Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանի մեղադրանքը խստացվել է. նա փորձե՞լ է մտնել ՊՊԾ գունդ. armtimes.com

Զանգվածային անկարգությունների կազմակերպելու մեջ մեղադրվող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանի մեղադրանքն այսօր ծանրացվել է: Մեր զրույցում Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն ասաց, որ Ղուկասյանի մեղադրանքի ծավալը փոփոխվել է, ծանրացվել: Այսպիսով, Ղուկասյանը մեղադրվում է նրանում, որ նա փորձել է մտնել ՊՊԾ գնդի տարածք, գրավել շենքեր-շինություններ, տրանսպորտային միջոցներ, ռազմամթերք կրել, պատանդներ պահել՝ ՀՀ քրեական օրենսգրքի

«Ճակատագրի հեգնանքով այսօր դատապարտվողի կարգավիճակում եմ». նախկին դատավոր

Կաշառք վերցնելու համար մեղադրվող նախկին դատավորը չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը

Տարոն Մարգարյանը հանդիպել է «Գրանթ Թորնթոն» ընկերության ներկայացուցիչների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է անկախ աուդիտորական, հարկային և խորհրդատվական ընկերությունների ցանկում աշխարհի առաջատար «Գրանթ Թորնթոն Ֆրանսիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն և «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի հիմնադիր Դանիել Քուրքջյանի և ընկերության ներկայացուցիչների հետ: Առանձնակի կարևորելով ընկերության միջազգային գործունեությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ իսկապես կարևոր է, երբ նման ընկերությունների հիմնադիրները հենց հայեր են, ովքեր այդպիսով

Որոշ դիտորդներ հնարավոր է հայտնվեն սեւ ցուցակում՝ անբարեխիղճ աշխատելու համար

«Քաղաքացի դիտորդը» ներքին քննություն է սկսել

Թուրքիայում քրդամետ ԺԺԿ-ն սպառնում է դուրս գալ խորհրդարանից

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցությունը կարող է դուրս գալ խորհրդարանից, եթե սահմանադրական հանրաքվեի արդյունքները չվերանայվեն: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է կուսակցության փոխնախագահ Սելին Սայեք Բյոքեն: Չորեքշաբթի Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը կքննի սահմանադրական հանրաքվեի արդյունքների վերաբերյալ բողոքները, այդ թվում երկրի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության՝ հանրաքվեին արդյունքները չեղարկելու  մասին բողոքը: Քրդամետ ԺԺԿ-ն դատարան է

Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող նախկին դատավորը պահանջում է գլխավոր դատախազի պաշտպանությունը

Ամբաստանյալի աթոռին հայտնված դատավորը պնդում է՝ գլխավոր դատախազը պետք է պաշտպանի մեղադրանքը

Ինտելեկտուալ խաղ-մրցույթ` Տիգրանակերտի արգելոցում (Ֆոտոշարք)

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդը (ՀՏՎՊՄԽ-ICOMOS) 1982թ. առաջարկել է ապրիլի 18-ը հռչակել Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օր: 1 տարի անց ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է առաջարկը: Այս օրվան նվիրված՝ Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը «Մտքի ուժ» հասարակական կազմակերպության հետ Տիգրանակերտի արգելոցում անցկացրեց ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ հանրապետության բոլոր շրջաններից ու մայրաքաղաքից եկած

Ապօրինի ծառահատում Սյունիքում

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Ճակատեն գյուղում ապօրինի ծառահատման դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը: Նախնական տվյալներով՝ 2017թ. մարտին Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի «Մաչի խութ» կոչվող տարածքում՝ մինչև աճի դադարեցման աստիճանը, ապօրինի հատվել է տարբեր տեսակի և տրամագծի 35 ծառ` պետական անտառային ֆոնդին պատճառելով խոշոր չափի վնաս:

Մարդը պետք է նմանվի վայրի գազանի, որ աչք փակի այս արհավիրքի վրա. «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ». «Ալիք»

Հայ հասարակությունն անամոթաբար անգործության է մատնված: Կոչ ենք անում բոլորիդ, ում մեջ մարդասիրության գոնե կաթիլ է մնացել, գալ Էջմիածին և օգնություն ցուցաբերել մեր բազմաչարչար ժողովրդին:

