Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ» ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ԹՂԹԻ ՎՐԱ ԵՆ

Ապրիլ 04,2000 00:00
Andranik margaryan

Երեկ լրացավ 1 ամիսը, ինչ «Միասնություն» դաշինքը հայտարարությամբ պահանջել էր Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Նաղդալյանի հրաժարականները։ Պահանջներից եւ ոչ մեկը չկատարվեց, սակայն «Միասնությունը» սկզբունքային եւ հետեւողական չեղավ դրանք պնդելու հարցում։ Այս ամենի մասին «Առավոտի» հարցին «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը պատասխանեց. «Տիգրան Նաղդալյանի հրաժարականի վերաբերյալ մենք նախագահի հետ անընդհատ բանակցությունների մեջ ենք, եւ նա մեզ խոսք է տվել, որ մոտ օրերս այդ հարցը լուծվելու է, բաժնետերերի խորհրդի նիստ է հրավիրվելու»։

Պրն Մարգարյանը նաեւ տեղեկացրեց, թե Սերժ Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ եւս Ռոբերտ Քոչարյանի հետ առայժմ բանակցում են։

ԱՄԵՆ ԻՆՉ՝ ՀԱՆՈՒՆ

Aram Sargsyan

«Ես չեմ կարող ասել, որքանով կնպաստի Սյունիքից արտագաղթին մեր այցը,- «Առավոտի» հարցին ի պատասխան ասաց մարտի 31-ից ապրիլի 2-ը Սյունիքում կառավարության արտագնա նիստից հետո ՀՀ վարչապետ Արամ Սարգսյանը։- Կարծում եմ՝ իմ այցելության ընթացքում ես ամեն ինչ արեցի, որ սյունիքցիների մեջ հույս ծնվի, հպարտություն՝ սյունիքցի լինելու։ Եվ որ իմանան, որ հայ մարդն՝ անկախ նրանից՝ Արարատում է ապրում, Արմավիրում թե Երեւանում, հարգում է սյունիքցուն՝ Սյունիքում ապրելու համար։ Ինչքանով դա ինձ հաջողվեց, չգիտեմ»։

ՈՍԿԻՆ ԵՎ ԱԼՄԱՍՏԸ՝ ԲՈՐՍԱՅՈՒՄ

voski

Երեւանի ոսկերչական գործարանի տնօրեն Էմիլ Գրիգորյանը հայտարարեց, որ «Ոսկերչություն-2000» տոնավաճառի ընթացքում ոսկերչական գործարանի, «Ադամանդ» ապրանքային բորսայի եւ Հայաստանի զարգացման բանկի նախաձեռնությամբ սկիզբ կդրվի ոսկու ձուլակտորների եւ ալմաստի հումքի բորսային վաճառքի՝ ինչպես իրավաբանական անձանց, այնպես էլ անհատներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930