Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 8-10-ը՝ առավելապես հյուսիսային շրջաններում, 11-12-ը՝ շրջանների զգալի մասում, հատկապես գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 8-10-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մայիսի 8-10-ը քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր

Բակո Սահակյանը` ԱՀ պաշտպանության բանակի համար մատուցված սուրբ պատարագին

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում ներկա է գտնվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համար մատուցված սուրբ պատարագին: Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, ՊԲ բարձրագույն հրամկազմը, զինծառայողներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Անօթեւան խավերին անհրաժեշտ է տրամադրել ժամանակավոր բնակելի կացարաններ. «Երկիր Ծիրանի»

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել: Նա մասնավորապես տեղեկացնում է. Սիրելի ընկերներ և լրագրողներ, Ձեզ եմ ներկայացնում մեր ծրագրային այն դրույթները, որոնք ընդգրկում են սոցիալական քաղաքականության և առողջապահության ոլորտները: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Երեւանցիների սոցիալական պաշտպանության քաղաքականության հիմնական նպատակն է սոցիալական ռիսկերի կառավարումը, նվազեցումը եւ կանխարգելումը: Սոցիալական քաղաքականությունը պետք է ներառի հստակ սահմանված սոցիալական

Ռադիոն շարունակում է մնալ հանրության իրազեկման անբաժան ուղեկիցը. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ռադիոյի օրվա առթիվ Ռադիոյի հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական ձեր տոնի՝ Ռադիոյի օրվա առթիվ: Հատկանշական է, որ ժամանակակից տեխնոլոգիաների արագ զարգացման և տեղեկատվական միջոցների առատության պայմաններում ռադիոն շարունակում է մնալ հանրության իրազեկման կարևոր միջոցներից մեկն ու անբաժան ուղեկիցը: Եվ պետք է ուրախությամբ փաստեմ, որ դուք՝ ռադիոյի նվիրյալներդ, ամենայն

Տնական hand made շոկոլադ (տեսանյութ)

Հավանաբար տեսած կլինեք` hand made` ձեռքի աշխատանք հպարտ անունը կրող շոկոլադները որքան թանկ են ինչպես մեզ մոտ, այնպես էլ` արտասահմանում: Սակայն ոչինչ չի խանգարում մեզ` ամենասովորական շոկոլադե սալիկի եւ մի քանի գրամ ընկուզեղենի, չրեղենի, նարնջի կեղեւի առկայության պարագայում պատրաստել գեղեցիկ եւ տպավորիչ hand made շոկոլադներ` մի քանի րոպեում: Անհրաժեշտ մթերքները Շոկոլադ (ցանկալի է դառը, բայց

Գոյություն ունի՞ արդյոք Ղարաբաղյան կլան

«Հայաստանցի-ղարաբաղցի» թեման շատ է արծարծվում, բայց հիմնականում՝ բանավոր զրույցներում: Երբեմն այս տարածված ու բազմաչարչար թեմային գրավոր էլ են  անդրադառնում, բայց՝ շատ մակերեսային ու թռուցիկ, և շատ ավելի կոռեկտ, քան՝ բանավոր զրույցներում: Եթե որևէ մեկն իր հոդվածում գրի, որ ղարաբաղցիք գրավել են Հայաստանը, բոլորը կհարձակվեն այդ գրողի վրա՝ ասելով, որ սեպ է ծրում մեր ծողովրդի հատվածների

Հուշ-ցերեկույթ Բերձորում` նվիրված Ապրիլյան հերոսամարտի մարտիրոս-տղաներին (Ֆոտոշարք)

Տղերքը՝ ժպտադեմ, տղերքը՝ տխրադեմ… Սա Հայաստան է, և վերջ… Լեոնիդ Ազգալդյան 2016 թ. Ապրիլյան հերոսամարտի մարտիրոս-տղաներին նվիրված հուշ-ցերեկույթ շատ է կազմակերպվում հայոց բոլոր դպրոցներում, բուհերում ու այլուր: Եվ այսպես են տղաները դառնում անմահ, դառնում հավերժի ճամփորդ: 25 տարի առաջ ազատագրված ու վերստին հայացած Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգում նույնպես փառաբանվեցին տղաները,

Սա Գրետա մայրիկի, հերոսներ ծնած մեր հերոս մայրերի, հայ զինվորի տոնն է. Մանվել Գրիգորյան

Շնորհավորում եմ մեր ազգին Երկրապահի օրվա եւ մայիսյան բոլոր տոների կապակցությամբ: Մայիսի 8-9-ին մեր ժողովուրդը միանգամից չորս տոն է նշում: Այս երկու օրվա ընթացքում մենք տոնում ենք ֆաշիզմի նկատմամբ մարդկության տարած հաղթանակի օրը, տոնում ենք Շուշիի ազատագրման օրը, Արցախի ինքնապաշտպանության բանակի հիմնադրման օրը: Պարծանքով արձանագրենք, որ Արցախի պաշտպանության բանակն արդեն 25 տարեկան է: Արցախի բանակի

Վթար` Վաղարշապատ-Աղավնատուն ավտոճանապարհին. կան տուժածներ

Մայիսի 6-ին, ժամը 22:08-ին ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Աղավնատուն ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2101» մակնիշի 35 GC 379 պետհամարանիշով (վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Ն.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանցի 98 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց: Մեր «Ճերմակ Արջը» երրորդ տեղի համար գոտեմարտում ոտքի վնասվածքով 5:0 չոր հաշվով պարտության մատնեց Ուկրաինայի ներկայացուցիչ Դմիտրի Տիմչենկոյին ու բարձրացավ պատվո պատվանդանի բրոնզե հարթակ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի ինչպես բնական, այնպես էլ արհեստական խոտածածկով խաղադաշտերը ծայրահեղ անմխիթար վիճակում են

Մայիսի 6-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ Գործադիր Կոմիտեի արտահերթ նիստը: ՀՖՖ Գործկոմի նիստի ընթացքում ՀՖՖ Գործկոմի անդամների քննությանը ներկայացվեց Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի ենթակառուցվածքների առկա վիճակին, շահագործման նորմերին, տարվող խնամքի պատշաճությանը ծանոթանալու նպատակով ստեղծված հանձնաժողովի եզրակացությունը: Հանձնաժողովի՝ Գյումրիի ֆուտբոլի ակադեմիա կատարած ստուգայցի ընթացքում պարզվել էր, որ ակադեմիայի ինչպես բնական, այնպես էլ արհեստական խոտածածկով խաղադաշտերը ծայրահեղ անմխիթար

Արման Սահակյանը հեռացվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմից (Տեսանյութ)

Մայիսի 6-ին ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ ՀՖՖ 15-րդ տարեկան ժողովը: Ժողովում նախորդ տարվա գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նախորդ ֆինանսական տարվա հաշվապահական հաշվեկշիռը և ֆինանսական հաշվետվությունը ՀՖՖ ժողովի պատվիրակների հաստամանը ներկայացրեց ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: Այնուհետև հրապարակվեց անկախ աուդիտորական ընկերության զեկույցը, որից հետո Ժողովի պատվիրակները քվեարկեցին ֆինանսական հաջորդ

Սահմանապահ զինվորները մեղադրվում են վառելիքի գողության մեջ

Նրանք ստորագրել են չհեռանալու մասին

Եվրահանձնաժողովը հայտարարություն է տարածել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակման կապակցությամբ. «Ազատություն»

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակը հայտարարություն է տարածել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակման կապակցությամբ: Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ: «Մենք գնահատում են ԵԱՀԿ-ում նախագահող երկրների` Գերմանիայի, իսկ այժմ արդեն Ավստրիայի շարունակական ջանքերը Երևանում ԵԱՀԿ-ի գրասենյակի մանդատը երկարաձգելու վերաբերյալ ԵԱՀԿ որոշման մեջ տեղ գտած ձևակերպումների շուրջ ծագած խնդիրը հարթելու ուղղությամբ: Մենք աջակցություն ենք ցուցաբերել այդ

Հարգանքի տուրք՝ զոհված ոստիկանների հիշատակին (Ֆոտոշարք)

Ռոզա Ծառուկյանը 12-րդ անգամ այցելեց զոհվածների հուշահամալիր

«Երևանի գինու օրերը» կարող է դառնալ Հայաստանի այցեքարտը (Ֆոտոշարք)

«Արենի» փառատոն հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայիսի 5-ին եւ 6-ին կազմակերպել էր «Երևանի գինու օրեր» միջոցառումը: Երևանի ամենակոլորիտային անկյուններից մեկը՝ Սարյան փողոցի Թումանյան-Պուշկին խաչմերուկների հատվածը, գինու թագավորության էր վերածվել: Հնչում էր կենդանի երաժշտություն, Սարյան փողոցում ժպտացող, լուսանկարվող մարդիկ էին, այդ թվում բազմաթիվ օտարերկրացիներ: Այդտեղ  հանդիպեցինք նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին: Տերյան մշակութային

ՄԱՀՀԻ. Ադրբեջանի կարծր դիրքորոշումը հաղթահարելու միակ արդյունավետ քայլ է մնացել այդ երկրի հանդեպ պատժամիջոցներ սահմանելը

6 մայիսի, 2017թ., Երևան Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը (ՄԱՀՀԻ) վերջին ամիսներին ուշիուշով ու մտահոգությամբ հետևում է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ու նրա մանդատի շուրջ ծավալվող զարգացումներին: ԵԱՀԿ Մշտական խորհրդի ապրիլի 4-ի նիստում նախագահող Ավստրիայի ներկայացուցիչը հայտարարեց, որ չնայած իրենց ներդրած ջանքերին, անհնար է եղել համաձայնության հանգել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ: Հայաստանի Հանրապետության

Զարգացած տուրիզմ ունեցող երկրներին պատերազմն ավելի քիչ է սպառնում (Ֆոտոշարք)

Ի հակադրություն մեր Հանրապետության փոքր տարածքի, բնությունը անչափ բազմազան է ու գրավիչ: Այստեղ կրկին ունենք նույն խնդիրը: Բոլոր հետաքրքիր ու գեղեցիկ վայրերում փորձում են ինչ-որ հացատներ ու հյուրանոցներ կառուցել, մինչդեռ դրանցով վանում ենք ճանապարհորդին

Տարոն Մարգարյանը ՀԱՊՀ-ում մասնակցեց Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակումբի բացմանը

Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվեց աշխարհի իններորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակումբ: Արարողության ներկա էր նաեւ Երեւանի քաղաքապետ, Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը, որը, ինչպես նշեց ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը,  անձնական ծանրակշիռ աջակցություն է ցույց տվել ակումբի ստեղծմանը եւ անհրաժեշտ գույքով կահավորմանը: Տարոն Մարգարյանը շնորհավորելով պոլիտեխնիկցիներին՝ մաղթեց, որպեսզի նորաստեղծ ակումբը լիարժեք ու արդյունավետ

Վթար՝ Գյումրիում. կան տուժածներ

Մայիսի 6-ին, ժամը 18:09-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շեդրինի փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում գտնվող խանութի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2109» մակնիշի 35 AX 314 պետհամարանիշով (վարորդ՝ 1995 թ. ծնված Գ. Մ.)

Ուշադրություն. ոստիկանությունը փնտրում է Վանաձորի փոստային բաժանմունքի գողերին

2017 թվականի մարտի 10-ին, ժամը 5:09-ին, ինքնությունները չպարզված երկու անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը լինգով բացելով՝ մուտք են գործել «Հայփոստ-հյուսիս» մասնաճյուղի Վանաձորի Չուխաջյան 6 հասցեում գտնվող թիվ 2018 փոստային բաժանմունք, այնտեղից զգալի չափերի հասնող գողություն կատարել, իսկ ազդանշանային համակարգերի միանալուց հետո դիմել են փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշված տարածքի տեսախցիկները ֆիքսել

«Գյուրջիեւ» համույթի համերգները` եվրոպական քաղաքներում

«Գյուրջիեւ» համույթը մեծ հաջողություններով նոր է վերադարձել Հայաստան իր կարևոր համերգային շրջագայություններից` ելույթ  ունենալով եվրոպական երեք երկրներում` Ավստրիա, Հունաստան և Դանիա: Համույթը ելույթ է ունեցել ավստրիական Կրեմս քաղաքի Իմագո Դեյ փառատոնում, Զալզբուրգ քաղաքի Օդեյոն սրահում, Հունաստանի ամենահայտնի «Պառնաս» համերգասրահում, և Սմիրնիի քաղաքապետարանի սրահում: Դանիայում համերգը տեղի է ունեցել ապրիլի 24-ին՝ Տրինիդատիս եկեղեցում` Հայոց ցեղասպանության 102-րդ

«ՀՀԿ-ի ընդդիմախոսները Չարբախի «փոսից» Ծերեթելի դուրս գալու ճամփան գիտե՞ն»

Արամ Սուքիասյանը նկատեց՝ ՀՀԿ-ի ընդդիմախոսները քննադատում են իրենց, սակայն հարց է առաջանում՝ նրանցից քանի՞սն են Չարբախում եղել

Քրեական գործ՝ Իջևանում առանձնապես խոշոր չափի ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի բնապահպանության բաժնի աշխատակիցների կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառապետության թիվ 5-րդ պահաբաժնի տարածքում 83 տարբեր տեսակների և տրամագծերի ապօրինի հատված ծառերի վերաբերյալ կազմվել է արձանագրություն: Տավուշի մարզի դատախազը հանձնարարել է ոստիկանությանը ՀՀ քր. դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստել: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Իջևանի անտառապետության թիվ

«Ազգային ժողովի կանոնակարգ»-ն արժանացել է դրական եզրակացության

Մայիսի 6-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ տեղակալ Արսեն Առուստամյանը: Օրակարգում` պատգամավորներ Աշոտ Ղուլյանի, Հովիկ Ջիվանյանի, Գագիկ Պետրոսյանի և Դավիթ Մելքումյանի նախաձեռնած՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծն էր: Համահեղինակներից Հովիկ Ջիվանյանը, ներկայացնելով օրինագիծը, նշել է, որ նախագծի մշակումը պայմանավորված է

Այդ համաձայնագիրը ՀՀ-ի և ԵՄ-ի համագործակցության էությունն արտացոլող փաստաթուղթ է. Էդվարդ Նալբանդյան

Մայիսի 6-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա գտնվեց Եվրոպայի օրվան նվիրված` «Եվրոպան հանուն խաղաղության» խորագրով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին, որը կազմակերպվել էր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից: Ողջույնի խոսքով դիմելով ներկաներին՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Պարոն դեսպան, Հարգելի ներկաներ, Շնորհավորում եմ Եվրոպայի օրվա կապակցությամբ և շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում Եվրոպական միության

«Ճերմակ Արջը» կպայքարի ընդամենը բրոնզե մեդալի համար

Սերբիայում այսօր մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը անցանկալի անակնկալով սկսվեց Հայաստանի հավաքականի համար: Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, որը համարվում էր այս քաշային կարգում հաղթողի բացահայտ հավակնորդը, երեկոյան պայքարելու է միայն բրոնզե մեդալի համար: Սկսելով որակավորման փուլից՝ մեր «Ճերմակ Արջը» երկու անընդմեջ հաղթանակ տարավ, սակայն քառորդ եզրափակչում հավասար միավորներով (2:2) զիջեց

Անհրաժեշտ է իրականացնել օպտիմալացում և տնտեսված միջոցները ուղղել ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ծանոթացել իրականացվող բարեփոխումների, օպտիմալացման ծրագրերի ընթացքին և պատասխանատուների հետ քննարկել կրթության ոլորտում առկա խնդիրներին առնչվող հարցեր: Զեկուցվել է, որ վերջին ամիսների ընթացքում հանրապետութան դպրոցներում իրականացվել է ծանրաբեռնվածության ուսումնասիրություն և կառավարության աշխատակազմին ներկայացվել օպտիմալացման ծրագիր: Նշվել է, որ Հայաստանում առկա է 1385 դպրոց, նրանց հանձնված շենք-շինությունների

Աշակերտների դասադուլ և ուսուցիչների գործադուլ. ՄԻՊ ներկայացուցիչները` Վ. Պետրոսյանի անվան դպրոցում

Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան դպրոցում անթույլատրելի պայմանների վերաբերյալ հրապարակային տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ նույն օրը սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ: Արագ արձագանքման վարչության պետի տեղակալը և Երեխաների պաշտպանության բաժնի պետը չհայտարարված այց են կատարել դպրոց, առանձնազրույցներ են ունեցել դպրոցի տնօրենի, ուսուցիչների և աշակերտների հետ: Այցի ընթացքում պարզվել է, որ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման միջազգային արձագանքը

Հարավային Կովկասում ԵԱՀԿ միակ՝ երևանյան գրասենյակը փակվում է: Այս իրադարձությունով միջազգային կարևորագույն կառույցներից մեկը կորցնում է տարածաշրջանում իր գործունեության կարևորագույն հարթակը: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի խոսքով՝ Ադրբեջանը, չարաշահելով կազմակերպության կոնսենսուսի սկզբունքը, որի համաձայն նույնիսկ մեկ երկիր կարող է խափանել որոշումների ընդունումը՝ դեմ է հանդես գալիս ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության շարունակմանը, դրանով իսկ հակադրվելով ամբողջ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031