Լրահոս
Օրվա լրահոսը

Արջը բազմաթիվ վնասվածքներ է հասցրել նոյեմբերյանցուն

Հոկտեմբեր 14,2014 19:25

Հոկտեմբերի 14-ին,ժամը 11.45-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 1955թ.  ծնված Սամվել Մամյանը: Նա հիվանդանոց է տեղափոխվել մարմնի, գլխի, վերջույթների կտրած,ծակած վերքերով:

Ս. Մամյանի վրա  սարում  արջը  հարձակվել է: Բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել, նա տեղափոխվել է իր տուն:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արջը խաղաղ և մարդու հետ հանդիպելուց խուսափող կենդանի է:Մարդուն կարող է վնասել հանկարծակի դեմ դիմաց դուրս գալու,կամ`վիրավոր եղած դեպքում:Առողջություն ցանկանալով Սամվել Մամյանին,կարող եմ ասել,որ հարգելի Ոսկան Սարգսյանը իր այս հաղորդմամբ հավանաբար բնությանը վնաս հասցնելու առիթ է ստեղծում:Տավուշի մարզի որսագողերը կարդալով այս նյութը,կաշխատեն պարզել արջի տեղը և կհոշոտեն արջին:Արջը Տվուշի մարզում հազվադեպ հանդիպող կենդանի է դարձել:Յուրաքանչյուր որսագող կաշխատի առաջինը ինքը հանդիպի արջին:

  2. Ոսկան Սարգսյան says:

    հարգելի Սարգիս, ես մարդու եւ կենդանիների խաղաղ համակցության կողմակից եմ ,կարծում եմ, որ բոլոր արարածներն էլ իրավունք ունեն ապրելու: Ես ընդամենը լուր եմ հաղորդել , նպատակ չունենալով բնությանը վնաս պատճառելու հնարավորություն ստեղծել:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031