Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԽՈՒՄ ՊՈՐՏՈՅՈՒՄ

Դեկտեմբեր 10,2002 00:00

ԲԱԽՈՒՄ ՊՈՐՏՈՅՈՒՄ Պորտուգալական Պորտո քաղաքում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի հերթական հանդիպման ժամանակ կրկին դիվանագիտական բախում տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ: Հանդիպմանը մասնակցող հայաստանյան պաշտոնատարների խոսքերով, Ադրբեջանի ներկայացուցիչների պատճառով հետաձգվել է վերջնական փաստաթղթի ընդունումը, քանի որ նրանք պահանջել են, որ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածում այդ տարածքի մասին խոսվի որպես Ադրբեջանին մաս կազմող տարածքի: Պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե արդյոք նման պահվածքով Ադրբեջանը չի՞ խախտում պայմանավորվածությունը այն առումով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անձնական ներկայացուցիչները նոյեմբերին Վիեննայում փաստորեն քննարկել էին Պորտոյում ընդունվելիք փաստաթղթի ձեւակերպումները, Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ասաց. «Ես այդպես չէի ձեւակերպի, որովհետեւ տարբեր փաստաթղթերի մասին է խոսքը: Կոնկրետ այն փաստաթուղթը, որը Ղարաբաղին է վերաբերում, այն պայմանավորվածությունները, որ նախկինում ձեռք էին բերվել… վերջնական չէին»: «Այսօր մեր հարեւանը ռազմատենչ, պատերազմական հայտարարություններ է անում, հրաժարվում է ջանասիրաբար բանակցված պայմանավորվածություններից եւ շարունակում է տնտեսական շանտաժ իրականացնել մեր հանդեպ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին պաշտպանելու հանդգնությունն ունենալու համար»: Եվ վերջում նշել. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեծ ճկունություն ու իմաստնություն են դրսեւորել այս գործընթացն առաջ մղելով: Նրանք ոչ մի օգնություն չեն ստացել Ադրբեջանից, որը զրպարտչորեն եւ երախտամոռ կերպով վատաբանում է յուրաքանչյուր նախաձեռնություն կամ լուծում՝ առաջարկված որեւէ միջազգային մարմնի կողմից, որը չի համապատասխանում իրենց մաքսիմալիստական ճարտասանությանը»,- վերջում նշել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել