Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Շաբոյանը հաջողություններ է գրանցել ԱՄՆ-ում

Հունիս 03,2016 13:40

16-ամյա հայազգի հեծանվորդ Հրաչյա Շաբոյանը, որը ներկայումս հանդիսանում է Վելո Փասադենա թիմ ակումբի անդամ, այժմ էլ պայքարում է ԱՄՆ-ում հաղթանակներ նվաճելու համար: Վերջերս Հրաչյա Շաբոյանը գրավել է երրորդ հորիզոնականը՝ Կեռն Քաունթի Ռեյսվեյ մրցաշարին:

hecaniv3Մինչ ԱՄՆ տեղափոխվելը Հրաչյան բավականին հաջող հանդես է եկել Բելգիայում, 2013-15 թթ եղել է Բելգիայի Royale Cureghem Sportief ակումբի անդամ, որը Բրյուսելի շրջանի լավագույն ակումբներից է:

hecaniv2Տաղանդավոր հեծանվորդը, որ նաեւ 2015 թ Հայաստանի չեմպիոնն է, հրաշալի արդյունքներ է ցուցադրում ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Մասնավորապես, ԱՄՆ-ում իր տարեկիցների մեջ ընդհանուր արդյունքներով նա 4-րդ տեղում է:

hecaniv4

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930