Լրահոս
Օրվա լրահոսը

Տագնապած հրազդանցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին. «Ինձ այսօր կբռնեն» (տեսանյութ)

Փետրվար 08,2013 18:01

Հրազդան քաղաքում վախի ու տագնապի մթնոլորտ էր: Րաֆֆի Հովհաննիսյանին մարդիկ վախենում էին անգամ բարեւել, վերցնել թեկնածուի դրոշները: Քաղաքացիներից մեկը կամավորին խնդրել էր իրեն հանկարծ բրոշյուր չտան. «Սերժը կգյուլլի»:

Իսկ հրազդանցիների հետ հանդիպման ժամանակ բնակիչերից մեկը՝ Վարդան Ավետիսյանը, շատ պարզ ասաց, թե ինչ է իրեն սպառնում՝ այսօր Հրազդանում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպմանը ներկա լինելու համար. «Ես հիմա մեծ ռիսկի եմ գնում: Ինձ շատ մարդիկ են ճանաչում էս քաղաքում, ես շատ բան կարամ կորցնեմ, բայց չեմ կարա չասեմ: Էսօր շատ մարդիկ կան, որ վախենում են տնից դուրս գան, խոսան, որովհետեւ լավ գիտեն՝ ով խոսում ա՝ ԿԳԲ-ի պադվալում ա հայտնվում: Հիմա ես կարող ա վաղը հարկայինի եսիմ որ դաշտում գտնվեմ ու մեզ չթողեն էլ աշխատեմ, պարզ ասեմ»:

Հրազդանցին վստահեցրեց, որ հոգու խորքում բոլորն էլ Րաֆֆի Հովհաննիսյանին են ընտրում. «Ես գիտեմ ձեր անցյալը, գիտեմ որտեղ եք ապրել, այնտեղ դուք հարյուր տարի աղավարի կապրեիք ու քեզ Հայաստանը 100 տարի պետք չէր: Եկել ես, որ Հայաստանում կարգուկանոն հաստատես: Չեմ տեսնում մի թեկնածու, որ ձեր արածի գոնե մի 30 տոկոսը կաներ: Այ դրա համար քեզ հավատում եմ: Թեկուզ չընտվես էլ, իհարկե, Աստված չանի, իմ հոգու խորքում մեծ տեղ ունես: Սիրտս տրաքում ա, չեմ կարում չասեմ, հո մենք կալանավոր չե՞նք մեր երկրի մեջ»:

Մյուս հրազդանցիները ծիծաղեցին՝ ասելով. «Վարդան, դու վաղվանից տնից դուրս չգաս, ավելի ճիշտ՝ հիմիկվանից մտի տուն»: Տարածքում ամենուրեք հսկում էին ոստիկանները: Վարդանը խնդրեց Րաֆֆի Հովհաննիսյանին իր բջջային հեռախոսահամարը տա, որ հանկարծ իրեն նեղեն, բռնացնեն՝ զանգի . «Որ վաղը զանգեմ, ասեմ՝ ինձ արդեն դավիտ են անում»: Նախագահի թեկնածուն ասաց, որ ինքը հեռախոս չունի, չի պահում, բայց տվեց Զարուհի Փոստանջյանի հեռախոսահամարը: Վարդանի խոսքերով՝ «Կտամ կնոջս, որ ինձ բռնեն, գոնե ինքը զանգի»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հանգստացրեց մարդուն եւ խոստացավ, որ ոչ մի քաղաքապետի, մարզպետի, որեւէ մեկին թույլ չի տա Հայաստանի քաղաքացուն նեղացնել:

Երբ մենք Վարդան Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե մասնավորապես ում կողմից է ճնշումներ սպասում՝ ասաց, որ հարկատու է եւ առաջին հերթին գլխին թափելու են հարկայինից, ոստիկանությունից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Մենք չունենք՝ բերիա, մենք չունենք եժով,
    Բայց սարսափած ենք,՝ շաշիկվ, շեռժով:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728