Լրահոս
Օրվա լրահոսը

Վան Խաչատուրը դիմել է օմբուդսմենին

Մարտ 03,2006 00:00 Share

Հայ
ժամանակակից մոնումենտալ նկարչության հիմնադիրներից մեկը, ճարտարապետության դոկտոր,
նկարիչ Վան Խաչատուրը դիմել էր նախկին օմբուդսմենին: Այցելելով Ծիծեռնակաբերդի
Եղեռնի հուշարձան, նկարիչը «Սգո պատի» վրա իր կողմից կառուցված 111 քանդակները տեսել
էր «բարբարոսաբար ոչնչացված»: Քանդակներում սգո երթ էր պատկերված: Այդ՝ այժմ անհետացած
քանդակներին 1970 թվականին հավանություն էր տվել Խորհրդային Հայաստանի այն ժամանակվա
ղեկավար Անտոն Քոչինյանը: Վան Խաչատուրն ասում է. «Սրբատաշ քար դրեցին տեղը, ասես
ոչինչ չի եղել»: Իսկ Ծիծեռնակաբերդի ճարտարապետական-նախագծային խմբի ղեկավարի անունը
երբեք չի հիշատակվում: Օմբուդսմենի գրասենյակում կա Վան Խաչատուրի մեկ այլ դիմում
էլ: «1970թ. ես ավարտեցի Գյումրիի թատրոնի ձեւավորումը պղնձե քանդակներով՝ նվիրված
հայ թատրոնի 2000-ամյակին: 1984-ից առայսօր այդ քանդակները թափված են թատրոնի պահեստում:
Քանդակները 88 կտորից են»,- ասում է նա: Խաչատուրը խնդրում էր ստուգել քանդակների
պահպանված քանակը եւ «օգնել իրեն՝ դրանք վերականգնել տեղում»: Վ. Խաչատուրն ասաց,
որ մի-մի դիմում էլ ուղարկել է վարչապետ Ա. Մարգարյանին եւ ՀՀ նախագահին: Եվ որպեսզի
նրանք իմանան, թե ում մասին է խոսքը, կից ուղարկել էր տվյալներ իր «գործունեության,
միջազգային ճանաչման մասին»: Ժամանակին Վ. Խաչատուրը պայքարում էր «Ուրարտու» ռեստորանի
(Սայաթ-Նովայի եւ Աբովյան փողոցների խաչմերուկ) տիրոջ՝ Էդիկ Մադաթյանի դեմ, որը «փորձել
էր ոչնչացնել իր կողմից ստեղծված, աշխարհում միակ մոնումենտալ տեկտոնիկ ստեղծագործությունը՝
սեւ եւ սպիտակ տուֆից կառուցած վերացական նկար-պատը, որը Երեւանի խորհրդանիշներից
մեկն էր»: Քանդվել էին անգամ պատը վերեւից ծածկող թիթեղները, իսկ «նկարը լողանում
էր անձրեւաջրերի տակ»: Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031