Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռներից լավ՝ միայն լեռներն են

Դեկտեմբեր 12,2009 00:00

\"\"\"\"
\"\"\"\"
\"\" \"\"
\"\"

Ալպինիզմը եւ նրա տարատեսակներից մեկը՝ լեռնագնացությունը, նույնքան հին են, որքան մարդ արարածը:

Իր առաջացման ակունքներից՝ մարդը կապված է եղել լեռների հետ. բնակվել է քարանձավներում, կրակ արել ու այն աչքի լույսի պես պահպանել իր քարակերտ կացարանում, որսի ետեւից վազել ու մագլցել քարափներին կամ զոհին դարանակալել դժվար, անանցանելի ժայռերի արանքում:

Ավելի ուշ, երբ մարդն արդեն մարդ դարձավ ու իր համար բնակության ավելի քաղաքակիրթ պայմաններ գտավ կամ ստեղծեց, լեռների կանչը նրա համար դարձավ ուղղահայաց բարձունքներ հաղթահարելու, լեռնագագաթներ նվաճելու զուտ մարզական հետաքրքրություն:

Ժամանակակից մարդու համար ալպինիզմը, լեռնագնացությունը՝ սեփական կարողությունները դրսեւորելու կամ վերագնահատելու՝ մոլուցքի հասնող հրապուրանք է, որի դեմ պայքարել նա անզոր է: Ու որքան էլ սովորական մահկանացուների համար այս կամ այն լեռնագագաթը գրավելու այդ անզուսպ պահանջն անհասկանալի ու «անիմաստ» զբաղմունք լինի, միեւնույն է, լեռներն այդ «խելագարներին» իրենցով են անում: Մարդը կամավոր գնում է իր տարերքի ետեւից՝ անգամ գտակցելով, որ դա կարող է իր կյանքի վերջին ճանապարհը լինել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել