Օրվա լրահոսը

«Լավ, ժողովուրդ ջան, իմաստը ո՞րն է այդ կուսակցության». Շարմազանովը՝ կուսակցությունների ինքնալուծարման մասին (Տեսանյութ)

Շարմազանովը մաղթեց, որ ինչպես մեկ գիշերում 7000 հոգի ՀՀԿ-ական դարձան, ընդդիմադիրների կուսակցություններն էլ մեկ գիշերում համալրվեն 20 հազար անդամով: Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Լավ մաղթանք է, բայց եկեք իրականությունից խոսենք»:

«Յունիբանկը» հայտարարում է բաժնետոմսերի նոր թողարկման մասին

«Յունիբանկ» ԲԲԸ-ն սկսում է բաժնետոմսերի նոր թողարկում, որը ևս իրականացվելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում: Առաջարկի արդյունքում բանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի մոտ 17,4 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի մոտ 4 մլրդ ՀՀ դրամ: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 100 ՀՀ դրամ, տեղաբաշխման գինը` 230 ՀՀ դրամ: Բաժնետոմսերի նվազագույն

Հայերը ավելի ու ավելի քիչ են կողմ արտահայտվում ԵԱՏՄ-ին. հարցում

«Եվրասիական մոնիտոր» ընկերությունը ԵԱՏՄ անդամ երկրների բնակչության շրջանակներում հարցում է անցկացրել, որպեսզի պարզի այս երկրներում մարդկանց վերաբերմունքը ԵԱՏՄ-ի նկատմամբ։ ԵԱՏՄ անդամ երկրների բնակիչների համար ձևակերպվել է հետևյալ հարցը «Հայտնի է , որ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը միավորվել են Եվրասիական տնտեսական միության մեջ (հինգ երկրների միասնական շուկա)։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս որոշմանը։» ԵԱՏՄ այլ

«Սասնա ծռերի» անդամը դատարան էր եկել կոնկրետ նպատակով (Տեսանյութ). «Ա1+»

Սասնա ծռեր խմբի անդամ Թաթուլ Թամրազյանն դատարանում հրաժարվեց ոտքի կանգնել: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթեւոսյանը Թաթուլ Թամրազյանի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ նախազգուշացում, ապա հիշեցրեց՝ մեղադրյալն ինքն էր ցանկություն հայտնել ներկա գտնվել դատական նիստին «Ես ընդհանրապես եկել եմ, ոչ թե այս դատական նիստին ներկա գտնվելու, ես եկել եմ ասելու ժողովրդին,

Շենգավիթում 37-ամյա կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել

Շենգավիթում 37-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են դանակի գործադրմամբ նրան ծանր մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները, շարժառիթը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 14.20-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Շենգավիթ վարչական շրջանի տներից մեկում հայտնաբերվել է 1979թ. ծնված Ա.Մաղաքյանի դիակը՝ աջ

ԱՄՆ-ն միանում է Եվրամիությանը, Մեծ Բրիտանիային և Գերմանիային՝ ապահովելու ֆինանսական օժանդակություն քվեարկության նոր գործընթացների ու սարքավորումների համար

ԱՄՆ կառավարությունը ողջունում է ՀՀ կառավարության և խորհրդարանական քաղաքական խմբակցությունների միջև հայաստանյան ընտրական գործընթացների անաչառության ու վստահարժանության ամրապնդման հարցի շուրջ հունիսին և սեպտեմբերին ձեռք բերված համաձայնությունները, որում ներդրում են ունեցել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Մենք այս համաձայնությունը համարում ենք բովանդակալի քայլ Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ վստահության վերականգնման ու հաշվետվողականության ապահովման ուղղությամբ: Հիմք ընդունելով 2015թ. դեկտեմբերին

Գեներալ Ցոլակյանի կողքին ՀՀԿ-ի վարկանիշային ցուցակում էլցանցի ու գազի տնօրեննե՞րը

Aravot.am-ին հասած տեղեկություններով, առաջիկա ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն պատրաստվում է Շիրակի մարզի վարկանիշային ցուցակում ընդգրկել նաև երկու խոշոր կառույցների ղեկավարների՝ Հայաստանի էլեկտրական ցանցեր «Ղարս» մասնաճյուղի ղեկավար Գագիկ Ֆարզադյանին ու «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանին։ Նշենք, որ հստակ շեշտադրվում է նաև այն հանգամանքը, որ վերջիններիս ընդգրկելու են որպես կուսակցությանը ձայն բերողներ, այսինքն` անցնելու դեպքում էլ

Քրդերը՝ հայ-թուրքական հաշտեցման գործընթացում. repairfuture.net

repairfuture.net. Բիլգին Այաթան այս հոդվածում պնդում է, որ Հայոց ցեղասպանության ու քրդերի և ալեւիների դեմ բռնաճնշումների հետ առնչվող խնդիրները պետք է դիտարկել համալիր կերպով և ոչ թե առանձին-առանձին: Ի տարբերություն շատ դիտորդների, որոնք Հայոց ցեղասպանությունը քննարկում են որպես անցյալի խնդիր, իսկ քրդական հակամարտությունը` որպես ներկայի խնդիր (հետեւաբար պետական հանցագործությունների «տարբերակում» և «տարանջատում» մտցնելով), նա համարում

Հերմինե Նաղդալյան. Մենք հաշվետու ենք և՛ մեր ընտրողներին և՛ ամբողջ հասարակությանը

ինչու՞ էր ՀՀԿ 16-րդ համագումարում հնչած ՀՀ նախագահի ելույթում վերլուծվում և համեմատականներ տարվում 2007-ի և ներկայիս իրողությունների միջև:

Վերջին 25 տարում 10 անգամ պակասել է գիտնականների, ինժեներների թիվը (տեսանյութ). «Ա1+»

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի կանխատեսմամբ, ապրիլյան ընտրություններից  հետո կարող է թափ առնել կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացը եւ դա  լավատեսություն է ներշնչում։ «Ինչ որ լավ բաներ եղել են, սակայն դրանք քիչ են, գլխավորը քիչ են եղել վատ բաներ»,-ասաց նա, միաժամանակ ընդգծելով, որ ցանկացած զարգացման նախապայմանը ժողովրդի եւ հասարակության գիտակրթական մակարդակն է։ « Ցավոք,

Վթարային ջրանջատում Նոր Նորքում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 29-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  «Երևան Ջուր» ՓԲԸ

Գողություն Տիգրան Մեծ պողոտայում գործող խանութ-սրահից (տեսանյութ և լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Տիգրան Մեծ պողոտայում գործող խանութ-սրահից 2 բջջային հեռախոս հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2016թ. նոյեմբերի 13-ին ՝ ժամը 17:55-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Տիգրան Մեծ պողոտայում գործող

Քաղաքաշինության պետական կոմիտեն երկու շաբաթում աղետի գոտուց 41 քաղաքացու է ընդունել

2016 թվականի նոյեմբերի 14-28-ը՝ երկու շաբաթվա ընթացքում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն 41 քաղաքացու ընդունելություն է կատարել, այդ թվում՝ – 32-ը՝ Գյումրի քաղաքից, – 6-ը ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերից, – 2-ը՝ ՀՀ Արագածոտնի մարզի գյուղական բնակավայրերից, – 1-ը՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդավան համայնքից: ՀՀ Լոռու և Արագածոտնի մարզերից ընդունելության եկած բնակիչները աղետի գոտու բնակավայրերում

ՀՀԿ-ն յոթ հազար հոգու սրտո՞ւմ է (Տեսանյութ)

Թեւան Պողոսյանը`ՀՀԿ համագումարի մասին

Աժ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամներ Էրվան Բինեին և Ժակ Ռեմիլյեին

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ շրջանակի ստեղծումից ի վեր նոր հնարավորություններ են ի հայտ եկել երկու երկրների խորհրդարանների պատգամավորների միջև՝ հարաբերությունները բարեկամական մակարդակի բարձրացնելու համար և այդ հանգամանքը թույլ կտա ավելի շատ սպասումներ ունենալ Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի ծրագրերից: «Ապրիլյան ռազմական գործողությունների առաջին ժամերից մենք զգացինք ֆրանսիացի բարեկամների անկեղծ մտահոգությունն ու աջակցելու պատրաստակամությունը: Այն

