Պատասխանում են Բաբուխանյանի՝ «Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տվողները գեյ ակումբների կողմնակիցներն են» ասածին

Պատասխանում են Բաբուխանյանի՝ «Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տվողները գեյ ակումբների կողմնակիցներն են» ասածին

 

Այսօր ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը,  խոսելով ՀՀ նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայներից, կարծիք հայտնեց, թե նրա օգտին քվեարկողներն իրականում անգիտակից մարդիկ են եղել՝  «բնական է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին պետք է ձայն տային անգիտակից մարդիկ, աղանդավորները, կամ՝ նրանք, ովքեր ուզում էին, որ օրինակ՝ Հայաստանում գեյ կլուբներ բացվեն, շքերթներ անցկացվեն: Եվ մի մոռացեք, թե ոնց նա գնաց Ծոմակ կոչեցյալի որջը, որ աջակցի նրան…»:

Բաբուխանյանի այս հայտարարությունը քննարկման թեմա դարձավ ֆեյսբուքում, ինչին արձագանքեցին բազմաթիվ վիրավորված ինքնասիրությամբ օգտատերեր, որոնցից, օրինակ՝  Anna Sag-ը գրում է.«Հետաքրքիր հայտարարություն է: Այսինքն պաշտոնական տվյալներով 37 տոկոսը այդպիսի ցանկություն ունի… »:

Hrayr Melkonyan-ի կարծիքով՝«Կես միլիոնից ավել մարդ է ձայն տվել… Եվ դա մեր ժողովուրդն է… Այն ժողովուրդը, որը ոչ միայն գեյերին, այլեւ ծախու անասուններին չի ընդունում…»:

Armen Grigoryan –ը հարցնում է՝ «Ըստ քեզ, Սերժին ձայն տվողներն ի՞նչ են՝ օճառի գործարանի աշխատողնե՞ր»:

Հավելենք, որ Բաբուխանյանի հայտարարությանն ի պատասխան, բազմաթիվ հայհոյախառն մեկնաբանություններ կան:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Եթե այդպիսի հայտարարություն անող մարդը ետ նայի իր անցած քաղաքական ճանապարհի հետագծին (սկզբում հանդես էր գալիս որպես բոցաշունչ ընդդիմադիր, հետո ձեռնամուխ է լինում ՍԻՄ-ի տրոհմանը, ապա սահուն անցում կատարում դեպի իշխանական դաշտ) և ուշադիր լսի դրա վերաբերյալ մարդկանց կարծիքը, ապա անմիջապես գլխի կընկնի, թե ժողովուրդը ում է մեղմով ասած` գեյ անվանում:

  2. Aram says:

    Այ գջլոտ գնա ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ոտքերը լվա ջուրն ել ամեն օր կում-կում խմի, որ քո նմանին մարդամեջ մցրեց,բայց մեկա մարդ չ՛դառար

  3. Էդիկ Անդրեասյան says:

    Հանգստացեք, ժողովուրդ ջան, Գ-ն ու Բ-ն առաջինն են գոռում, որ ուրիշներն են Գ և Բ:
    Ի դեպ, սա այսօր իր ՙՉիրավունք՚ թերթի կայքում իրեն թույլ է տվել ոմանց հրապարակավ ՙշնիկներ՚ անվանել: Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է իր իսկ զենքով իր դեմ պայքարելու: Իսկ իր զենքը լրագրողներին դատի տալն է:

  4. RM says:

    Այս ստահակը վիրավորում է ինձ, իմ ընտանիքին, ին ժողովրդին: Այս իշխանական գարշահոտությունը տարածող մակուրտը սերժի դմքն է, որ բերեց ԱԺ, ինչպես մնացած լֆիկներին, գեղամյաններին, խոսրովներին, նեմեցներին … Ես չգիտեմ թե ինչպես պետք է պատվախնդիր, արժանապատիվ, հպարտ, հայրենասեր որդուս, սրբի բարություն ու խոնարհություն ունեցող մորս (որ ի սրտե ընտրել են Րաֆֆի Հովհանիսյանին) զսպեմ, որ այս սրիկային միայն առհամարանքով նայեն ու չդիմեն իրենց արժանապատվությունը պաշտպանող այլ միջոցների: Լռիր ստահակ!!!!!!!!

  5. Արմենուհի says:

    Տանել չեմ կարողանում ԼՏՊ-ին։ Բայց դեռ 2008-թ-ից, երբ նա գործող իշխանություններին «թաթար մոնղոլներ» էր կոչում, անմիջապես աչքիս հայտնվում էր այս Բաբու-Խանի կերպարը, ի հարկե ոչ միայն արտաքին տեսքի նմանությամբ…

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք