Լրահոս
Օրվա լրահոսը

«Փախած է անվանում արցախցուն, այն դեպքում, երբ ինքն է հրաժարվել արցախցուն օգնության հասնելուց սեպտեմբերի 19-ին հայտարարելով, որ դա իր պատերազմը չէ». Էրիկ Բեգլարյան

Ապրիլ 14,2026 17:26 Share

«Մենք մեծ հույսեր ենք կապում, որ հենց գլխավոր դատախազն իր հսկողության տակ կվերցնի այս քրեական գործը եւ կհասնենք արդյունքի»,- ՀՀ գլխավոր դատախազության մոտ անցկացված ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը:

Նա նաեւ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ արցախցի հերոսի դստեր հետ պատահած միջադեպին, որի ժամանակ Փաշինյանն արցախցիներին հանիրավի մեղադրել էր փախչելու մեջ:

Փաստաբանը գռեհիկ է որակում Փաշինյանի պահվածքը՝ արցախցի հերոսի դստեր նկատմամբ եւ հավելում. «Սա մնացել է անպատիժ, ու հիմա սովորական մարդիկ տեսնում են, որ իրենց ղեկավարը բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում զոհված ազատամարտիկի աղջկա նկատմամբ՝ անվանելով նրան «փախած», այն էլ իր մանկահասակ երեխայի մոտ: Զարմանալին այն է, որ նա մի կնոջ է «փախած» անվանում, ում հայրը զոհվել է Արցախի պատերազմում, փախած է անվանում արցախցուն, այն դեպքում, երբ ինքն է հրաժարվել արցախցուն օգնության հասնելուց սեպտեմբերի 19-ին հայտարարելով, որ դա իր պատերազմը չէ»:

Փաստաբանն ընդգծում է. «Ի՞նչ է սա նշանակում իրավական առումով…Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա եւ այսօրվա դրությամբ մնում է Արցախի ու արցախցու անվտանգության երաշխավորը։ Այս պարագայում այդ պատասխանատվությունը դնել ռուս խաղաղապահի վրա, կարծում եմ, ճիշտ չէ, քանի որ եթե դու տեսնում ես, որ քո բերած ռուս խաղաղապահը չի գործում, դու պարտավոր էիր միջոցներ ձեռնարկել՝ օր առաջ կանգնեցնելու այդ արհավիրքը, բայց դու չես արել դա, առավել եւս՝ հայտարարել ես, որ այդ պատերազմին չես մասնակցելու։

Հաշվենք դու չես ցանկացել կամ խուսափել ես մեծ պատերազմից, ապա այդքանից հետո ինչո՞ւ այստեղի ղեկավարությունը փորձում է արցախցիներին մեղադրել ու ասել՝ «փախածներ»։ Մենք մնացել ենք մենակ, ինքը հանդիսանալով անվտանգության երաշխավոր՝ մեզ օգնության չի հասել»:

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության նախկին անդամ Նարե Սոսեն եւս մասնակցում էր ցույցին: Նա կոչ արեց պատասխանատվության ենթարկել արցախցիների հանդեպ ատելություն տարածողներին , սակայն առանձնապես հավելեց, թե հավատացած չէ, որ արցախցիների բարձրաձայնած պահանջները կբավարարվեն իր ձեւակերպմամբ՝ Նիկոլ Փաշինյանի դրածոների կողմից:

Բողոքի ցույցն ամբողջությամբ.

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930