Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 23-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում՝ Նոյեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի նոյեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.   Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 19.60C (1995 թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան՝  -9.90C (2001 թ.) Օդի միջին օրական

2016 թվականին համայնքային ենթակայության ևս 7 մարզադպրոց հիմնանորոգվել ու ապահովվել է մարզագույքով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2013 թվականին մեկնարկել էր համայնքային ենթակայության մարզօջախները նորոգելու և համապատասխան գույքով ապահովելու ծրագիրը: Քաղաքապետարանի շինբարեկարգման տարեկան ծրագրով մարզական համալիրների նորոգման գործընթացում ներառվել են ներքին հարդարման, դռների ու պատուհանների նորերով փոխարինման, տանիքների նորոգման, օդափոխության, ջրամատակարարման համակարգերի տեղադրման, սանհանգույցների հիմնանորոգման և կահավորման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնից տեղեկացնում

Դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից կաշառք ստանալու գործն ուղարկվել է դատարան

Կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կողմից միջնորդի միջոցով խոշոր չափերով կաշառք պահանջելու և անձամբ ստանալու, իսկ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանի կողմից կաշառք ստանալու միջնորդություն կատարելու մեղադրանքներով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը

Մագնուս Կարլսենը կպատժվի իր մրցանակային գումարի 10 տոկոսի չափով

Շախմատի աշխարհի թագի համար մրցամարտի կանոնակարգով, եթե մասնակիցը չի ներկայանում մամուլի ասուլիսին եւ չի պատասխանում լրագրողների հարցերին, տուգանվում է իր ստանալիք մրցանակային գումարի 10 տոկոսի չափով: Ութերորդ տուրում կրած պարտությունից հետո Մագնուս Կարլսենը, այնուամենայնիվ, ներկայացավ ասուլիսների դահլիճ: Սակայն հոգեկան խռովքի մեջ չսպասելով Կարյակինին եւ ասուլիսն սկսվելուն՝ լքեց դահլիճը, ինչի համար պետք է համապատասխան պատժի ենթարկվի:

«Հայաստան» հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնն արձանագրել է 1.34 միլիոն եվրո նվիրատվություն եւ նվիրատվության խոստում

Երեւան, 22 նոյեմբերի, 2016թ.: «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ նոյեմբերի 16-ից 20-ն անցկացված համաեվրոպական հեռախոսամարաթոնն արձանագրել է 1 340 000 եվրո նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Նախորդ տարվա համեմատ գրանցելով հանգանակությունների մեկ տոկոս աճ՝ այս տարվա դրամահավաք-միջոցառումը նաեւ շուրջ 1700 նոր նվիրատու է ներգրավել: Հեռախոսամարաթոնին, ինչպես միշտ, մասնակցել են Հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի եւ

Արարատ Խանդոյան. «Մորս արցունքները սաղիդ քթից եմ բերելու»

«Եթե ստրուկ չես ուզում լինել, պետք ա պայքարես, մարդիկ ընտրել են ստրուկի ճանապարհը»

Տնակային ավանների երեխաներին դուրս բերենք միապաղաղ ու տխուր միջավայրից. «Շիրակ կենտրոն»

Գյումրիում դեռևս սփռված են տասնյակ դոմիկային ավաններ, ուր խարխուլ խրճիթներում , կիսաքանդ ու վթարային շենք-շինություններում անձրևներից ու ձյան հալոցքներից անպաշտպան շարունակում են պատսպարված մնալ շուրջ երեք հազար ընտանիք: 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժի հետևանքները շարունակում ճնշել, ինչն առավել կործանարար է երեխաների համար: «Շիրակ կենտրոնը» երկրաշարժի հերթական տարելիցի նախօրեին, դեկտեմբերի 6-ին տնակային ավաններում բնակվող ընտանիքների երեխաների համար կազմակերպելու

Հիմնադրամը համահայկական խնդիրների խաչմերուկում

Ի վերջո, ի՞նչ իմաստ շարունակել արարել, կառուցել ճանապարհ, դպրոց կամ հիվանդանոց, եթե քարտեզից ջնջվի «Արցախ» աշխարհը։

Դեղերի շուկայի վերահսկողությունը կխստացվի. «Հայոց Աշխարհ»

Դեկտեմբերի 16-ին ուժի մեջ կմտնի «Դեղերի մասին» նոր օրենքը։ Ոլորտի պատասխանատուների հավաստմամբ` արդյունքում դեղերի շուկան կդառնա ավելի վերահսկելի, իսկ սպառողներին մատակարարվող դեղերը` որակյալ ու վստահելի: Այս խնդրի շուրջ մենք զրուցեցինք ԱՆ դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենի տեղակալ ԼԻԼԻԹ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ: -Դեղերի մասին գործող օրենքը բավականաչափ հին է։ Մասնագետների հավաստմամբ` այն վաղուց է կորցրել

Հիվանդ վիճակում դպրոց կամ մանկապարտեզ հաճախած մոտ 1800 երեխա տուն է ուղարկվել

ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող օրական մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ այս օրերին սուր շնչառական վարակների ակտիվացում դիտվում է հատկապես մանկահասակ երեխաների շրջանում, ինչն էլ պատճառ է մանկական հիվանդանոցների ծանրաբեռնված աշխատանքի: Նշենք, որ հիվանդանոցներում հետգրիպային բարդություններով պայմանավորված ծանր թոքաբորբերով՝ թոքերի արհեստական սարքավորումների ներքո հիվանդներ չկան: Աշխատանքներ են իրականացվում առանձին հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով հիվանդների հոսքն

Արա Պապյան. Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման բոլոր ողջամիտ ժամկետները սպառվել են (Տեսանյութ)

«Լավ է ուշ, քան երբեք». Դիվանագետը`Ցեղասպանության հատուցման մասին

Հավակնորդ Սերգեյ Կարյակինը հաղթեց գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին եւ գլխավորեց հաշիվը

Նյու-Յորքում ընթացող շախմատի աշխարհի թագի համար մրցամարտում յոթ ոչ-ոքիից հետո սառույցը կոտրվեց: Ութերորդ տուրում սեւերով խաղացող ռուսաստանցի հավակնորդ Սերգեյ Կարյակինը հաղթեց գործող չեմպիոն, Նորվեգիան ներկայացնող Մագնուս Կարլսենին ու գլխավորեց հաշիվը՝ 4,5:3,5: Այսօր գրոսմայստերները կրկին հանգստանում են: Վաղը՝ իններորդ տուրում, սպիտակ խաղաքարերը Սերգեյ Կարյակինինն են: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Վլադիմիր Բարսկու

«Կարո Փայլանը եւս կարող է հայտնվել թիրախում». թուրքագետ Գեւորգ Պետրոսյան (Տեսանյութ)

Էրդողանը փորձում է Թուրքիայի խորհրդարանը պատրաստել սահմանադրական բարեփոխումների օրինագիծն ընդունելուն

Հայաստանը Ռուսաստանին առաջարկել է տեղում արդիականացնել ռուսական ռազմական տեխնիկան

Հայաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանն առաջարկել է երկրում ստեղծել ռուսական ռազմական տեխնիկայի, մասնավորապես Տ-72 տանկերի արդիականացման կենտրոն: Այս մասին նա հայտարարել է Երևանում հանրապետության գործարար շրջանակների և Ռուսաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ հանդիպմանը: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Փախչանյանը նշել է, որ Հայաստանը գործարար կապեր ունի «Ուրալվագոնզավոդի» հետ: Տեխնիկայի վերանորոգումն իրականացվում է տեղի

Ինչո՞վ է պայմանավորված տնտեսական ակտիվության աճի դանդաղումը.«168 ժամ»

