Օրվա լրահոսը

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ

Ապրիլի 19-ին և լույս 20-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 500 կրակոց: Շփման գծի հարավային, արևելյան և հյուսիսային ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է տարբեր տրամաչափի դիպուկահար հրացաններ (77 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են

Հինգ մեդալ սամբոյի Եվրոպայի առաջնության առաջին օրը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք ապրիլի 19-ից 21-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայի Sportovni hala Kralovka մարզապալատում անցկացվում են Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունները, որին ի թիվս 25 պետության շուրջ 200 մարզիկների, մասնակցում են նաև Հայաստանը ներկայացնող 19 մարզիկ- մարզուհիներ: Ուրախալի է, որ մրցումների առաջին օրը մեր մարզիկներից հինգն արժանացան մեդալների. Վարսիկ Գրիգորյանը, Ֆելիքս Դանիելյանը, Վահագն Չալյանը

Սամվել Բալասանյանի իտալերենով ողջույնը Սերժ Սարգսյանի հարազատների հովանու ներքո անցկացվող փառատոնին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Գյումրու դրամատիկական թատրոնում պաշտոնապես բացվեց «Վերածնունդ» միջազգային 9-րդ մրցույթ-փառատոնը, որին այս տարի մասնակցում են ավելի քան 3000 անհատ կատարողներ եւ համույթներ աշխարհի 35 երկրներից՝ ԱՄՆ-ից, Ավստրիայից, Ավստրալիայից, Բելառուսից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Էստոնիայից, Իսպանիայից, Իրանից, Իտալիայից, Լատվիայից, Չինաստանից եւ այլ երկրներից: Այն սկսվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ելույթով։ Դահլիճում նստելու ազատ

ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել «ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրության կապակցությամբ

Հատուկ քննչական ծառայությունն այսօր քրեական գործ է հարուցել «ՍԱՍ» ընկերության ժողովի ժամանակ արված ու Hayastan24.com կայքում հրապարակված ձայնագրության առթիվ։ Հիշեցնենք՝ վերոհիշյալ ձայնագրությունում լսվում է, որ մի տղամարդ ներկաներին հորդորում է աշխատել Արտակ Սարգսյանի («ՍԱՍ-ի Արտակ») համար, իսկ ով ձայն չի բերի՝ նրա հետ հարաբերությունները առաջվանը չեն լինի, և նա կկորցնի աշխատանքը։

«Ամեն ինչ չէ, որ արժե անել հանուն մանդատի». Հովսեփ Խուրշուդյանը Փաշինյանին խորհուրդ է տալիս հանգստանալ

Խուրշուդյանը Փաշինյանին հիշեցրեց իր խոսքերը, թե ինչպես են միասին որոշել գնալ Ծիծեռնակաբերդ ու ինչպես է Փաշինյանը հորդորել նշել Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը. «Հիմա հետին թվով հերոսանալը եւ իրեն քաջ տղու տեղ դնելը եւ մեղադրել Րաֆֆի Հովհաննիսյանին ձայները փոշիացնելու, Ծիծեռնակաբերդ գնալու եւ աղոթելու մեջ կարծում եմ պարզապես ազնիվ չէ»:

Ֆիյոնն ու Լը Պենը փոխլրացնում են իրար Արցախյան հակամարտության լուծման տարբերակներով

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկու կարեւորագույն թեկնածուների հայտարարությունները՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման  պատկերացումներ փոխանցելու ուղղությամբ դիտարժան կետեր են ներառում իրենց մեջ։ Որքան էլ դրանց նայենք ընտրական շարժառիթների նկատումով, այնուամենայնիվ խնդրի իրազեկման հակամարտության էության, պատմականի նկատմամբ իրազեկվածության երեւույթը փաստացի է։ Առավել եւս, երկուսն էլ նախապատրաստված են այս հարցի դիմագրավմանը ճշգրիտ պատասխաններ տալու։ Պարզ է, որ ընտրական նկատումներից մեկնած

Արամ Պաչյան. «Ցտեսություն, Ծիտ, քեզ նույնիսկ մոռացումը չի փրկի»

Ապրիլի 19-ին Միրզոյան գրադարանում տեղի ունեցավ ժամանակակից գրող Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպի վերամշակված տարբերակի շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է «Դարակ» հրատարակչությունը: «Ցտեսություն, Ծիտ»-ը հեղինակի առաջին վեպն է, որ լույս է տեսել 2012թ.-ին: Վեպում ներկայացված են բանակից զորացրված տղայի՝ Ծտի մտորումները: «Դժվար է ասել՝ ինչու անհրաժեշտություն առաջացավ հրատարակել վեպը փոփոխություններով: Կան բացառիկ գրողներ, որոնք գոհ են

Ռազմաբազայից անհետացած զինծառայողը հայտնաբերվեց Գյումրու «Մուշ» թաղամասի բնակարաններից մեկում

Հենց նոր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ Գյումրու 102-րդ ռազմաբազայի անհետացած պայմանագրային զինծառայող՝ 35-ամյա Դմիտրի Լոշմանովին հայտնաբերել են Գյումրու «Մուշ» թաղամասի բնակարաններից մեկում։ Նրան այս պահին ուղեկցում են ոստիկանություն, նրա վրա մարմնական վնասվածքներ չկան։ Թե ինչպես և ինչու է նա հայտնվել այդ բնակարանում, հանգամանքները ճշտվում են։ Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Էրդողանի ծանր «կիսահաղթանակը»

Սահմանադրական հանրաքվե Թուրքիայում. կիսվեցին ոչ միայն ձայները, այլեւ կիսվեց եւ բեւեռացվեց երկիրը Կիրակի օրը Թուրքիան քվեարկեց հօգուտ նախագահ Էրդողանի առաջարկած Սահմանադրության, բայց չնչին առավելությամբ՝ 51/49 հարաբերակցությամբ: Ոչ միայն ձայներն են փաստորեն կիսված, այլեւ այդ հստակ բաժանարար գծերն անցնում են երկրի քարտեզի վրայով: Էրդողանին մերժեցին երկրի խոշորագույն քաղաքները՝ Ստամբուլը, Անկարան, Իզմիրը, Ադանան, Անթալիան, քրդաբնակ նահանգները՝ բացառությամբ

Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գեւորգյանը հաղթանակ տարան Եվրոպայի առաջնության ութերորդ տուրում

Ռիգայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց 18-րդ անհատական առաջնության ութերորդ տուրում Հայաստանը ներկայացնող չորս շախմատիստներից Լիլիթ Գալոյանը (նկարում) եւ Մարիա Գեւորգյանն առավելության հասան մրցակիցների նկատմամբ, Լիլիթ Մկրտչյանը բաժանեց միավորը, իսկ Էլինա Դանիելյանը պարտվեց Նանա Ձագնիձեին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լեւոն Արոնյանը ամրապնդում է դիրքերը Գերմանիայում

Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Բադեն-Բադենում ընթացող շախմատի «GRENKE Chess Classics» գերմրցաշարի չորրորդ տուրում քիչ առաջ պարտության մատնեց գերմանացի Մաթիաս Բլյուբաումին: Սա Լեւոն Արոնյանի երկրորդ անընդմեջ հաղթանակն է Գերմանիայում: Նա մյուս երկու պարտիաներն ավարտել է ոչ-ոքի: Տուրը դեռ չի ավարտվել եւ  հայ գրոսմայստերը 3,0 միավորով այս պահի դրությամբ մրցաշարային աղյուսակի առաջատարն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանն առհասարակ ցուցմունք չի տվել նախաքննության ընթացքում

«Դրանից հետո նույնիսկ չեն էլ հրավիրել հարցաքննության». Դավիթ Գյուրջյան

Վարչապետը և Հայաստանում Սերբիայի դեսպանը քննարկել են տնտեսական կապերի ակտիվացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դուշան Սպասոևիչին: Հաջողություն մաղթելով Սերբիայի դեսպանին պատասխանատու առաքելության մեջ և ընդգծելով, որ Հայաստանը շահագրգռված է Սերբիայի հետ համագործակցության խորացմամբ՝ վարչապետը հույս է հայտնել, որ իր գործունեությամբ նա կնպաստի երկու երկրների պատմական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը: Կառավարության ղեկավարը, հատկապես կարևորել է

