Լրահոս
Օրվա լրահոսը

Նվիրված է լեգենդար Արմենակ Ալաջաջյանին

Փետրվար 24,2014 15:28

«Գրանդ սպորտ» մարզահամալիրում մեկնարկել է հայ  լեգենդար բասկետբոլիստ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի ու ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Արմենակ Ալաջաջյանի անվան բասկետբոլի պատանեկան (2001թ. ծնվածներ) առաջին մրցաշարը:

Մասնակցում են հինգ թիմեր. «Երեւանը», Շիրակի մարզի հավաքականը, «Արցախը», «Բաթումը» եւ Թբիլիսիի «Ակադեմիան»: Ի դեպ, Վրաստանի թիմի ղեկավարը Երեւանի «Հատիս» կանանց թիմի նախկին գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանն է:

P2241108

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հրավեր ուղարկել էր նաեւ ԱՊՀ եւս մի քանի երկրներ: Սակայն ուկրաինացիները չեն ժամանել այդ երկրում ներկայումս տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, իսկ ղազախներին խանգարել են իրենց մոտ ֆինանսական վերջին ցնցումները:

Երեկ կայացել է մեկ հանդիպում, որում «Երեւանը» 69:48 հաշվով հաղթել է «Արցախին»: Այսօր նախատեսված է երեք հանդիպում:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728