Լրահոս
Օրվա լրահոսը

Ալբերտ Բազեյանը տուժել է Սամվել Բաբայանի պատճառով

Նոյեմբեր 09,2011 10:42

ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարի մասին այլազան լուրեր են պտտվում, ըստ որոնց՝ նա հայտնվել է բավական տհաճ իրավիճակում: Ստույգ հայտնի է, որ Բաբայանը ինչ-որ նախագիծ իրականացնելու համար մեծ վարկեր է վերցրել մի քանի բանկերից և դրա համար գրավադրել մի շարք մարդկանց բնակարաններ, իհարկե, վերջիններիս համաձայնությամբ։ Այդ մարդկանց թվում է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը, որի երեւանյան բնակարանը կարող են մոտ ապագայում բռնագրավել, եթե Սամվել Բաբայանը չհայտնվի և չփակի այն վարկը, որ վերցրել է «Արդշինինվեստբանկից»։Համենայնդեպս՝ Բազեյանն ինքը, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, ֆինանսապես ի վիճակի չէ ինքնուրույն փակել այդ վարկը։ Թե կոնկրետ երբ է լրանում Բազեյանի տան դիմաց վերցված վարկը մարելու ժամկետը, պարզել չհաջողվեց։ Լավատեղյակ մարդիկ պնդում են, թե խոսքը մի քանի ամսվա մասին է: Ըստ որոշ լուրերի, գրավադրված է նաև իր՝ Սամվել Բաբայանի բնակարանը, որը գտնվում է Երևանի Նալբանդյան փողոցում:

«Հայկական ժամանակ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930