Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂԵՐԵՆԻՑ ՀԱՅԵՐԵՆԻ ԹԱՐԳՄԱՆԻՉԸ

Դեկտեմբեր 10,1999 00:00
Astvacatur Petrosyan

ՊՆ փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանին խնդրեցինք մեկնաբանել ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարությունը Հայաստան զորք մտցնելու պատրաստակամության վերաբերյալ։ Աստվածատուր Պետրոսյանը ձեռքը թափ տվեց. «Դե, նա ղարաբաղերեն էր ասել, հետո թարգմանեց»։ Եվ այսպիսի մի դեպք պատմեց, թե ինքը Ղարաբաղում մի ժամանակ թարգմանչի դեր է կատարել պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի եւ Սամվել Բաբայանի միջեւ, երբ նրանց դեմ առ դեմ զրույցից ընդամենը 5 րոպե անց պարզվել էր, թե իրար բացարձակապես չեն հասկանում։

Կարդացեք էջ 3։

«ԻՀԱՐԿԵ, ԶՈՐՔԸ ՄՏՑՆԵԼՈՒ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆ»

Arkadi GHukasyan

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ասուլիսում հրապարակել էր ԼՂՀ պաշտպանության բանակի փոխհրամանատար Արմեն Աբգարյանի (Ամուլյա) հրամանը դեկտեմբերի 3-9-ը տանկերն իրենց անձնակազմերով մարտական պատրաստականության բերելու եւ տեղաշարժի նախապատրաստելու վերաբերյալ։ Արկադի Ղուկասյանը նշել էր, թե Քոչարյանին «փրկելու» համար, Հայաստան ուժեր նետելու վերաբերյալ այս քայլը ծրագրվել էր առանց իր եւ պաշտպանության նախարարի իմացության։ ԼՂՀ նախագահի այս հայտարարությունները ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը «անզգուշություն» է անվանել։ «Արդար չէ հիմա փորձել ներքին լարվածությունը լուծել, օգտագործելով Հայաստանի ներկա իրավիճակը եւ ջղագրգիռ կրքերը»։

ՎԱՆՈՆ ՆԱԵՎ ՆՐԱ ԸՆԿԵՐՆ ԷՐ

ashot manucharyan

Մամուլի ազգային ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիալիստական ուժերի եւ մտավորականների միության քաղաքական քարտուղար Աշոտ Մանուչարյանը Վանո Սիրադեղյանի դատավարության մասին ասաց. «Վանոյի եւ նրա շրջապատի քայլերը չեն նպաստում երկրի կայունացմանը»։ Պրն Բլեյանի ձերբակալության մասին խոսելը Աշոտ Մանուչարյանը տեղին չհամարեց։

Մանրամասները՝ էջ 2։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031