«Մենք այստեղ նստած չենք կարող համայնքի ծրագրերը, խնդիրներն ավելի լավ պատկերացնել». Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է մարզերի 20 համայնքների ղեկավարներին, ովքեր ներկայացրել են համայնքների զարգացման լավագույն ծրագրերը: Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակն է նոր որակ հաղորդել տարածքային կառավարման եռաստիճան համակարգին՝ համայնքներ, մարզպետարաններ, կառավարություն համագործակցությանը: «Մենք համոզված ենք, որ տարածքային զարգացումը, և ընդհանրապես, մեր երկրի զարգացումն անհնար է, եթե մարզերը, համայնքները հստակ չպատկերացնեն, չունենան զարգացման ծրագրեր,

«Հանգրվան 60». Ամերիկահայ գրող Ավիկ Դերենցը ներկայացրեց իր նոր գիրքը

Ավ. Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ ամերիկահայ գրող Ավիկ Դերենցի «Հանգրվան 60» երկհատորյակի շնորհանդեսը: Գրքի առաջաբանի հեղինակը Ավիկ Իսահակյանն է, որը շնորհավորեց հեղինակին 60- ամյակի առթիվ և կարևորեց հայրենիքից հեռու հայկական ոգով ստեղծագործելու կարևորությունը. «Նա իր բանաստեղծություններով վառել է հայրենիքի փարոսը»: Երկհատորյակում ընդգրկվել են բանաստեղծի վերջին տարիների լավագույն ստեղծագործությունները, որոնք հիմնականում գրված են հայրենիքի, սիրո,

Քննարկվել են ՀՀ դպրոցներում գործածվող ռուսերենի դասագրքերի և ռուսերենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին առնչվող մի շարք հարցեր

ՌԴ հումանիտար առաքելության ներկայացուցիչը նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է քննարկել ռուսաց լեզվի դասավանդման արդյունավետությունը բարձրացնելու առաջարկներն ու աջակցելու կրթական ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

«Սա ուղղակի արհամարհանք է քաղաքացու նկատմամբ». Եղիշե Պետրոսյանի բողոքը՝ Տարոն Մարգարյանին

Պարզ է, որ Տարոն Մարգարյանը կարող է դա չտեսնի, բայց նրա ինչ-որ աշխատողներ են թերացել, չէ՞: Կարելի է կիլոմետրով քայլել եւ աղբաման չգտնել փողոցում՝ այս մեր սեմչկա չրթող ժողովրդի պարագայում, դա թերացո՞ւմ է, թե՞ չէ: Կարելի է, չէ,՞ դնել: Կինո Մոսկվայի մոտի գեղեցիկ ժամացույցը ամիսներով չի աշխատում: Հարց՝ ինչի՞ է այդ երեք մետրանոց ժամացույցը այնտեղ դրված:

Ցեղասպանություն վերապրածի հիշողությունների մասին թոռնուհու անգլերեն գիրքը` ընթերցողի սեղանին

Ապրիլի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Դոուն Անահիտ ՄակՔինի «Հարյուրամյա ճանապարհ: Հայկական ոդիսական» գրքի շնորհանդեսը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը, մտավորականներ, ուսանողներ, հյուրեր: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Կարևորելով ցեղասպանություն վերապրածի հիշողությունների մասին թոռնուհու անգլերեն գրքի ծնունդը՝ նախարարը մասնավորապես նշեց. «Մեր սիրելի

Նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է «Սպայկա» ընկերության ընթացիկ գործունեությանն ու զարգացման ծրագրերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Հանրապետության Նախագահը գյուղատնտեսության, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարների, Արարատի մարզպետի ուղեկցությամբ այցելել է «Գրինհաուզ» ընկերություն, ծանոթացել ընկերության զարգացման և ներդրումային ծրագրերի շնորհիվ արձանագրված հաջողություններին՝ ինտենսիվ այգիների ընդլայնման և ջերմոցաշինության ոլորտում իրականացված ներդրումներին, ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ստեղծված ենթակառուցվածքներին, կատարված ներդրումների արդյունքում ստեղծված աշխատատեղերին և

Գարեգին Բ-ն, աղոթք բարձրացնելով հայրենյաց զոհված պաշտպանների հոգիների հանգստության համար, օրհնեց նրանց մայրերին և այրիներին

Մեր Սուրբ Եկեղեցին մշտապես աղոթում է Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած իր զավակների համար: Հայրենիքի համար կյանքի նվիրաբերումը ամենանվիրական զոհաբերություն է նկատում մեր Եկեղեցին:

Զարուհի Փոստանջյանի տեգոր դուստրը եւ մի խումբ կանայք՝ ավագանու թեկնածու

Իսկ «Ելք» դաշինքը ներկայացրել է 63 հոգանոց ցուցակ, որը եզրափակում է հայտնի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: «Ելքի» ցուցակում 24 գործազուրկ կա: Ի տարբերություն «Երկիր Ծիրանիի», սա տղամարդկանց թիմ է ավելի շատ, 63 թեկնածուներից իգական սեռի ներկայացուցիչ է ընդամենը 18-ը:

Ռուսական օդուժը զորավարժություններ է անցկացնում Հայաստանում

Դրանց մասնակցում է շուրջ 500 զինծառայող և ավելի քան 100 միավոր ռազմական հատուկ տեխնիկա, այդ թվում՝ Բուկ-Մ1-2, Ս-300Բ զենիթահրթիռային համալիրներ, ՄիԳ-29 կործանիչներ, Մի-24Պ և Մի-8ՄՏ ուղղաթիռներ:

«Նիկոլը կայացած աստղ է, եթե միայն ձայնով լիներ, էշից լավ երգիչ չէր լինի». Եղիշե Պետրոսյանը՝ Փաշինյանի երգելու մասին

Այն կատակներին, որ Փաշինյանը ագռավներին քշել է՝ Եղիշե Պետրոսյանն ասաց. «Այնքան ագռավ քշող եմ տեսել իմ կյանքում, որ արդեն սոխակ են դարձել ու, նաեւ, վաստակավորներ են: Հետո, կարծեմ, Նիկոլը չի հավակնում երգչի տիտղոսին: Նա ակտիվ քաղաքական գործիչ է, որը նաեւ փորձեց երգել: Շատ են այնպիսիները, որոնք ոչ գործիչ են, ոչ երգում են, անգամ չեն էլ խոսում, կնոպկա սեղմելուց էլ մեկ-մեկ փուստ են անում»:

Ղազախստանի հայկական մշակութային կենտրոնը նշում է 20 ամյակը

«Մեր ուժը միասնության մեջ է» խորագրով ապրիլի 14-ին Ղազախստանի Պետրոպավլովսկ քաղաքում մեծ շուքով նշվեց տեղի «Կենտրոն» հայկական մշակութային կենտրոնի գործունեության 20-ամյակը: Հանդիսությանը ներկա էին Ղազախստանում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Մհեր Բադալյանը, «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնների ընկերակցության նախագահ Արտուշ Կարապետյանը, երկրի տարբեր մարզերի հայ համայնքների, ինչպես և Պետրոպավլովսկի այլ ազգային համայնքների նախագահներ: Հայ դիվանագետին և համայնքային

Արդյո՞ք Հայաստանում կհասնենք որակյալ մագիստրոսական կրթության

Օֆելյա Ամիրխանյան Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) կրթության հարցերով փորձագետ   2005թ. Բոլոնիայի գործընթացին Հայաստանի Հանրապետության անդամակցությունից մեկ տասնամյակից ավելի է անցել, սակայն մինչ այժմ հարցադրումներ են կատարվում, թե ինչ արդյունքներ արձանագրեցինք այդ ընթացքում: Թվում էր, թե ինտեգրացիոն շարժման մեջ լինելով՝ ամեն ինչ արվեց բարձրագույն մասնագիտական կրթության բարեփոխումների գործընթացում, որի դրույթները նախատեսում էին

ՍԱՊԾ-ն ժամանակավորապես է կասեցրել Արցախում աճեցված բրձնի խմբաքանակի իրացումը

Փաթեթավորված բրնձի մակնշումը թերի է եղել՝ բացակայել է համապատասխանության նշանը, և ՍԱՊԾ-ն ժամանակավորպես կասեցրել է խմբաքանակի իրացումը՝ մինչև անհամապատասխանության վերացումը, միաժամանակ, տրամադրվել է մասնագիտական խորհդատվություն այն կարճ ժամկետում շտկելու և իրացնելու նպատակով:

Մոտ 60 սիրիահայեր ավելի մրցունակ կդառնան Հայաստանի աշխատաշուկայում

56 սիրիահայ ներկայացրեց 2016թ. նոյեմբերին մեկնարկած դասընթացների արդյունքում ձեռք բերած գիտելիքը: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան կլոր սեղան (ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան/Կլոր սեղան) հիմնադրամի դահլիճում կայացած միջոցառման ընթացքում սեղանի ձևավորման, վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման, զգեստների մոդելավորման և օտար լեզուների դասընթացների մասնակիցները ներկայացրեցին իրենց գործնական գիտելիքի առաջին արդյունքները: Դասընթացն իրականացրել է «Արտ Հաուս» ուսումնական կենտրոնը: Նախաձեռնությունը կյանքի է

«Ջավախք» հայրենակցական միության հայտարարությունը. զգոնության կոչ ենք անում Հայաստանի և Վրաստանի իշխանություններին

Օրերս միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի մասնակցելու նպատակով Բաքու էր այցելել Ախալցխայի քաղաքապետը: Այս փաստը խիստ դժգոհություն առաջացրեց Ախալցխայի հայության մեջ, ովքեր իրավամբ գտնում են, որ առնվազն 50%-ով իրենց քվեներին պարտական քաղաքապետը պարտավոր էր հարգել հայերի ազգային զգացմունքները և ապրիլյան քառօրյա պատերազմի և Հայոց ցեղասպանության տարելիցների համապատկերին չպետք է մեկներ Ադրբեջան: Առավել վրդովեցուցիչ է այն, որ ցուցահանդեսի

Թոմաս դե Վաալ. Ալիևի հաշվարկները կարող են փոխվել, եթե փոխվեն հանգամանքները. Civilnet

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտը քննարկում էր կազմակերպել Հայաստան-Ադրբեջան ստատուս-քվոյի վերաբերյալ «Կարնեգի» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալի հետ: «Սև այգի» և «Կովկաս» գրքերի հեղինակ Դե Վաալը պատասխանում է վաշինգտոնաբնակ լրագրող, Հարավային Կովկասի հարցերով մասնագիտացած փորձագետ Focus on Karabakh-ի խմբագիր Էմիլ Սանամյանի հարցերին։ – Ձեր վերջին վերլուծության մեջ Դուք նշում եք, որ երբ խոսքը վերաբերում

Օձի խայթոցի դեպք է արձանագրվել

ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն ապրիլի 19-ին առաջին ահազանգն է ստացել օձի խայթոցի վերաբերյալ: Դեպքը տեղի է ունեցել Երևանում: Տուժածը Արարատի մարզի բնակիչ է: Նա տեղափոխվել է բժշկական հաստատություն, որտեղ ներարկվել է հակաթույն: Հիվանդի վիճակը կայուն է: Տեղեկացնում ենք, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են հակաթույնով։ Բնակչության բոլոր խմբերի համար ներարկումն իրականացվում է անվճար

«Լաստանավով փոխադրումները բավարար չեն, պետք է ՀՀ-Իրան երկաթգիծը կառուցել». Վազգեն Սաֆարյան (Տեսանյութ)

«Եթե ժամանակին Հայաստանը լաստանավ գներ, հնարավոր կլիներ նաեւ ուրիշների բեռները փոխադրել, իսկ մեր բեռների համար նպաստավոր սակագին կունենայինք»,-ասում է նա

Ապրիլի 23-ին և 24-ին Երևան քաղաքի մի շարք փողոցներում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա միջոցառումներով պայմանավորված` ապրիլի 23-ին և 24-ին Երևան քաղաքում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը հետևյալ փողոցներում. Ապրիլի 23-ին, ժամը 20-ին, ֆրանսիայի հրապարակից ջահերով երթի մեկնարկի կապակցությամբ` Բաղրամյան պողոտան, Կիևյան փողոցը և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարող հատվածները: Ապրիլի 24-ին, առավոտյան ժամը 6.30-ից մինչև 23-ը` Լենինգրադյան-Աթենք փողոցների խաչմերուկից` Աթենքի

Կառավարության նիստում կանդրադառնան հնագույն Աստվածաշնչին

350 տարի առաջ Ոսկան Երեւանցին տպագրել է հայերեն առաջին Աստվածաշունչը

Մաքրվել ու բարեկարգվել են Արարատի մարզի հուշարձանների տարածքները

Մասնագիտական օրվան նվիրված սանմաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Արարատի մարզի Արտաշատ, Արարատ քաղաքների և մոտ 14 համայնքների Երկրորդ աշխարհամարտում զոհվածների, Մեծ եղեռնի զոհերի, Արցախյան ազատագրական պայքարի նահատակների 25 հուշարձանների տարածքներում։ Մաքրվել է նաև Արարատ գյուղում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի տարածքը: Արարատ քաղաքում և Արարատ գյուղում անցկացված հուշարձանների տարածքների սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031