«Ինչի՞ չի ասել, որ Կարեն Կարապետյանը ղարաբաղցի է, դուխը չի՞ հերիքում». Ալեն Սիմոնյանը՝ «Что? Где? Когда?» խաղացող սոցիոլոգին

Եկեք մի հատ հիշենք, էլի, Տարոն Մարգարյանը ինչից հետո դարձավ քաղաքապետ: Նա դարձավ քաղաքապետ, երբ Բեգլարյան Գագիկը ապտակեց նախագահի աշխատակցին, դրանից հետո Տարոն Մարգարյանին նորից չվստահեցին քաղաքապետի պաշտոնը եւ հրավիրեցին Կարեն Կարապետյանին: Իսկ երբ Կարեն Կարապետյանը գնաց, ամենայն հավանականությամբ այլընտրանք չունենալու պատճառով Տարոն Մարգարյանը դարձավ քաղաքապետ:

Կասկածվում է այլ անձի փոխարեն քվեարկելու մեջ

Թիվ 9/53 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ: Նախնական քննության տվյալներով՝ Գ.Սիմոնյանը՝ ծնված 1987թ. ապրիլի 2-ին, ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցելու նպատակով ժամը 13:00-ի սահմաններում եղբոր` Դ.Սիմոնյանի հետ, այցելել է թիվ 9/53

Բնապահպանները «Լիդիան Արմենիային» բոյկոտում են, կառավարությունն էլ արտոնություն է տալիս

Ամուլսարի հանքի շահագործման թույլտվություն ստացած ընկերությունը հարկային արտոնություն կստանա

2 միլիարդ դրամ`իշխանի բազմացման նպատակով

Ձկան ծնողական կազմի համար բազմացման կայան կհիմնեն

Անդրիաս Ղուկասյանի մեղադրանքը խստացվել է. նա փորձե՞լ է մտնել ՊՊԾ գունդ. armtimes.com

Զանգվածային անկարգությունների կազմակերպելու մեջ մեղադրվող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանի մեղադրանքն այսօր ծանրացվել է: Մեր զրույցում Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն ասաց, որ Ղուկասյանի մեղադրանքի ծավալը փոփոխվել է, ծանրացվել: Այսպիսով, Ղուկասյանը մեղադրվում է նրանում, որ նա փորձել է մտնել ՊՊԾ գնդի տարածք, գրավել շենքեր-շինություններ, տրանսպորտային միջոցներ, ռազմամթերք կրել, պատանդներ պահել՝ ՀՀ քրեական օրենսգրքի

«Ճակատագրի հեգնանքով այսօր դատապարտվողի կարգավիճակում եմ». նախկին դատավոր

Կաշառք վերցնելու համար մեղադրվող նախկին դատավորը չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը

Տարոն Մարգարյանը հանդիպել է «Գրանթ Թորնթոն» ընկերության ներկայացուցիչների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է անկախ աուդիտորական, հարկային և խորհրդատվական ընկերությունների ցանկում աշխարհի առաջատար «Գրանթ Թորնթոն Ֆրանսիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն և «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի հիմնադիր Դանիել Քուրքջյանի և ընկերության ներկայացուցիչների հետ: Առանձնակի կարևորելով ընկերության միջազգային գործունեությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ իսկապես կարևոր է, երբ նման ընկերությունների հիմնադիրները հենց հայեր են, ովքեր այդպիսով

Որոշ դիտորդներ հնարավոր է հայտնվեն սեւ ցուցակում՝ անբարեխիղճ աշխատելու համար

«Քաղաքացի դիտորդը» ներքին քննություն է սկսել

Թուրքիայում քրդամետ ԺԺԿ-ն սպառնում է դուրս գալ խորհրդարանից

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցությունը կարող է դուրս գալ խորհրդարանից, եթե սահմանադրական հանրաքվեի արդյունքները չվերանայվեն: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է կուսակցության փոխնախագահ Սելին Սայեք Բյոքեն: Չորեքշաբթի Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը կքննի սահմանադրական հանրաքվեի արդյունքների վերաբերյալ բողոքները, այդ թվում երկրի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության՝ հանրաքվեին արդյունքները չեղարկելու  մասին բողոքը: Քրդամետ ԺԺԿ-ն դատարան է

Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող նախկին դատավորը պահանջում է գլխավոր դատախազի պաշտպանությունը

Ամբաստանյալի աթոռին հայտնված դատավորը պնդում է՝ գլխավոր դատախազը պետք է պաշտպանի մեղադրանքը

Ինտելեկտուալ խաղ-մրցույթ` Տիգրանակերտի արգելոցում (Ֆոտոշարք)

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդը (ՀՏՎՊՄԽ-ICOMOS) 1982թ. առաջարկել է ապրիլի 18-ը հռչակել Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օր: 1 տարի անց ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է առաջարկը: Այս օրվան նվիրված՝ Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը «Մտքի ուժ» հասարակական կազմակերպության հետ Տիգրանակերտի արգելոցում անցկացրեց ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ հանրապետության բոլոր շրջաններից ու մայրաքաղաքից եկած

Ապօրինի ծառահատում Սյունիքում

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Ճակատեն գյուղում ապօրինի ծառահատման դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը: Նախնական տվյալներով՝ 2017թ. մարտին Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի «Մաչի խութ» կոչվող տարածքում՝ մինչև աճի դադարեցման աստիճանը, ապօրինի հատվել է տարբեր տեսակի և տրամագծի 35 ծառ` պետական անտառային ֆոնդին պատճառելով խոշոր չափի վնաս:

Մարդը պետք է նմանվի վայրի գազանի, որ աչք փակի այս արհավիրքի վրա. «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ». «Ալիք»

Հայ հասարակությունն անամոթաբար անգործության է մատնված: Կոչ ենք անում բոլորիդ, ում մեջ մարդասիրության գոնե կաթիլ է մնացել, գալ Էջմիածին և օգնություն ցուցաբերել մեր բազմաչարչար ժողովրդին:

«Մենք այստեղ նստած չենք կարող համայնքի ծրագրերը, խնդիրներն ավելի լավ պատկերացնել». Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է մարզերի 20 համայնքների ղեկավարներին, ովքեր ներկայացրել են համայնքների զարգացման լավագույն ծրագրերը: Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակն է նոր որակ հաղորդել տարածքային կառավարման եռաստիճան համակարգին՝ համայնքներ, մարզպետարաններ, կառավարություն համագործակցությանը: «Մենք համոզված ենք, որ տարածքային զարգացումը, և ընդհանրապես, մեր երկրի զարգացումն անհնար է, եթե մարզերը, համայնքները հստակ չպատկերացնեն, չունենան զարգացման ծրագրեր,

«Հանգրվան 60». Ամերիկահայ գրող Ավիկ Դերենցը ներկայացրեց իր նոր գիրքը

Ավ. Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ ամերիկահայ գրող Ավիկ Դերենցի «Հանգրվան 60» երկհատորյակի շնորհանդեսը: Գրքի առաջաբանի հեղինակը Ավիկ Իսահակյանն է, որը շնորհավորեց հեղինակին 60- ամյակի առթիվ և կարևորեց հայրենիքից հեռու հայկական ոգով ստեղծագործելու կարևորությունը. «Նա իր բանաստեղծություններով վառել է հայրենիքի փարոսը»: Երկհատորյակում ընդգրկվել են բանաստեղծի վերջին տարիների լավագույն ստեղծագործությունները, որոնք հիմնականում գրված են հայրենիքի, սիրո,

Քննարկվել են ՀՀ դպրոցներում գործածվող ռուսերենի դասագրքերի և ռուսերենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին առնչվող մի շարք հարցեր

ՌԴ հումանիտար առաքելության ներկայացուցիչը նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է քննարկել ռուսաց լեզվի դասավանդման արդյունավետությունը բարձրացնելու առաջարկներն ու աջակցելու կրթական ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031