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտը տեղափոխվեց հիվանդանոց

Նրա ինքնազգացողությունն ավելի վաղ վատացել էր, շտապօգնություն էին կանչել

Արփինե Հովհաննիսյանը Նաիրա Զոհրաբյանից պահանջում է փաստ բերել, որ 7000 մարդ ՀՀԿ է մտել իր կամքին հակառակ (Տեսանյութ)

Նաիրա Զոհրաբյանը հարցրեց՝ ո՞նց եք պայքարելու մի բանի դեմ, երբ  ԺԵԿ-ի պետից բռնած մինչեւ ամենավերջին պաշտոնյան, օրինակ եմ բերում մինչեւ համագումարյան ժամանակաշրջանը, 7000 մարդու իրենց կամքից հակառակ մտնեն կուսակցություն: Արփինե Հովհաննիսյանը չափազանցված որակեց գնահատականը եւ հերքեց:

ՀՀԿ անդամ լինելը վարչապետին չի կաշկանդի

Վստահեցնում է արդարադատության նախարարը

Ջրագնդակի Հայաստանի առաջնությանը մասնակցեց չորս թիմ

Կայացավ հանրապետության ջրագնդակի առաջնությունը, որը կազմակերպել էր Ջրագնդակի հայկական դաշնությունը: Մասնակցեց չորս թիմ: Երկու օր տեւած պայքարի արդյունքում հաղթեց «Վիկտորիան»: Նրան հաջորդեցին «Արմադան», «Սպիտակ» լողավազանի թիմը եւ «Արմադա-2»-ը: Ջրագնդակի հայկական դաշնության նախագահ, ՀԱՕԿ նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանը մրցանակակիրներին հանձնեց գավաթներ, իսկ մասնակից բոլոր թիմերին՝ շնորհակալագրեր: Առաջնության ավարտին դաշնությունը ցուցադրական-ընկերական հանդիպում կազմակերպեց մասնակից թիմերից ընտրված խորհրդանշական

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համագործակցությունը խորանում է

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովի հետ՝ քննարկելու քաղաքացիական ծառայության համակարգում երկու կառույցների հետագա համագործակցության հեռանկարները: Դեսպան Ավակովը ծանոթացել է հայաստանյան պետական կառավարման համակարգի նկարագրին, այդ համակարգում քաղաքացիական ծառայության շրջանակին, ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի գործառույթներին, տեղեկացել քաղաքացիական ծառայության կաղության, պրոֆեսիոնալիզմի ապահովման կառուցակարգերի մասին:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանի միջև համագործակցությունը տալիս է իր դրական արդյունքները. Գերմանիայում ՀՀ դեսպան

Նոյեմբերի 24-ին ԳԴՀ Բավարիա երկրամասում գտնվող Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանում տեղի ունեցավ Գերմանիայի կրթության որակի վերահսկման և հավատարմագրման իստիտուտի փորձագիտական խմբի կողմից (ACQUIN) օտարերկրյա մի քանի համալսարանների, այդ թվում նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի՝ «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագրի պաշտոնական հավատարմագրման արարողությունը: Պաշտոնական արարողությանը ներկա էին Բավարիայի կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ, բուհերի ռեկտորներ, Թրիսդորֆի քաղաքապետը, ինչպես նաև

«Կառավարման համակարգի նոր փոփոխությունները պետք է գործեն ի նպաստ իրավական, ժողովրդավարական, ինքնիշխան պետության նոր փուլի կայացման»

2016թ. նոյեմբերի 8-ին հրապարակված Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը համահունչ է օգոստոսի 16-ին հրապարակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին։ Հայեցակարգի մասին Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցը օգոստոսի 29-ին հրապարակեց իր տեսակետը, որի մեջ մասնավորապես նշվել է. «Հայեցակարգում ներկայացված առաջարկները ստեղծում են գերկենտրոնացված նախագահական – գործադիր իշխանություն, որի համար խորհրդարան- օրենսդիրն ունի միայն ձեւական բնույթ եւ

