուսաստանաբնակ բարերար, ծագումով Արցախից, Համլետ Վաչենանցի նախաձեռնությամբ՝ Մարտունու շրջանի բազմազավակ ու կարիքավոր շուրջ 80 ընտանիքների, որպես աջակցություն, տրամադրվել է հագուստ, կահույք, կենցաղային տեխնիկա և այլ անհրաժեշտ ապրանքներ: Արցախի կառավարության ղեկավարը բարձր է գնահատել բազմազավակ և
Անդրանիկ Մակարյան. Շուշիի ազատագրմանը՝ հաղթանակի գագաթ
«Մեր սերունդներին բախտ վիճակվեց երկար տարիներից հետո գոնե մեկ պատմական հաղթանակ տանել և սկսել մեր երկրի, մեր հայրենիքի վերանորոգման սուրբ գործը»
Իրաքում ջրի ծորակներից նավթ է հոսել
Իրաքի հյուսիսային Քիրքուք քաղաքում բնակարանների ծորակներից ջրի փոխարեն նավթ է հոսել: Այս մասին հայտնում է CNN Turk-ը: Հաղորդվում է, որ ջրի հետ խառնված նավթը հոսել է Ռահիմավա թաղամասի 50 բնակարաններում: Ինժեներ Մուհամմադ Հելուն լրագրողներին ասել է, որ կատարվածի պատճառները պարզվում են: Նշենք, որ Քիրքուքից ոչ հեռու գտնվում է խոշոր նավթահոր: Այստեղով է անցնում երկրի ամենաերկար՝
Հիշողության սահմանը
Հիշողությունը սահման չունի՝ ինքս ինձ ասում էի ու հիշում: Հիշում էի տարիներ առաջ գրած իմ մի ոտանավորի տողերը. Ես ազատ եմ արդեն հին օրերի բեռից, Ինչպես ջուրն է ազատ խախուտ ապառներում… Կրկնում էի, կրկնում ու փորձում ավելին հիշել ու դեմ էի առնում անսահմանի սահմանին: Այնինչ, չգիտես ինչու, համոզված էի, որ հիշողությունը սահման չունի: Եվ տրտմություն
ԿԸՀ-ն մերժեց հ/կ-ների եւ նրանց դիտորդների դիմում-բողոքները
Մայիսի 6-ի ԿԸՀ արտահերթ նիստի օրակարգում «Իրավունքի Եվրոպա միավորում», «Թրանսփարեսնի ինթերնեյշընլ» հակակոռուպցիոն կենտրոն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հ/կ-ների, եւ նշված կազմակերպությունների դիտորդների (այդ թվում`Զառա Մելքոնյան, Էլիզա Աբովյան, Սուսաննա Ազիզյան, Ռուբեն Բաբայան, Անի Սիրեկանյան, Սամվել Ավետիսյան, Էդգար Մկրտչյան) կողմից թիվ 4, 5, 7, 8, 11, 13, 17, 23, 26, 31. 32, 36 տարածքային ընտրական հանձնաժողովների վերաբերյալ դիմումներն
Անչափահասների մասնակցությամբ կատարված հանցագործությունները՝ Քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում
ՀՀ քննչական կոմիտեում ներդրվել է անչափահասների մասնակցությամբ քրեական գործերով ՔԿ քննիչների մասնագիտացման հատուկ դասընթաց, որի մասնակիցներն այսօր ստացան հավաստագրեր։ ՀՀ քննչական կոմիտեն կազմավորումից ի վեր հատուկ ուշադրություն է դարձնում քրեական վարույթի ընթացքում անչափահասների իրավունքների պաշտպանությանն առնչվող հիմնախնդիրներին, ձեռնարկում հնարավոր միջոցներ՝ մասնագիտացված քննիչներ ունենալու և վարույթի ընթացքում անչափահասների իրավունքները պաշտպանելու, բարոյահոգեբանական առանձնահատկությունները հաշվի առնելու ուղղությամբ։ Անչափահասների
ԻՊ-ից եկող վտանգ միշտ էլ կա. Կարեն Քոչարյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Ազգային ժողովի արդեն նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը և քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը անդրադարձան ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն խոսքերին, որ ռուսական բազաները, այդ թվում՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան, պատրաստ են ԻՊ-ի դեմ գործողությունների: Կարեն Քոչարյանը նկատեց. «ԻՊ-ից եկող վտանգ միշտ էլ կա: Վտանգի դեմ պետք է աշխատել դիվանագիտական խողովակներով, ճիշտ
Հավատարմության չափավորն է լավ
Թեւան Պողոսյանը` «Ծառուկյան» դաշինքում տեղի ունեցողի շուրջ «Դա մեր կյանքի իրականությունն է, որտեղ ընտրությունները քաղաքական բանավեճի գործընթացից վեր են ածվել տեխնիկական գործընթացի, անձերի ընտրության` առանց հաշվի առնելու, թե հաջորդ հինգ տարիներին այդ մարդիկ ի՞նչ քաղաքական ուղի են տանելու, ի՞նչ նախընտրական ծրագրով են հանդես եկել եւ այլն: Ընտրության սկզբունքը հետեւյալն է` դուրս գալիս ես, դուրս չես
Աշոտ Ղուլյանը հայրենասիրության դաս է վարել Շուշիում
Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների շրջանակներում այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը այցելել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոց և հայրենասիրության դաս վարել աշակերտների համար: Խորհրդարանի ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել և ծաղիկներ խոնարհել դպրոցի` արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին նվիրված փառքի սրահում: Այնուհետև, կրթօջախի դահլիճում Աժ նախագահն աշակերտներին ներկայացրել է եռատոնի խորհուրդը, խոսել հայոց
4 երկրներ երկարաձգել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Ուկրաինան, Նորվեգիան, ինչպես նաև Եվրամիության անդամակցության թեկնածու երկրները՝ Մոնտենեգրոն և Ալբանիան, կես տարով՝ մինչև սեպտեմբերի 15-ը երկարաձգել են անհատական պատժամիջոցները «սև ցուցակում» ներառված Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների, ինչպես նաև մի շարք կազմակերպությունների նկատմամբ: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ: Այս պահին պատժամիջոցների տակ հայտնված անձանց ցուցակում ներառված
Ռուբեն Մելիքյան. Կարևորում ենք քաղաքացիական հասարակության հետ աշխատանքը
Արցախի մարդու իրավունքների ոլորտում առաջնահերթությունները
Մաքսային ծառայությունը համալրվել է ժամանակակից զննող սարքավորումներով
Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնի մաքսային հսկողության սարքավորումների մասնագիտացված լսարանը վերազինվել է ժամանակակից սարքավորումներով և ինտերակտիվ ծրագրերով: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ «Արտահանման վերահսկում և սահմանների անվտանգություն» ծրագրի շրջանակում տրամադրվել է 25 համակարգիչ՝ լրացուցիչ լիցենզավորված, մասնավորապես բեռների, ուղեբեռների և բեռնատարների ռենտգենյան սկանավորմամբ ստացված պատկերների վերլուծության ծրագրերով: Նոր ծրագրի մասնագիտական հմտություններին առավելագույն տիրապետելու նպատակով ՊԵԿ ուսումնական կենտրոնում
Ագրամունտի պաշտոնանկության հարցը` օդից կախված
ԵԽԽՎ նախագահի պաշտոնից հավանաբար նրան վերջնականապես հեռացնել հնարավոր չի լինի նաեւ հունիսյան նստաշրջանին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնանկության գործընթացը ձգձգվում է: Խնդիրն այն է, որ ԵԽԽՎ-ն չունի նախագահին գահընկեց անելու մեխանիզմներ: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ բյուրոն ապրիլի 28-ին երկու խիստ հայտարարություն ընդունեց: Առաջինն այն է, որ Բյուրոն չունի վստահություն ԵԽԽՎ նախագահի նկատմամբ,
Ադրբեջանը անհաջող կերպով փորձում է պարտակել իր ԶՈՒ-ում հաճախակի առաջացող մահացու ելքերով դեպքերը. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության մայիսի 5-ի երեկոյան տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր Թերթերի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների և բնակավայրերի ուղղությամբ հայկական հետախուզական ծառայությունների ուժերը և հատուկ նշանակության մարմինները ծրագրավորել են լայնամասշտաբ սադրանքներ, ինչն ադրբեջանական կողմի ձեռնարկած էֆեկտիվ և կանխարգելիչ գործողությունների արդյունքում ժամանակին բացահայտվել ու կանխվել է, հերթական հերյուրանքն է և իրականությանը չի
23-ամյա Սասման երբ հղի էր՝ գործից ազատեցին, երեխան ծնվելուց հետո էլ տան հոսանքն անջատեցին
23-ամյա Սասմա Առաքելյանն ու նրա 4 ամսական փոքրիկը՝ Միկան, արդեն 1 ամիս է՝ հոսանք չունեն. նրանց՝ Գարեգին Նժդեհի 56 ա 829 հասցեի հանրակացարանային շենքի բնակարանի էլեկտրաէներգիան անջատել են: Սասման էլեկտրաէներգիայի վարձը 4 ամիս է՝ չի կարողանում վճարել, պարտքը 131 հազար դրամ է: Ինչ փոքրիկը ծնվել է, Սասման չի աշխատում ու գումար չունի իր եւ փոքրիկի
Համալրվում են սահմանամերձ համայնքների հենակետերի անձնակազմերը
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչությունում, Երևան փրկարարական վարչության Կենտրոնի, Նոր Նորքի և Էրեբունու բաժինների, ինչպես նաև Տավուշի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատներում: Նշանակումների զգալի մասը կատարվել է ՓԾ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի մարզային սահմանամերձ հենակետերում: Նախարար Դ. Տոնոյանի


















































