Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչներին, ովքեր սահմանին մոտ սեփականաշնորհված հողեր ունեն, հրավիրել են գյուղապետարան եւ պատվիրել ձեռնպահ մնալ իրենց հողամասերում աշխատելուց: Պատճառը երկյուղն է ադրբեջանական զինուժի ոտնձգություններից: Մինչդեռ հիմա գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանն է: Բերդավանի սահմանամերձ տարածքներում խաղողի այգիներ եւ վարելահողեր են: Բերդավանցիները «Առավոտի» թղթակցին ասացին, որ ադրբեջանցիների ոտնձգությունների պատճառով տարիներով անմշակ են մնացել «Ղաղրմա» տեղամասի խաղողի այգիները եւ վարելահողերը: Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը հրաժարվեց խնդրի վերաբերյալ տեղեկատվություն տալ: Հիշեցնենք, որ մարտի 19-ին Բերդավանի պաշտպանական դիրքերում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից զոհվեց գումարտակի հրամանատար, մայոր Արտակ Շահբազյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: