Օրվա լրահոսը

Ոստիկանությանը հատկացված 207,070,258 դրամը ընտրողներին ծանուցագրեր ուղարկելու համար էր

Զանգվածային լրատվության որոշ միջոցներ տեղեկատվություն են տարածել, թե ՀՀ ոստիկանությունը 207,070,258 դրամ է ծախսելու փոստային ծառայությունների համար, և «Հայփոստի» հետ մարտի 21-ին կնքված պայմանագրի վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն է։ Իրականում խոսքը ոչ տարեկան փոստային ծառայությունների մասին է, ոչ էլ ոստիկանության կատարելիք ծախսերի: ՀՀ ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ բնակչության պետական ռեգիստրը վարող՝ ՀՀ կառավարության

Երևանի Սիրահարների այգում բացվել է «Սիրո միություն» արձանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցու հեղինակած «Սիրո միություն» արձանի բացման արարողությանը: Մայրաքաղաքի Սիրահարների այգում տեղադրված արձանի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և քանդակի հեղինակ Դավիթ Երևանցուն: Շնորհակալություն հայտնելով քանդակի հեղինակին երևանյան արձանների թիվը ևս մեկով ավելացնելու համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ

102-րդ ռազմաբազայից անհետացած զինծառայողին վերջին անգամ տեսել են խմիչք գնելիս

Գյումրու 102-րդ ռազմաբազայի անհետացած պայմանագրային զինծառայող՝ 35-ամյա Դմիտրի Լոշմանովի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։ Aravot.am-ին հայտնի դարձավ, որ հարցաքննվել են նրա ծառայակից ընկերները, որոնք նշել են, թե Դմիտրին մեծ սեր է ունեցել խմիչքի նկատմամբ։ Նա կրտսեր սերժանտ է, ամուսնացած չէ, բնակվում է 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվող հանրակացարանում՝ «կազարմայում», մի քանի այլ ծառայակիցների հարևանությամբ։ Ոստիկանության որոնողական աշխատանքների

Ի՞նչ նորություն կա մեծահարուստ ռուսաստանահայերի ներդրումներից (Տեսանյութ)

Սյունիքում բացվող ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը 3 միլիոն դոլարի ներդրում կանի

Հետախուզվում է սպանություն կատարելու համար

Ապրիլի 11-ին Ջրվեժ թաղամասում նա կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է հասցրել մի քաղաքացու ու սպանել։ Արթուր Գևորգյանի գտնվելու վայրի, կամ նրա մասին որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք անհապաղ դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։ Տեղեկություն տրամադրած անձի գաղտնիությունը երաշխավորվում է։   ՀՀ ոստիկանություն

Հայոց Ցեղասպանութեան ճանաչում՝ Ռոտ Այլընտի մէջ

Ապրիլ 13ը եղաւ պատմական օր մը Ռոտ Այլընտի հայութեան համար: Արդարեւ, յատուկ բանաձեւով մը, տեղւոյն նահանգային խորհրդարանը ճանչցաւ Հայոց Ցեղասպանութիւնը: Միաժամանակ, նահանգը ճանչցաւ Հրեաներու Ողջակիզումը: Այս երկու բանաձեւերը արդիւնքն էին ներկայացուցիչներ Քեթրին Գազարեանի եւ Արոն Ռուկընպըրկի հետեւողական աշխատանքներուն: Խորհրդարանի խօսնակ Նիքըլաս Մաթիէլօ յայտնեց, թէ այս բանաձեւերը միաձայնութեամբ վաւերացուեցան: Նիստին ներկայ էին տեղի Սուրբ Սահակ-Մեսրոպ եւ

Փոքր գյուղացիական տնտեսությունների զարգացումը շարունակում է հրատապ խնդիր մնալ Հայաստանում

Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում կատարվող կարևոր բարեփոխումներին զուգահեռ փոքր ֆերմերային և ընտանեկան գյուղացիական տնտեսությունների հզորացումը դասվում է առաջնահերթ խնդիրների շարքին։ Կարևորելով նրանց դերը՝ Միավորված ազգերի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ապրիլի 19-ին տարածաշրջանային ծրագրի շրջանակում կազմակերպում է աշխատաժողով՝ խնդրին առնչվող նախարարությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների, ԳԱՄԿ-երի, ֆերմերների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ: 1990-ական թվականներին Հայաստանում

«ՀՀ-ն հողերի հարցը բացելու դեպքում երբեք չի գնա նրան, որ ԼՂՀ կարգավիճակը մնա օդում կախված». Նավասարդյան (Տեսանյութ)

«Բայց Ադրբեջանն էլ իր հերթին չի համաձայնում ԼՂՀ կարգավիճակի հարցին»,-նկատում է Նավասարդյանը:

Կնքվեց ազատ տնտեսական գոտու ստեղծման պայմանագիրը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Սյունիք Ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ի միջև ապրիլի 19-ին կնքվեց ՀՀ Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու կազմակերպման պայմանագիրը, որը ստորագրեցին նախարար Սուրեն Կարայանը և ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Ղուկասյանը։ Պայմանագրի առարկան են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակ քաղաքային, Կարճևան գյուղական համայնքների և Արաքս գետով պարփակված տարածքում ստեղծված գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության,

Ամռանը Այրում կայարանում գարշահոտը կխեղդի մարդկանց

Կոյուղու խնդիրը վաղուց է առկա

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Արտակ Մկրտչյանը

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մկրտչյանը: Արտակ Մկրտչյանը ծնվել է 1963թ-ին` Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Նա ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայիկիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2006թ-ին: Արտակ Մկրտչյանի գիտական գործունեության գլխավոր ուղղություններն են` էլեկտրամագնիսական ալիքների և տարրական մասնիկների փոխազդեցությունը տարբեր միջավայրերի հետ

«Պուտինն է միակ ուժը, որն արգելափակում է Էրդողանի ծավալումը Սիրիայում». Արման Նավասարդյան (Տեսանյութ)

Արման Նավասարդյանը նաեւ նշեց, որ եթե մահապատժի կիրառումն օրենքով ընդունվեց, Թուրքիայի ճանապարհը դեպի Եվրոպա կփակվի

ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Վլադիմիր Հարությունյանը

ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վլադիմիր Հարությունյանը: Վլադիմիր Հարությունյանը ծնվել է 1957 թ.` Լոռու մարզի Քարինջ գյուղում: Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Նա 2006թ-ից ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինս­տի­­տուտի տնօրենն է: Վլադիմիր Հարությունյանի հիմնական աշխատանքները նվիրված են հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության հիմնախնդիր­ներին: Նա ավելի

«Իրավունք ունի՞ դատապարտվածի մայրը նամակ գրել ՀՀ նախագահին». Փառանձեմ Մեյթիխանյան

Հայտնի լեզվաբանի ամուսնու սպանության գործով փաստաբանն ահազանգում է, որ պաշտպանական կողմը դիմում է սադրանքների

Իրանցի գործարարներն առաջարկել են Հայաստանում հիմնել տոմատի մածուկի արտադրություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին ընդունել է ջերմոցաշինությամբ և տոմատի մածուկի արտադրությամբ զբաղվող իրանական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների: Համառոտ ներկայացնելով իրենց գործունեությունը`հյուրերը նշել են, որ մեծապես հետաքրքրված են գյուղատնտեսության ոլորտում հայկական կողմի հետ տարբեր ուղղություններով համագործակցություն ծավալելու հարցում: Մասնավորապես իրանցի գործարարները ցանկություն են հայտնել Հայաստանում հիմնել լոլիկի վերամշակման գործարան` արտադրանքը Եվրասիական տնտեսական միության

«Զառան միշտ, ԱԺ-ում էլ մեր կողքին է եղել». Կարինե Դանիելյան

Բնապահպանը նաև բարձրաձայնեց Երևանի խնդիրների մասին

Ջրվեժում տեղի ունեցած սպանության գործով հետախուզում է հայտարարվել անչափահասի նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է Ջրվեժում 35-ամյա տղամարդու սպանության շարժառիթը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք՝ 2017թ. ապրիլի 11-ին ահազանգ է ստացվել առ այն, որ Ջրվեժի Մայակ թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա: Դեպքի վայրի զննությամբ

«Այդ ձայնագրությունները խայտառակ դրվագներ են, որոնք իշխանությունը չդատապարտեց». Լարիսա Ալավերդյան (Տեսանյութ)

«Շատ անգամ կաշառքի հետ կապված արդարացումներ են հնչում, որոնք լավ ազդակ չեն»,-նկատեց Լարիսա Ալավերդյանը

Ազիզ Թամոյանը երախտագիտությամբ է ընդգծել այն հանգամանքը, որ Հայաստանում լիովին պաշտպանված են եզդիների իրավունքները

Ապրիլի 19-ին եզդիական համայնքը տոնում է Նոր տարին՝ Մալաքե Թաուսը: Նոր տարվա առաջին օրը համարվում է ապրիլի 13-ից հետո ընկած առաջին չորեքշաբթի օրը: Նշենք, որ ավանդույթի համաձայն՝ եզդիները նախ այցելում են իրենց հանգուցյալներին: Տոնական օրվա առթիվ Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ է հանդիպել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանի եւ Կարեն Բոթոյանի

ԱՍԵԿՈՍԵ

Չկա ավելի կույր, քան նա, ով չի ցանկանում տեսնել: ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿԻ

Դեսպանը շնորհավորել է ԵԼՔ դաշինքի անդամներին` ընտրություններում արդյունավետ, հետևողական աշխատանքի և գրանցած հաջողությունների համար

Ապրիլի 19-ին ԵԼՔ դաշինքի Կենտրոնական գրասենյակում Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել են ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկիին և Քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեա Խալուպովային։ Դեսպանը շնորհավորել է ԵԼՔ դաշինքի անդամներին խորհրդարանական ընտրություններում արդյունավետ, հետևողական աշխատանքի և գրանցած հաջողությունների համար։ Հանդիպման ընթացքում ԵԼՔ դաշինքի առաջնորդներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը

Եվս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար

2017թ.-ի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանող լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևանի բնակիչ Լևոն Գասպարյանը` 02.04.2017թ.-ին, ընտրատեղամաս գնալիս, նկատելով Ռուսթավելի 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբի դիմաց հավաքված քաղաքացիներին և ընտրությունների ընթացքը նշված տարածքում լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի թղթակից

Արայիկ Խանդոյանի պաշտպանը հաղորդում է ներկայացրել սեռական հայհոյանքներ տված դատախազի դեմ

«Ընդդեմ իրավական կամայականության» փաստաբան Արա Ղարագյոզյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում ապրիլի 4-ին՝ բողոքի քննության ժամանակ, իր պաշտպանյալ Արայիկ Խանդոյանը տեսնելով, որ նիստը դռնփակ է ընթանում, բորբոքվել է, ու դիմելով դատախազին, ասել է. «Ես չեմ ուզում ձեզ տեսնել, քանի որ դուք եք սպանել իմ եղբորը՝Հաց բերողին»: Ըստ Ա.Ղարագյոզյանի, դատախազ Պետրոս Պետրոսյանը` ի պատասխան

Դավիթ Սաֆարյան. «Սա իմ կյանքի մեծ կտորն է»

«Սա անկախության տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերից մեկն է»,- ասաց ֆիլմը ներկայացնող Րաֆֆի Խաչատրյանը:

«Բուհերի միջազգայնացումը Հայաստանն ավելի կզարգացնի». Ալեքսանդր Մարկարով

Ապրիլի 19-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝« Համալսարանի միջազգայնացում՝ ռազմավարություն և որակի ապահովում» թեմայով: Գիտաժողովի ընթացքում Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի և Ուկրաինայի գործընկերները խոսեցին ծրագրի ընթացքում ձեռք բերված արդյունքների և առաջիկա ծրագրերի մասին: «Տեմպուս» ծրագրի գերնպատակն է նպաստել Արևելյան գործընկերության երկրների բուհերի միջազգայնացմանը: « Տեմպուսը» Եվրոպական Միության ծրագիր է՝ ուղղված բարձրագույնկրթությանհամակարգի արդիականացմանը:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 20-ին՝ առավելապես հյուսիսային շրջաններում, 22-ին, 23-ին՝ հատկապես օրվա երկրորդ կեսին, 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 21-22-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 23-24-ի

Հարսանիքներում ռոքը եւս պահանջված է դառնում. «Ժողովուրդ»

Ապրիլի 17-ին «The Beautified Project» հայտնի ռոք խումբը վերջին վեց ամսվա դադարից հետո Երեւանի պետական տիկնիկային թատրոնի դահլիճում հանդես եկավ համերգով, որի ընթացքում հնչեցին խմբի 11-ամյա գործունեության շրջանակում ստեղծված լավագույն երգերը։ Այն դիտարկմանը, որ Հայաստանում վերջին տարիներին ծաղկում է ապրում փոփ-ռոք ժանրը, Անդրե Սիմոնյանը պատասխանեց. «Այո՛, կա նման միտում, այդ կերպ փոփ երգիչները լայն զանգվածներին

ԶԼՄ-ներով թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և թմրամիջոցներին առնչվող այլ հրապարակումների մշտադիտարկման արդյունքները 2016 թվականին

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2016 թվականին զանգվածային լրատվության միջոցներով թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և թմրամիջոցներին առնչվող այլ հրապարակումների մշտադիտարկման արդյունքները ամփոփող տեղեկանք, որում համեմատականներ են անցկացվել նախորդ տարիներին իրականացված համանման ուսումնասիրության հետ: 2016 թ. թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամիջոցների մասին հավաքագրվել և դիտարկվել է 1505 հրապարակում, որոնցից

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031