Օրվա լրահոսը
ԿԲ-ն կտրուկ նվազեցրել է տնտեսական աճի կանխատեսումը. «Հայոց աշխարհ»
Տարեվերջին ընդառաջ Կենտրոնական բանկը կտրուկ նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները։ Բանկը ակնկալում է, որ տարեկան տնտեսական աճը կտատանվի ընդամենը 1,3-1,8 տոկոսի սահմաններում։ Սա անհամեմատ ցածր է տարվա կեսերին ներկայացված գնահատականներից։ Երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի կանխատեսումներով, ԿԲ¬ն Հայաստանում սպասում էր մինչեւ 3,6 տոկոս աճ։ Վատագույն սցենարով՝ աճը գնահատվում էր առնվազն 2,7 տոկոս։ Մինչդեռ չորրորդ
«Հայոց ցեղասպանության ժխտումը ճանապարհ է հարթել իսլամական ահաբեկչության համար». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 29-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի պատգամավորներ Օմար ալ Արաբին եւ Ալան Բաքերիին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալը: ԱԺ փոխնախագահը ողջունել է սիրիացի պատգամավորների այցը Հայաստան եւ նշել, որ հայ-սիրիական բարեկամությունը դարերի պատմություն ունի, որն առավել ամրապնդվել է՝ Սիրիայի կողմից Ցեղասպանությունից մազապուրծ
Հերմինե Նաղդալյանը`ՀՀԿ-ական կանանց հագուկապի եւ սանրվածքների քննադատության մասին
«Ես խղճում եմ այն տղամարդկանց, ովքեր որեւէ անելիք, ասելիք այլեւս չունեն իրենց կյանքում, քաղաքականության մեջ, եւ իրենց մնացել է անդրադառնալ կանանց հագուկապին, արտաքին տեսքին»,- այսօր խորհրդարանում, ի պատասխան լրագրողներից մեկի հարցի՝ այսպես ասաց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Լրագրողի հարցը վերաբերում էր ՀՀԿ-ի 16-րդ համագումարում ՀՀԿ-ական կանանց հագուկապի, սանրվածքների մասին սոցիալական ցանցերում հնչող քննադատություններին եւ հեգնանքներին:
Խոսրով Հարությունյան. Այո, մենք երբեւէ չենք էլ հավակնում ինքնուրույն շատ պատասխանատու դերակատարում ունենալ. «Չորրորդ իշխանություն»
Ես ձեզ կարող եմ ընդամենը մի բան ասել՝ այո, մենք ազդեցիկ քաղաքական ուժ չենք։ Ես երեկվա երեխան չեմ, որ ավելորդ հավակնություններ ունենամ։
«95-ին եկել ենք ԱԺ մեկ խնդրով՝ պաշտպանում էինք Ղարաբաղը, որին վերջում դուք ուզում էիք տալ». Գալուստ Սահակյանը՝ ՀՀՇ-ին
Գալուստ Սահակյանն անցավ ավելի տղայական ոճի. «Այդպես հրամայաբար խոսել, թե ինչու ԱԺ փոխնախագահը Արամ Մանուկյանին պիտի ինչ-որ բան ասեր, եթե Արամ Մանուկյանը բան է ասում, հասնում է նաեւ իրեն ասելու: Այդ իսկ պատճառով էլ, եթե նորից կասեք՝ նորից ինչ-որ բան մեր կողմից կլսեք»:
Ջրի, էլեկտրաէներգիայի վճարի մասին ուղարկվող հաղորդագրությունները վտանգավոր են
«ՀՀ-ն ստորագրել է Բուխարեստի կոնվենցիան ու ընդունել է այն փաստը, որ կիբեր տարածքը չունի սահմաններ»:
«Ով-ով՝ Հերմինե Նաղդալյանն իրավունք չունի քննադատել». ՀՀՇ-ի պոլի փետի թեման՝ ԱԺ-ում (Տեսանյութ)
Ըստ Լեւոն Զուրաբյանի, եթե կա մի կուսակցություն, որն իրավունք չունի մի թթու խոսք ասել ՀՀ առաջին նախագահի եւ ՀՀՇ-ի հասցեին, դա հենց ՀՀԿ-ն է, որովհետեւ ՀՀՇ-ի եւ առաջին նախագահի կատարված բոլոր «հանցագործություններից եւ սխալներից» հետո ՀՀԿ-ն եւ նրա լիդերները՝ Աշոտ Նավասարդյանը, Գալուստ Սահակյանը սատարել են ՀՀՇ-ին:
Բոլոր պայմանները ստեղծված են ինքնավար արևային կայանների տեղադրման համար
Փոքր հզորությամբ ինքնավար արևային կայանների տեղադրման համար Հայաստանում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները։ Կատարված օրենսդրական փոփոխություններից հետո այսուհետ ֆիզիկական և իրավաբանական անձինք սեփական կարիքները բավարարելու համար կարող են տեղադրել մինչև 150 կՎտ հզորությամբ արևային ինքնավար կայաններ, արտադրել էլեկտրաէներգիա, իսկ ավելցուկը վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը։ Դրա համար ոչ միայն չի պահանջվում որևէ լիցենզիա, այլև ամբողջ
