Օրվա լրահոսը

Ըստ Մանվել Գրիգորյանի՝ ինքն ԱԺ-ում այնպիսի պատմական քայլ է արել, որ «Տիգրան Մեծից հետո հլը չէր եղել» (Տեսանյութ)

Գեներալ Մանվելը վստահ է, որ ինքը ԱԺ-ում այնպիսի օրենք է ընդունել տվել, որ մարդիկ 50 տարի պատգամավոր են լինում՝ դրա մի տոկոսն էլ չեն անում:

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է լարվածության աճ

Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերական հանգիստ է:

«Նայած ով ինչքան ա խելքը հասնում, մեկը կարող ա էթա խնդրի, մեկը երգի…». Գեներալ Մանվելը՝ ՍԱՍ-ի Արտակի մասին

Հարցին՝ դա տարածվա՞ծ պրակտիկա է ՀՀԿ-ի ներսում՝ Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Չէ, հա, չէ՛: Ես վստահորեն կարամ ասեմ՝ ճարեք մի հոգի Էջմիածնի տարածքում, ասենք մեր գեներալ Սարոյանի թեկնածությունն է այնտեղ, որ մեկին ստիպել ենք կամ բան ենք արել կամ որեւէ բան»:

«Էլ տալու, առնելու բան չկա». Գեներալ Մանվելը՝ հող հանձնելու եւ մեր լավ կենցաղային պայմանների մասին

Մանվել Գրիգորյանի խոսքերով՝ «մենք եսիմ ինչեր չենք արել՝ մի պուճուր անվտանգության գոտիներ ենք ապահովել Արցախի ժողովրդի համար, վսյո՛: Էլ տալու, առնելու բան չկա: Եթե անկախություն ճանաչեն, նոր հնարավոր է ինչ-որ ճամփա գծելու խնդիրներ լինի, որովհետեւ մենակ Ղարաբաղի տարածքից Ադրբեջանում իրենց ձեռքին հողակտորներ կան»:

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին

Վարչապետ Կարեն Կարապետյանը Շուշիի ազատագրման 25-ամյա հոբելյանի և Երկրապահի օրվա առթիվ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին: Կարեն Կարապետյանը ծաղիկներ է խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

Գլենդեյլի քաղաքապետարանն ու ԱՄՆ Հայդուկ կազմակերպությունը շնորհակալագրեր են պարգևել Արկադի Տեր-Թադևոսյանին, Սամվել Բաբայանին ու Արշալույս Փայտյանին

Նման գեղեցիկ նախաձեռնությամբ է հանդես եկել նաև ԱՄՆ Կալիֆորնիա Նահանգի Գլենդեյլ քաղաքի քաղաքապետարանը:

Հրապարակվել են Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին արդյունքները

Ֆրանսիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նախնական տվյալներով` «Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը հաղթում է «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ տվյալները։ Հաղորդվում է, որ 7 մլն ձայների (20.01 տոկոս) հաշվարկի արդյունքում Մակրոնը հավաքել է 59.93 տոկոս, Լե Պենը՝ 40.07։ Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ  

Աթենքի Նիկիայի քաղաքապետարանում` Հայոց ցեղասպանության մասին

Մայիսի 7-ին, Աթենքի Նիկիայի քաղաքապետարանի սրահում Հայկական Հարցին նվիրված ՌԱԿ Հայ իրավանց հանձնախումբը միջոցառում էր կազմակերպել։ Միջոցառմանը իրենց զորակցությունը հայտնելու էին եկել Հունաստանի խորհրդարանի քաղաքական կուսակցություններ և հայկական հայրենասիրական ճակատի ուժերը։ Հունաստանի խորհրդարանի անունից ողջույնի խոսք հղեց խորհրդարանի պատգամավոր Էվանգելիա Կարակոստան, իսկ ՀՀ իշխանության անունից՝ լիազոր դեսպան Ֆադեյ Չարչողլյանը։ Ողջույնի խոսքերով հանդես եկան նաև Սոցիալ

Հայ եւ թուրք երաժիշտները հանդես կգան Գյումրիում եւ Երեւանում

Մայիսի 10-ին Գյումրիում` Գեղագիտության ազգային կենտրոնում, իսկ  մայիսի 11-ին` Նորարար փորձառական արվեստի կենտրոնում կայանալիք համերգներին միասին հանդես կգան դուդուկահար Սուրեն Ասատրյանը և  թուրք, երգիչ, երգահան, երաժիշտ-կատարող  Նիդա Աթեշը: Նրանք կներկայացնեն տարածաշրջանի երաժշտական ժառանգությունը։ Սուրեն Ասատրյանը ծնունդով Հայաստանից է, սակայն վերջին տարիներին գործունեություն է ծավալել Թուրքիայում` հեղինակելով մեկ տասնյակի չափ ալբոմներ: Ինչ վերաբերում է Նիդա Աթեշին,

Ադրբեջանի ագիտպրոպն իր գործողություններով արդեն ոչ այնքան զարմանքի, որքան զավեշտի տեղիք է տալիս. Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշում է. «Դատելով վերջին օրերին ԶԼՄ-ներում տեղ գտնող հրապարակումներից` տպավորություն է ստեղծվում, որ հարևան երկրի ագիտպրոպն իր երևակայության դաշտում կրկին «հաղթական մարտեր» է ծավալել ինչպես հակամարտ զորքերի շփման գծում (իրենց ասելով՝ Թարթառի ուղղությամբ), այնպես էլ հայերից և յուրայիններից կազմված ինչ-որ հանցավոր խմբի դեմ, որը

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նորընտիր Նախագահ Էմանուել Մակրոնին, որում մասնավորապես ասված է. «Մեծարգո՛ պարոն Նախագահ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի և երկրի ղեկավարի բարձրագույն պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության վրա խարսխված՝ մեր երկրների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները, բարձր

Բաղանիսը գնդակոծվել  է

Ավտոմեքենաները երթեւեկում են սահմանը շրջանցող ճանապարհով

Արցախի պատերազմի վետերաններն ու մտավորականները` Զարուհի Փոստանջյանին

Ուշի ուշով հետևելով ՀՀ ներքաղաքական զարգացումներին և մասնավորաբար համապետական և այլ ընտրություններին՝ ուզում ենք Արցախյան պատերազմի վետերանների ու մտավորականության մեր գաղափարակից ընկերների անունից աջակցության և քաջալերանքի խոսք ասել Զարուհի Փոստանջյանին, համոզված լինելով, որ նրա պես հայրենասեր, ազնիվ ու սկզբունքային քաղաքական գործիչն անպայման պետք է իր ազդեցիկ տեղն ունենա քաղաքական դաշտում։ Վահան Բադասյան –  Արցախյան պատերազմի վետերան

Ինչպես նվազեցնել քաշը

Խորհուրդ են տալիս հայտնիները

Խնայողություն` «ազգ-անաշակերտ» գաղափարախոսության» համատեքստում

Կամ ինչպես տնտեսել 57 մլն դրամ դպրոցների օպտիմալացումից:

Պարգևներ` ԱՀ և ՀՀ պետական աշխատողներին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 7-ին ընդունել և պարգևատրել է ԱՀ և ՀՀ հանրային ծառայությունները, տնտեսական մրցակցությունը և հեռուստատեսության ու ռադիոյի ոլորտները կարգավորող հանձնաժողովների մի խումբ աշխատակիցների՝ դրանց ղեկավար կազմի գլխավորությամբ: Վարչապետը ողջունել է ներկաներին՝ շնորհավորելով եռատոնի կապակցությամբ և մաղթելով նորանոր հաղթանակներով լեցուն ընթացք: «Մայիսյան եռատոնն արցախյան տոնացույցում իր յուրօրինակ տեղն ունի, քանի որ

Հնգյակի 2 երեխաների մահվան պատճառը. «Խնդիրը խորը անհասության պատճառով օրգան-համակարգերի ոչ բավարար զարգացումն է»

