Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-2023

Մայիս 04,2013 12:48

Հասարակական-քաղաքական կյանքը 10 տարի հետո

Պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք նա պատրաստվո՞ւմ է առաջադրվել ՀՀ նախագահի պաշտոնում, «Վերածնված Հայաստան» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը նշեց. «Այն մոտեցումները, այն տեսակետները, վերջապես՝ այն հայեցակարգն ու գաղափարախոսությունը, որը որդեգրել է կուսակցությունը իմ առաջնորդությամբ, միանգամայն համահունչ են ժողովրդի ձգտումներին, իղձերին եւ, ինչու չէ, նաեւ նպատակներին: Կուսակցությունը լծված է հենց այդ ձգտումների, իղձերի ու նպատակների հետեւողական, նպատակասլաց եւ անշեղ իրագործմանը»:

ՀՀ նախագահ Արմեն Աշոտյանը Շիրակի մարզ կատարած իր այցելության ժամանակ մարզպետարանում խորհրդակցության  ընթացքում հայտարարեց, որ մոտակա 5 տարում Գյումրիում կլուծվի անօթեւանների խնդիրը: Այնուհետեւ, պատասխանելով լրագրողների հարցին, նա ասաց, որ միշտ պատրաստ է բոլոր քաղաքական ուժերի հետ կառուցողական երկխոսության, սակայն ափսոսանք է հայտնել, որ որոշ ընդդիմադիրներ չեն ուզում գործել օրենքի դաշտում, եւ իրավապահները ստիպված են նրանց ազատազրկել: Մեկնաբանելով այդ ելույթը՝ ընդդիմադիր կայքերը եկան այն եզրակացության, որ ռեժիմը խուճապի մեջ է:

Ելույթ ունենալով ընդդիմության հանրահավաքում՝ Ազգային հեղափոխական ճակատի նախագահ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իշխանությունը բռնազավթած ապօրինի վարչախումբը շարունակում է ժողովրդի ալան-թալանը, երկիրը փաստորեն գտնվում է աշոտյանական բանդայի օկուպացիայի ներքո եւ, ուրեմն,  պետք է սկսել ազգային-ազատագրական պայքարը: «Չե՛ք մարսելու,- խոստացավ հռետորը,- ձեր ամբողջ թալանածը կոպեկ առ կոպեկ վերադարձնելո՛ւ եք ժողովրդին, իսկ դուք նստելո՛ւ եք»: Այս խոսքերը բուռն ոգեւորություն առաջացրին հանրահավաքի մասնակիցների մոտ: Ն. Փաշինյանը նաեւ կանխատեսեց, որ առաջիկա նախագահական ընտրությունները կանցնեն աննախադեպ կեղծիքներով եւ կլինեն ամենախայտառակը անկախ Հայաստանի պատմության մեջ:

«Մհերի դուռը» հակաահաբեկչական հ/կ-ի նախագահ Գառնիկ Իսագուլյանը մի շարք ուշագրավ բացահայտումներ արեց Հայաստանում գործող պարսկաամերիկյան եւ արաբաիսրայելական  հատուկ ծառայությունների մասին, որոնք վարկաբեկիչ տեղեկություններ են հավաքում հայաստանյան վերնախավի մասին, իսկ այնուհետեւ փոխանցում են դրանք Նորվեգիայի եւ Իսլանդիայի կառավարություններին:

Լույս է տեսել Արտաշես Գեղամյանի երկերի ժողովածուի 76-րդ հատորը, որը կրում է «Հայ-ռուսական ռազմավարական դաշինք. պատմություն եւ հեռանկարներ» խորագիրը: Գրքում հիմնավորվում է, թե ինչու է պետք ՌԴ ռազմաբազաների մասին պայմանագիրը երկարացնել եւս 150 տարով:

ԿԸՀ-ն հայտարարել է, որ 2023 թվականի հունվարի 15-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 642 778 ընտրող: Սակայն ընդդիմությունը պնդում է, որ ընտրողների թիվը մոտ երկու անգամ չափազանցված է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Առաջին տպավորությունս այն էր, թե կատարվում է երկրում մնացած մի բուռ հայերիս թևաթափ անելու ևս մի փորձ, սակայն վերջին պարբերությունն ընթերցելիս մտավախությունս իր տեղը զիջեց այն ամփոփելու ցանկությունը: Ըստ իս՝ այն սթափեցնող կոչ է բոլորիս, բայց հատկապես գործողներին.
    Էս էի՞ք ուզում, կամ Էս ա՞ ձեր ուզածը, ա՛յ …, կամ դրա նման ինչ որ բան:
    Այնուամենայնիվ մի պայծառ լավատեսություն ինձ թև է տալիս, այն առումով, որ նման զարգացման դեպքում անգամ պետականության գոյությունը առաջիկա 10 տարիների ընթացքում հեղինակի մոտ կասկած չի հարուցել…

  2. Արամ says:

    Ցավոք եթե այսպես շարունակվի, իսկ շարունակվելու բոլոր նախադրյալները կան, ապա 2023թ-ին աշոտները լքած կլինեն Հայաստանը, որովհետև 2015-ին սպառված կլինեն Հայաստաից քամվող վերջին ռեսուրսները, իսկ մեր ազգակրոն արծիվներին ազգից ու Հայրենիքից միայն փող է պետք, երբ դա չկա ազգակրոնություն կարելի անել նաև Մայամի Բիչում կամ Լօնդոնում:

  3. Samvel says:

    Տխուր ու հավես …

  4. Փիրուզ says:

    Շատ դիպուկ, հումորային էր: Վերջին նախադասությունը ոնց որ սառը ցնցուղ լիներ…

  5. Հրանտ Պապիկյան says:

    Էպոսագետը 2023- ին կազատվի, Հայրիկյանը վերջապես կավարտի պետության հաշվին բուժումը, և երկուսով էլ կդնեն իրենց թեկնածությունը առաջիկա ընտրություններին… Վարչապետ Հրանուշ Հակոբյանը միայն ետնամուտքից ելումուտ կանի կառավարության շենք, քանի որ գլխավոր մուտքի դիմաց միշտ պառկած կլինի Գասպարին…

  6. Էդգար says:

    Կրկին անգամ սպանել են Պարույր Հայրիկյանին, բայց նա ևս մեկ անգամ ողջ է մնացել: Այս առիթով Կարին Հովհաննիսյանը պարոն Բուդինին ասել է, որ բադասխան բիդի տաք !!

  7. hajk says:

    Հոյակապ էր

  8. Vacho says:

    Ամենալավը տուրիզմն է զարգացում . Տուրիստների քանակը շատացել է մոտ 20-1000 անգամ. Նրանք հինականում 18 ից 25 տարեկան ռուսահայեր են ,որ գալիս են իրենց հայրական կամ մայրական հայրենիքը բացահայտելու-տեսնելու.

  9. Կարո Մելիքյան says:

    2023թ Հայաստանի միջազգային պարտքը հասել է 15 միլլիարդի,արտագախտը պակասել է՝պակաս մարդ լինելու պատճառով,ծառայութունը բանակում դաձել է վճարովի՝առանց տարիքային սահմանի,դրանով վերջ կդրվի գործազրկությանը,այսօրվա փողոցի լպրծուն խուժանը,՝կփոխարինի երեկվա խուժանին խորհրդարանում ,մարդիք իրար էլ չեն բարևի,որովհետև չարիքը ավելի շատ կլինի, պակաս ծնելիությունն էլ,՝էլ ավելի կպակասի,ընտրություն՝չի լինի,որովհետև ՝ավելի զզվելի կլինի.մի խոսքով ՝բոլոր բացասական երեվույթների կայուն զարգացում կլինի և երազանքը կմնա երազ։

  10. Հայկ says:

    Ժամանակն ապացուցեց,որ կեղծ ընդդիմությունները լիքն են քաղաքական հրապարակներում: Ոչ ոք այդպես էլ չմիավորվեց ու մի շարք «ուժերի» դուրս մնալը դրա հետևանքն է: Իսկական հայրենասեր քաղաքական գործիչը, եթե իրեն համարում է ընդդիմադիր,պետք է անմիջապես վայր դնի և ԱԺ և Երևանի ավագանու անդամի մանդատները… Ընդհանրապես որևէ արդյունք բողոքարկել պետք չէ, դա առնվազն ծիծաղելի է ու զավեշտալի…

  11. Armine G says:

    Հայ ժողովուրդը գրանցվեց Գինեսի գրքում որպես աշխարհի ամենամիամիտ ու ամենաշշմած ազգ:

  12. Լավատես says:

    Стокгольмский синдром. Терроризм, заложники – это явление, которое всегда застает нас врасплох. Дай бог, чтобы никого из вас это не коснулось. Но почему иногда жертва начинает симпатизировать тому, в чьих руках находится ее жизнь? С чем это связано?
    А связано это все с тем же принципом психологической защиты, когда бессознательное все время ставит одну и ту же задачу: эта психологическая травма не должна повториться. И тогда мы получаем два варианта: или же тяжелую социальную фобию, или же вот эту странную реакцию иррациональной симпатии к террористу. Второй вариант гораздо более надежен: он исключает повторение ситуации в принципе (а теперь я этим горжусь).
    Կարծում եմ, վերոհիշյալը մեր պետական գործիչների հոգեվիճակն է բնութագրում իրենց տերերի հանդեպ եւ նույն հոգեվիճակն էլ վարակում են սեփական ժողովրդին։ Դրա համար է անհրաժեշտ, որ պետական գործիչները լինեն ազգի լավագույն ներկայացուցիչները, որպեսզի ժողովրդին ներարկեն լավագույն հատկանիշներ։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031