Հրդեհ Վարդենիսի դպրոցում
Նոյեմբերի 29-ին, ժամը 10.36-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցում, այրվում է դասասենյակ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկը ետ է վերադարձվել: Փրկարարներն իրականացրել են տարհանման աշխատանքներ՝ 91 աշակերտ և 20 ուսուցիչ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.56-ին, մարվել՝ 11.00-ին: Այրվել է Զալիբեկ Հակոբյանի անվան դպրոցի (երկհարկանի)
Կինը ոստիկանության կայքի հրապարակումից ճանաչել է իրեն կողոպտողին
Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ հոկտեմբերի 17-ին անհայտ անձը Ավանեսովի փողոցի թիվ 10 շենքի մոտ քաշել-պոկելով բացահայտ հափշտակել է 1949 թ. ծնված Վարդիթեր Դ.-ի պարանոցի ոսկյա վզնոցը՝ պատճառելով 300.000 դրամի վնաս: Նոյեմբերի 25-ին կինը ոստիկանության police.am կայքում զետեղված «Ավազակային հարձակում կատարողները հայտնաբերվեցին և ձերբակալվեցին» հրապարակման լուսանկարներից ճանաչել է իր ոսկյա վզնոցը հափշտակող անձին:
Կապիտալը ոչ թե անմիջական, այլ միջնորդավորված ներկայություն կլինի առաջիկա քաղաքական դիմակայության մեջ. «Հայոց աշխարհ»
Համախմբումը՝ միայն իշխանական ճամբարում Ավարտվող քաղաքական աշունը թեպետ այնքան էլ հարուստ չէր ներքաղաքական զարգացումներով, բայց արտաքուստ խաղաղ ու հանգիստ գործընթացների խորքում ակնհայտորեն նկատվում է, մի կողմից, ներքին լարվածության անտեսանելի աճ, մյուս կողմից, այն լիցքաթափելու համար իշխանությունների ջանքերի նկատելի ակտիվացում։ Այդ պատճառով պատահական չէ, որ աշնան իսկական «քաղաքական բրենդը» դարձան սեպտեմբերի 13-ին նոր վարչապետի պաշտոնը ստանձնած
ՀՀԿ-ի Կոլումբոսը. «Չորրորդ իշխանություն»
Չէ՞ որ ամերիկյան քաղաքակրթությունը հենց այդպես էլ ստեղծվել է՝ բնիկներին կամ ոչնչացրել են, կամ քշել ռեզերվացիաները։
Հասմիկ Պապյան. «Շատ եմ ուզում հավատալ նոր վարչապետին». «Փաստ»
Սակայն վերջին օրերին նրա անդամագրվելը Հանրապետական կուսակցությանը մտորելու տեղիք է տալիս…
«Ո՞նց եք։ Լավ ենք». Նիդերլանդների հանրային հեռուստաընկերությունը Հայաստանի մասին ֆիլմեր է հեռարձակել
Հայաստանի զարգացման հիմնադրամի և Նիդերլանդների Թագավորությունում մեր երկրի դեսպանության աջակցությամբ BNN հանրային հեռուստաընկերության “3 op Reis” ճամփորդական ծրագրի նկարահանող խումբը մեկշաբաթյա այցելությունից հետո Հայաստանի մասին 2 տեսաֆիլմ է հեռարձակել։ Ճամփորդական լրագրողներն իրենց առաջին ֆիլմով հոլանդացի զբոսաշրջիկներին ներկայացնում են Վերնիսաժը, Կասկադը, Հանրապետության հրապարակը, Շախմատի տունը, Ծիծեռնակաբերդը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, այլ վայրեր։ Պատասխանելով «Ինչու՞ են հայերը շախմատից այդքան
Հանրապետական կուսակցությունում վերջնականապես փորձ է արվում վերացնել ներկուսակցական պայքարի օջախները. «Փաստ»
Հանրապետական կուսակցության երկար սպասված ու գովազդված համագումարը կայացավ։ Հայաստանյան հասարակական-քաղաքական ու լրատվական դաշտը գլխովին թաղված է համագումարի արդյունքների, ուղերձների ու ենթատեքստերի «բացահայտումներով»։ Սակայն իրականում մի շարք ոչ էական ու խմբագրական բնույթի փոփոխություններից զատ, Հանրապետականի համագումարը, ըստ էության, արմատական որևէ նորություն չբերեց, ինչքան էլ այդ մասին հայտարարեն կուսակցության վերին էշելոնի տարբեր ներկայացուցիչներ։ Համագումարի թերևս ամենաուշագրավ նորությունը
