Օրվա լրահոսը

Կառավարություն են դիմել, որ մի ճար գտնեն, մակագրել են քաղաքապետարան

Բազմազավակության կոչեր կառավարությունն անում է, սակայն երբ հերթը հասնում է նրանց սոցիալական խնդիրներին, ձեռքները լվանում է: Օրերս Քիշմիրյանների ընտանիքը կառավարությանը հասցեագրած նամակի պատասխանն է ստացել, բայց ոչ կառավարության աշխատակազմից, այլ կրկին Երեւանի քաղաքապետարանից: Բազմազավակ ընտանիքի նամակը հասցեագրվել է քաղաքապետարան: Այսինքն` այն կառույցին, որն արդեն տասն անգամից ավելի միեւնույն պատասխանը տվել է այս ընտանիքին: «Բարձրացված հարցն

Գրիգոր Կարապետի ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ Լիբանանում

Մայիսի 4-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ արվեստագետ Գրիգոր Կարապետի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը։ Միջոցառումն անցկացվում է Լիբանանում Հայաստանի և Իտալիայի դեսպանությունների հովանավորությամբ և Լիբանան֊Հայաստան բարեկամության ընկերակցության հետ համագործակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին Լիբանանի քաղաքական կուսակցությունների, դատական իշխանությունների, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի հոգևոր, մշակութային, կրթական կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ, արվեստագետներ և այլք։ Իրենց ելույթներում Լիբանանում ՀՀ

«Տնտեսական շոկերից հետո Հայաստանը գնում է մակրոտնտեսական կայունության ճանապարհով». Վարդան Արամյան

Ներկայացնում ենք ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հարցազրույցը emerging-europe.com-ի գլխավոր խմբագիր Էնդրյու Վրոբելի հետ: -Երբ մենք հետ ենք նայում դեպի 2013-2015 թվականները, Հայաստանի ՀՆԱ-ի տարեկան աճը եղել է 3 տոկոս: Հիմա մենք տեսնում ենք, որ աճը կանխատեսվել է 2.9 տոկոս: Ի՞նչն է ընկած սրա հիմքում: Դուք իրավացի եք, սակայն մինչև Ձեր հարցին պատասխանելը թույլ տվեք

Մանդատները վայր դնելու պարտադրանքը քաղաքական դաշտի հերթական փչացման գործընթացն էր. Կարեն Քոչարյան

«Հայաստանյան դաշտն ընդհանրապես քաղաքական չէ, այնտեղ քաղաքական բաղկացուցիչ չկա: Փոխարենը կան քրեական տարրեր»,- լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Քաղտեխնոլոգը անընդունելի է համարում, որ կուսակցությունների ղեկավարները մարդկանց առաջ պայման են դնում իքս թվով ձայներ բերել: Նրա խոսքով` պատգամավորության թեկնածուների առջև չպետք է նման խնդիր դրվի, առավել ևս, երբ մարդիկ ընտրվում են,

Հանգուցյալի կողմից մահվանից քսանչորս օր հետո «ներկայացված» վճռաբեկ բողոքը բավարարվել է

«Անի 96» ՍՊ ընկերության տասներկու մասնակիցներ դիմել էին դատարան: Նրանցից Հասմիկ Գյուրջյանի ներկայացուցիչ, փաստաբան Գագիկ Խաչատրյանը (լուսանկարում) «Առավոտի» հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ նրանցից յուրաքանչյուրը 1996թ. 2 տոկոս փայաբաժնով հանդիսացել է նշյալ ընկերության մասնակիցը: 74% բաժնեմասի սեփականատերն էր Համլետ Պետրոսյանը, որն իր մահկանացուն է կնքել անցյալ տարվա հունիսի 5-ին: Ընկերության աշխատակիցները դիմել էին նաեւ ՀՀ

«Իրանն այդ հայտարարությամբ ապտակ հասցրեց Ադրբեջանին». Շիրակ Թորոսյան (Տեսանյութ)

«Իրանն ու Հայաստանը տարածաշրջանային անվտանգության հարցում ընդհանուր շահեր ունեն»,-ասում է պատգամավորը

ԲՀԿ-ի հետ տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ճշմարտության բացահայտում. Թևան Պողոսյան

«Ընտրական գործընթացներում քաղաքական բաղադրիչը սպանվել էր դեռ Ընտրական օրենսգրքով: Այդ է պատճառը, որ ընտրական գործընթացներում շատ դեպքերում գործել են քրեական տարրեր և փողոցային «ավտարիտետներ»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի արդեն նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ եթե նույնիսկ մի կուսակցություն փորձում էր քաղաքական դիսկուրս վարել, մնում էր մենակ, ոչ ոք նրա

Փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ ԳԱԱ-ի և ՏՀՏ-ների գործատուների միության միջև

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը նոր նախադրյալներ ստեղծեցին տնտեսության բոլոր ճյուղերում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ինովացիաների զարգացման համար:  Սույն թվականի մայիսի 6-ին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը հայտնեց. «Գիտությունների ազգային

«Ձեր այցը Բրյուսել հաջողված էր, և այն լրացուցիչ փաստարկներ տվեց Եվրոպական միությանը». Պյոտր Սվիտալսկին՝ Սերժ Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակություն: Հանրապետության Նախագահը շնորհավորել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, ԵՄ պատվիրակության ամբողջ անձնակազմին և ի դեմս նրանց՝ ԵՄ մեծ ընտանիքին «Եվրոպայի օրվա» կապակցությամբ, մաղթել հաջողություններ: «Բոլորովին վերջերս Եվրոպական երկրների առաջնորդները մեծ հանդիսավորությամբ նշեցին Հռոմի համաձայնագրերի 60-րդ տարեդարձը: Համաձայնագրեր, որոնց

Ոչ զբոսաշրջային ու դաժան Երուսաղեմ` Սյուզան Խարդալյանի հայացքով

Ռեժիսորի նոր՝ The Other Jerusalem ֆիլմը իսրայելա-պաղեստինյան հակամարտության ու «փոքր» մարդու ողբերգության մասին է Շվեդահայ ճանաչված կինովավերագրող, 3 տասնյակից ավելի ֆիլմերի հեղինակ Սյուզան Խարդալյանը հերթական ֆիլմն է նկարել, որ կոչվում է The Other Jerusalem: «Առավոտի» հետ զրույցում ռեժիսորը նշեց, որ 59 րոպեանոց ֆիլմը այն Երուսաղեմի մասին չէ, որ զբոսաշրջիկներն են տեսնում: The Other Jerusalem-ը վերաբերում

Երևանում որոշ ճանապարհներ փակ կլինեն

Հարգելի համաքաղաքացիներ, ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված` մայիսի 9-ին, ժամը 06:00-ից մինչև մայիսի 9-ի 10:00-ն Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան փողոցից  Գլինկայի փողոց ընկած երկկողմանի ճանապարհահատվածը  փակ կլինի: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան

«Ադրբեջանի գործն է՝ պատերազմ կսկսի՞, թե ոչ, բայց մենք պատրաստ ենք դիմակայելու». Շիրակ Թորոսյան (Տեսանյութ)

«Ադրբեջանը լրջագույն խնդիրներ կունենա, եթե պատերազմ սանձազերծի»,-ասում է ՀՀԿ-ական պատգամավորը

Ճգնավորյանի համար հոբելյանական տարում նրա հետ աշխատած տնօրենին շնորհվել է վիեննական ոսկի

Իրանահայ կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանը 80 տարեկան է։ Նրա անունը 1980-ականների վերջից սկսեց կապվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ որպես գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր։ Գուցե այսօրվա երիտասարդ սերունդը չհավատա, որ Ճգնավորյանն անլույս տարիներին իսկապես բուռն գործունեություն էր ծավալել հայրենիքում կամ չտավատա, որ համերգներն անցնում էին լեփ-լեցուն դահլիճներում: Դա շատ լավ հիշում են եւ երաժիշտները,

Մայիսի 9-ին և 28-ին թանգարանները բաց կլինեն ժամը 10-ից 18-ը, իսկ մայիսի 20-ին՝ ժամը 18-ից 24-ը

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր հրաման է ստորագրել, որով 2017թ. մայիսի 9-ին և մայիսի 28-ին նախարարության ենթակայության թանգարանները կաշխատեն ժամը 10։00-ից մինչև 18։00-ն, իսկ Թանգարանների գիշեր միջոցառմանը՝ մայիսի 20-ին, կաշխատեն ժամը 18։00-ից մինչև 24։00-ն։ Նույն հրամանով նախարարը թանգարանների տնօրեններին հանձնարարել է նշված ժամանակում ապահովել այցելուների սպասարկման համար անհրաժեշտ անձնակազմ և թանգարանի ցուցանմուշների անվտանգությունը, իսկ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 7-ին, 11-ին շրջանների զգալի մասում, 8-10-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 8-10-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մայիսի 7-ին, 11-ին՝ հատկապես գիշերը և կեսօրից

Սպիտակ փոշենման զանգված՝ դատապարտյալին բերված լահմաջոների վրա

Մայիսի 5-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, հանձնուքների ընդունման սենյակում զննության ենթարկելով դատապարտալ Շ. Մ.-ի համար քաղաքացի Վ. Բ.-ի կողմից բերված հանձնուքը, 28 հատ լահմաջոների վրա հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգված: Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին    

Ձեր կերպարները համոզիչ են, ազդեցիկ և խոսուն. Սերժ Սարգսյանը՝ Գուժ Մանուկյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Գուժ Մանուկյանին ծննդյան 80-ամյակի առթիվ՝ մաղթելով առողջություն, արևշատություն և ստեղծագործական նոր հաջողություններ: «Դուք հայ թատերարվեստի երախտավորներից եք, հայկական դերասանական դպրոցի լավագույն ավանդույթների կրողն ու շարունակողը, և Ձեր վաստակաշատ գործունեության յուրաքանչյուր շրջան արժևորվել է նշանակալի ձեռքբերումներով՝ բեմում, ռադիոյում և էկրանին: Ձեր դերասանական արվեստն առանձնանում

67 կոպեկ ջինս սպառողների սերունդ

Վերջերս Թբիլիսիում հանդիպեցի հին խորհրդային կոփվածության մտավորականներից մեկին: Ավանդական վրացական հյուրասիրության ժամանակ կենացների շարքում խմեցի Դաթո Թուրաշվիլիի կենացը, ում գրական ճանաչվածությունը ինձ հիացրել է: Զրուցակիցս ամենեւին չուրախացավ իմ կենացից, հակառակը՝ մտահոգվեց ու բաժակը դնելով սեղանին՝ քաղաքավարի ժպտաց, բայց չխմեց գինին: Իհարկե, նա փորձեց դա անել հնարավորինս աննկատ, սակայն իմ աչքից չվրիպեց: Ավելի ուշ, թուրքական բաղնիքների

Կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ մայիսի 5-ին կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի 2017 թ.-ի  անդրանիկ նիստը: Նիստի ընթացքում մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները, նախարարության կողմից նախօրոք մշակված հաշվետվային ձևաչափերով, ներկայացրել են  մարզերում և Երևան քաղաքում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նախարար Արտեմ Ասատրյանը, կարևորելով նիստի

Պլանային ջրանջատում Երևանում և Գյումրիում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին. 1. ս.թ. մայիսի 10-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Հասրաթյան փող. այգիների, Լեփսիուսի 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցների` նրբանցքներով, 6-րդ փողոցի, Կ.Ուլնեցու փող. 54, 56, 58, 58/1, 58/2, 66, 66ա, 70/1 շենքերի, 72-ից-78 զույգ համարների տների,

Հաց բերողի թաղման հանձնախմբի անդամները թաղման ժամանակ ինձ թողել էին ճանապարհին քարի նստած. Հաց բերողի մայր

Արթուր Սարգսյանի (Հաց բերող) մոր հայտարարությունը Ես՝ տիկին Դոնարա Պետրոսյանս, հանդիսնում եմ իմ որդի Հաց բերող Արթուր Սարգսյանի իրավահաջորդը: Մեծ դժվարություններ հաղթահարելով՝ մեծացրել եմ իմ երկու որդիներիս՝ Արթուր և Արսեն Սարգսյաններին, տալով նրանց իմ մայրական մեծ սերը, դաստիարակել եմ նրանց, որպես հանրությանը պիտանի քաղաքացիներ: Իմ որդիներից յուրաքանչյուրն ունի չորսական բարձրագույն կրթություն և կարծում եմ, որ

Օսկարակիր ռեժիսորը 5000 դոլարի մարտահրավերի կոչ է արել հայ կինոստեղծողներին

Մայիսի 2-ին՝ UCLA համալսարանում կայացած ընդունելության ընթացքում, «Խոստումը» եւ «Ռուանդա հյուրանոցը» ֆիլմերի օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը 5.000 ԱՄՆ դոլար պարգեւատրումով մարտահրավերի կոչ է արել կինոգործիչներին ողջ աշխարհով մեկ՝ 60 վայրկյանում եւ առանց երաժշտության՝ պատմելու մարդու իրավունքների մասին իրենց համար կարեւոր որեւէ պատմություն: «Իմ կարծիքով՝ կինոն աղետն առերեսելու եւ խիղճը բացահայտելու հզորագույն միջոցն է: Միջոցը՝ ինքը,

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԵՄ պատվիրակությանը Եվրոպայի օրվա կապակցությամբ

Այսօր, մայիսի 6-ին,  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն և շնորհավորել պատվիրակության աշխատակիցներին Եվրոպայի օրվա կապակցությամբ: Այցի ընթացքում Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ: Զրուցակիցները քննարկել են ԵՄ-Հայաստան հարաբերությունների ու համագործակցության շրջանակը: Հայաստանում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը կազդարարվի ԵՄ պատվիրակության կողմից կազմակերպված դասական