«Ռոսնեֆտը» ՅՈՒԿՕՍ-ի գործով ճնշումներ է գործադրել հայկական դատարանների վրա. NRC Handelsblad

Ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը շահարկման է ենթարկել Նիդերլանդներում ՅՈՒԿՕՍ-ի գործով դատավարությունը: Այս մասին գրում է հոլանդական NRC Handelsblad պարբերականը, որի տրամադրության տակ հայտնվել են ռուսական նավթային ընկերության նամակագրությունը և թղթաբանությունը: Ըստ պարբերականի՝ հենց «Ռոսնեֆտն» է կանգնած 2010թ. հոկտեմբերին կայացված վճռի ետևում, որով Հայաստանի Գերագույն դատարանը ռուսական կազմակերպությունը ճանաչեց ՅՈՒԿՕՍ-ի հայկական «դուստր» ընկերության սեփականատեր: Այդ որոշման վրա

Նաիրա Զոհրաբյանին չի հետաքրքրում

«Չեմ հետևել Հանրապետականի համագումարին, չեմ պատրաստվում նստեմ ելույթները կարդամ»,- այսօր խորհրդարանում ի պատասխան լրագրողների հարցերի, հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Իսկ վարչապետի Հանրապետական դառնալն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում»,- կանխելով հնարավոր հարցերը հայտարարեց նա:  

Ամեն կուսակցությանը փող չեն տա. Կառավարությունն ուզում է կուսակցության պետական ֆինանսավորման մոտեցումը փոխել (Տեսանյութ)

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ օրենքում հստակ չափանիշներ կարող են դնել, թե որ ուժը պետք է ֆինանսավորվի պետության կողմից: Աղվան Վարդանյանն առաջարկեց, որ այսպիսի մոտեցում լինի՝ ովքեր իշխանության մեջ են, նրանց համար այլ բանաձեւ լինի, ովքեր ընդդիմություն են՝ այլ: Նախարարը կքննարկի:

Վարչապետը ՏԿՏՏՆ նոր փոխնախարարներ է նշանակել

Վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա որոշմամբ, Գագիկ Թադևոսյանն ազատվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Վարչապետի այլ որոշումներով, այդ պաշտոնում նշանակվել են Բորիս Դեմիրխանյանն ու Արման Խաչատրյանը։

Մեղադրանքը՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 27-ին, ժամը 11.50-ին, Երևանի Սասունցի Դավթի արձանի հարակից տարածքից բերման է ենթարկվել 1955 թ. ծնված Ալեքսան Ա.-ն, որը նոյեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով:   ՀՀ ոստիկանություն

Կուրսանտի սպանության գործով վկան վատացել է.«Շտապօգնություն են կանչել»

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը քիչ առաջ ընդմիջվեց: Երբ հերթը հասավ նույն ինստիտուտի կուրսանտ Սամվել Սերոբյանի ցուցմունք տալուն, վերջինս հայտարարեց, որ իրեն լավ չի զգում՝ սրտխառնոց, գլխացավ ունի: Դատարանի որոշմամբ «շտապօգնություն են» են կանչել: Սամվել Սերոբյանին այս պահին տրամադրվում է անհրաժեշտ բուժզննում: Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար

Ինչու՞ կենսաթոշակային խնայողությունները կատարել կենսաթոշակային ֆոնդերում, եթե կարելի է ներդնել բանկային ավանդ

Ինչու՞ կենսաթոշակային խնայողությունները կատարել կենսաթոշակային ֆոնդերում և դրանց կառավարումը վստահել ֆոնդերի կառավարիչներին, եթե կարելի է ներդնել բանկային ավանդ` միաժամանակ հստակ իմանալով, թե ներդրված գումարները քանի տոկոս եկամտաբերություն կապահովեն. պատասխանում են մասնագետները: Նախ և առաջ` ամբողջ աշխարհում կենսաթոշակային ֆոնդերը, ի տարբերություն բանկային ավանդների, երկարաժամկետ խնայողության մեխանիզմ են: Դրանց միջոցով մարդիկ կուտակում են անհամեմատ ավելի երկար ժամանակ,

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930