Վթարային ջրանջատում Քանաքեռ-Զեյթունում և Կոտայքում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 30-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 1-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: 1. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Քանաքեռ թաղամասի 1-ից-17 և Զ. Սարկավագի փողոցների` իրենց նրբանցքներով, Ֆանարջյան, Աղասու, Զաքյան, Մ. Մելիքյան փողոցների, Ծարավաղբյուրի փող. 55/6, 55/8, 55/11 համարների և 1-ից-103
Քննարկվում է ցածր դասարաններում արեւմտահայերեն ուսումնասիրելու հարցը. «Հայկական ժամանակ»
Վերջին օրերին տարբեր հարթակներում քննարկման առարկա է դառնում արեւմտահայերենը որպես առանձին առարկա հայաստանյան դպրոցներ ներմուծելու հարցը։ Դրա նպատակահարմարության ու անհրաժեշտության վերաբերյալ հնչում են տարբեր կարծիքներ։ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը հաստատեց, որ ուսումնական պլանով «արեւմտահայերեն» առարկան նախատեսված է, ընդ որում, արդեն մի քանի տարի։ Բայց այն չի դասվում պարտադիր
Կոլումբիայի ավիաաղետի վայրում ողջ մնացածներ են գտնվել
Կոլումբիայի Անտիոքիա նահանգում տեղի ունեցած ավիավթարից, տարբեր տեղեկությունների համաձայն, փրկվել է 6-10 մարդ: 360 Radio Colombia ռադիոկայանը Twitter-ի իր էջում գրել է, որ, ըստ Ռիոնեգրո քաղաքի իշխանությունների, տեղի հիվանդանոցներ է տեղափոխվել 10 մարդ: Այլ տեղեկությունների համաձայն՝ փրկվել է 6 մարդ: Հիշեցնենք, ըստ ճշտված տեղեկությունների՝ օդանավում եղել է 81 մարդ, այդ թվում անձնակազմի 9 անդամ:
Լուկաշենկոն և Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ԼՂ վերաբերյալ
Բելառուսը և Ադրբեջանը հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ ըստ միջազգային իրավունքի նորմերի լուծման օգտին: Ինչպես գրում է բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը, այս մասին ասվում է երկու երկրների նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իլհամ Ալիևի համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է նոյեմբերի 28-ին՝ Բաքվում տեղի ունեցած հանդիպումից հետո: Դրանում ասվում է, որ կողմերը կարևորում են Լեռնային Ղարաբաղի
Զինված ուժերի սպառազինության վարչության նախկին պետ. «Ինձ չեն կանչում, չեն անհանգստացնում, որեւէ բան չկա». «Հրապարակ»
Առաջադրեցին, հետո հասկացան, որ ճիշտ չէր, ազատ արձակեցին։
Վոլեյբոլի տղաների մրցաշարով ավարտվեցին ՀՀ 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական խաղերը
Վոլեյբոլի տղաների մրցաշարի եզրափակիչ խաղերով ավարտվեցին ապրիլին մեկնարկած 4 խաղային ձևերից (ֆուտզալ, հանդբոլ, բասկետբոլ և վոլեյբոլ) տղաների և աղջիկների շրջանում 7 առաջնություններ ընդգրկած ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական խաղերը: Մասնակցություն ունեցան պետական և ոչ պետական 15 բուհերի 1000-ից ավել ուսանողներ։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզասրահում կազմակերպված վոլեյբոլի մրցաշարի տղաների առաջնությունում հաղթողի գավաթի համար
Անհապաղ այց «Փոքր Մհեր» կրթահամալիր
2016 թվականի նոյեմբերի 28-ին տեղեկատվության հրապարակային աղբյուրներում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ «Փոքր Մհեր» կրթահամալիր պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը պարբերաբար սպառնալիքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել կրթահամալիրի սաների հասցեին՝ նվաստացնելով նրանց արժանապատվությունը: Երեխաների իրավունքների պաշտպանության և նրանց շահերի ապահովման նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ ու իրականացվել է
Կոլումբիայում բրազիլացի ֆուտբոլիստներ տեղափոխող օդանավ է կործանվել
Կոլումբիայի Անտիոքիա նահանգում կործանվել է օդանավ, որում եղել է 81 մարդ, այդ թվում անձնակազմի 9 անդամ և բրազիլական «Շապեկոէնսե» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ: Այս մասին հաղորդում է 360 Radio Colombia-ն: Ըստ նախնական տեղեկության՝ Բոլիվիայից Մեդելին թռչող օդանավը Ռիոնեգրո քաղաքի շրջանում անհետացել է ռադարների տեսադաշտից: Օդաչուն Մեդլինի Կորդովա օդանավակայանի դիսպետչերներին հասցրել է տեղեկացնել, որ վառելիքի պակաս ունի:
ՀՀԾ-ն 8 դոպինգ փորձանմուշ է վերցրել Հայաստանի առաջնությունների մասնակիցներից
Ավարտվեցին հանրապետության ձյուդոյի՝ մեծահասակների եւ գնդակային հրաձգության՝ երիտասարդական առաջնությունները, որոնցում որոշվեցին չեմպիոններն ու մեդալակիրները: Աչքի ընկած մարզիկները հավաքականների կազմերում կնախապատրաստվեն մրցաշրջան 2017-ի միջազգային պատասխանատու մեկնարկներին: Երկու առաջնությունների ընթացքին ներկա են եղել Հայաստանի հակադոպինգային ծառայության սպաները՝ ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Արեգ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նրանք երկու մարզաձեւերում մարզիկներից վերցրել են դոպինգի ութ փորձանմուշ (4-ական ձյուդո եւ
Առանց որևէ ապացույցի Թրամփը հայտարարել է, որ իր հաղթած ընտրությունները կեղծված են. «Ամերիկայի Ձայն» (Տեսանյութ)
«Ամերիկայի Ձայն». Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների հաղթող թեկնածու Դոնալդ Թրամփը կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել կիրակի օրը «Թվիթեր»-ի իր էջում արած մի շարք գրառումների շնորհիվ:
Դատախազը քրեական գործ է հարուցել «Երևանի փողոցներից մեկում «Ջունգլ»-ը ծեծի է ենթարկել կնոջը» վերտառությամբ հրապարակման ուսումնասիրմամբ
ԶԼՄ-ներում տեղ գտած՝ «Երևանի փողոցներից մեկում «Ջունգլ»-ը ծեծի է ենթարկել կնոջը» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստված նյութերի և քաղաքացի Հ.Մ.-ի հաղորդման ուսումնասիրության արդյունքում, հսկողություն իրականացնող դատախազը, առերևույթ հայտնաբերելով ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու հիմքերը, 28.11.2016թ. ՀՀ քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածով դատախազը հարուցել է քրեական գործ: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է
Բացասման սկզբունքով
Պատկերացրեք մի քաղաքացու, որը ընտրակաշառք չի վերցնում, լույսի-գազի պարտքեր չունի, փոփոխական հաջողությամբ փակում է իր վարկերը, ենթակա չէ որեւէ վարչական ճնշման, պատասխանատու պաշտոններում որեւէ բարեկամ չունի եւ ուզում է ընտրություններում ազատորեն արտահայտել իր կամքը: Ենթադրենք, այդ քաղաքացին չի ցանկանում ձայն տալ ՀՀԿ-ին, նրա հետ համագործակցող կամ երբեւէ համագործակցած կուսակցություններին: Ի՞նչ են նրան առաջարկում մնացած կուսակցությունները:
Մագնուս Կարլսենն ուզում է թագը գլխին տեսնել իր ծննդյան օրը
Ինչո՞ւ նորվեգացի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը Սերգեյ Կարյակինի հետ մրցամարտի հիմնական մրցաշարի վերջին տուրում չփորձեց վճռել ելքը, մանավանդ, որ խաղում էր սպիտակներով: Նա գնաց խաղաքարերի արագ փոխանակման եւ արդեն 30-րդ քայլում պարտիան ավարտվեց ոչ-ոքի՝ ամեն ինչ թողնելով նոյեմբերի 30-ին կայանալիք թայ բրեքի հույսին: Մրցաշարի ընթացքը լուսաբանողներին մնում է մի եզրակացություն անել. Կարլսենը ցանկանում է
ԼՂՀ ՊՆ. հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 620 կրակոց
Նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 620 կրակոց: Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական


















































