Շուտով կառավարությունն օրենսդիրի դատին կներկայացնի նաեւ կանխիկ գործառնությունները սահմանափակող նախագծերի փաթեթը: Այդ մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Այսպես կոչված, կեղծ փոխառությունները, կեղծ նվիրատվությունները հիմնականում կատարվում են կանխիկ եղանակով: Շատ դեպքերում պարզ չէ` արդյոք հայտարարագիր ներկայացրած անձը իրականում ստացե՞լ է հայտարարագրում նշված փոխառությունը, թե՞ ոչ:
Ուստի կանխիկ գործառնությունների սահմանափակման դեպքում հնարավոր կլինի պարզել՝ արդյոք անձը ստացե՞լ է գումարը իր մատնանշած աղբյուրից, թե՞ դրանք ապօրինի միջոցներով ստացված գումարներ են: Բացի դրանից, մենք ներկայացնելու ենք նաեւ հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը հստակեցնող եւ ընդգրկող նախագիծ, որպեսզի այլ անձանց անուններով ամրագրումները հասցվեն նվազագույնի»,- պարզաբանեց նախարարը:
Արդարադատության նախարարի հետ հարցազրույցը
Կարդացեք նաև
«Առավոտ»
18.11.2016