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր ծանոթացել է «Մուրացան» հիվանդանոցային համալիրինորածնային վերակենդանացման բաժանմունքում բուժվող և խնամվող նորածինների, այդ թվում` մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակից տղայի առողջական վիճակին։ Նախարարը հետաքրքրվել է նրանց բուժման ընթացքով և արդյունքներով։ ԵՊԲՀ-ի պրոռեկտոր Արմեն Մինասյանի և ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանի հետ նաև քննարկվել են

«Երկիր Ծիրանիի» քարոզարշավը կա՛մ առհասարակ չի ներկայացվում, կա՛մ մատուցվում է խիստ համառոտ. հայտարարություն

Հարգելի գործընկերներ, Զանգվածային լրատվության միջոցների (հեռուստաընկերություններ, տպագիր լրատվամիջոցներ, ինտերնետային կայքեր եւ այլն) կողմից Երեւանի ավագանու կազմավորման քաղաքական գործընթացի լուսաբանումն ակնհայտորեն ունի կողմնակալ բնույթ, մասնավորապես` «Երկիր Ծիրանի» կուսակցության քարոզարշավը բազմաթիվ լրատվամիջոցների կողմից կա՛մ առհասարակ չի ներկայացվում, կա՛մ մատուցվում է խիստ համառոտ եւ ընդհանրական: Տվյալ հանգամանքը, իրավացիորեն, հարցադրում է առաջացնում, թե ինչո՞ւ են որոշ լրատվամիջոցներ խուսափում մեր

Նիկոլ Փաշինյան. «Էս շենքի հնությունը պետք ա ընդգծենք»

«Էս շենքի հնությունը պետք ա ընդգծենք, դուռն էլ փետից դնենք, էս փիլաքյանն էլ մնա…Աշխարհում հնությունն ա գնահատվում: Մենք ինչ լինում ա, քանդում ենք, տեղը պլասմաս դնում: Հո ըտենց չի: Սա պետք ա ոչ թե քանդել`հանել, այլ պետք  ա վերականգնել»,- Արաբկիրում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Այսօր Արաբկիր համայնքում «Ելք»-ի քարոզարշավի

Հունահռոմեական ըմբիշները Եվրոպայի առաջնությունից վերադառնում են մեկ բրոնզե մեդալով

Սերբիայի Նովի Սադ քաղաքում այսօր ավարտվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից Հայաստանի հավաքականը վերադառնում է ընդամենը մեկ բրոնզե մեդալով, որը երեկ նվաճեց օլիմպիական չեմպիոն 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը: Այսօր 71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը եւ 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանն անհաջող մեկնարկեցին եւ հետագայում դուրս մնացին մեդալների համար պայքարից, իսկ 75 կգ քաշային Կարապետ

«Հեռահաղորդակցությունը կենսական նշանակություն ունի բոլորիս կյանքում». Վահան Մարտիրոսյան

Կապի և հեռահաղորդակցության ոլորտի հարգելի աշխատակիցնե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Արագ տեմպերով զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում այսօր ևս հեռահաղորդակցությունը կենսական նշանակություն ունի բոլորիս կյանքում: Դժվար է պատկերացնել մեր առօրյան առանց ռադիոյի, հեռուստատեսության, համացանցի, բջջային հեռախոսակապի, փոստային կապի: Կապի ենթակառուցվածքների և տեղեկատվական ցանցերի արդիականացումը տնտեսության զարգացման և մարդկանց կյանքի որակի բարելավման անհրաժեշտ պայմաններից

2016թ. Կանադայի բարձրագույն գրական մրցանակ ստացած վեպը` հայերեն

«Գիտանք» հրատարակչությունը հայերեն լույս է ընծայել Դոմինիկ Ֆորտիեի «Ծովից վտանգվածը» վեպը, որը 2016թ. ստացել է Կանադայի բարձրագույն գրական մրցանակը (Prix littéraires du Gouverneur général) : Վեպը թարգմանել է Կարինե Աղաբեկյանը: Գործողությունը ծավալվում է Միջնադարում և մեր օրերին: Հեղինակը վարպետորեն միահյուսել է Սան Միշել վանքի, դրա գրադարանի և մի նկարչի սիրո պատմությունները: Գրադարանի լավ ժամանակներին Սան

Փողային նվագախմբերի մասնակցությամբ հանդիսավոր քայլ-շքերթ՝ Մայիսյան եռատոնին ընդառաջ

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայիսյան հաղթանակների տոներին ընդառաջ մայրաքաղաքում կազմակերպվել է քայլ-շքերթ՝ փողային նվագախմբերի մասնակցությամբ: Երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն են ունեցել ունկնդրելու ինչպես երևանյան, այնպես էլ հանրածանոթ ու սիրված այլ մեղեդիներ: Շքերթի մեկնարկը տրվել է Մատենադարանից, որն անցնելով մայրաքաղաքի փողոցներով՝ հասել է Ազատության հրապարակ, որտեղ և կայացել է ամփոփիչ համերգը: Միջոցառմանը մասնակցել են փողային նվագախմբեր

Մահացել է հնգյակ երեխաներից ևս մեկը. Aysor.am

«Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակ երեխաներից ևս մեկը, տեղեկատվությունը հաստատեց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը: «Այսօր մահացել է ամենափոքր քաշով ծնված աղջիկը: «Մուրացան» բժշկական կենտրոնում գտնվող մյուս երեխայի՝ տղայի վիճակը նույնպես շարունակում է ծանր մնալ», – ասաց Անահիտ Հայթայանը՝  նշելով, որ մյուս երեխաների առողջական վիճակի մասին կտեղեկացնի քիչ ուշ:  Նյութի

Քաղաքապետարանի կողմից հստակ քաղաքականություն է տարվում մայրաքաղաքում սպորտային կյանքի էլ ավելի աշխուժացման ուղղությամբ. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, պաշտոնատար այլ անձանց և բազմաթիվ հյուրերի հետ միասին ներկա է գտնվել Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի կողմից կազմակերպված մրցաշարի հանդիսավոր բացման արարողությանը: Մայիսյան հաղթանակներին նվիրված մրցաշարին մասնակցում է շուրջ 1000 մարզիկ: Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում առանձնակի կարևորելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետևողականությունը՝ ուղղված մայրաքաղաքի սպորտային կյանքի աշխուժացմանը,

Կաթողիկոսի կոնդակը` Շուշիի ազատագրության և ԱՀ ՊԲ-ի 25-րդ տարեդարձի առիթով

Մայիսի 7-ին Մայր Աթոռի Միածնաէջ Ս. Տաճարում մատուցված Սուրբ Պատարագի ընթացքում հրապարակվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը Հաղթանակի և խաղաղության օրվա, Շուշիի ազատագրության և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի 25-րդ տարեդարձի առիթով: Հայրապետական Սրբատառ կոնդակում ասված է. «ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ, ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ

Վիետնամական պատվիրակությունը` ՀՀ ֆինանսների նախարարությունում

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ֆինանսների նախարարության պատվիրակությանը: Համաշխարհային բանկի աջակցությամբ կազմակերպված այցը կրում էր ճանաչողական բնույթ, որի նպատակն էր ծանոթացնել վիետնամական գործընկերներին պարտքի կառավարման ոլորտում հաջողված փորձին: ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության ներկայացուցիչները մանրամասն ներկայացրեցին ՀՀ պետական պարտքի կառավարման կազմակերպչական կառուցվածքը, սկզբունքները, առկա սահմանափակումները,

Անիում խոչընդոտվեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչների ինտերնետային ուղիղ եթերը

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մայիսի 6-ին «Ազատագրում ենք Երեւանը հանրապետականից, սկսում ենք Երեւանից» արշավի ընթացքում այցելել է հայոց Անի և Կարս: Այցելության միջոցով «Երկիր Ծիրանի» կուսակցության Երեւանի ավագանու թեկնածուները ցանկանում են ուղերձ հղել ողջ հայ ժողովրդին եւ երեւանցիներին` ի ցույց դնելով, որ Հայոց շքեղ մայրաքաղաք Անին անկում ապրելուց հետո դարձավ Հայոց պետականության երկարաժամկետ անկման պատճառ: Անիի

Բակո Սահակյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորեց Սերժ Սարգսյանին

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 25- ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031