Լրահոս
Օրվա լրահոսը

Բժշկական համալսարանի ուսանողները «ցատկեցին» դարպասի վրայից եւ միացան ցուցարարներին (Տեսանյութ)

Փետրվար 25,2013 17:45

Դասադուլ հայտարարած եւ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով հանդես եկող ուսանողների հաջորդ «կանգառը» Տնտեսագիտական համալսարանն էր: Բուհի դարպասների մոտ խմբված ցուցարարները դարպասներից այն կողմ գտնվող ուսանողներին կոչ էին անում միանալ իրենց եւ հիշեցնում, որ յուրաքանչյուր ուսանող ունի ազատ տեղաշարժվելու իրավունք: Մինչ ոստիկանները վերահսկում  էին դարպասից ներս մտնել ցանկացողներին, ցուցարարները միմյանց հորդորում էին չբախվել նրանց հետ եւ սադրանքների տեղի չտալ: Իսկ դարպասի ճաղերից այն կողմ ուսանողները գոչում էին, որ մուտքը փակ չէ. «Դուք եք կուտակվել դռան մոտ, մենք ո՞նց դուրս գանք այստեղից, հեռու գնացեք, որ դուրս գանք»:

Ոստիկանների ուղեկցությամբ ցուցարարները շարժվեցին դեպի Բժշկական համալսարան, որի դարպասների դիմաց լեզվակռիվ ծագեց նրանց եւ տեղի ուսանողների միջեւ: Վերջիններս բղավում էին, որ պետք  չէ խանգարել իրենց դասապրոցեսը, իսկ ցուցարարները՝ կոչ անում միասին պայքարել անօրինությունների դեմ: Բժշկական համալսարանի երկու ուսանող մագլցեցին դարպասների վրայով եւ «իջան» ցուցարարների մոտ:

Դասադուլը շարունակվեց Ագրարային համալսարանի դիմաց, որտեղ, ինչպես ավելի վաղ հայտնել էինք,   ցուցարարներին միացավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728