Լրահոս
Օրվա լրահոսը

Ահարոնյան. «Ցուցարարներին միացած ոստիկանը մասնակցել է «Գրին քարտի» խաղարկությանը. այսպես ուզում է միանալ ընտանիքին»  

Ապրիլ 25,2018 18:03

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ոստիկանության կապիտան է միացել շարժմանը: Այս ոստիկանը՝ Գարիկ Թովմասյանն ասել էր, որ ինքն աշխատել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչությունում: Նա աշխատանքից դուրս գալիս ղեկավարներին ոչինչ չի ասել, թե ինչու է հրաժարվում գործից. «Ես չէի կարող մահակով ու վահանով դուրս գալ իմ ժողովրդի դեմ: Ես պայքարել եմ հանցագործության դեմ, իսկ հիմա չեմ կարող պայքարել իմ ժողովրդի դեմ, ժողովուրդը հանցագործություն չի անում»:

Մենք այս մասին պարզաբանում խնդրեցինք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, որի ղեկավար Աշոտ Ահարոնյանը մեր հարցմանն ի պատասխան ասաց. «Հիշյալ ոստիկանը ծառայում էր Գավառի բաժնում՝ որպես անչափահասների գծով տեսուչ, եւ, բնականաբար, նա չի իրականացրել հասարակական կարգի պահպանում: Հասկանալի է, որ մահակով եւ վահանով գործառույթ չի իրականացրել: Ուստի, անհասկանալի է իր արարքին նրա բացատրությունը»:

Մեր հարցին՝ գուցե հիասթափվել է համակարգից եւ իշխանություններից, ոստիկանության լրատվական ծառայության ղեկավարը պատասխանեց. «Այս ոստիկանի այդ որոշումը, թերեւս, մեկ պատճառ կարող էր ունենալ՝ նրա ընտանիքի բոլոր անդամները՝ տարբեր ճանապարհներով բնակություն են հաստատել ԱՄՆ-ում: Նա, ըստ նրա գործընկերների, մասնակցել է «Գրին քարտի» խաղարկությանը: Նա, թերեւս, ընտրել է ընտանիքին վերամիավորվելու այս ճանապարհը: Ի դեպ, նա Ոստիկանության պետի հրամանով հեռացվել է համակարգից»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30