Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՆԵՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Նոյեմբեր 11,1998 00:00
arsen gasparyan

Վերջին օրերում հայաստանյան լրատվամիջոցներում, մասնավորապես, «Առավոտ» եւ «Նովոյե վրեմյա» թերթերում հրապարակումներ են եղել այն մասին, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները, որոշ դեպքերում, ղեկավարում են այլ պետությունների քաղաքացիները։ Համապատասխանում է արդյոք դա իրականությանը եւ որքանո՞վ է համապատասխանում միջազգային նորմերին։

ԱՐՍԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ. ԱԳՆ խոսնակ

1. Արտասահմանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների նշանակումը կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ (55-րդ հոդվածի 8-րդ կետ) եւ «ՀՀ դիվանագիտական աստիճանների մասին» ՀՀ օրենքով, որոնց դրույթները չեն արգելում արտասահմանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչ նշանակելը։ Միաժամանակ 1961 թ. Վիեննայի Դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն, որը հանդիսանում է ՀՀ օրենսդրական համակարգի բաղկացուցիչ մասը եւ ունի առավել բարձր իրավաբանական ուժ, քան ներպետական նորմատիվ ակտերը, դեսպանընկալ պետության համաձայնության դեպքում այդ պետությունում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչ կարող է նշանակվել, ինչպես դեսպանընկալ պետության քաղաքացի, այնպես էլ երրորդ պետության քաղաքացի հանդիսացող անձը։

2. Արտասահմանում ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձը որպես ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար իր պաշտոնեական պարտականությունների կատարմանն է անցնում այդ պետության համաձայնությունը ստանալուց եւ ՀՀ նախագահի կողմից ստորագրված հավատարմագիրը դեսպանընկալ պետության ղեկավարին հանձնելուց հետո (ՀՀ օրենքը «Արտասահմանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների կարգավիճակի մասին»)։

ՍՆԱՐՔ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30