Հովիկ Աբրահամյանն իր հրաժեշտի ելույթում թեթևակի անդրադարձավ դրա պատճառներին՝ հայտարարելով, որ ակտիվության նվազման մասին խոսողները մոռանում են ապրիլյան պատերազմի և հուլիսյան դեպքերի մասին, որոնք բացասական ազդեցություն են ունեցել ՀՆԱ-ի վրա։

2016թ. հաքերային հարձակման են ենթարկվել Հայաստանի և ԱՊՀ մի շարք երկրների բանկոմատներ. Reuters

Ընթացիկ տարում հեռահար կերպով կիբերհարձակման են ենթարկվել եվրոպական և ասիական ավելի քան 10 երկրների, այդ թվում Հայաստանի բանկոմատներ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Group IB կիբերանվտանգության միջազգային կազմակերպությանը: Գործակալությունը նշում է, որ թեև վերջին 5 տարում բանկոմատների վրա հաքերային հարձակումները նորություն չեն, սակայն նախկինում դրանք առավել նեղ բնույթ էին կրում: Ընկերությունից հրաժարվել են հայտնել,

Վերջին 7 տարվա ամենացածր տնտեսական աճը. «Ժողովուրդ»

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածի արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշը վերջին 7 տարվա մեջ ամենացածրն է եղել՝ 0,4 տոկոս: Մինչ այս տնտեսական աճի ամենացածր ցուցանիշը արձանագրվել էր 2009-ի աշնանը։ Մասնավորապես այդ տարի նույն 10 ամիսների արդյունքներով արձանագրվել էր 17.5 տոկոսի անկում։ Իսկ հաջորդ՝ 2010 թվականին արդեն հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում 2,4 տոկոսի տնտեսական աճ

ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դեկանը դեմ չի լինի, եթե ռուսերենը մեր երկրում հռչակվի երկրորդ պետական լեզու. «Հայկական ժամանակ»

Ռուսերենին հատուկ կարգավիճակ տալը չի նշանակում, որ մարդը դադարում է հայ լինելուց կամ կիսահայ է դառնում

Կայացել են 2017թ. Երևանի զարգացման ծրագրի, բյուջեի և տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու մասին որոշումների նախագծերի հանրային լսումները

Երևանի քաղաքապետարանում նոյեմբերի 21-ին կազմակերպված հանրային լսումների շրջանակում, որը վարել է քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ներկայացվել են 2017թ. Երևանի զարգացման ծրագրի, բյուջեի և տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու մասին Երևանի ավագանու որոշումների նախագծերը: Լսումներին մասնակցել են Երևանի ավագանու անդամներ, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Զեկույցներով հանդես են եկել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, աշխատակազմի

Թուրքն արդեն քաղաք է հասել

Ջավախքն էլ առաջվանը չէ. հազարավոր փակ տներ, հարյուրավոր դատարկ փողոցներ: Եվ ոչ ոք այստեղ ահագնացող արտագաղթը կանգնեցնելու փորձ չի անում: Երբ զգանք, որ մեր թիկունքն այլևս դատարկ է՝ շատ ուշ կլինի: Սիրիայում հրթիռների կրակի տակ այսօր կորցնում ենք սիրիահայ գաղթօջախը, իսկ հայաթափվող Ջավախքը վաղը կորցնելու ենք առանց կրակոցների: Սիրիահայ գաղութի երբեմնի փառքի վերադարձը այնքան անհավանական

650 կամավորական է հավաքագրվել. «Հայկական ժամանակ»

Պահեստային գումարտակ ձեւավորելու եւ լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում այն կիրառելու՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի կոչին արդեն շուրջ 650 քաղաքացի է արձագանքել։ Կամավորագրված քաղաքացիները Հայաստանի տարբեր մարզերից են։ Ներկայումս այդ քաղաքացիների հետ անհատական աշխատանքներ են տարվում՝ նրանց ունակությունները գնահատելու եւ ճիշտ բաշխում կատարելու համար։ Այս մասին տեղեկացրեց ՀՅԴ ԳԱ ազատամարտիկների հարցերով հանձնախմբի ղեկավար Արտաշես

Մենք արտագաղթի հայրենիք ենք ՝օտարի լծին սովոր

Մեր երկրի սոցիալ տնտեսական վիճակը, կարող ենք ասել, ուղիղ համեմատական է երկիրը լքողների թվին: Հայաստանը լքելու մասին խոսում են գրեթե բոլորը, գործնականում լքում նրանք, ովքեր ունեն ֆինանսական միջոցներ: Հայրենիքը լքելու դրդապատճառները շատ են, լուծումներն ու խնդիրների հաղթահարումը՝ անելանելի: Հայրենասիրական ամպագոռգոռ ելույթներն ու ճառերը մնում են միայն բեմահարթակներում: Կուլիսներում նույն ծանր, աղքատիկ ու անճար դրությունն է:

Սպանություն սպանության հետևից. Իրավապահ համակարգի քաղաքական խեղման հանրային հետևանքները. «Ժամանակ»

Երեկ Աջափնյակում սպանություն է տեղի ունեցել, մահացել է հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված 56-ամյա մի քաղաքացի։ Վերջին շրջանում սա հերթական սպանությունն է Երևանում, հրազենի գործադրմամբ։ Մի քանի օր առաջ տեղի ունեցավ աղմկոտ սպանություն Չարբախում, որտեղ սպանվեցին երկու երիտասարդ։ Այդ սպանության գործով մեղադրանք է ներկայացվել մի քանի անձանց, կալանավորվել է նաև քրեական հեղինակություն համարվող Նորատուսցի Ալիկը։ Սպանությունները

ԱՍԵԿՈՍԵ

Որեւէ երկրում, որտեղ մարդը 30 հազար դրամ թոշակ է ստանում, եւ երիտասարդ ընտանիքը չունի արժանապատիվ ապրելու հնարավորություն, փողոցային պայքարը կարող է ի հայտ գալ ցանկացած պահի: ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆ

Արմեն Ամիրյանի նախարարական ընթրիք. այս ձեւաչափով հանդիպում դեռ երբեւէ չի եղել. «Հրապարակ»

Կարծում եմ՝ շատ լավ նախաձեռնություն է եւ իր դրական արդյունքը կունենա:

Բանակը հոգով ու մարմնով ավելի է կոփել եւ ամրապնդել

«Աշխատանք» մարզադահլիճում անցած հանգստյան օրերին անցկացվեց կիոկուշին կարատեի Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցեցին նաեւ Արցախի, Իրանի, Վրաստանի, Լիբանանի, Ռուսաստանի շուրջ 500 ներկայացուցիչներ: Առաջնությունն անցկացվեց տարիքային երկու խմբերում՝ 8-15 եւ 15-ից բարձր տարեկաններ, որոնց մասնակցեցին նաեւ աղջիկները: Երկօրյա պայքարում մեր մարզիկներն ընդհանուր առմամբ նվաճեցին 16 ոսկե, 13 արծաթե եւ 14 բրոնզե մեդալ: Առանձնապես տպավորիչ էր բացարձակ

Որ վիրավորանքը տեղ չհասնի

Ռուսաստանում մի շարք քահանաներ բողոքում են՝ հավատացյալների զգացմունքների վիրավորանքը քրեականացնելու դեմ: Թվում է, թե այստեղ հակասություն կա: Բայց իրականում այդ քահանաներն, իմ կարծիքով, ճիշտ են: Իհարկե, հավատացյալների զգացմունքները վիրավորելը խիստ դատապարտելի վարքագիծ է: Եթե դու իրական քրիստոնյա ես, ապա երբեք չես վիրավորի նաեւ մահմեդականի, հրեայի կամ բուդհայականի կրոնական զգացմունքները: Եթե քո հավատքը խորն է, ապա

Թումանյանի և Գորիսի ավտոճանապարհներին տեղում է ձյուն

Ստեփանավանի, Բերդի և Գորիսի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

ԼՂՀ ՊՆ. հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց

Նոյեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930