Մահացել է հնգյակից մեկը. Ա1+

Այսօր առավոտյան մահացել է Երևանում մայիսի 3-ին ծնված հնգյակից մեկը՝ «Էրեբունի» բ/կ-ում բուժում և խնամք ստացող աղջիկը։ Այդ մասին «Ա1+»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Մյուս երեխաները գտնվում են  Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, «Սուրբ Աստվածամայր» և «Մուրացան»» բժշկական կենտրոնների նորածնային վերակենդանացման բաժանմունքներում։ Երեխաներից երկուսի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, մյուս երկուսինը՝  ծայրահեղ

Ալերգիան կարող եք բուժել նեխուրի, եղինջի, կատվալեզվի եփուկով

Այն անձինք, ովքեր տառապում են ալերգիկ հիվանդությամբ, անհրաժեշտ է, որ լրիվ ապաքինվեն, որպեսզի վերականգնվի մարդու օրգանիզմի ռեակցիան: Ալերգիկ երեւույթները տարբեր են, ուստի, բուժում սկսելուց, նախ պետք է պարզել տեսակը եւ ապա բժշկի խորհրդով ստանալ բուժում: Ժողովրդական բժշկությունն առաջարկում է թեյի եւ սուրճի փոխարեն օգտագործել թարմ կատվալեզվի եփուկ: Այն հայտնի է հակաալերգիկ ազդեցությամբ: Եփել ինչպես թեյ

Սանիտարահիգիենիկ աշխատանքներ՝ քրեակատարողական հիմնարկներում

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում շարունակում են ընթանալ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված աշխատանքները: Այս գործողությունների շրջանակներում ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում սահմանված չափորոշիչներին համապատասխան իրականացվեցին դեզինսեկցիոն և դեզինֆեկցիոն միջոցառումներ: Նշենք, որ համապատասխան ընկերության մասնագետների կողմից բուժմասերի, բնակելի գոտիների, սանհանգույցների և խոհանոցների դեզինսեկցիոն և դեզինֆեկցիոն միջոցառումներն իրականացվում են բոլոր քրեակատարողական հիմնարկներում և կրում

41 պատգամավոր առաջին անգամ են մտնելու խորհրդարան. «Հրապարակ»

Իշխող Հանրապետականի 54 հոգանոց խմբակցությունում առաջին անգամ պատգամավոր դարձածները 18-ն են՝ ներառյալ ազգային փոքրամասնության երեք ներկայացուցիչները։ Նորեկներն են՝ Հրայր Թովմասյանը, Շուշան Սարդարյանը, Գեւորգ Կոստանյանը, Միհրան Հակոբյանը, Արման Սաղաթելյանը, Ջեմմա Բաղդասարյանը, Միհրան Պողոսյանը, Հակոբ Բեգլարյանը, Հարություն Կարապողոսյանը, Ալիկ Սարգսյանը, Նաիրի Սահակյանը, Ավետ Սարգսյանը, Գրիգոր Ավալյանը, Անդրանիկ Հարությունյանը, Վահան Հարությունյանը, Ռուստամ Մախմուդյանը (եզդի), Կնյազ Հասանովը (քուրդ), Արսեն

Դավիթ Լոքյանը՝ իր վերանշանակվելու մասին

Aravot.am-ը ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանից հետաքրքրվեց` իրեն պատկերացնո՞ւմ է նոր կառավարարության կազմում: «Այսինքն՝ ի՞նչ է նշանակում պատկերացնել»,-ասաց նախարարը:  Հարցրինք՝ հույս ունի՞, որ կվերանշանակվի նախարարի պաշտոնում: «Եթե առաջարկ լինի, կմտածեմ»,- պատասխանեց Դավիթ Լոքյանը: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ  

ԵՏՄ-ն փորձում է կրկնօրինակել ԵՄ-ին. բայց՝ միայն սահմանափակումների հարցում. «ՀԺ»

Մի կողմից Հայաստան ներկրվող ապրանքների մաքսազերծումը նպատակ ունի համալրել ՀՀ պետական բյուջեն: Սահմանելով մաքսազերծման ոչ ենթակա անձնական ապրանքների շատ բարձր շեմ, վնաս կհասցվի բյուջեին: Հաշվի առնելով առցանց առեւտրի տված հնարավորությունները, քաղաքացիները կսկսեն իրենց անհրաժեշտ ապրանքները կամաց կամաց ներկրել արտերկրից, շրջանցելով մաքսազերծումը: Դրանից կտուժեն ներմուծումներով զբաղվող առաջին հերթին փոքր ու միջին ընկերությունները, կտուժի բյուջեն եւ այլն:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031