«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թորոսյանը կազմակերպության նախկին ղեկավար Նինա Կարապետյանցին ծանուցել է «Հելսինկյան ասոցիացիա» ԻՀԿ-ին նրա անդամակցության դադարեցման վերաբերյալ։ Ըստ նրա գրության՝ «Հելսինկյան ասոցիացիա» ԻՀԿ 2026 թ. հուլիսի 3-ին կայացած արտահերթ ժողովում քննարկվել է Ձեր՝ կազմակերպության անդամակցության հետ կապված հարցը:
Ժողովի ընթացքում արձանագրվել է, որ Դուք, պատշաճ կերպով ծանուցված լինելով, չեք մասնակցել կազմակերպության հերթական երեք ժողովներին, ինչպես նաև ներգրավված եք այնպիսի քաղաքական գործունեության մեջ, որը, ժողովի գնահատմամբ, հակասում է կազմակերպության նպատակներին, արժեքներին և գործունեության սկզբունքներին:
Նշված հանգամանքները հաշվի առնելով’ ժողովը որոշում է կայացրել դադարեցնել Ձեր անդամակցությունը կազմակերպությանը:
Սույն ծանուցումն ուղարկվում է ի կատարումն ժողովի համապատասխան որոշման»։
Կարդացեք նաև
Նինա Կարապետյանցն այս գրությունը հրապարակելով՝ մեկնաբանել է. «Փաստորեն, իմ ներկայիս քաղաքական գործունեությունը հակասում է «նպատակներին, արժեքներին, սկզբունքներին» …..
Հուսամ , «բարձր կգնահատվի» 😉
Հ.Գ. Հերթական անգամ համոզվեցի, որ ճիշտ որոշում եմ կայացրել»։



















































